Երեւանի ավագանու ընտրությունները մեկնարկեցին ընտրախախտումների մասին առաջին լուրերով, որոնց մի մասը հաստատվեցին, մյուսները հերքվեցին: Այնուամենայնիվ, խոսենք թվարկումներով… Վանաձորից մարդկանց են տեղափոխել Երեւան`ընտրություններին մասնակցելու համար: Ծեծի են ենթարկվել “Չորրորդ Իշխանության” լրագրող Գոհար Վեզիրյանը եւ “Հայք”-ի լրագրող Տաթեւ Մեսրոպյանը: Ավան համայնքում տաքսներ եւ մեքենաներ են տրամադրված`բնակիչներին կազմակերպված խմբակային կերպով ընտրատեղամասեր տեղափոխոլու համար։ Աջափնյակում կանաչ շապիկավոր երիտասարդներ, ոքվեր “Բարգավաճի ֆանատներ” են ներկայանում եւ նշումներ են անում թղթապանակներում, ուղղորդումներ անում: Ինֆորմացիա ենք ստացել Նոր Նորքում կրակոցների մասին, լցոնումների, վստահված անձին ծեծի ենթարկելու, ընտրախախտումը գրանցած հանձնաժողովի անդամի “գնել” փորձելու եւ շատ այլ միջադեպերի մասին: Read the rest of this entry »
Ընտրախախտումների մասին պատմում են քաղաքացիները
31 05 2009Comments : 79 Comments »
Tags: բարգավաճիֆանատ, ընտրախախտում, ընտրատեղամաս, ընտրությունների օր, լցոնում, կեղծիք, Ընտրություններ
Categories : Հայտարարություն, Հանրահավաք, Նորություններ, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Ա1 բլոգ, Բոյկոտ, Բռնություն, Երեւան, Երեւանի քաղաքապետ, ԶԼՄ-ներ, Ընդդիմություն, Ընտրություններ, Ժառանգություն, Ծեծել են լրագրողի, Կոռուպցիա
Հերթական անգամ լրագրող են ծեծել
13 03 2009Այսօր հերթական անգամ ծեծի է ընթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով ներկայումս ծանր վիճակում է եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Կոլեգաս, որ նոր հիվանդանոցից վերադարձավ հաստատեց վերջինիս առողջական ծանր վիճակի մասին:
Միջադեպը, տեղի է ունեցել Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, որտեղ Շամշյանը ցանկացել է լուսանկարահանումներ անել, ինչի համար ծեծի է ենթարկվել անվտանգության աշխատակիցների կողմից: Շամշյանը պատմել է, որ ինքը Լեզվաբանական համալսարանի ուսանողների ակցիայից հետո մյուս լրագրողների հետ գնացել է հիշյալ բուհ եւ ցանկացել է ստանալ նաեւ համալսարանի ղեկավարության կարծիքը: Անվտանգության աշխատակիցների հետ լեզվակռիվ է սկսվել, որից հետո իրեն ծեծի են ենթարկել: Ըստ լրագրողի` ծեծողների մեջ է եղել նաեւ բուհի
պրոռեկտորներից մեկը:
Գագիկ Շամշյանը իր մասնագիտագիտական գործունեության ընթացքում բազմիցս բռնությունների է ենթարկվել, սակայն նման ծանր վնասվածքներ առաջօմ անգամ է ստանում: Նրա վրա հարձակվողները նրան խփել են նաեւ վայր ընկած ժամանակ: Ֆոտոլրագրողի ստացել է ուժեղ հարվածներ գոտկատեղից ներքեւ: “Նույնիսկ մեր օլիգարխների սափրագլուխներն այսքան դաժան չէին գտնվել իմ նկատմամբ”,-պատել է նա: Read the rest of this entry »
Comments : 12 Comments »
Tags: Գագիկ Շամշյան, մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում, Ծեծել են լրագրողի
Categories : Հասարակություն, Բլոգինգ, Բռնություն, Խոսքի ազատություն, Ծեծել են լրագրողի
Դարձյալ Ղարաբաղ… հրադադարը խախտում է Ադրբեջանը
18 11 2008ԼՂՀ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները այլեւս մտահոգիչ լինելուց փոխակերպվել են անհանգստացնող, սպառնացողի։ Ու մինչ Սերժ Սարգսյանը հարցազրույցում պարզաբանում է բանակցային գործընթացի նշանակությունն ու բառախաղերի իմաստը, ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը հայտնում է նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի կողմից ԼՂՀ զինված ուժերի դիրքերի հարավ-արեւելյան ուղղությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքը ճեղքելու փորձերի մասին։ Եվ սա այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս օրերին պաշտոնական այցով գտնվում են ԼՂՀ-ում եւ Հայաստանում։ Եւ սա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից վերջերս ստորագրված մոսկովյան հռչակագրից անմիջապես հետո, որում մասնավորապես նշված է, որ կողմերը պատրաստ են քաղաքական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցով նպաստել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության մթնոլորտի հաստատմանը:
Ես կողմնակից եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի նախագահը ներգրավվեն բանակցային գործընթացում եւ համարում եմ, որ ամենից արդյունավետ ճանապարհը, երեւի, դա է, բայց Մայնդորֆյան հռչակագիրն որեւէ առնչություն չունի իմ ասած այս մտքի հետ, եւ այն երեք նախագահների կարծիքն է խնդրի լուծման մասին: Հռչակագիրը դա մի հանգրվան չէ, բուն բանակցությունների բաղկացուցիչ մաս չէ: Երեք երկրների նախագահներն ասում են, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով: Ես ուզում եմ մի քիչ ավելի պարզ բացատրել: Դրանից հետո ես եղել եմ Փարիզում, Եվրամիության կառույցներում, եւ եթե կամ Փարիզում, կամ Բրյուսելում առաջարկվեր մի փաստաթուղթ ստորագրել, որով եւս մենք կհավաստեինք մեր ցանկությունները` խնդրի խաղաղ լուծման համար, ես ի՞նչ պետք է անեի, պետք է ասեի սպասեք Լեռնային Ղարաբաղից մարդ հրավիրեմ: Անտրամաբանական է, չէ՞: Read the rest of this entry »
