Որ եթերը լինի ազատ

7 10 2010

Ազատությունը չեն նվիրում, այն նվաճում են, խոսքի ազատությունը` նույնպես:

«Ա1+»-ը շարունակում է պայքարը Հայաստանում խոսքի ազատության հաստատման համար:

«Ա1+»- ը վճռական է տրամադրված և մասնակցելու է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարած կապուղիների մրցույթին:

2002թ-ից ի վեր «Ա1+»-ը մասնակցել է կապուղիների 12 մրցույթի, 12 անգամ մերժվել, դիմել է դատական բոլոր ատյաններին, 2008թ հունիսին հաղթել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում:

Սակայն Եվրադատարանի վճիռն անտեսվել է իշխանությունների կողմից,իսկ թվայնացման պատրվակով փոփոխված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը կրկին խնդիրներ է առաջ բերելու, նաև «Ա1+»-ի համար:

«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է. որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքով կանխամտածված սահմանվել են այնպիսի պայմաններ, որ «ավելորդ» տարրեր չհայտնվեն հեռուստատեսային ասպարեզում։

Իսկ ավելորդ կարող է լինել վերահսկողությունից դուրս գտնվող ցանկացած անձ, հեռուստատեսություն եւ նաեւ «Ա1+»-ը։

« Չգիտեմ, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո՝ այս անգամ մրցույթներում վերաբերմունքն ինչպիսին կլինի, ու այդ որոշման տակից ինչպես են դուրս գալու։ Բայց որ հանգիստ մրցույթ չի լինելու՝ միանշանակ պարզ է»,-ասել է նա:

7-ամյա դադարից հետո հայտարարված մրցույթն իսկապես ճակատագրական է, քանի որ կապուղիներ կտրամադրվեն առաջիկա 10 տարիների համար: Ինչպիսի ՞ն կլինի հայաստանյան եթերը 10 տարի շարունակ, կբավարարի ՞ արդյոք հանրության պահանջները, կծառայի հանրության շահերին, կախված է այդ մրցույթների արդյունքներից:

Ի դեպ, Մեսրոպ Մովսեսյանն առաջարկել է, որ ժողովուրդը սատարի այն հեռուստաընկերությանը, որի գոյությունն անհրաժեշտ է համարում այս ոլորտում։


Actions

Information

9 responses

7 10 2010
herates

7 10 2010
Գագիկ

Ես ողջոնում եմ ձեր մտադրությունը և գտնում եմ, որ պայքարը չպետք է դադարեցնել, այլ հարց է որ ես գրեթե համոզվաց եմ որ այս իշխանությունների օրոք ձեզ եթեր չեն տա: Այլ հարց է որ էս ազգի դավաճաններին շուտ պետք է զրկել իշխանությունից,ես գրեթե համոզվաց եմ որ սրանք խաղաղ հեռացողը չեն և գնալու են մինչև վերջ,բայց էս ժողովուրդը պետք է հասկանա որ ուրիշ ճար չկա սահմանադրական կարգը վերականգնելու, որ տապալվեց հոկտեմբերի 27-ին երբ վիժվացքները վերչնական զավթեցին իշխանությունը մեր երկրում ապա մարտի մեկին պահեցին կրակելով անմեղ կանանց և երեխաների վրա, մինչև երբ մենք պետք է հանդուրժենք —-ի,—– և նման թափթփուկների “բեսպրեդելը”, իրանց թվում է թե իրանց համար չեն գրված օրենքները,Բայց ամեն ինչ էս կյանքում հատուցում ունի, ու ես գտնում եմ որ ժողովուրդը կապացուցի դա,ոչ ես ընդիմադիր չեմ ու չեմ երկրպագում Լևոնին, ես ուղակի մի քաղաքացի եմ որ տեսնում է, թե ոնց է կործանվում իր երկիրը.

7 10 2010
SERQ+ROB+DOD+VAHAN=MARDASPAHNER

A1plus duk haxhteluek erb vrndenk ais hanzagortz regimin Hayastaniz durs. ev da shutov klini havatazek Hay goxhovurdi hamberutjan bagak@ lzvel e………….

8 10 2010
lilit

Հետաքրքիր է, ինչ նատի ունի Մ.Մովսիսյանը սատարել ասելով: Ինչ ձևով է պետք սատարել?

8 10 2010
aram

իհարկե շատ լավ է երբ կա տեղ որտեղ կարելի ե հանգիստ արտահայտվել, բայց եկեք կոնկրետ էս խնդրի շուրջ ծավալվենք ու ա1+-ի բացման հարցը չկապենք ուրիշ-ուրիշ խնդիրների հետ:Լիլիթի հարցը շատ տեղին է!ինչպես կամ ինչով սատար լինել?

11 10 2010
Hrant

Qani Qocharyane lcakner uni, “A1+”, cavoq srti, eter chi stana. Bolors el gitenq te ed mrcuytnere vonc en kazmakerpum, ova kazmakerpum. Zhoxovurdn el orva haci xndir uni, ni erku or ksataren u kgnan irenc dardere lacelu. Jandam te ed laci dzene voch mi eterum chi lsvi…

15 10 2010
Artur Gasparyan

Միանում եմ ձեր դժվար պայքարին:
Համոզված եմ որ Ա1+-ի ետեր վերադառնալը նախանշվելու է միաժամանակ բռնապետական ռեժիմի վախճանը և անմիջապես սկիզբ է առնելու ժողովրդավարական պետության ստեղծումը:

15 10 2010
herates

շնորհակալություն

17 10 2010
Harryett

Ayo, PAYQAR@ yerbeq chdadarecnel, u arach gnal! Yerbeq chnk&veq, amen inch ays kyanqum ir varcqn uni! Isk ishxanutyunner@ chen tuyl talis, vorovhetev giten, vor A1+@ mi or yeter kherarcaki Hoktemberi 27i kadrer@ u nman verchers internetum texadrvac zinvorneri handep dajanutyan u turqabaro verabermunqi , kmexadrven voch te kataroxner@ ayl nkarahanoxner@… Isk A1+ in maxtum em hajoxutyun!!!!!!!!!!!!!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: