Ի՞նչ է փոխելու համաներումը

19 06 2009

9999

Այսօր տեղական ժամանակով ժամը 12-ին սկսեց Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստը, որում քննարկում է համաներման հարցը: Համաներման առաջարկությունը ներկայացրել է Սերժ Սարգսյանը, ում նախաձեռնությամբ էլ հրավիրվել է արտահերթ նիստը: Միաժամանակ Խորհրդարանի շենքի մոտ հավաքված մարդիկ ակցիան են անում եւ պահանջում են քաղբանտարկյալների ազատ արձակումը: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի ներկայացրած առաջարկում նախատեսվում է պատժից ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկվածներին։ Իսկ մարտի 1-2-ի դեպքերի հետ ձերբակալվածների մասով առաջարկում նշվում է.

Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը, ինչպես նաեւ նրանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը“: Read the rest of this entry »





Ընդդիմությունը հանրահավաք արեց ու տուն գնաց

1 03 2009

Ու չնայած մարզերից Երեւան բերող տրանսպորտային խոչընդոտներին, չնայած մայրաքաղաքում ոստիկանության կուտակումներին, ընդդիմության հանրահավաքը կայացավ ու այսօր Մատենադարանի հարակից տարածքում բամամարդ հանրահավաքի մասնակիցները հիշեցին “Մարտի 1”-ի բոլոր զոհերի անունները մեկ առ մեկ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Մասսայական հավաքների 4,5 ամսվա դադարից հետո հանրահավաքի մասնակիցների շարքերում հանդիպեցի նաեւ ընդդիմության քաղաքական հայացքներ չկիսողների, որոնք եկել էին պարզապես հետաքրքրությունից դրդված: Սովորականից մարդաշատ էր նաեւ հարթակը լրատվամիջոցների ներկայացուցիչներով, որոնք բազմաթիվ հարցեր էին պատրաստել ընդդիմության առաջնորդների համար:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որը ՀՀ-ում մարտի 1-ի հետեւանքների, իշխանությունների անօրինությունների, տնտեսական ճգնաժամը կոծկելու քաղաքականության բացահայտումից մինչեւ հանրահավաքի անցկացման խոչընդոտներին էր անդրադառնում:

“Դառնալով օրվա խորհրդին, ցավով պետք է արձանագրել, որ մարտի 1 ի ողբերգության տարելիցը մենք ստիպված ենք նշել ընկճող մթնոլորտում: Բանտերը շարունակում են լցված մնալ շինծու մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման ենթարկված մեր տասնյակ ընկերներով: Ամբողջ մի տարի իշխանությունները ոչինչ չեն արել ոճրագործության բուն պատասխանատուների՝ մարդասպանների, հրձիգների, խանութներ թալանողների բացահայտման ուղղությամբ, ընդհակառակը, ջանք չեն խնայել նրանց հանցագործությունները կոծկելու համար: Քաղաքապետարանը 94 անգամ ապօրինաբար մերժել է հանրահավաքներ ու երթեր անցկացնելու մեր դիմումները: Read the rest of this entry »





Հոկտեմբերի 27-ից 9 տարի անց /նոր կադրեր/

27 10 2008


1999թ հեկտեմբերի 27-ին Ժամը 17-ի մոտ հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Սպանվեցին` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ: Մոտ երեք տարի տեւած “27”-ի դատավարությունն այդպես էլ պատասխան չտվեց հասարակությանը հուզող հարցերին` չցրելով այն կասկածը, որ ահաբեկիչներն առանց օժանդակության կարող էին իրագործել այդ հրեշավոր ծրագիրը: Հանրապետության առաջին դեմքերին գնդակահարած ոճրագործները դատապարտվեցին ցմահ, թեեւ զոհերի հարազատներն ու հասարակության մեծ մասը պահանջում էր մահապատժի ենթարկել նրանց: Ի դեպ, դատավարության այնքան ձգձգվեց, որ “27”-ի դատավճիռը հրապարակվեց այն ժամանակ, երբ Հայաստանում ԵԽ պահանջով մահապատիժն արդեն վերացված էր: Read the rest of this entry »





Վերսկսում ենք աշխատանքները բլոգում

24 07 2008

Սիրելի ընթերցողներ,

ուրախ եմ վերջապես տեղեկացնել ձեզ, որ “Ա1+”-ի բլոգը վերսկսում է իր աշխատանքները, հիմա արդեն նոր հասցեով եւ որոշակի տեխնիկական ու սկզբունքային փոփոխություններով: Շարունակելու ենք ակտիվ, հիմա արդեն թեժ ամառային քննարկումները եւ ամենից շատ սպասում ենք ձեր ներկայությունը բլոգում` ձեր կարծիքին, ձեր մեկնաբանությանն ու տեսակետին:

Հուսով եմ հիշում եք, որ բլոգը ՁԵՐ` ակտիվ ու մտահոգ քաղաքացիների հանդիպման վայրն է եւ այստեղ լսելի է ՁԵՐ ձայնը: Բլոգում մեկնաբանել կարող է ցանկացած այցելու` այն գործում է առանց հաստատման կարգի, հետագա ամիսներին կգործի նաեւգրանցման համակարգով: Բլոգում ձեզ հետ շարունակելու է խոսել նույն Բլանշը` այսինքն ես, իսկ ժամանակ առ ժամանակ իրենց նյութերով ու կարծիքներով մեզ միանալու են նաեւ “Ա1+”-ի մյուս լրագրողները:

Read the rest of this entry »