Էդուարդ Շարմազանով. “ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ լուրջ տարաձայնությունների առիթ չկա”

24 06 2009

P1010098

Դուք ինքներդ գո՞հ եք Երեւանի քաղաքապետի ընտրությունների ընթացքից եւ արդյունքներից:

Նախ նշեմ, որ ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության ընթացքը, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերը իրենց կոռեկտ պահեցին եւ քարոզարշավը հիմնականում եղել է ծրագրերի քաղաքական մրցակցության համատեքստում: Իսկ ընտրությունների օրը գնահատում եմ լավ, ոչ թե նրա համար, որ մենք հաղթեցինք, այլ այն պարզ պատճառով, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք լավ ընտրություններ կազմակերպել: Այո, կան բազմաթիվ թերություններ: Այդ թերությունները արձանագրել էին համապատասխան մարմինները եւ պատահական չէ, որ 6 տեղամասերում վերահաշվարկներ տեղի ունեցան:

Հիմնականում բախումները Հանրապետականի եւ Բարգավաճի միջեւ էր: Դա ինչո՞վ եք պայմանավորում:

Ես չեմ կարծում, որ դա ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ լուրջ տարաձայնությունների առիթ է տալիս: Ընտրությունները դա մրցակցություն է, որը բաց է մրցակցության համար եւ կարող են որոշակի անձնական խնդիրներ ավելի ցայտուն լինել մրցապրոցեսի ժամանակ: Բայց այն, որ պայքարը գնում էր հիմնականում ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ, դուք ասացիք: Read the rest of this entry »





Մարդկանց առեւանգել եւ պահել են կիսավեր տնակում

14 06 2009

hands_bars_21

Մոտ 3-4 ամիս առաջ մեզ տեղեկացրին, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մոտակայքում գտնվող լքված ու կիսավեր մի տնակում գերեվարված մարդիկ են եղել։ Շտապեցինք Տավուշի մարզ(Շամշադին)։ Մեր նամակագիրը, ով մեզ տեղեկացրել էր այս ամենի մասին, նշել էր նաև Բերդ քաղաքի բնակիչ Ա. Զաքինյանի հասցեն, որը պիտի մեզ օգներ գտնելու այդ չարաբստիկ տնակը ու նաև որոշակի տեղեկություններ տրամադրեր այն անձանց մասին, ովքեր որ գերեվարված են եղել այնտեղ և ովքեր են եղել նման ոճրագործության կազմակերպիչները։ Ահա թե ինչ պատմեց մեզ Բերդ քաղաքի բնակիչ Ա. Զաքինյանը(ազգանունն ու անունը փոխված է), իհարկե միայն այն բանից հետո, երբ նրան ցույց տվեցինք այն նամակը, որում նամակագիրը խնդրում էր նրան օգնելու մեզ։ Պատմում է Ա. Զաքինյանը.

-Ես ընդհանրապես չէի ցանկանա խոսել այս ամենի մասին,սակայն մյուս կողմից էլ չեմ կարող մերժել տիկին Լուսինեի (անունը փոխված է) խնդրանքը օգնելու ձեզ,բայց ամեն դեպքում բացարձակապես ոչ մի հույս չունեմ,թե ինչ որ կերպ այս հարցը արդարադատորեն լուծում կստանա։ 2003 թվականին Լուսինեին ստիպում են,որպեսզի համագործակցի իրենց, հակառակ դեպքում խոստանում են սպանել նրա միակ որդուն, որն այն ժամանակ իր պատիժն էր կրում Հայաստանի կալանավայրերից մեկում՝ վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու… Նրա գործունեությունը կայանալու էր նրանում, որ պիտի կերակուր պատրաստեր ու իրենց իսկ ուղեկցությաբ տեղափոխեր այդ չարաբաստիկ ու լքված տնակը, ուր պահվում էին տարբեր պատճառներով առևանգված քաղաքացիները։ Նրան խստիվ արգելվել է շփվել բռնադատված քաղաքացիների հետ,որոնք փաստացի դարձել են ներկայիս ավազակապետական իշանության թրաֆիկինգի զոհը ։ Read the rest of this entry »





