Արման Մուսինյան. “Անպատիժ իշխանությունը այլասերվում է”

6 06 2009

Copy of hhh138

Դիանա Մ.-Պարոն Մուսինյան, դուք երեկ ձեր տարածած հայտարարության մեջ նշել էիք, որ իշխանությունները լծվել են կեղծիքների հետքերն ու ապացույցները թաքցնելու գործին: Բայց չէ որ Դատախազությունը քրեական գործեր է հարուցում, տեղում հատուկ քնչական ծառայությունը բացում, վերահաշվարկ է անում քվեաթերթիկների: ԿԸՀ-ն մի քանի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր է ճանաչել: Արդյո՞ք սրանք ցույց չեն տալիս, որ ինչ-որ պայքար այնուամենայնիվ գնում է ընտրակեղծիքների դեմ:

Ես կարծում եմ, որ ասվածները ամենեւին չեն հակասում իրար: Մենք մեր հայտարարության մեջ կոնկրետ փաստերի էինք անդրադարձել: Մասնավորապես`շեշադրված էր բողոքարկման գործընթացում իշխանությունների եւ հատկապես ընտրական մարմինների կողմից իրականացվող ապօրինությունները: Ինչ վերաբերվում է Դատախազության այս մի քանի օր տեւող ընտրություններին առնչվող գործողություններին, ես կարծում եմ, որ դրանք շատ ավելի ուղղված են դրսին: Եթե որեւէ ընտրատարածքում, իսկ մասնավորապես Մալաթիայում դրանք կրել են համատարած բնույթ, նախարարությունը ոչ միայն պետք է փորձր այնտեղ գտնել մեկ-երկու-երեք կամ հարյուր քվեաթերթիկ կամ խախտում, այլ պետք է փորձեր պարզել` ովքեր են դրանք կազմակերպել: Հիմա մի քանի սլաքավարների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, այնինչ հիմնական կազմակերպիչները, որոնք եւ Դատախազությանն են հայտնի, եւ հանրությանը, մնացել են ուշադրությունից դուրս: Իսկ ինչ վերաբերվում է նորից մեր հայտարարությանը, մեկ անգամ եւս շեշտեմ, որ բողոքարկման պրոցեսը իշխանությունները, ընտրական մարմինները, ըստ էության, վիժեցնում են: Read the rest of this entry »





Երիտասարդական ակտիվություն. պատրա՞նք թե՞ իրականություն

6 08 2008

Այսօր ՀՀ Արդարադատության նախարարության գրանցված է 250 երիտասարդական հասարակական կազմակերպություն եւ այս թվի մեջ չեն մտնում երիտասարդական շարժումները, բուհերում գործող ուսանողական ինքնակառավարման մարմինները եւ առանձին կառույցների երիտասարդական խմբակներն ու թեւերը: Խոսու՞մ են արդյոք այս թվերը երիտասարդության նշանակալի դերի եւ հասարակական-քաղաքական ոլորտներում բարձր ներգրավվածության մասին: Իհարկե սա քննարկելու հարց է: Առայժմ միայն սկսեմ պատմականից:

Անկախ Հայաստանի երիտասարդական ակտիվության պատմությունը սկսվում է 1988-ից` անկախացման շարժմանը ակտիվ մասնակցության եւ քաղաքական կուսակցություններում ներգրավվածության տեսքով: Արդեն 1992-ի հոկտեմբերին կազմավորվել էր Հայ ուսանողների խորհուրդը/ՀՈՒԽ/, որը կարողացել էր հասնել կրթաթոշակների բարձրացման, ուսանողական տրանսպորտային զեղչերի հասնելուն: Մեկ տարի անց ՀՈՒԿ-ի համալսարանականները կազմեցին ներբուհական ուսանողական ինքնակառավարման մարմինների (ուսխորհուրդներ, արհմիություններ) կորիզը: Read the rest of this entry »