Աբրահամ Բախչագուլյան.”Ես օրենք չեմ խախտել, ես այդպես չեմ ասել”

25 06 2009

P1010101

Իշխանական քաղաքական ուժերը հայտարարեցին, որ այս ընտրությունները մեկ քայլ առաջ են նախորդներից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս:

Այս ընտրությունները առաջընթաց էին այնքանով, որ այսօր երեւանցին կարողացավ, թեկուզ եւ անուղղակի, բայց ունենալ իր ներկայացուցչական մարմինը քաղաքում: Ինչ վերաբերվում է ընտրությունների կազմակերպմանը, ապա պետք է նշեմ, որ այս ընտրությունները, ի տարբերություն նախորդների ավելի հրապարակային էին: Երեւան քաղաքակում առաջին անգամ փորձարկեցինք ընտրությունները ավտոմատացված համակարգով, եւ ԿԸՀ-ն ԶԼՄ-ների եւ բոլորի հետ միասին էր ստանում քվեարկության արդյունքների եւ մասնակիցների մասին տեղակատվությունը:

Քանի՞ բողոք ես ստացել ընտրություններից հետո:

Ես խոսեմ քվերակության օրվանից, քվերակությանը օրը ԿԸՀ-ն եւ ոչ մի դիմում-բողոք չստացավ: Ինձ զարմացնում է դա այնքանով, որ խախտումներ, իհարկե, եղել են: Սակայն խախտումների գնահատաման հետ կապված մենք պետք է պատկերացում ունենան` այդ խախտումը, որ տեղի է ունեցել, ազդել է արդյուքնի վրա, թե չէ: Խախտման պատճառները 3-ն են` դիտավորյալ խախտումներ, անփուփության եւ ընտրական օրենսգրքի չիմացություն եւ երեք պատճառներն էլ այս ընտրություններում եղել են: Ինչ վերաբերվում է ավտոբուսներով մարդկանց բերելուն, դա ընտրախախտում չէ: Ասեմ ինչու: Ավտոբուս նստելը, ավտոբուսով ընտրական տեղամաս այցելելը ընտրական օրենսգրքի խախտում չէ: Կարեւորը այն է, որ քվեարկությունը գաղտնի է եւ այդ գաղտնիությունը մենք երաշխավորում ենք: Read the rest of this entry »





Ընտրական կրքե՞ր. քարոզարշավը «հունի» մեջ է

7 05 2009

article

Ընտրությունների քարոզչական մասը ընդհանուր առմամբ “ուրախ” է անցնում`լի ինտրիգներով ու զարգացումներով: Ու վերջին օրերի ամենից շատ ինտրիգները Ահարոն Ադիբեկյանի ու ԲՀԿ հարթությունում են պտտվում: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նրան օրերս խոստացել է 1 միլիոն դոլար, եթե իհարկե, Ադիբեկյանը ապացուցի իր հրապարակած թվերի իսկությունը: Հակառակ դեպքում Ծառուկյանը սոցիոլոգից պահանջում է ներողություն խնդրել եւ չի բացառում, որ սոցիոլոգին պատժի:

«Պարոն Ծառուկյանն իր ռեստորանային մտածելակերպով վիրավորել է մի գիտություն, որը 20-րդ դարի նվաճումներից է: Կարծում եմ, որ նա չի տարբերում սոցիոլոգին ռեստորանի ռաբիս նվագողներից, որին ցանկացած գումար կարող է տալ եւ իր ցանկացած երգը երգեն: Դա այդպես չէ: Եթե նա այդքան կրուտոյ տղա է, թող «Գելափին»-ին առնի, թող «Գելափը» ապացուցի, այն տվյալները, որ Ծառուկյանը 21-րդ դարի սկզբի լավագույն քաղաքական գործիչն է, նրա կուսակցությունը ամենավարկանիշային է, իսկ Քուշկյանն ամենալավագույն քաղաքապետն է: Թող փորձի, եթե մենք վաճառվող մասնագետներ կամ վաճառվող գիտություն ենք»,-ասել էր Ահարոն Ադիբեկյանը, ապա հայտնել, որ «Շանթ» հեռուստաընկերությամբ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում սխալ տեղեկատվություն է տրվել եւ ինքը կուսակցությունների բլոկերի վարկանիշ դեռ չի հրապարակել: Read the rest of this entry »





Վերսկսում ենք աշխատանքները բլոգում

24 07 2008

Սիրելի ընթերցողներ,

ուրախ եմ վերջապես տեղեկացնել ձեզ, որ “Ա1+”-ի բլոգը վերսկսում է իր աշխատանքները, հիմա արդեն նոր հասցեով եւ որոշակի տեխնիկական ու սկզբունքային փոփոխություններով: Շարունակելու ենք ակտիվ, հիմա արդեն թեժ ամառային քննարկումները եւ ամենից շատ սպասում ենք ձեր ներկայությունը բլոգում` ձեր կարծիքին, ձեր մեկնաբանությանն ու տեսակետին:

Հուսով եմ հիշում եք, որ բլոգը ՁԵՐ` ակտիվ ու մտահոգ քաղաքացիների հանդիպման վայրն է եւ այստեղ լսելի է ՁԵՐ ձայնը: Բլոգում մեկնաբանել կարող է ցանկացած այցելու` այն գործում է առանց հաստատման կարգի, հետագա ամիսներին կգործի նաեւգրանցման համակարգով: Բլոգում ձեզ հետ շարունակելու է խոսել նույն Բլանշը` այսինքն ես, իսկ ժամանակ առ ժամանակ իրենց նյութերով ու կարծիքներով մեզ միանալու են նաեւ “Ա1+”-ի մյուս լրագրողները:

Read the rest of this entry »