Ու չնայած մարզերից Երեւան բերող տրանսպորտային խոչընդոտներին, չնայած մայրաքաղաքում ոստիկանության կուտակումներին, ընդդիմության հանրահավաքը կայացավ ու այսօր Մատենադարանի հարակից տարածքում բամամարդ հանրահավաքի մասնակիցները հիշեցին “Մարտի 1”-ի բոլոր զոհերի անունները մեկ առ մեկ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:
Մասսայական հավաքների 4,5 ամսվա դադարից հետո հանրահավաքի մասնակիցների շարքերում հանդիպեցի նաեւ ընդդիմության քաղաքական հայացքներ չկիսողների, որոնք եկել էին պարզապես հետաքրքրությունից դրդված: Սովորականից մարդաշատ էր նաեւ հարթակը լրատվամիջոցների ներկայացուցիչներով, որոնք բազմաթիվ հարցեր էին պատրաստել ընդդիմության առաջնորդների համար:
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որը ՀՀ-ում մարտի 1-ի հետեւանքների, իշխանությունների անօրինությունների, տնտեսական ճգնաժամը կոծկելու քաղաքականության բացահայտումից մինչեւ հանրահավաքի անցկացման խոչընդոտներին էր անդրադառնում:
“Դառնալով օրվա խորհրդին, ցավով պետք է արձանագրել, որ մարտի 1 ի ողբերգության տարելիցը մենք ստիպված ենք նշել ընկճող մթնոլորտում: Բանտերը շարունակում են լցված մնալ շինծու մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման ենթարկված մեր տասնյակ ընկերներով: Ամբողջ մի տարի իշխանությունները ոչինչ չեն արել ոճրագործության բուն պատասխանատուների՝ մարդասպանների, հրձիգների, խանութներ թալանողների բացահայտման ուղղությամբ, ընդհակառակը, ջանք չեն խնայել նրանց հանցագործությունները կոծկելու համար: Քաղաքապետարանը 94 անգամ ապօրինաբար մերժել է հանրահավաքներ ու երթեր անցկացնելու մեր դիմումները: Read the rest of this entry »