Comments : 18 Comments »
Tags: Հակամարտություն, Ղարաբաղ, Սերժ Սարգսյան, հարձակում
Categories : Հակամարտություն, Հայ-ռուսական բարեկամություն, Հայտարարություն, Հասարակություն, Ղարաբաղ, Միջազգային, Նորություններ, Պաշտոնական, Պատերազմ, Պատերազմներ, Ռուսաստանի Դաշնություն, Սերժ Սարգսյան, Վերլուծություն, Տարածաշրջան, Քաղաքական, Ադրբեջան, Բլոգինգ, Բռնություն, Ինֆորմացիոն պատերազմներ, Ծեծել են լրագրողի
Կոպիտ ընտրախախտումներ ամենուր
28 09 2008Այսօր առավոտյան 8:00-ից Երեւանի Կենտրոն, Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Դավիթաշեն, Ավան եւ Շենգավիթ համայքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ “Ա1+”-ի թղթակիցները արդեն հասցրել են ականատես լինել բազաթիվ ընտրախախտումների: Մասնավորապես բաց քվերակության հանգամանքը բացահայտվել է տասնյակի հասնող ընտրատեղամասերում, վստահված անձանց ահաբեկում եւ ընտրատարածքից դուրս հրավիրելու միջադեպ, լրագրողի նկատմամբ սպառնալիքներ, ընտրակաշառքի բաժանում։Որպես քաղաքացի կարեւոր ներդրում կատարած կլինեք, եթե բլոգում պատմեք ձեր տեսածի եւ անմիջապես ձեր ընտրատարածքում ձեր քվերակության ժամանակ տիրող իրավիճակի մասին կամ այն ինչ երեւում է ձեր պատուհանից եւ պատմել են ձեզ ձեր բարեկամները։ Շտապ միջադեպի պարագայում էլ չմոռանաք գրել բլոգում եւ հնարավորության դեպքում անպայման կարձագանքենք դրանց։
Իսկ այժմ մի փոքր ընտրախախտումների “ոդիսականներից”։Գրողների միության շենքում տեղակայված թիվ 10/49 տեղամասում ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել բաց քվերակություն: Նույն տեղամասից դուրս են հանելԱրարատ Զուրաբյանի վստահված անձին: Թիվ 19 մանկապարտեզում գտնվող 10/07 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Արա Սադոյանը ոստիկանների օգնությամբ ընտրատեղամասից դուրս է հանել վստահված անձանց: Ժամը 10:45-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել Այգեստան թաղամասում գտնվող Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված N 10/03 ընտրական տեղամասում: Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոստանյանը ընտրողներից պահանաջել է կատարել բաց քվեարակություն, այսինքն` քվեաթերթիկը քվեատուփը գցել իրեն ցույց տալուց հետո: Read the rest of this entry »
Comments : 61 Comments »
Tags: Նոր-Նորք, Նորք-Մարաշ, ՏԻՄ ընտրություններ, ընտրախախտում, ընտրատարածք, Ավան, Դավիթաշեն, վստահված անձ
Categories : Հասարակություն, Նորություններ, ՏԻՄ ընտրություններ, Քաղաքական, Բռնություն, Գագիկ Բեգլարյան, ԶԼՄ-ներ, Ընդդիմություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, Լրատվամիջոցներ, Ծեծել են լրագրողի
Հերթական բռնությունը լրագրողի նկատմամբ
20 08 2008Վերջին օրերի արդեն երկրորդ` լրագրողին ծեծի ենթարկելու փաստի մասին տեղեկացանք այսօր: Երկուշաբթի երեկոյան Երեւանի կենտրոնում հարձակման ու ծեծի է ենթարկվել “Ազատություն” ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը: Նա ասել է, որ հարձակումը կապում է մասնագիտական գործունեության հետ: Իսկ “Ազատություն” ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը հայտարարել է, որ “սա ակնհայտորեն պատահական միջադեպ չէ, այլ դիտավորյալ հարձակում իրենց աշխատողների եւ ծրագրի վրա: Նա նաեւ ասել է, որ ակնկալում է իշխանությունների մանրակրկիտ եւ իրավիճակից բխող լրջությամբ արձագանքը: Այս առիթով արդեն պաշտոնական հայտարարություն են տարածել նախագահի մամլո ծառայությունից, “Հայ ազգային կոնգրեսի” կենտրոնական գրասենյակից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Հիշեցնենք, որ շաբաթ առաջ էլ ծեծի էին ենթարկել “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանին, ով նույնպես միջադեպը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: Հայաստանում վերջին տարիներին լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը Read the rest of this entry »
Comments : 1 Comment »
Tags: Հայաստան, բռնություն, լրագրող, լրատվամիջոց, ծեծի են ենթարկել լրագրողի, ԶԼՄ
Categories : Հասարակություն, Նորություններ, Քաղաքական, Բռնություն, ԶԼՄ-ներ, Լրատվամիջոցներ, Ծեծել են լրագրողի