Երեկ Երեւանը պաշտոնապես դարձավ Գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք։ Միջոցառումներն սկսվեցին Մաշտոցի պողոտայի Մատենադարանի հարակից տարածքում՝ հարյուրավոր երեխաների մասնակցութամբ պարային կատարումներով։ Դրանց ավարտից հետո սկսվեց գրքի էկզեկուցիան։ Այսինքն, դիմակահանդեսը։
Գիրքը, որը երեկ բացակայում էր միջոցառումների կենտրոնական բեմահարթակից, դարձել էր ծաղրի առարկա։ Ինչպե՞ս։ Նախ հենց երեխաները պարային համարից հետո լքեցին Մաշտոցի պողոտան, «հրապարակ» մտան ռուսական արտադրության «Գազելները», որոնք մեր մայրաքաղաքի ուղեւորափոխադրության խայտառակությունն են։ Այդ մեքենաների միջից ոմանք թափահարում էին գլխաշորեր, տարբեր գույների կտորներ։ Անհասկանալի էր, թե դա ինչ կապ ուներ գրքի հետ։ Քաղքենիության գլուխգործոցն առջեւում էր։ Հեռուստատեսությամբ ուղիղ եթերով հետեւողների համար իրադարձությունն ավելի շուտ նախընտրական արշավ էր, քանի որ էկրանին Հայաստանի իշխանություններն էին։ Ի՞նչն է կապում նրանց եւ հայ գիրքը։ Անլուրջ է ասել, որ մայրաքաղաք Երեւանում վերջին տաս տարիներին ավելի շատ գրախանութ է բացվել, քան փակվել։ Անլուրջ է ասել, որ Հայաստանի ամենահեղինակավոր գրադարաններից մեկի՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի շենքը քանդել են այն տրամադրելով բանկերից մեկին։ Այնպես որ անլուրջ է ասել, թե Հայաստանի իշխանությունները հայ գրքի ներկայացուցիչն են աշխարհում։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքը Մաշտոցի հայացքի ներքո վիրավորում էր հայոց այբուբենը։ Գիրքը կենդանի օրգանիզմ է, երբ ներկա է խոսքի մեջ։ Վիգեն Սարգսյաննն իր տեքստը կարող էր կարդալ ասենք, տեքստիլագործների հավաքի ժամանակ, կամ տիեզերագնացության մեջ Հայաստանի դերը կարեւորելիս։ Սերժ Սարգսյանը քաղաքապետարանում տոնի առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ ասում է. «Քանի-քանի անգամ են մեր չքնաղ բնօրանն ասպատակել բիրտ ու բարբարոս հրոսակները՝ վայրի մի մոլուցքով փորձելով այրել, ոչնչացնել մեր ժողովրդի՝ միշտ դեպի լույսը տանող ճանապարհին ստեղծած մատյանները ու գրքերը, որոնցում մեր միտքն էր, մեր քրիստոնեական հավատը»։
Հիմա ես կապացուցեմ, որ ոչ միայն փորձել են, այլեւ հաջողել։ Երեկ Նոր Նորքից իջնում էի Կենտրոն։ Այստեղ մեծ աշխուժություն է, հատկապես Մաշտոցի պողոտայում եւ Կասկադում։ Մարդիկ շարժման մեջ են, պողոտան փակ էր տրանսպորտի համար։ Շարժը հսկող պետավտոտեսուչին հարցնում եմ. «Ի՞նչ հաշիվ է»։ Ասաց, որ «գլխի չէ»։ Հետո ավելացրեց. «Ոնց որ ինչ-որ գրքի համաշխարհային բան ա»։ «Իսկ ու՞ր են գրքերը»,-մտածեցի ես հասկանալով, որ գրքի համաշխարհային մայրքաղաք լինելու առիթը դառնում է թամաշա։ Պետավտոտեսուչի պատասխանը ինձ հուշեց հետեւյալը՝ ասպատակիչները դուրս չեն եկել մայրաքաղաքից։ Նրանք հաջողել են իրենց բոլոր բարբարոսություններում, քանի որ «մեր չքնաղ բնօրրան» արտահայտությունը նույնքան հավաքական հասկացություն չէ, որքան՝ «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք»։
