Հայաստանի հավաքականը հաղթեց…

25 11 2008

10181

Շախմատի Հայաստանի հավաքականը կրկին ուժեղագույնն է աշխարհում: Դրեզդենում այսօր ավարտված համաշխարհային օլիմպիադայում հայ շախմատիստները, 2.5:1.5 հաշվով առավելության հասնելով Չինաստանի նկատմամբ, պահպանեցին չեմպիոնի կոչումը: Հայաստանը չեմպիոն էր դարձել նաեւ 2006թ-ին: Վերջին 11-րդ տուրում Հայաստանի մրցակիցը Չինաստանի հավաքականն էր, որը դասվում էր ֆավորիտների թվին: Չինացիները հաղթանակի դեպքում կշրջանցեին առաջին տեղում ընթացող Հայաստանին, սակայն մեր ընտրանին ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին:

4 խաղատախտակների վրա էլ հայ գրոսմայստերները առավելություն ունեին: Ակնհայտ էր, որ այս մրցամարտում չինացիները առավելագույնը ոչ-ոքի հույս կարող են ունենալ: Դա էլ բավական էր, որ Հայաստանը դառնար չեմպիոն, քանի որ զուգահեռաբար ընթացող մրցամարտում Ուկրաինան զիջում էր ԱՄՆ-ին 0:2 հաշվով: Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները 10-րդ տուրից առաջ հավասար միավոր ունեին, բայց լրացուցիչ ցուցանիշներով առջեւում էր Հայաստանը: Առաջինը ավարտվեց Լեւոն Արոնյան (2757)-Վանգ Յու (2736) պարտիան, որտեղ խաղաղ ելք գրանցվեց: Ոչ-ոքիով ավարտվեց նաեւ Վլադիմիր Հակոբյան (2679)-Բու Հիանցզի(2714) մրցամարտը: Քիչ անց Տիգրան Պետրոսյանը հաղթեց Լի Չաոյին` առաջ մղելով Հայաստանին: Իսկ Գաբրել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Նի Հուայի հետ: Read the rest of this entry »