Պետք է վճարել ազատությա՞ն համար

3 05 2011

Այսօրվա գլխավոր թեման Մամուլի ազատությունն է, եւ այս քննարկումները սկսվել են դեռ երեկվանից, երբ «Freedom house» միջազգային կազմակերպությունը հրապարակեց իր հերթական զեկույցը: Հայաստանը վերստին  «ոչ ազատ» երկրների ցանկում է:

Սա էլ այնքան անսովոր չէ` «Ա1+»-ը եթերում չէ, իսկ  հայկական մամուլը մասնակի ազատից դարձավ անազատ 2002թ-ից, երբ եթերազրվեց «Ա1+»-ը:

Տրամաբանական է նաեւ, որ չէր կարող նույնիսկ մասնակի ազատ համարվել մի երկիր, որտեղ բանտում լրագրող կա` Նիկոլ Փաշինյանը:

Կամ երկիր, որտեղ թերթերը փակվելու առաջ են, քանի որ ցանկացած պահի ցանկացած մեկը կարող է նրան դատի տալ բարոյական փոխհատուցման պահանջով  ու «վերին կամքով» սնանկացնի թերթին կամ դարձնի նրան հերթական կամակատարը:  Իսկ այդ լիովին հավանական է թեկուզ այն պատճառով, որ այդ գործին լծվել է եւ օրինակ է ծառայում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով դեռեւս գործող ֆիգուր է քաղաքական դաշտում եւ , բնականաբար, առավել ենթակա է քննադատության:

Հայաստանում մամուլի  որոշակի ազատություն, իհարկե, կա:  Բայց թե ինչ գնով է այն հնարավոր պահել, այդ արդեն պետք է լրատվամիջոցի ներկայացուցիչ լինես, որ հասկանաս:

Ի  դեպ, ժամանակ առ ժամանակ հեռուստաընկերություններն էլ են հանկարծ ազատ դառնում, բայց այդ «արհեստական» ազատություն է, որը կարող է անհետանալ, երբ  վերանում է դրա «մեղավորը», օրինակ` եվրոպացի պաշտոնյան մեկնում է Հայաստանից:

Ինչեւէ , չմոռանանք, որ այսօր տոն է ու շնորհավորենք բոլոր նրանց, ովքեր կարեւորում են Մամուլի ազատության օրը:

Իսկ նրանց, ովքեր ասելիք ունեն, հրավիրում ենք մեր քննարկմանը եւ  իբրեւ «բացում» մեր առաջին հարցը`  արդյո՞ք  Հայաստանում մի օր մամուլը կլինի ամբողջովին ազատ:

Ազատ է արդյոք մամուլը Հայաստանում? Ինչ կարծիք ունեք Դուք:

Հայաստանում կան բազմաթիվ հեռուստաընկերություններ, թերթեր, կայքեր:

Արդյոք դրանց առկայությունը, քանակը, բազմազանությունը Ձեզ բավարարում է? Ամեն օր, բոլոր լրատվամիջոցները աշխատում են Ձեզ համար, որպեսզի գրավեն Ձեր ուշադրությունը:

Այսօր  եկեք քննարկենք-թե Դուք` ընթերցողներդ ինչ եք ուզում տեսնել, կարդալ?

Ի դեպ կարող եք եվ մասնակցել քվեարկությանը, որը գտնվում է էջի վերեւի աջ անկյունում:

Advertisement

Actions

Information

4 responses

4 05 2011
Համլետ

ես կարծում եմ, որ ԶԼՄ-երը չափից ավելի ազատ են: Նրանք պետք է պատասխան տան ամեն գրածի համար: Էժան հեղինակության հետեւից են ընկել…..
Ես կարծում եմ մեր երկրում ամեն ինչ չափից ավելի է..
թիվիները–շատ են, թերթ կարդացող չկա, լիքը լրատվական սայտեր կան–լիքը..
ես որը կարդամ?? ում հավատամ?? ինչքան գիտեմ էտքան մարդ պահելը լավ ել թանկ գործ է..
բա ինչպես են սայտերը դիմանում?? դա արհեստական են էտքան շատ սայտ խցկել, որ ընթերցողներին մոլորեցնեն,,,որ մարդ չջոկի ուր գնա, ու ինչ կարդա…իրականում ինձ թվում է 3-4 հատը լրիվ բոլ կլիներ…
հիմա սայտերն էլ են համը հանում…ինձ թվում ա իշխաության մաստը խառն է….

