Հոկտեմբերի 28-ին` ընդամենը յոթ օրից կբացվեն թիվ 11 լրատվական ուղղվածության հեռուստաալիքի համար ներկայացված մրցութային փաթեթեները: Հենց այս մրցույթին է մասնակցում «Ա1+» հեռուստաընկերությունը, ով իր փաթեթին կից պատրաստվում է ներկայացնել նաեւ հանրության քվեները:
«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը` խորհրդանշական նվիրատվության տեսքով, սկսված է: Կարեւոր է ոչ թե գումարն Է, այլ Ձեր մասնակցությունը, որը Ձեր քվեն է Ժողովրդական ալիքի` Ձեր հեռուստաընկերության համար:
Ձեր մասնակցությունը կարող է որոշիչ լինել հայկական հեռուստաեթերի համար:
Հավաքված գումարների մասին տվյալներն ու հավաստագրերը պետք է ներկայացվեն մրցութային փաթեթի բացման ժամանակ` հոկտեմբերի 28-ին:
Հիշեցնենք, որ «Ա1+»-ի հայցով` Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման վերաբերյալ Եվրադատարանի 2 տարի առաջ կայացրած վճիռը վերջապես կարող է ի կատար ածվել, եթե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից անցկացվող մրցույթը լինի ազատ, արդար եւ թափանցիկ:
Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք` հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը իշխանություններից պահանջող հեռուստաընկերություն, պարզ կդառնա այդ օրը:
«Ա1+» անկախ հեռուստաընկերությունը հայտ է ներկայացրել վերստին եթեր վերադառնալու` հակառակ 2002թ ապրիլի 2-ից մինչ օրս 12 անգամ ՀՌԱՀ-ի կողմից մերժված լինելու փաստի:
«Ա1+»-ն մասնակցում է լրատվական-վերլուծական ուղղվածության հեռուստաալիքի արտոնագրի մրցույթին` որպես ծանրակշիռ փաստարկ ունենալով շուրջ 20 տարվա աշխատանքային փորձը, վարկանիշը, Եվրադատարանի վճիռը, ինչպես նաեւ հանրության աջակցությունը:
Հանրությունն աջակցում է «Ա1+»-ին` ի դեմս «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի:
Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Ինտերնյուս» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, 2001-2007թթ ՀՌԱՀ անդամ, Մշակույթի նախկին փոխնախարար,արձակագիր Կարինե Խոդիկյանը, դերասան Կարեն Ջանիբեկյանը, «ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը,«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Ի պաշտպանություն ազատ խոսքի եւ Հայաստանում ժողովրդական հեռուստաալիք ունենալու` բացվել է հաշվեհամար: Աշխարհի ցանկացած անկյունից յուրաքանչյուր ոք կարող է դրամական փոխանցում կատարել, ինչը կհամարվի «Ա1+»-ի վերաբացման հայտի օգտին ծանրակշիռ քվե:
Դարձիր ժողովրդական հեռուստալիքի պատվիրատուն: Գումարը կարող է լինել նույնիսկ խորհրդանշական, կարեւորը Ձեր մասնակցությունն է:
Ստորեւ ներկայացնում ենք հաշվեհամարը.
