Ազատության համար պայքարը ազգություն չի ճանաչում։ Բարիկադների վրա իրենց արյունը թափողները ազգություն չունեն՝ անկախ նրանից՝ որ երկրի համար են պայքարում։ Ու պատահական չէ՝ զոհերից մեկը հայազգի է՝ Սերգեյ Նիգոյանը։
Ազատության համար պայքարի օջախներն անընդհատ տեղաշարժվում են՝ միջազգային հանրության ուշադրությունը իրենց վրա սեւռելով։ Ազատության համար պայքարը լակմուսի թղթի պես է, ցույց է տալիս նաեւ մշտապեսժողովրդավարության արժեքներից խոսող կառույցների իրական դեմքը։
Հիմա ազատության համար պայքարը Կիեւի Եվրամայդանում է։ Շաբաթվա սկզբին արյուն չկար, շաբաթվա վերջին Կիեւն արնոտվել է։
Ուկրաինայի ընդդիմությունը 24-ժամյա վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայի նախագահին եւ վարչապետին՝ կառավարությանը պաշտոնանկ անելու համար:
Ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ եթե նախագահը պաշտոնանկ չանի կառավարությանը, ապա ընդդիմադիրները կանցնեն հարձակման:
Կիեւից եկող լուրերը սարսափազդու են։ Ամբողջ աշխարհի հայացքն ուղղված է դեպի Կիեւ։ Ի՞նչ կլինի այսօր մեկ ժամ հետ, ի՞նչ կլինի վաղը։ Ի՞նչ պետք է անենք մենք։ Ինչպե՞ս պետք սատարենք ազատության համար մղվող ուկրաինացիներին։
Առաջարկում ենք Ձեզ մասնակցել մեր քննարկմանը՝ նաեւ համեմատություններ անելով հայաստանյան իրականության հետ։
sa bnakanor @ntacq e, Rusastani, vorpes naxkin kaysrutyan iravahajord, verjnakan tapalum@ ev humqayin kcordi ir deri verahastatum@
Sa payqar e evropakan arzheqner davanox maqur slavonneri ev asiakan, xanakan tipi karavarman hamakarg unecox rusamet qaxaqakrtutyunneri mijev
Es mtacum em vor Ukrainan darzav Amerikayin patkanox hertakan struk petutyun@ . Ukrainayi prezident@ Amerikayi despanna….
korcanecin irenc erkiry, otari dzerqin gorciq darnalov
im karciqov Kievi depqery unen xory,cherevacox koxmer.Da arevmutq Rusastan hakamartutyan mas e.Ays hakamartutyunic Kievy porcum e qaxel ir hamar maximumy.Sra skizby sksvel e der 1000 tari arach, Kievyan ishxanneri koxmic qristoneutyan yndunumov,erb Vladimir ishxan Byuzandiayic berec hayazgi Annain vorpes ir kin u hay varpetneri,karucelu qristoneakan ekexeciner u nermucelu qristoneakan atjeqnery,heto exav monxoltatarakan arshavany,vorn irakanum qristoneakan Rusastani u avandakan arevelyan hatvaci michev mrcakcutyun er.Ujex Petrosy nuynpes berec Arevmtyan reformner,heto Komunistnern u Elcinyan demokratnery…aysor el ays qaxaqakrtutyunnery baxvum en Ukraniayum….tesnenq.