“Եվրատեսիլ-2009”-ում կրքերը դեռ կբորբոքվե՞ն

12 02 2009

Այսօր երեկոյան պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը “Եվրատեսիլ-2009”-ին: Մասնակցության հայտեր ներկայացրած երգիչների թվում առավել հայտնիներն են Սերգեյ Գրիգորյանը, Անուշ եւ Ինգա Արշակյանները, Շպռոտը, մոսկվաբնակ Մհերը եւ ռոք խմբեր: Վերջին շրջանում ակտիվ PR քաղաքականության եւ հեռուստաէկրաններին առավել հաճախ երեւալու թողտվությունից կարելի է եզրակացնել, որ առավել հավանական է Անուշ եւ Ինգա Արշակյանների տարբերակը, որոնց աջակցող facebook խումբն արդեն 845 անդամ ունի: Վերջիններիս երգի վիդոն դնում եմ ներքեւում:

Հետաքրքրական է, որ ամիսներ առաջ աղմուկ բարձրացավ, թե Հայաստանը բանակցում է System of a Down խմբի երգիչ Սերժ Թանգյանի հետ իրեն որպես Հայաստանի մասնակից ներկայացնելու համար, որը Վիքիփեդիայի “Եվրատեսիլ-2009” բաժնում առանձին նյութով հերքված է:

Այս տարի մայիսի 12-ին,14-ին եւ 16-ին Մոսկվայում կայանալիք “Եվրատեսիլի” խոստանում է աստղային լինել: Միայն այն փաստը, Ֆրանսիան ներկայացնելու է Պատրիսիա Կաասը, արդեն խիստ մրցակցության ցուցիչ է: Իսկ անդաբար` մրցույթի շուրջ խոսակցություններն ու վեճերը, վերջինիս քաղաքական եւ “պայմանական” գործոնների, ըստ ամենայնի, իրենց սպասել չեն տա եւ այս տարի: Read the rest of this entry »