Մարդկանց առեւանգել եւ պահել են կիսավեր տնակում

14 06 2009

hands_bars_21

Մոտ 3-4 ամիս առաջ մեզ տեղեկացրին, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մոտակայքում գտնվող լքված ու կիսավեր մի տնակում գերեվարված մարդիկ են եղել։ Շտապեցինք Տավուշի մարզ(Շամշադին)։ Մեր նամակագիրը, ով մեզ տեղեկացրել էր այս ամենի մասին, նշել էր նաև Բերդ քաղաքի բնակիչ Ա. Զաքինյանի հասցեն, որը պիտի մեզ օգներ գտնելու այդ չարաբստիկ տնակը ու նաև որոշակի տեղեկություններ տրամադրեր այն անձանց մասին, ովքեր որ գերեվարված են եղել այնտեղ և ովքեր են եղել նման ոճրագործության կազմակերպիչները։ Ահա թե ինչ պատմեց մեզ Բերդ քաղաքի բնակիչ Ա. Զաքինյանը(ազգանունն ու անունը փոխված է), իհարկե միայն այն բանից հետո, երբ նրան ցույց տվեցինք այն նամակը, որում նամակագիրը խնդրում էր նրան օգնելու մեզ։ Պատմում է Ա. Զաքինյանը.

-Ես ընդհանրապես չէի ցանկանա խոսել այս ամենի մասին,սակայն մյուս կողմից էլ չեմ կարող մերժել տիկին Լուսինեի (անունը փոխված է) խնդրանքը օգնելու ձեզ,բայց ամեն դեպքում բացարձակապես ոչ մի հույս չունեմ,թե ինչ որ կերպ այս հարցը արդարադատորեն լուծում կստանա։ 2003 թվականին Լուսինեին ստիպում են,որպեսզի համագործակցի իրենց, հակառակ դեպքում խոստանում են սպանել նրա միակ որդուն, որն այն ժամանակ իր պատիժն էր կրում Հայաստանի կալանավայրերից մեկում՝ վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու… Նրա գործունեությունը կայանալու էր նրանում, որ պիտի կերակուր պատրաստեր ու իրենց իսկ ուղեկցությաբ տեղափոխեր այդ չարաբաստիկ ու լքված տնակը, ուր պահվում էին տարբեր պատճառներով առևանգված քաղաքացիները։ Նրան խստիվ արգելվել է շփվել բռնադատված քաղաքացիների հետ,որոնք փաստացի դարձել են ներկայիս ավազակապետական իշանության թրաֆիկինգի զոհը ։ Read the rest of this entry »





Ստեփան Դեմիրճյան.”Ինձ մեղադրում են օրինական ճանապարհով շարժվելու համար”

29 05 2009

Copy of stepan

Դիանա Մ.–Արդյո՞ք ընդդիմությունը իր հավակնությունները չի մեղմում մասնակցելով ընդհամենը քաղաքապետի ընտրություններին: Նշանակո՞ւմ է արդյոք, որ քաղաքապետ ընտրվելուց հետո, ըստ ընդդիմության, կեղծված ընտրությունների արդյունքում նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հետ ընդդիմադիր քաղաքապետը համագործակցելու է:

Գիտեք, ժամանակին ընդդիմությանը քննադատում էին, որ այն ակտիվորեն չի մասնակցում Երեւանի համայնքների, համայնքապետերի ընտրություններին եւ այն ժամանակ մենք ասում էինք, որ մենք կարեւորում ենք Երեւանի ավագանու ընտրությունները: Կարեւորում էինք օրենքի ընդունումը եւ այդ ընտրությունների անցկացումը: Հիմա ժամանակը եկել է եւ մենք մասնակցում ենք այդ ընտրություններին: Շատ է խոսվում այս ընտրությունների մասին այն համատեքստում` քաղաքական է, քաղաքական չէ: Մեզ մեղադրում են այն բանի մեջ, որ մենք քաղաքականացնում ենք ընտրությունները: Ավելորդ չէ ասել, որ ընտրությունները ինքնին քաղաքական գործընթաց է: Մենք բազմիցս ասել ենք, որ սա մի փուլ է երկրում սահմանադրական կարգը վերականգնելու պայքարում: Սակայն միեւնույն ժամանակ, հաղթելու դեպքում ՀԱԿ-ը հետամուտ է լինելու քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը: Ինչ վերաբերվում է համագործակցությանը, այստեղ էլ ես խնդիր չեմ տեսնում: Եթե ՀԱԿ-ը հաղթի, իսկ արդար ընտրությունների դեպքում հաստատ կհաղթի, ընդդիմության քաղաքապետը կիրականացնի օրենքով սահմանված քաղաքապետի լիազորությունները: Read the rest of this entry »