—————————————————————————————————
Դրամով փոխանցումների դեպքում
«Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ
«Մելտեքս» ՍՊԸ
AMD – Հ/Հ 23800 – 01250350100
—————————————————————————————————-
Եվրոյով փոխանցումների դեպքում
Intermediary Bank
DEUTSCHE BANK AG
FRANKFURT/ MAIN, GERMANY
SWIFT: DEUTDEFF
Acc. No. DE 42500700100947722500
Beneficiary Bank
CJSC ‘‘AREXIMBANK- GAZPROMBANK GROUP”
Yerevan, Armenia
SWIFT: RKASAM22
Beneficiary Meltex LTD
23800 -01250350149
—————————————————————————————————
Դոլարով փոխանցումների դեպքում
Intermediary Bank DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS,
NEW YORK, USA
SWIFT: BKTRUS33
ABA: 021001033
Beneficiary Bank
CJSC ‘‘AREXIMBANK- GAZPROMBANK GROUP”
Yerevan, Armenia
SWIFT: RKASAM22
Beneficiary Meltex LTD
23800- 01250350101
—————————————————————————————————
Ռուսական ռուբլիով փոխանցումների դեպքում
Банк-посредник
ГПБ (OAO)
Mocква, РФ
К/с 30101810200000000823
БИК 044525823
ИНН 7744001497
SWIFT: GAZPRUMMXXX
Банк-получателя:
ЗАО «АРЭКСИМБАНК-ГРУППА ГАЗПРОМБАНКА»
Ереван, РА
SWIFT: RKASAM22
Корреспондентский счет в ГПБ (ОАО)
Nօ. 30111810700000005936
Получатель: “Мелтекс” ООО
23800- 01250350158
Ես անպայման մասնակցելու եմ այս դրամահավաքին, իհարկե գումարը որ ես կարող եմ տալ խորհրդանշական կլինի, բայց ես գտնում եմ որ պետք է պայքարել չնայաց ոչ մի բանի, իհարկե ես գրեթե համոզվաց եմ որ այս իշխանությունները ձեզ եթեր չեն տա:Կվաճառեն ամեն ինչ, Ղարաբաղը, մեկ ու կես միլիոն հայի արյունը բայց չեն թույլ տա ազատ եթեր,որովհետև դա նրանց վախճանի ակնառու ծիծեռնակը կլինի, իսկ Եվրոպայի հետ միշտ էլ կարելի է պայմանավորվել, Եվրոպան ընդամենը մի երկերեսանի կառույց է որը օգտագորցում է այս արժեքները իր ստորագույն շահերը իրականացնելու համար, և ես համոզվաց եմ որ մեր ազգը հույսը պետք է դնի իր վրա ոչ մի ռուս,ամերիկացի,եվրոպացի մեզ չի օգնի,և քանի դեռ մենք ունենք փողոցային մարմնավաճառների պես ամեքին ցախվեղ իշխանություններ, մեր երկրի և մեզ հետ էլ ամբողջ աշխարհը վերաբերվելու է այդպես,ուղակի ստանալով իրենց օգուտը մեզ մի կողմ են նետելու: Ես գտնում եմ որ ցանկացաց դեպքում պետք է շարունակել պայքարը,
և առաջարկում Ա1պլյուսին սկսել արբանյակային հեռարձակում սպյուռքա հայության մեջ տարածում գտած արբանյակների վրա, իհարկ է ես հասկանում եմ որ դա պահանջում է բավականին մեծ միջոցներ,սակայն կարելի կազմակերպել դրամահավաքներ: Ամեն դեպքում մաղթում եմ ձեզ հաջողություն ձեր մղած անհավասար պայքարում:
միանգամայն համամիտ եմ մեր մասնակցությունը մեր քվեն է մեր հեռուստաընկերության համար!!!
Շատ շնորհակալություն:Ձեր աջակցությունը շատ կարեւոր է մեզ համար:
es nuynpes kmasnakcem’;karcum em voch mi ban el petk che apacucel marti1-in aryunov ekac aporini ishxanutyunnerin,
Ես կատարեցի իմ աջակցության փոխանցումը: Պիտի հաղթենք
Հայրենակից դարձիր ժողովրդական (հանրային) հեռուստաալիքի` Ա1+ ի պատվիրատուն
Հայ Քաղաքացիական Հասարակություն Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցություն
ԿՈՉ
Ամերիկահայ համայնքին
Ժողովրդական հեռուստաալիքի, Ա1+ի պատվիրատու դառնալու մասին
Վերջերս մամուլում “Ժողովրդական հեռուստատեսություն” հիմնադրամի մամլո դիվանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հոկտեմբերի 28-ին բացվելու է թիվ 11 լրատվական ուղղվածության հեռուստաալիքի համար ներկայացված մրցութային փաթեթները: Հենց այս մրցույթին է մասնակցում «Ա1+» հեռուստաընկերությունը, որն իր փաթեթին կից պատրաստվում է ներկայացնել նաեւ հանրության քվեները: ”Ժողովրդական հեռուստատեսություն” հիմնադրամը նախաձեռնել էր քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով: Հիմնադրամը հայտարարել էր, որ կարեւորը ոչ թե գումարն է, այլ մեր մասնակցությունը, որը ըստ էության լինելու է մեր քվեն է Ժողովրդական ալիքի՝ մեր հեռուստաընկերության համար:
