ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարած այցի, հայ-թուրքական սահմանի “հնարավոր” բացման եւ ՀՀ պետական ապարատի “նախաձեռնողական” արտաքին քաղաքականության արդյունքում հայ-թուրքական հարաբերությունները վերջին շրջանում կրկնակի հաճախ սոցիալականացվեցին ու լայնորեն քննարկվեցին ամենուր` բակերի “բեսեդկաներից” մինչեւ ինտերտեային կայքեր ու բլոգեր:Բայց ռեկորդը երեւի`սոցիալական համայնքներինն էր, որտեղ 3 օրվա ընթացքում ցեղասպանության ճանաչման “օբամայական” ակնկալիքների, հայկական պահանջատիրության, հայ-թուրքական սահմանի բացման եւ այլ ընդհանուր թեմայով ավելի քան 61 խմբի միանալու հրավեր ստացա: Վերջին խմբի հրավերը, որը երեկ երեկոյան եկավ “Ամոթ քեզ, Օբամա” վերնագիրն ուներ…
Ըստ երեւույթին, Ստամբուլում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մանեւերց դիվանագիտական ընդունված մոտեցմամբ` իր աջակցությունը հայտնելով երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների ջանքերին եւ գոհունակություն հայտնելով բանակցություններում վերջերս արձանագրված առաջընթացի կապակցությամբ: “Ես իմ տեսակետները չեմ փոխել“,-հայտարեց նա Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ` պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին, ապա ավելացրեց. “Ինձ ոգեշնչել են այն լուրերը, որ Աբդուլա Գյուլի պաշտոնավարման օրոք բանակցային գործընթաց է սկսվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որի նպատակն է մի շարք կուտակված հարցերի լուծումը գտնելը, այդ թվում` այս մի խնդրի լուծումը: Ես կուզեի հնարավորինս աջակցել այս բանակցություններին, որոնք շարունակվում են եւ կարող են շատ շուտով արդյունքի հանգեցնել”: Read the rest of this entry »