Մոտենում են ծննդյան տոները ու բոլորը սկսում են խորհել անցնող տարվա մասին: Մեկը նոր պաշտոն ստացավ, մեկը անակնկալ ընկավ նոր շրջապատ, մեկը նոր մեքենա գնեց, մյուսը` նոր կին: Շարքն անվերջ է… Իսկ ինչո՞վ էր նշանակալի ձեզ համար 2008-ը: Նույն հարցին պատասխանել են փորձում իրենց ամփոփիչ ասուլիսներում ու ելույթներում հասարակական քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաններն ու բոլոր-բոլորը: Բայց մեզ բլոգում ամենից շատ ձեր`ակտիվ ու մտահոգ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ կարծիքն է հետաքրքրում այս ամենի մասին: Հետաքրքրվում ենք ձեզանից`տարվա ընթացքում բոլոր նշանակալի եւ աննշան իրադարձություններին արձագանքած ՀԱՅ-երից, որո՞նք էին, ըստ ձեզ, տարվա ձեռքբերումները, վերելքներն ու անկումները, կարեւոր իրադարձություններն ու աննշան դեպքերը: Ի՞նչ փոխեց 2008-ը ՁԵՐ կյանում, ի՞նչ փոխեց ՀԱՅԱՍՏԱՆ-ի կյանքում
2008-ի վերելքներն ու անկումները…
26 12 2008Comments : 8 Comments »
Tags: Անցած տարի
Categories : Անցնող 2008-ը, Բլոգինգ