Հերթական անգամ լրագրող են ծեծել

13 03 2009

dsc00707

Այսօր հերթական անգամ ծեծի է ընթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով ներկայումս ծանր վիճակում է եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Կոլեգաս, որ նոր հիվանդանոցից վերադարձավ հաստատեց վերջինիս առողջական ծանր վիճակի մասին:

Միջադեպը, տեղի է ունեցել Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, որտեղ Շամշյանը ցանկացել է լուսանկարահանումներ անել, ինչի համար ծեծի է ենթարկվել անվտանգության աշխատակիցների կողմից: Շամշյանը պատմել է, որ ինքը Լեզվաբանական համալսարանի ուսանողների ակցիայից հետո մյուս լրագրողների հետ գնացել է հիշյալ բուհ եւ ցանկացել է ստանալ նաեւ համալսարանի ղեկավարության կարծիքը: Անվտանգության աշխատակիցների հետ լեզվակռիվ է սկսվել, որից հետո իրեն ծեծի են ենթարկել: Ըստ լրագրողի` ծեծողների մեջ է եղել նաեւ բուհի
պրոռեկտորներից մեկը:

Գագիկ Շամշյանը իր մասնագիտագիտական գործունեության ընթացքում բազմիցս բռնությունների է ենթարկվել, սակայն նման ծանր վնասվածքներ առաջօմ անգամ է ստանում: Նրա վրա հարձակվողները նրան խփել են նաեւ վայր ընկած ժամանակ: Ֆոտոլրագրողի ստացել է ուժեղ հարվածներ գոտկատեղից ներքեւ: “Նույնիսկ մեր օլիգարխների սափրագլուխներն այսքան դաժան չէին գտնվել իմ նկատմամբ”,-պատել է նա: Read the rest of this entry »





“Հայկական ժամանակը” փողոցում չի հայտնվի?

15 10 2008

Ի՞նչ է սպասվում ՚Հայկական ժամանակՙ օրաթերթին, եթե այն ստիպված լինի ազատել Իսրայելյան 37 հասցեում զբաղեցրած տարածքը: ՚Ա1+ՙ-ի հարցին օրաթերթի լրատվական գործունեություն իրականացնող ՚Դարեսկիզբՙ ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը պատասխանեց. ՚Ես ի սկզբանե համոզված եմ, որ երբ կլինի վերջնական վճիռը, մենք տարածքի խնդիր չենք ունենա, փողոցում չենք հայտնվի: Այսինքն` եթե Գագիկ Բեգլարյանին թվում է, թե դրանով նա որեւէ նպատակի կարող է հասնել, չարաչար սխալվում է, մենք ընդհանրապես խնդիր չունենքՙ:

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Վարչական դատարանը վճիռ է կայացնելու, որով կբավարարի կամ կմերժի ՚Դարեսկիզբՙ ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Կենտրոն թաղապետարանի, համաձայն որի ընկերության ՚Հայկական ժամանակՙ օրաթերթի խմբագրակազմը պետք է ազատի զբաղեցրած տարածքը, որպեսզի այն հատկացվի համայնքի երեխաների գեղագիտական դաստիարակության նպատակներին: Ըստ թաղապետարանի` նշված տարածքը պատկանում է համայնքին եւ ընկերության հետ պայմանագիրը կնքվել է անորոշ ժամանակով, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած պահի նրանց վտարել: Read the rest of this entry »





Վերսկսում ենք աշխատանքները բլոգում

24 07 2008

Սիրելի ընթերցողներ,

ուրախ եմ վերջապես տեղեկացնել ձեզ, որ “Ա1+”-ի բլոգը վերսկսում է իր աշխատանքները, հիմա արդեն նոր հասցեով եւ որոշակի տեխնիկական ու սկզբունքային փոփոխություններով: Շարունակելու ենք ակտիվ, հիմա արդեն թեժ ամառային քննարկումները եւ ամենից շատ սպասում ենք ձեր ներկայությունը բլոգում` ձեր կարծիքին, ձեր մեկնաբանությանն ու տեսակետին:

Հուսով եմ հիշում եք, որ բլոգը ՁԵՐ` ակտիվ ու մտահոգ քաղաքացիների հանդիպման վայրն է եւ այստեղ լսելի է ՁԵՐ ձայնը: Բլոգում մեկնաբանել կարող է ցանկացած այցելու` այն գործում է առանց հաստատման կարգի, հետագա ամիսներին կգործի նաեւգրանցման համակարգով: Բլոգում ձեզ հետ շարունակելու է խոսել նույն Բլանշը` այսինքն ես, իսկ ժամանակ առ ժամանակ իրենց նյութերով ու կարծիքներով մեզ միանալու են նաեւ “Ա1+”-ի մյուս լրագրողները:

Read the rest of this entry »