«Մեր չքնաղ բնօրրան» ասելուց առաջ պետք է լավ ընկալել երկիրը, կենդանական աշխարհի բազմազանությունը, բնության, ավելի կոնկրետ, ծառատնկման վերջին «նվաճումները», արտագաղթը, տնտեսական դրությունը, քրեական իրավիճակը, ինքնասպանությունների աճը, մարտի 1-ը։ «Մեր չքնաղ բնօրրանը… վայրի մի մուլուցքով» օկուպացված է կյանքի ետեւից հասցնելու համար անհրաժեշտ բոլոր «գործոններով», որոնք առանց զոհեր թողնելու իմաստ չունեն։ Ի՞նչ կապ ունի գիրքը այն ամենի հետ, ինչն արդեն 20 տարի տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Գիրքն, իհարկե, ներողամիտ է, երբ չի բացվում։ Բայց իր կյանքի գնով։ Չբացվող գիրքը մի դագաղ է, որի գերեզմանոցը հենց ինքն է։ Ի դեպ, գոնե մեր երկրի համար խորհրդանշական չէ՞, որ նույն փայտը կարող է դառնալ գիրք, կարող է դառնալ դագաղ։
Մհեր Արշակյան
Հայաստանի իշխանությունները լավ հայ դրամ են կարդում..հայ գրքերի միջոցով..իսկ հայոց բնաշխարհը նրանք վաղուց ապականել են. նրանք վաճառել ու վաճառում են ամեն ինչ իրեց խիղճն էլ գիրքն ել, անձն էլ.մարդկաին միս ու արուն ուտող ու ծծող են..իսկ դուք ուզում եք որ նրանք գիրք ցուցադրեին?.ծիծաղելի է:
կարդացող ազգ էինք 1990–ից հետո դարձանք միտինգ անող կամ արտագնա սավաղ անող ազգ .որ սավաղչին է մալաի տեղը գիրք վերցնում ոչ մեկը իհարկե դրա համար էլ սատկեն հհշ–ականները ու նրանց հետնորդները մահ մեր ազգի շնագայլերին .. մեր անկախությունը տպավորվեց նրանով որ գրքերը վառում էինք որ տաքանանք մահ լտպ–ն ռոբերտոյին ու սեռժոյին ամենաշատը հհշ–ն
Ճիշտ ա ասված՝ ինչ կապ ունի գիրքը էս վերջին քսան տարվա հետ:ԱԺ ընտրությունների պատգամավորության թեկնածուներից քանիսն են գոնե մեկ-երկու գիրք կարդացել ողջ կյանքի ընթացքում;Եսիմ կարող ա Լֆիկն ու Նեմեցը կարդացած լինեն, ինչ իմանամ:ճճճճճճճ
Կոնկրետ ես գիրք չեմ կարդում, բացի մասնագիտական գրքերից, բայց կարամ գիրք գրեմ իմ այս քսան տարվա կյանքից, որը իմ այս տարինները գողացան ինձանից պահեցին իրենց սեյֆերի մեջ ոչ իրենք վայելեցին ոչ էլ թողեցին մենք վայելենք, անբարոյությունը սարքեցին բարոյական նորմ: Զեյթունում մի ածականով մարդ կա (ցին) են ասում, ինքը քսան տարի առաջ սաղին հոգնացնում էր բայց հիմա մասնակցում է ընտրությունների շտաբներ է բացում մի խոսկով ակտիվիստ է, այսօր ինքն է ըստ Զեյթունի բարոյական նորմը ես բան չեմ հասկանում այս աշխարհից:
Հազարապետ ջան, էս երկիրը քո ասած զեյթունցու, կռազի շոֆեռների երկիր ա դարձել, բա կուլամ-կուլամ, ինչ կուլամ:Սրանց համար գիրքն ինչ ա, գրականությունն ինչ ա: Դրա համար էլ էսօրվա հայ բանածտեղծության ռահվիրաներ են իրենց համարում ինչ որ Մարինե Պետրոսյանն ու Վուլգար Վիոլետ Գրիգորյանը:Իսկական արժեքները կորել են՝ իրենց տեղը բաց թողնելով էս զիբիլների համար:
NAREK (10:53:32) լիարժեք քո հետ համձայն եմ, մանավանդ Մարինե Պետրոսյանի հարցով, լրիվ իրեն հարց լուծողի տեղա դրել, ճշմարտությունը թողած հիվադ բաներա գրում, լավա իրա հետ քչերն են շփվում: