Դիանա Մ.–Արդյո՞ք ընդդիմությունը իր հավակնությունները չի մեղմում մասնակցելով ընդհամենը քաղաքապետի ընտրություններին: Նշանակո՞ւմ է արդյոք, որ քաղաքապետ ընտրվելուց հետո, ըստ ընդդիմության, կեղծված ընտրությունների արդյունքում նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հետ ընդդիմադիր քաղաքապետը համագործակցելու է:
Գիտեք, ժամանակին ընդդիմությանը քննադատում էին, որ այն ակտիվորեն չի մասնակցում Երեւանի համայնքների, համայնքապետերի ընտրություններին եւ այն ժամանակ մենք ասում էինք, որ մենք կարեւորում ենք Երեւանի ավագանու ընտրությունները: Կարեւորում էինք օրենքի ընդունումը եւ այդ ընտրությունների անցկացումը: Հիմա ժամանակը եկել է եւ մենք մասնակցում ենք այդ ընտրություններին: Շատ է խոսվում այս ընտրությունների մասին այն համատեքստում` քաղաքական է, քաղաքական չէ: Մեզ մեղադրում են այն բանի մեջ, որ մենք քաղաքականացնում ենք ընտրությունները: Ավելորդ չէ ասել, որ ընտրությունները ինքնին քաղաքական գործընթաց է: Մենք բազմիցս ասել ենք, որ սա մի փուլ է երկրում սահմանադրական կարգը վերականգնելու պայքարում: Սակայն միեւնույն ժամանակ, հաղթելու դեպքում ՀԱԿ-ը հետամուտ է լինելու քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը: Ինչ վերաբերվում է համագործակցությանը, այստեղ էլ ես խնդիր չեմ տեսնում: Եթե ՀԱԿ-ը հաղթի, իսկ արդար ընտրությունների դեպքում հաստատ կհաղթի, ընդդիմության քաղաքապետը կիրականացնի օրենքով սահմանված քաղաքապետի լիազորությունները: Read the rest of this entry »