Միաժամանակ Վանաձորում եւ Ալավերդիում

29 10 2008

Հոկտեմբերի կեսից Վանաձորում բռնկված աղիքային վարակիչ հիվանդությունը համաճարակաբանների համար դարձել է գլուխկոտրուկ: Մի քանի օրվա ընթացքում Լոռու մարզի 341 բնակիչ դիմել է բուժօգնության՝ աղեստամոքսային ինֆեկցիայի նշաններով, որոնց մեծ մասը մինչև 14 տարեկան երեխաներ են: Մայրաքաղաքից ժամանած մասնագետների հետ միասին վանաձորցի բժիշկները քանի օր շարունակ դժվարանում են պատասխանել, թե ինչն է դարձել աղիքային վարակիչ հիվանդության պատճառ՝ ջո՞ւրը, թե՞ սննդամթերքը:Միեւնույն ժամանակ շարունակվում է Ալավերդիում հոկտեմբերի 22-ից արձանագրված աղիքային ինֆեկցիայի բռնկումը։Ալավերդու Առողջապահական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոկտեմբերի 27-ի դրությամբ հոսպիտալացվել էին 14 հիվանդներ, որոնցից 12-ը` երեխաներ:

“«Համաճարակ չէ, բայց մի քանի օրվա ընթացքում հիվանդների թիվը կրկնապատկվեց»,- ասել է Լոռու մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Կարինե Միրզոյանը: Մասնագետների հետ փորձաքննության ենթարկելով ջուրն ու հիվանդների թվարկած սննդամթերքը՝ ձուն, հավի միսն ու կանադական ապխտած նրբերշիկը, մասնագետները դժվարանում են պատասխան տալ վանաձորցիներին` վարակի ծագման ու պատճառների մասին: Վարակի ախտանշաներն են բարձր ջերմությունն ու որովայնի ցավերը: Մի քանի օրվա ընթացքում Վանաձորի 60 մահճակալ ունեցող ինֆեկցիոն հիվանդանոցը ծանրաբեռնվեց հիվանդներով: Ըստ բժիշկների` հիվանդների վիճակը կայունանում է մի քանի օրից՝ ջերմությունն իջնում է, որովայնի ցավերն անցնում են: Մահացության դեպքեր չեն եղել Read the rest of this entry »





Վերսկսում ենք աշխատանքները բլոգում

24 07 2008

Սիրելի ընթերցողներ,

ուրախ եմ վերջապես տեղեկացնել ձեզ, որ “Ա1+”-ի բլոգը վերսկսում է իր աշխատանքները, հիմա արդեն նոր հասցեով եւ որոշակի տեխնիկական ու սկզբունքային փոփոխություններով: Շարունակելու ենք ակտիվ, հիմա արդեն թեժ ամառային քննարկումները եւ ամենից շատ սպասում ենք ձեր ներկայությունը բլոգում` ձեր կարծիքին, ձեր մեկնաբանությանն ու տեսակետին:

Հուսով եմ հիշում եք, որ բլոգը ՁԵՐ` ակտիվ ու մտահոգ քաղաքացիների հանդիպման վայրն է եւ այստեղ լսելի է ՁԵՐ ձայնը: Բլոգում մեկնաբանել կարող է ցանկացած այցելու` այն գործում է առանց հաստատման կարգի, հետագա ամիսներին կգործի նաեւգրանցման համակարգով: Բլոգում ձեզ հետ շարունակելու է խոսել նույն Բլանշը` այսինքն ես, իսկ ժամանակ առ ժամանակ իրենց նյութերով ու կարծիքներով մեզ միանալու են նաեւ “Ա1+”-ի մյուս լրագրողները:

Read the rest of this entry »