Ավտոբուսում այսօր «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին մի տղամարդ է մոտեցել՝ ասելով. «Ես Ձեզ ճանաչում եմ»։ Լրագրողի զարմացած հայացքին ի պատասխան ասել է՝ Մհեր Սեդրակյանը քո ծնոտը չէ՞ր պոկում։
Մի քանի օր է՝ «ծնոտ պոկելը» դարձել է քննարկման առարկա, եւ նաեւ մտահոգվելու, քանզի այդ սովորական տղայական խոսակցություն չէ եւ ինչ-որ մեկի «քուչումը» չի եղել։ Դեպքը տեղի է ունեցել ԱԺ-ի շենքում պատգամավորի եւ լրագրողի միջեւ։
Ամեն ինչ սկզբից, թե ինչ պատահեց, երբ լրագրող Մհեր Արշակյանը որոշեց Էթիկայի վերաբերյալ «երկու թեթեւ հարց տալ» պատգամավոր Մհեր Սեդրակյանին։ Ընդ որում՝ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր հենց Էթիկայի հանձնաժողովի հարցը։
«Դավայ, դավայ, դավայ, դավայ։
-Դավայ ի՞նչ իմաստով։
-Ի, դավայ, կտամ ծնոտդ կպոկեմ, դավայ, թռի հլը։
-Ինչի՞ համար։
-Կապներդ կտրվել ա, սանձներդ թողեցիք, ընգաք։
-Ինչի՞ համար, չհասկացա, ի՞նչ ենք արել։
-Դե գնա, լավ»։
Իսկ հետո՞… Այսօր արդեն ԱԺ նախագահին է ներկայացվել նամակ՝ մոտ 160 լրագրողի ստորագրությամբ։
«Մենք չենք ակնկալում միջադեպը կամ երևույթը դատապարտող հայտարարություններ, խորին ցավի կամ ափսոսանքի արտահայտություններ: Պահանջում ենք քաղաքական գնահատական տալ կատարվածին և Ձեր՝ որպես ԱԺ նախագահի հավաստիացումը, որ այսուհետև նմանօրինակ ոչ մի դեպք անհետևանք չի մնա, և յուրաքանչյուր ոք կստանա համարժեք պատասխան: Պահանջում ենք նաև, որ պատգամավոր Սեդրակյանն իր դեպքում գուցեև սովորական դարձած պահվածքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրի լրագրող Արշակյանից: Հակառակ դեպքում խնդրում ենք հրապարակել այն պատգամավորների ցուցակը, որոնց հարց ուղղելու ողջ պատասխանատվությունը՝ իր հետևանքներով հանդերձ, ընկնում է բացառապես մեր՝ լրագրողներիս վրա»,- ասված է նամակ-պահանջում։
Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր մոտ էր հրավիրել Մհեր Արշակյանին։ Նա ափսոսանք է հայտնել միջադեպի առիթով։ Իսկ ահա Մհեր Սեդրակյանը մի շարք լրատվամիջոցների ասել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, եթե անգամ լրագրողը դիմի Էթիկայի հանձնաժողով։
Դեռ ավելին՝ «Ազատության» լրագրողի հետ զրույցում նա ասել է. «Էն դեպքում, երբ ինքն ա հրահրում, ես ասեմ ինձ կներե՞ք։ Եթե մի հատ ընենք մարդ լիներ… անծանոթ մարդ եթե լիներ` ոչ լրատվությունից, հաստատ դրա գլուխը ջարդելու էի»:
Իսկ ո՞րն է պատգամավորը համարում հրահրել, օրինակ, այս դեպքում նրան դուր չի եկել, որ «Ա1+»-ը ֆիքսում է, որ նա ԱԺ նիստի պահին միջանցքում է ու զրուցում է։
Արդյո՞ք ԱԺ միջանցքը պատգամավորի «սեփական» տարածքն է. արդյո՞ք այն նույնքան չի պատկանում խորհրդարանում հավատարմագրված լրագրողին եւ ՀՀ ցանկացած ՔԱՂԱՔԱՑՈՒ, ինչքան այդ պատգամավորին։
Բայց չես կարող չհիշել, որ նույն Մհեր Սեդրակյանը սեփական տարածք է համարում, օրինակ՝ համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցի տարածքը։
Դեկտեմբերի 5-ին թիվ 1 հիվանդանոցում էր հայտնվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 28-ամյա դերասան Սերգեյ Գրիգորյանը:
Ըստ մամուլի՝ նա և իր եղբայրը ծեծի են ենթարկվել Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից բենզալցակայանում, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանին:
Վերջինս հերքելով հանդերձ, որ ինքը կապ ունի այս միջադեպի հետ, այցելել էր հիվանդանոց։ Այդ պահին մեր նկարահանող խումբը/ ոչ ԱԺ-ում աշխատող/ հիվանդանոցում էր եւ նկարահանումներ էր անում միջանցքում։
Մեր տեսախցիկի եւ լրագրողի ներկայությունը խիստ զայրացրեց պատգամավորին. «Տենց բաներ մի արա, ձեր կապիկություները հիմա կասեի որտեղ…»:
Ի դեպ, նույն Մհեր Սեդրակյանը դեկտեմբերի 6-ին ասում էր, որ չի կարող ասել՝ հատկապես ու՞մ էր պետք, որ դերասան Սերգեյ Գրիգորյանի հետ տեղի ունեցածը կապեին իր անձի հետ: «Հո ես բանը չեմ՝ Վանգանը»,- ասել էր նա «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին:
Հանրապետական պատգամավորը ենթադրում էր, որ լրագրողներին պատվիրել են այդ ծեծը կապել իր անձի հետ.
