Այսօր Ոստիկանությունը իր պաշտոնական էջում տարածել է մի նկութ, ահա.
”ՄՏԱՀՈԳԻՉ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2009 թ. 10 ամիսների ընթացքում հանրապետությունում սպանության 69 դեպք է գրանցվել:
Մտահոգիչ փաստ է` ագրեսիան մարդկային հարաբերություններում դառնում է գերիշխող: Թե հատկապես ինչ պատճառահետեւանքային կապեր, խորքային ինչ հանգամանքներ են նպաստում մարդկանց մեջ ագրեսիայի ՙդիրքավորմանը `, թերեւս հոգեբանների ու սոցիոլոգների գնահատման խնդիրն է, իսկ բարության, փոխզիջման, հանդուրժողականության ՙքաղաքականությունն`արդեն` ամբողջ հասարակության:
Փաստն այն է, որ հիմնախնդիրն առկա է. նյարդային գրգռվածությունը, անհանդուրժողականությունը մտել են մեր կենցաղ ու հարաբերություններ են կառավարում: Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, թե ամեն ինչ տանուլ է տրված, որ արդեն ուշ է մարդու մտածողության մեջ բարեփոխումներ կատարել:
Ագրեսիան, որ մարդուն հատուկ երեւույթ է, որքան էլ հնարավոր չէ իսպառ վերացնել, այնուամենայնիվ, կարելի է մեղմել` վերացնելով ագրեսիվությանը նպաստող գործոնները, օրինակª անտարբերությունը, կամ`սեփական միտքը չարից հնարավորինս մաքրել, կամեցող, կարեկից, պատրաստակամ լինել, կամ` կյանքի դժվարություններին փիլիսոփայորեն նայել… Պարզ, հասարակ դեղատոմսեր են, բայց` գործող:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սպանություններն ու սպանության փորձերը հիմնականում կատարվում են կենցաղային հողի վրա ծագած վիճաբանությունների ժամանակ, եւ հաճախ նպատակն ի սկզբանե սպանությունը չի լինում, պարզապես կրքերի բորբոքման մի անհեռատես պահի բանականությունը տեղի է տալիս, ու մարդը մարդ է սպանում… Մարդկային հարաբերությունների խաթարման պատճառները որքան տարբեր, նույնքան գրեթե նույնն են դրանց լուծման ձեւերը` խոհեմություն, հանդուրժողականություն, պարզապես մարդկայնություն. ահա իրական պրոֆիլակտիկան, որ յուրաքանչյուր ոք պիտի իրականացնի իր ներաշխարհում, իր դատողություններում, հայացքներում:”
Չգիտեմ, իսկ դուք ի՞նչ եք կարծում, ինչու են մարդիկ ագրեսիվ դարձել:
Բայց արդյո՞ք ագրեսիվ են, թե դա ոստիկաննությանն է թվում:
Ամեն դեպքում կարծում եմ պետք է լսել նրանց ,,կոչը, եւ կյանքի դժվարություններին ”փիլիսոփայորեն նայել.”……
Ինչ կասեք?
:))))