4 05 2011
hazarapet

Ազատ ասելը պետքե հասկանանք ինչե , բայց մեզ մոտ ես չեմ տեսնում ազատ հասկացողություն ուղակի սև և սպտակ կողմերեն ամեն մեկը իրեն լիդերը ունի հետեվումեն իրենց ցուցումներին . Այս երկրում ոչմիբան չի ստացվում ուղակի ուզումենք նմանվել ուրիշներին

10 05 2011
Արմեն

Ամեն ինչի համար պետք է վճարել և ամենթակը դա ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆ Է: Մեր երկրում չկա ոչ ազատ մամուլ, ոչ էլ ազնիվ լրատվություն: Լրատվամիջոցները զբաղված են իրենց տերերի հրահանգներով վակաբեկման գործողություններով: ՀՀՇների թերթերը անպատկառ հարձակումներ են գործում բոլոր նրանց վրա ովքեր Լեվոնի վկաներին չեն ընդունում և հիշում ու հիշեցնում են ԼՏՊ-ական տարիների խեղտող իրականությունը: Իշխանամետ լրատվամիջոներն են իրենց համար անհարման գրծիչներին վարկաբեկելու համար զբաղված են բանբասանքներով, տեսնում են ուրիշի աչքի չոփը, իսկ իրենց աչքի գերանը չեն տեսնում: Մի խոսքով մեկը մյուսին արժեն: Ասեմ, որ հատկապես մեղմ ասած տհաճ են ՀՀՇ-ՀԱԿ հսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, որոնք կետոտ բանբասանքը և բանսարկությունները հասցրել են լրատվամիջոցներ աստիճանի, առանց հասկանալու, որ նման գործելաոճը առաջին հերթին հենց վնասում է իրենց:

14 05 2011
Vaspur

Արմեն ինքդ քեզ հակասում ես,եթե խոսում ես ազատ լրատվամիջոցներից,ապա միակ շատ թէ քիչ ազատ լրատվամիջոցը մեզ մատուցվում է հենց քո նշած ՀՀՇ- ական թերթերով,որը ցավոք սրտի միակ ազատության աղբյուրն է ,որ հասու է հասարակական լայն զանգվածներին,բայց ես իհարկե չեմ համարում որ դրանք ամբողջովին ՀՀՇ-ակն թերթեր են կարիք չկա պիտակավորել ու հալածել ինչպես դա անում են իշխանությունները:Դու իհարկե ի նկատի ունես ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ԺԱՄԱՆԱԿ, ՀՐԱՊԱՐԱԿ… և նմանատիպ թերթերը,այսինքն դրանք այն թերթերն են միայն որի միջոցով հնարավոր է լրատվական պայքար մղել ներկա քրեաօլիգարխիկ համակարգի դեմ և դու խոսելով ազատականությունից, քննադատում ես հենց այդ թերթերին,այսինքն այն թերթերին, որոնք 2008թ.մարտյան դեպքերից հետո ռեժիմի կողմից փակվեցին արտակարգ դրության ժամանակ:Ձեռքի հետ քննադատելով նաեվ իշխանական լրատվամիջոցներին ցանկանում ես արդար երեվալ,բայց այդպես չի լինում որ սևն ու սպիտակը նույնականացվեն,իսկ մոխրագույը ներկայանա որպես սպիտակ:Լրատվական ազատականության մասին խոսելիս,առաջին հերթին հարկավոր է խոսել այն մասին թէ ինչպես է լինում որ բոլոր տասից ավելի հեռուստաալիքները կատարում են նույն մեկ կենտրոնից իջեցված պատվերները, իսկ միակ ազատ լրատվամիջոցին տարիներ շարունակ տարբեր պատրվակներով հաճախականություն չի տրվում:Ահա թէ ինչից է պետք խոսել հարգելի Արմեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: