Դարձյալ Ղարաբաղ… հրադադարը խախտում է Ադրբեջանը

18 11 2008

copy-of-armeniamapenglish_p1

ԼՂՀ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները այլեւս մտահոգիչ լինելուց փոխակերպվել են անհանգստացնող, սպառնացողի։ Ու մինչ Սերժ Սարգսյանը հարցազրույցում պարզաբանում է բանակցային գործընթացի նշանակությունն ու բառախաղերի իմաստը, ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը հայտնում է նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի կողմից ԼՂՀ զինված ուժերի դիրքերի հարավ-արեւելյան ուղղությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքը ճեղքելու փորձերի մասին։ Եվ սա այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս օրերին պաշտոնական այցով գտնվում են ԼՂՀ-ում եւ Հայաստանում։ Եւ սա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից վերջերս ստորագրված մոսկովյան հռչակագրից անմիջապես հետո, որում մասնավորապես նշված է, որ կողմերը պատրաստ են քաղաքական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցով նպաստել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության մթնոլորտի հաստատմանը:

Ես կողմնակից եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի նախագահը ներգրավվեն բանակցային գործընթացում եւ համարում եմ, որ ամենից արդյունավետ ճանապարհը, երեւի, դա է, բայց Մայնդորֆյան հռչակագիրն որեւէ առնչություն չունի իմ ասած այս մտքի հետ, եւ այն երեք նախագահների կարծիքն է խնդրի լուծման մասին: Հռչակագիրը դա մի հանգրվան չէ, բուն բանակցությունների բաղկացուցիչ մաս չէ: Երեք երկրների նախագահներն ասում են, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով: Ես ուզում եմ մի քիչ ավելի պարզ բացատրել: Դրանից հետո ես եղել եմ Փարիզում, Եվրամիության կառույցներում, եւ եթե կամ Փարիզում, կամ Բրյուսելում առաջարկվեր մի փաստաթուղթ ստորագրել, որով եւս մենք կհավաստեինք մեր ցանկությունները` խնդրի խաղաղ լուծման համար, ես ի՞նչ պետք է անեի, պետք է ասեի սպասեք Լեռնային Ղարաբաղից մարդ հրավիրեմ: Անտրամաբանական է, չէ՞: Read the rest of this entry »





“Պատմական” հռչակագիրն ու հակասությունները վերջինիս շուրջ

5 11 2008

handipum

ԼՂՀ կարգավորման գործընթացի մասին Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ստորագրված հռչակագիրը Մոսկվայում ամենատարբեր հակասական մեկնաբանությունների տեղիք է տալի: Մինչ իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները բացառապես դրական արդյունքներ ու դրական գործողությունների համախումբ են տեսնում հռչակագրում, ընդդիմության ներկայաուցիչներն ու տարբեր անհատներ հռչակագրի մեջ ուղիղ սպառնալքներ են տեսնում ինչպես ՀՀ կապիտուլացիայի ենթարկելու, ԼՂՀ-ն որպես բանակցող կողմ դուրս թողնելու, այնպես էլ պատերազմական եւ տարածքային կորուրստենրի սպառնալիքներ:

“Ես կարծում եմ, որ հռչակագրում տեղ գտած 5 կետերը գրված են շատ նուրբ եւ ճարպիկ, եւ յուրաքանչյուր կետի տակ մի ամբողջ պրոցես է երեւում: Միաժամանակ ես համոզված եմ, որ այդ պրոցեսների հաջորդականության շուրջ էլ պայմանավորվածություն կա”,-ասել է “Միացում” նախաձեռնությունը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:”Իմ գնահատականը դրական է եւ խիստ դրական: Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ ԼՂ-ն դուրս է մնում բանակցային պրոցեսից:Իսկ քաղաքական բանակցությունները Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ հնարավոր չեն առանց ԼՂ-ի շատ ակտիվ մասնակցության: Եւ ես շատ արժեքավոր եմ համարում այս փաստաթուղթը”,-ասել է ԵԽԽՎ -ում հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը: Read the rest of this entry »





Վրաց-Օսական համակարտությունը այլեւս պատերազմ է…

9 08 2008

Հարավային Օսիայի եւ Վրաստանի միջեւ լարված դրության, Ցխինվալիի մատույցներում ռազմական գործողությունները, առաջին տեղեկությունները զոհվածների, վիրավորվածների մասին, միջազգային կազմակերպությունների եւ գերտերությունների հայտարարությունները… այլեւս անտրամաբանական է վրաց-օսական “հարաբերությունները” հակամարտային որակել, սա ավելի շուտ պատերազմի վերսկսում կամ նման մի բան է:Հիշեցնենք, որ հենց այսօր կեսօրին ռուսական բանակի 58-րդ ստորոբաժանումը ազատագել են Ցխինվալին:

Միեւնույն ժամանակ ռուսական լրատվամիջոցների եւ պաշտոնական Թբիլիսիի ինֆորմացիոն պատերազմը վերջնականորեն խճճել է իրական դրությունը եւ տուժածների եւ վիրավորների իրական թիվը: Խոսվում է արդեն 1400 քաղաքացիական անձանց կորստի մասին: Վերջին օրվա ընթացքում դեպի Ռուսաստան տարհանվածների եւ հայրենիք վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը վախենալու աստիճան մեծ է: Read the rest of this entry »





Վերսկսում ենք աշխատանքները բլոգում

24 07 2008

Սիրելի ընթերցողներ,

ուրախ եմ վերջապես տեղեկացնել ձեզ, որ “Ա1+”-ի բլոգը վերսկսում է իր աշխատանքները, հիմա արդեն նոր հասցեով եւ որոշակի տեխնիկական ու սկզբունքային փոփոխություններով: Շարունակելու ենք ակտիվ, հիմա արդեն թեժ ամառային քննարկումները եւ ամենից շատ սպասում ենք ձեր ներկայությունը բլոգում` ձեր կարծիքին, ձեր մեկնաբանությանն ու տեսակետին:

Հուսով եմ հիշում եք, որ բլոգը ՁԵՐ` ակտիվ ու մտահոգ քաղաքացիների հանդիպման վայրն է եւ այստեղ լսելի է ՁԵՐ ձայնը: Բլոգում մեկնաբանել կարող է ցանկացած այցելու` այն գործում է առանց հաստատման կարգի, հետագա ամիսներին կգործի նաեւգրանցման համակարգով: Բլոգում ձեզ հետ շարունակելու է խոսել նույն Բլանշը` այսինքն ես, իսկ ժամանակ առ ժամանակ իրենց նյութերով ու կարծիքներով մեզ միանալու են նաեւ “Ա1+”-ի մյուս լրագրողները:

Read the rest of this entry »