Հայաստանում սոցիալական “ընդվզումնե՞ր” են սպասվում

15 04 2009

financial_crisis_02

Արժույթի միջազգային հիմնադրամի այն պնդումը, որ ֆինանսական ճգնաժամից հարուստները ավելի շատ են տուժել, քան աղքատները եւ այն պարտճառաբանությունը, որ աղքատները հիմնականում սպառում են սննդամթերք, իսկ պահանջարկի գլոբալ կրճատման արդյունքում սննդամթերքի միջազգային գներն ընկել են, հնչում է Հայաստանում, բայց, ըստ ամենայնի, ոչ Հայաստանի համար: Միայն վերջին օրերին քաղաքացիները պարբերաբար մթերային ապրանքների գների թանկացման ականատեսն են լինում` միաժամանակ բարձրագոչ ամբիոններից լսելով պետական ապարատի` գնային տատանումների վերահսկելի մակարդակի, ինչպես նաեւ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ռազմավարության մասին:

Շարունակենք… Ամսվա սկզբին մեկնարկած լողացող փոխարժեքի խուճապին հաջորդեցին արդեն փենտրվարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված կոմունալ ծառայությունների` բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի համար սահմանված թանկացումները: Պետությունը ձեռնարկեց պետբյուջեի դիֆիցիտային լուծման` ՀԴՄ-ական քաղաքականությունը` մի ձեռքով վերցնելով, մյուս ձեռքով լրացուցիչ ֆինանսական հատկացումների ինստիտուտով “հնարավորինս խրախուսելով” փոքր ու միջին բիզնեսին, ինչը որպես այդպիսին, փաստորեն, շարունակում է կողմնորոշված քաղաքականությունը դեպի խիստ սահմանափակ թվով մարդկանց հարստացմանը` այն էլ հասարակական լայն զանգվածների հետագա աղքատացման հաշվին: Վերջինս միջազգային դրամաշնորհային ինստիտուտների փոխհատուցումային քաղաքականության ոչ արդյունավետ “բանեցման” դեպքում կարող է սոցիալական լարվածություն, ընդուպ մինչեւ ընդվզումներ առաջ բերել: Read the rest of this entry »





Դոլար-դրամ խուճապի “լողացող” միֆը

3 03 2009

mhm40388_copy

Այսօր ընդհամենը մեկ ժամվա ընթացքում դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ 307 դրամից դարձավ 380 դրամ եւ ԿԲ-ն հապշտապ հայտարարեց փոխարժեքային լողացող քաղաքականության անցման մասին:
Ու մինչ տնտեսական վերլուծաբանները ու պատգամավորները ջանում էին դրական կամ բացասական անկյունից նայել երեւույթին, քաղաքացիները փողոցում իսկական խուճապի մեջ էին: Ասում են Երեւանի ծայրամասային թաղամասներում անգամ շարքերով խանութներ ու “դուքաններ” են փակել, շատերը պարզապես լավ չեն հասկացել`ինչ է կատարվում:

Համաշխարհային Բանկը իր տարածած հայտարարությունում իր աջակցությունն է հայտնել Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձին` նշելով, որ փոխարժեքի ճշգրտումը անհրաժեշտ է Հայաստանի մրցունակության բարձրացման եւ Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական դժվարություններից բխող արտաքին ցնցումների ազդեցության մեղմացման համար: Ըստ հայտարարության` Հայաստանը դիմակայում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը բավականին ուժեղ դիրքերից, ի շնորհիվ հավասարակշռված մակրոտնտեսական կառավարման, պետական պարտքի ցածր մակարդակի եւ գործուն բանկային համակարգի: “Համաշխարհային բանկի խումբը, 2009-2012 թվականների համագործակցության ռազմավարության շրջանակում, կշարունակի աջակցել Հայաստանին` Վերականգման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) եւ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 525 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով վարկային ծրագրերով”: Read the rest of this entry »





ԱՊՀ-ն սեփական “եվրո”-ն է ուենալո՞ւ

9 02 2009

money

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը Ռուսասռանին հնարավորություն է ընձեռում նախկին խորհրդային հանրապետություններում տարածաշրջանի տնտեսական ինտեգրում կազմակերպելու եւ ճգնաժամի հետեւանքով էժանացած ակտիվներ ձեռք բերելու համար: Այսպիսի ենթադրություններ սկսեցին արվել ռուբլու գոտի մտնելու հավանականության մասին բարձրացած աղմուկից հետո: Իսկ Ռուսաստանի կողմից 500 մլն դոլարի վարկ տրամադրելու հայտարարությունից բերեց որոշման` քաղաքական ենթատեքստի շրջանառությունը, չնայած այս տեսակետը պաշտոնապես հերքվեց վարչապետի մակարդակով:

Հարցն այն է, որ ըստ Հայաստանի տնտեսական շրջանակներում պտտվող լուրերի` Ռուսաստանի վարկի տրամադրման պայմանը եղել է Հայաստանի` ռուբլու գոտի մտնելու պահանջը (ինչը նշանակում է, որ Հայաստանում դրամը պետք է դուրս գա շրջանառությունից, և նրան պետք է փոխարինի ռուսական ռուբլին), և որ տրամադրվելիք վարկերից պետք է օգտվեն միայն ռուսական ընկերությունները և պատվերներ տրվեն միայն նրանց:

Հաշվի առնելով Եվրամիության փորձը՝ ընդհանուր արժույթ ունենալու հարցում, այնուամենայնիվ չի բացառվում “ռուբլու” գործարկման տարբերակը: “Վաղ թե ուշ բոլոր տարածաշրջանները պետք է մտահոգվեն իրենց տարածքներում ունենան կայուն տնտեսական զարգացում, որի երաշխիքներից մեկն էլ արժույթն է”,-ասել է այսօր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Այս առիթով խոսել էր ավելի վաղ նաեւ Հայ ազգային կոնգրեսը` նշելով, որ միայն անցյալ տարի «շուկա է նետվել Հայաստանի արտաքին արժութային պահուստների 20%-ը, ինչի հետևանքով Հայաստանի միջազգային պահուստները նվազել են մինչև այն անբարենպաստ սահմանը, որից հետո վտանգվում է երկրի վճարունակությունը։ Նույն քաղաքականությունը, ավելի մեծ թափով, շարունակվում է նաև այս տարի. միայն հունվար ամսվա առաջին երկու տասնօրյակում նույն պահուստներից վաճառվել է ևս 100 միլիոն դոլար»: Read the rest of this entry »





Ֆինանսական ճգնաժամը եվ Հայաստանը

12 12 2008

img_8_dolar1-3Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ու պարբերաբար գնաճ արձանագրող թվացյալ կղզյակում պարբերաբար պաշտոնական քարոզչությանմբ հանգստացնում են, թե մեզանից հեռու են այս իրողությունները կամ մոտ են, բայց մեզ “կխնայեն”: Իրականում ինչքանով է ճշմարտանման հնչում այս ամենը? Ինչպիսին կարող են լինել փոփոխությունները մեր երկրում եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը հասարակ քաղաքացու գրպանին հարվածելուց մինչեւ երկրի արտաքին քաղաքականության ուղղություն, ինչքան հեռու կարող է գնալ? Վերջին շրջանում ՀՀ բյուջետային միջոցները կուտակման գործընթացներում հարկային քաղաքականությունը ծանրակշիռ դեր ունի եւ, ըստ ամենայնի, այն բարդվում է մանր ու միջին բիզնեսի վրա: Բանկային համակարգում փոփոխությունները որպես այդպիսին նոր ներդրումների հեռանկարների նվազեցումն է, իսկ վարկերի վերադարձելիության մակարդակի մասին ոչ ոք ցածր ցուցանիշների չէ էլ սպասում: Մայրաքաղաքում անշարժ գույքի գների մինչեւ 30 տոկոսի իջեցումը է նկատվում, աշխատատեղերի նվազեցում` միջազգային գների անկման հետեւանքով: Թվարկումները ՏՏ ոլորտից մինչեւ ծաղկավաճառները փողոցում կարող են լինել: 2009-ի պետբյուջեն որոշ գնահատականներով զուտ գանձապետական ֆունկցիա է իրականացվում`երկրի տնտեսության զարգացման հիմնասյուն հանդիսանալու փոխարեն… Քննարկումները այս թեմաներով, վերջին շրջանում ամենատարբեր ու հակասականն է: Հետաքրքիր է իմանալ նաեւ ձեր կարծիքը ֆինանսական ճգնաժամի հնարավոր հետեւանքների մասին? Ով կշահի եւ ով կտուժի այս գործընթացներում?





Վերսկսում ենք աշխատանքները բլոգում

24 07 2008

Սիրելի ընթերցողներ,

ուրախ եմ վերջապես տեղեկացնել ձեզ, որ “Ա1+”-ի բլոգը վերսկսում է իր աշխատանքները, հիմա արդեն նոր հասցեով եւ որոշակի տեխնիկական ու սկզբունքային փոփոխություններով: Շարունակելու ենք ակտիվ, հիմա արդեն թեժ ամառային քննարկումները եւ ամենից շատ սպասում ենք ձեր ներկայությունը բլոգում` ձեր կարծիքին, ձեր մեկնաբանությանն ու տեսակետին:

Հուսով եմ հիշում եք, որ բլոգը ՁԵՐ` ակտիվ ու մտահոգ քաղաքացիների հանդիպման վայրն է եւ այստեղ լսելի է ՁԵՐ ձայնը: Բլոգում մեկնաբանել կարող է ցանկացած այցելու` այն գործում է առանց հաստատման կարգի, հետագա ամիսներին կգործի նաեւգրանցման համակարգով: Բլոգում ձեզ հետ շարունակելու է խոսել նույն Բլանշը` այսինքն ես, իսկ ժամանակ առ ժամանակ իրենց նյութերով ու կարծիքներով մեզ միանալու են նաեւ “Ա1+”-ի մյուս լրագրողները:

Read the rest of this entry »