«Գիտե՞ք, մի քիչ չափ եք անցնում, աշխատեք շատ չափը չանցնել, որ համով լինի»։
Իսկ դրանից կարճ ժամանակ անց՝ ուղիղ երկու շաբաթ հետո՝ փաստորեն Մհեր Սեդրակյանը որոշեց, որ իրեն հարց տալը, (անգամ հարցը չլսելով) արդեն չափն անցնել է ու ինքն այլեւս կարող է «ծնոտը պոկել»։
Լավ պրծավ Մհեր Արշակյանը, որ լրագրող է, թե չէ գլուխն էր ջարդելու։
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին ասել է, որ «իրավական հիմքեր չկան»` ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատասխանատվության կանչելու։ Նախարարը լավ չգիտի Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը՝ խոչընդոտել մասնագիտական գործունեությունը, պաշտոնեական դիրքն օգտագործելը եւ սպառնալը։ Ի դեպ, օրենքներից մեկն էլ սահմանում է, որ քրեական գործ կարելի է հարուցել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա։ Հիմա նախարարն ասում է, որ իրավական հիմքեր չկան։ Ուրեմն` 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը կան, իրավական հիմքերը չկան։
Այդ դեպքում ինչի՞ համար է քրեական օրենսգիրքը։ Ի՞նչ հիմքերով եք դատում մարդասպաններին։ Ի՞նչ հիմքերով են ամբողջ աշխարհում հետապնդում եւ ձերբակալում մարդկանց, որոնք սպառնալիք են այս կամ այն երկրի ազգային անվտանգությանը։
http://www.yerkir.am/am/news/40628.htm
Նախ և առաջ ողջունում եմ, որ բլոգը նորից բացվեց, բայց չեի ուզի այս թեմայով սկսվեր,ամեն դեպքում մենք տեղյակ ենք մենակ լրատվական ինֆորմացիայով ու մեկ կողմի ինֆորմացիայով չեմ կարող մտքեր արտահայտել, չնայած ուշքս էլ չի գնում սրանց նման հաբրգածներով
et deputanqeq@ hhk e bolorne srika en baits eranq chen haskanum vorovhetev irents naxagahnel nuiny .
Es mardy teg@ bantn e,bayz ink@ nstac e azgayin goxovum,spasenk minchev sra tiknapahner@(aysinkn shakalneri shayken)mekin kspani.
вор должен сидеть в тюрьме если он вор
հլա մեր դեպուտատն ով է ամեն ինչ համատատասխանում ինչ նախ ագահը ինչ իրա դեպուտատը հետաքրքիր է սրանք իրենց հայելու չեն նայում նոր մտնում այդ շենքը ,եթե իհարկե այնտեղ լինում են
ardaaradatutyan naxarar@ iren shlagi tex e dnum ,dodec bazchum pecheni havaqelov . grvanc oreq@ ramik ,axqat chqavor mardu hamar e miayn u miayn.ardaradatutyan naxarar@ drato mi tiknik e voric vochich ci kareli spasel. iran asel en ; hagarch xaxer chtas . sa e irakanutun@.
Ekeq komitas 22 bak ev shat hetaqrqir baner kimanaq toxmaxcu masin