Այն որ Ա1+ -ը միակ հեռուստաալիքն է, որը ծառայում է Հայ հանրությանը, Հայաստանի պետականության կայացմանը, մեր երկրում ժամանակակից աշխարհի արժեհամակարգի ձեւավորմանն ու հաստատմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը ապացուցված է մեր երիտասարդ անկախ պետության քսանամյա պատմության ընթացքում: «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը հայտ է ներկայացրել վերստին եթեր վերադառնալու` հակառակ 2002թ ապրիլի 2-ից մինչ օրս 12 անգամ ՀՌԱՀ-ի (Քաղաքական իշխանությունների կամակատարի) կողմից մերժված լինելու փաստի: «Ա1+»-ն մասնակցում է լրատվական-վերլուծական ուղղվածության հեռուստաալիքի արտոնագրի մրցույթին` որպես ծանրակշիռ փաստարկ ունենալով շուրջ 20 տարվա աշխատանքային փորձը, վարկանիշը, Եվրադատարանի վճիռը, ինչպես նաեւ հանրության աջակցությունը:
Մենք միանաշանակորեն միանում ենք հիմնադրամի նախաձեռնությանը եւ կոչով դիմում Հայ համայնքին, ինչպես որ հիմնադրամն է առաջարկում, թեկուզ եւ մեկ դոլարով քվեարկելու Ա1+ի օգտին: Հիշեցնում ենք, որ գումարները (Ձեր քվեները) կարող եք փոխանցել`
Intermediary Bank DEUTSCHE BANK TRUST COMPANY
AMERICAS
NEW YORK, USA
SWIFT: BKTRUS33
ABA: 021001033
Beneficiary Bank
CJSC ‘‘AREXIMBANK- GAZPROMBANK GROUP’’
Yerevan, Armenia
SWIFT: RKASAM22
Beneficiary Meltex LTD
01250350101
Նախաձեռնությանը մասնակցելու խնդրում տեխնիկական օգնություն առաջանալու դեպքում կարող եք զանգահարել մեր ընկերությանը (424) 264-9205 հեռախոսահամարով կամ գրել freearmenia2008@yahoo.com.
“Հայ Քաղաքացիական Հասարակություն”
Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցություն
25 Հոկտեմբերի 2010թ
Այսօր «Ա1+»-ը ՀՌԱՀ-ում ներկայացրեց իր մրցութային փաթեթը: Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա վարկանիշային քվեարկություն, որի արդյունքում 11-րդ հաճախությամբ հեռարձակվելու արտոնագիրը կտրամադրվի կամ «Ա1+» հեռուստաընկերությանը, կամ «Արմնյուզին»:
Իսկ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը, որն աջակցում է «Ա1+»-ին շարունակում է իր գործունեությունը:
Արդեն 4 հազարից ավել մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 4 հազար քվե ի պաշտպանություն «Ա1+»-ի:
Որոշակի դժվարություններ առաջացել են արտերկրից կատարվող դրամական, տրանսֆերային փոխանցումների առումով, սակայն դրանք շտկվող հարցեր են, եւ մոտ նույնքան ձայն այս պահի դրությամբ ակնկալվում է սփյուռքից: Հիշեցնենք, որ հիմնադրամը գործում է ընդամենը 1 շաբաթ: Իսկ գործունեությունը շարունակվելու է մինչեւ տարեվերջ:
Ի դեպ, փոխանցումներ կատարում են ինչպես շարքային քաղաքացիներ, «Ա1+» մշտական հեռուստադիտողներն ու երկրպագուները, այնպես էլ անվանի մտավորականներ, հանրությանը քաջածանոթ, հեղինակավոր մարդիկ. Մասնավորապես աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը, ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, հանրահայտ բժիշկ Վահան Վարդապետյանը:
«Ա1+»-ը իր երախտագիտությունն է հայտնում մեր եթեր վերադարձով շահագրգռված բոլոր մարդկանց եւ հիշեցնում, որ կարեւորը ոչ թե գումարի չափն է, այլ անվանական փոխանցումը, որը հաշվարկվում է որպես քվե` ի պաշտպանություն «Ա1+»-ի:
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ձեր աջակցության համար:
Miahamur katarenq mer partq@ –> azat eter unenalu hamar!
kecce A1+!!!!!!!!!!!!
***
http://ciceromt.blogspot.com/
kecce A1+ vax es el kmasnakcem dramahavaqin isk hetaqrqir e ete hakarak ardarutyan noric merjvi orenq tuyl talis e arbanyakayin eter?