Էդուարդ Շարմազանով. “ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ լուրջ տարաձայնությունների առիթ չկա”

24 06 2009

P1010098

Դուք ինքներդ գո՞հ եք Երեւանի քաղաքապետի ընտրությունների ընթացքից եւ արդյունքներից:

Նախ նշեմ, որ ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության ընթացքը, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերը իրենց կոռեկտ պահեցին եւ քարոզարշավը հիմնականում եղել է ծրագրերի քաղաքական մրցակցության համատեքստում: Իսկ ընտրությունների օրը գնահատում եմ լավ, ոչ թե նրա համար, որ մենք հաղթեցինք, այլ այն պարզ պատճառով, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք լավ ընտրություններ կազմակերպել: Այո, կան բազմաթիվ թերություններ: Այդ թերությունները արձանագրել էին համապատասխան մարմինները եւ պատահական չէ, որ 6 տեղամասերում վերահաշվարկներ տեղի ունեցան:

Հիմնականում բախումները Հանրապետականի եւ Բարգավաճի միջեւ էր: Դա ինչո՞վ եք պայմանավորում:

Ես չեմ կարծում, որ դա ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ լուրջ տարաձայնությունների առիթ է տալիս: Ընտրությունները դա մրցակցություն է, որը բաց է մրցակցության համար եւ կարող են որոշակի անձնական խնդիրներ ավելի ցայտուն լինել մրցապրոցեսի ժամանակ: Բայց այն, որ պայքարը գնում էր հիմնականում ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ, դուք ասացիք: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Տիգրան Թորոսյանին

14 06 2009

torosyan

Հարգելի ընթերցողներ, օն-լայն հարցազրույցների ֆորմատում մեր հաջորդ հյուրը ԱԺ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է, ով պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր հարցերին: Ուղղեք ձեր հարցերը Տիգրան Թորոսյանին մինչեւ վաղը`հունիսի 16, ժամը 11:00-ին, իսկ արդեն ժամը 12:00-ին լսեք հարցազրույցը ուղիղ եթերում `սեղմելով այստեղ:

Հաջորդիվ համառոտ ներկայացնում ենք նաեւ Տիգրան Թորոսյանի կենսագրությունը:

Ծնվել է 1956թ. ապրիլի 14-ին Երեւանում: 1973-1978թթ. սովորել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում, միաժամանակ` 1976-1978թթ. Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում: Ավարտելով` ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների եւ ֆրանսերենի տեխնիկական թարգմանչի մասնագիտություններ: Read the rest of this entry »





Ընտրախախտումների մասին պատմում են քաղաքացիները

31 05 2009

nkar

Երեւանի ավագանու ընտրությունները մեկնարկեցին ընտրախախտումների մասին առաջին լուրերով, որոնց մի մասը հաստատվեցին, մյուսները հերքվեցին: Այնուամենայնիվ, խոսենք թվարկումներով… Վանաձորից մարդկանց են տեղափոխել Երեւան`ընտրություններին մասնակցելու համար: Ծեծի են ենթարկվել “Չորրորդ Իշխանության” լրագրող Գոհար Վեզիրյանը եւ “Հայք”-ի լրագրող Տաթեւ Մեսրոպյանը: Ավան համայնքում տաքսներ եւ մեքենաներ են տրամադրված`բնակիչներին կազմակերպված խմբակային կերպով ընտրատեղամասեր տեղափոխոլու համար։ Աջափնյակում կանաչ շապիկավոր երիտասարդներ, ոքվեր “Բարգավաճի ֆանատներ” են ներկայանում եւ նշումներ են անում թղթապանակներում, ուղղորդումներ անում: Ինֆորմացիա ենք ստացել Նոր Նորքում կրակոցների մասին, լցոնումների, վստահված անձին ծեծի ենթարկելու, ընտրախախտումը գրանցած հանձնաժողովի անդամի “գնել” փորձելու եւ շատ այլ միջադեպերի մասին: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Հարություն Փամբուկյանին

27 05 2009

1836294289

Հարգելի ընթերցողներ,Երեւանի ՏԻՄ ընտրությունների համատեքստում Հանրապետական կուսակցության ծրագրային քաղաքականության եւ քարոզաշավին վերաբերվող ձեր բոլոր հարցերին կպատասխանի ՀՀԿ շտաբի պետ, ԱԺ պատգամավոր, Հայաստանի թենիսի ֆեդերացայի նախագահ Հարություն Փամբուկյանը: Ուղղեք ձեր հարցերը մեր հյուրին մինչեւ վաղը` մայիսի 28-ը ժամը 15:00-ն, իսկ ժամը 16:00-ին լսեք նրա պատասխանները ուղիղ հեռարձակմամբ սեղմելով այստեղ:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ մեր հյուրի համառոտ կենսագրությունը:
Հարություն Կարոյի Փամբուկյան

Ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 17-ին Երեւանում: Read the rest of this entry »





Մովսես Շահվերդյան.”հայրենիքի դավաճանության շղթան սկսում է ընտրություններից”

21 05 2009

Copy of movsesi

Դիանա Մ. – Քանի՞ անդամ ունի ՀԱՍԿ-ը եւ քանի ավագանու հավակնություն ունեք:

Կուսակցության անդամների թիվը 10-ն է եւ 2 ու կես հազարից մանավանդ վերջին օրերին կուսակցությունը համալրվում է նոր անդամներով` կապված վերջին օրերի մեր ակտիվ աշխատանքների հետ: Իսկ ավագանու թեկնածուների մեր ցանկում գրանցված է 29 մարդ:

Բլանշ -Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը: Ի՞նչ է հաջողացրել իրականացնել այս ընթացքում ՀԱՍԿ-ը:

ՀԱՍԿ-ը իր քարոզարշավը կազմակերպել եւ իրականոցնում է այնպես, ինչպես ի սկզբանե նախատեսել էինք: Մենք անց ենք կացնում բակային հանդիպումներ ժողովրդի հետ մեր ակտիվիստների միջոցով, մենք մասսայական միջոցառումներ չենք կազմակերպում: Նաեւ օգտագործում ենք հեռուստառադիոեթերը, մամուլը: Read the rest of this entry »





“Ա1+” բլոգը 2 տարեկան է…

26 04 2009

blog

2 տարի առաջ այս օրը “Ա1+”-ի բլոգի նախկին հասցեում առաջին բլոգային նյութը դրվեց եւ առաջին բլոգային քննարկումը եղավ: 2 տարի անց այսօր պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ԴՈՒՔ մեզ հետ եք, որ ԴՈՒՔ գրում եք: Եթե շնորհակալությունս անուններով հայտնելիս լինեի, շատ-շատ երկար նյութ պիտի ստացվեր, բայց հավատացեք բոլոր բոլորիդ անուն առ անուն հիշում ենք ու ինչպես միշտ կարեւորում առաջին հերթին ձեր կարծիքը, կարեւորում, որ ձեր ձայնը լսելի լինի… Շնորհակալ ենք ձեզ բոլորիդ…