“Եվրատեսիլ-2009”-ում կրքերը դեռ կբորբոքվե՞ն

12 02 2009

Այսօր երեկոյան պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը “Եվրատեսիլ-2009”-ին: Մասնակցության հայտեր ներկայացրած երգիչների թվում առավել հայտնիներն են Սերգեյ Գրիգորյանը, Անուշ եւ Ինգա Արշակյանները, Շպռոտը, մոսկվաբնակ Մհերը եւ ռոք խմբեր: Վերջին շրջանում ակտիվ PR քաղաքականության եւ հեռուստաէկրաններին առավել հաճախ երեւալու թողտվությունից կարելի է եզրակացնել, որ առավել հավանական է Անուշ եւ Ինգա Արշակյանների տարբերակը, որոնց աջակցող facebook խումբն արդեն 845 անդամ ունի: Վերջիններիս երգի վիդոն դնում եմ ներքեւում:

Հետաքրքրական է, որ ամիսներ առաջ աղմուկ բարձրացավ, թե Հայաստանը բանակցում է System of a Down խմբի երգիչ Սերժ Թանգյանի հետ իրեն որպես Հայաստանի մասնակից ներկայացնելու համար, որը Վիքիփեդիայի “Եվրատեսիլ-2009” բաժնում առանձին նյութով հերքված է:

Այս տարի մայիսի 12-ին,14-ին եւ 16-ին Մոսկվայում կայանալիք “Եվրատեսիլի” խոստանում է աստղային լինել: Միայն այն փաստը, Ֆրանսիան ներկայացնելու է Պատրիսիա Կաասը, արդեն խիստ մրցակցության ցուցիչ է: Իսկ անդաբար` մրցույթի շուրջ խոսակցություններն ու վեճերը, վերջինիս քաղաքական եւ “պայմանական” գործոնների, ըստ ամենայնի, իրենց սպասել չեն տա եւ այս տարի: Read the rest of this entry »





Լուսավոր կետեր… լուսավոր մշակութային անց ու դարձ…

7 10 2008

Վերջին շրջանում երեւանյան մշակութային կյանքի ամենատպավորիչ իրադարձությունները ըստ ամենայնի հայկական ջազի 70 ամյակին նվիրված միջոցառումների շարքն էր ու հիանալի համերգները, որպիսիք հայկական ջազի սիրահարները երկար ժամանակ չէին տեսել։ Փոքրիկ եզրակացություն. լուսավոր կողմեր կան “վերջին զարգացումներում”։ Կոստանդին Օրբելյանին, Տաթեւիկ Հովհաննիսյանին երեւանյան բեմերին տեսնելը իրոք հուզիչ էր, համերգի վերջում հոտընկայս ու ամեն մի երգի ամեն մի նոտային արձագանքող հանդիսատես էր հավաքվել /ես օրինակ՝ ինձ լավ էի զգում, որ շուրջս նման մարդիկ էի տեսնում/։ Կատամաձեի համերգն էլ է լավը եղել, ասում են ու նաեւ այս օրերին Երեւանում պետք է սպասել Հերբի Հենկոկին, Ալ Ջերային, Ջորջ Բենսոնին…

Առհասարակ հայկական ջազ հասկացությունը, ըստ իս, ոչ միայն գոյություն ունի, այլեւ կայացած, միս ու արյունով մի հրաշալի “կերպար” է, որ իր հետ հարուստ ավանդույթներ էլ ունի։Միայն մեր պետական ջազ նվագախումբն ու այսօր “ջազ բենդը” /Արմեն Մարտիրոսյանի/ ամեն ինչ արժեն, էլ չեմ ասում Չիկոն/Արմեն Թութունջյան/, ում ջազային հաղորդումների ու հարվածային գործիքների դպրոցով մի երկու սերունդ է անցել։Ակումբային ջազը, Պապլավոկը, Թայմ Ռիփորթը, Կատուները, շատ բան կա թվարկելու /ուրախ եմ, որ Վահագն Հայապետյանը պետական մրցանակ ստացավ այս տարի։ Սա այն բացառիկ դեպքերից էր, որ նախագահականը չէր սխալվել/, Արմեն Հյուսնունցը, Նեվի բենդն, Նալչադյան Դավիթն ու մյուս-մյուս հրաշալի երաժիշտները մեր /ափսոս միջազգային մակարդակի պատրաստված սոլիստներ դեռ չունենք/։Մալխասի /Լեւոն Մալխասյան/ ու Մալխաս ակումբի մասին ըստ երեւույթին պիտի չմոռանալ, դե համարեք, որ չմոռացանք/չնայած սուբյեկտիվ գնահատմամբ Մալխասը որպես զրուցակիր ժլատ է/քիչ է տալիս, հազիվ է խոսում/, իսկ Մալխաս ակումբն էլ “պիժոնսկի” տեղ է Read the rest of this entry »





Ու՞մ արձանն է պակասում Երեւանին

30 07 2008

Երեւանը շուտով եւս մեկ հուշարձան կունենա: Երեւանի Գլխավոր եւ Մաշտոցի պողոտաների սկզբնամասում տեղադրվելիք Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանի հեղինակը պարզ կդառնա օգոստոսի 25-ից, երբ եւ կապմփոփվի Երեւանի քաղաքապետարանի դեռ հունիսի կեսերից հայտարարված հուշարձանի լավագույն նախագծային առաջարկների մրցույթը: Հիշենք, որ դեռեւս 1999 թ.-ից ՀՀ նախագահի հրամանով քաղաքապետարանին հանձնարարվել է Երեւանի փողոցներից մեկը կոչել Կարեն Դեմիրճյանի անունով եւ այնտեղ տեղադրել նրա արձանը:

“Վերջին ժամանակների փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում նույնիսկ առաջին մրցանակին արժանի գործ չի լինում: Խնդիր չի դրված, որ ուղղակի մի ինչ-որ բան կառուցել. մենք պետք է քաղաքում դնենք մի այնպիսի հուշարձան, որը լավագույնը լինի բոլոր խնդիրների մատուցման եւ ներկայացման առումով”,- “Ա1+”-ին ասել է Երեւանի գլխավոր ճատարապետ Սամվել Դանիելյանը, հավաստելով, որ հաշվի կառնվի նաեւ Դեմիրճյանների ընտանիքի կարծիքը: Read the rest of this entry »





Վերսկսում ենք աշխատանքները բլոգում

24 07 2008

Սիրելի ընթերցողներ,

ուրախ եմ վերջապես տեղեկացնել ձեզ, որ “Ա1+”-ի բլոգը վերսկսում է իր աշխատանքները, հիմա արդեն նոր հասցեով եւ որոշակի տեխնիկական ու սկզբունքային փոփոխություններով: Շարունակելու ենք ակտիվ, հիմա արդեն թեժ ամառային քննարկումները եւ ամենից շատ սպասում ենք ձեր ներկայությունը բլոգում` ձեր կարծիքին, ձեր մեկնաբանությանն ու տեսակետին:

Հուսով եմ հիշում եք, որ բլոգը ՁԵՐ` ակտիվ ու մտահոգ քաղաքացիների հանդիպման վայրն է եւ այստեղ լսելի է ՁԵՐ ձայնը: Բլոգում մեկնաբանել կարող է ցանկացած այցելու` այն գործում է առանց հաստատման կարգի, հետագա ամիսներին կգործի նաեւգրանցման համակարգով: Բլոգում ձեզ հետ շարունակելու է խոսել նույն Բլանշը` այսինքն ես, իսկ ժամանակ առ ժամանակ իրենց նյութերով ու կարծիքներով մեզ միանալու են նաեւ “Ա1+”-ի մյուս լրագրողները:

Read the rest of this entry »