Այսօր խոսքի ազատության օրն է..

3 05 2010

«Խոսքի ազատության ժամանակը դեռ չի  եկել»,-այսօր Մամուլի օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Պարոն Նավասարդյանի գնահատմամբ` այսօր երկրում տիրող քաղաքական մթնոլորտում կշարունակվեն լրագրողների նկատմամբ բռնությունները, բայց դա միակ ճանապարհ է լրագրողի մասնագիտությունը պահպանելու, որովհետեւ այսօր որքան պրոֆեսիոնալ է աշխատում լրագրողն, այնքան նա վտանգված է:

Նրա կարծիքով, խոսքի ազատության առումով այսօր առաջատարը ինտերնետն է, որի հետ հեռուստատեսությունը պետք է պատրաստ լինի մրցել: Ազատության սանդղակում հաջորդը մամուլը, որտեղ թեեւ բազմակարծություն կա, բայց այստեղ էլ քաղաքական շահերն են ավելի շատ, իսկ հեռուստատեսությունն ընդհանրապես ազատ չի եւ ըստ ԵՄԱ նախագահի, «տարբեր խաղեր տալով, առանց կարդալու խարտիաներ ստորագրելով` դաշտը չի կանոնակարգվում»:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը արձանագրեց, որ «Freedom House» զեկույցում ՀՀ մամուլը համարվեց անազատ հենց 2002 թվականից` «Ա1+»-ի եթերազրկումից հետո:

Խոսելով լրագրողների նկատմամբ` բռնություններից, Արամ Աբրահամյանը հիշեց, որ հունվարի 10-ի ընտրություններում լրագրողների նկատմամբ արձանագրված բռնության դեպքերի առիթով չհարուցվեց որեւէ քրեական գործ եւ որեւէ հետեւանք չունեցավ քրեական խմբերի համար:

Ընդհանրապես, Արամ Աբրահամյանի կարծիքով լրագրողը չի կարող պաշտպանված լինել մի երկրում, որտեղ պաշտպանված չէ քաղաքացին:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանն էլ կարեւորեց լրագրողների իրավագիտակցության բարձրացումը:

«Լրագրողները պետք է իմանան իրենց իրավունքները, եւ պայքարեն դրանց համար, չհանձնվեն, եւ մեկ-մեկ էլ իրենք դիմեն դատարան եւ պատասխանատվության կանչեն տեղեկատվություն չտրամադրած պաշտոնյաներին»,-ասաց նա: Կենտրոնը 20 դատական հայց է ներկայացրել տեղեկատվություն չտրամադրող պաշտոնյաների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու համար, բայց վարչական պատասխանատվության ենթարկվել է միայն մեկը:

Արամ Աբրահամյանը, համաձայնելով Դոյդոյանի հետեւողական լինելու եւ սեփական իրավունքները պաշտպանելու կոչի հետ, հիշեցրեց, թե «Ա1+»-ն օրինակ քանի դատական հայց է ներկայացրել եւ քանի ատյան անցել, մինչեւ Եվրոդատարան: Բայց արդյունքում դեռ այսօր եթեր չունի, եւ Աբրահամյանը վստահ է, որ չի էլ ստանա արտոնագիր առաջիկայում հայտարարվելիք մրցույթի արդյունքում:

«Լրագրողները հանուն ապագայի» կազմակերպության ղեկավար Սուրեն Դեհերյանն էլ արձանագրեց, որ այսօր հեռուստաընկերությունները խնդիր ունեն. նրանք կորցում են հեռուստադիտող, մարդիկ արդեն նախընտրում են տեղեկատվության ստացման այլընտրանքային ճանապարհներ, ինտերնետը գնալով ավելի հասանելի է դառնում:

Իսկ Բորիս Նավասարդյանի համոզմամբ, 2-3 տարի հետո ինտերնետն այնքան մատչելի կլինի հասարակության համար, որ արդեն հեռուստաընկերություն, կամ թերթ փակելու իմաստ ուղղակի չի լինի:

Հարգելի ընթերցող. սա այսօրվա ասուլիսից էր.

Իսկ Ձեր կարծիքով??

Ազատ է արդյոք մամուլը Հայաստանում:


Actions

Information

10 responses

3 05 2010
herates

3 05 2010
herates

4 05 2010
Artur Gasparyan

Ինչ խոսքի ազատության մասին է խոսքը, այն դեպքում երբ մարդը կամ քաղաքացին տանից դուրս է գալիս և չկա դեթ մի երաշխիք որ նա ողջ առողջ տուն կվերադառնա: Չե որ նա հանկարց կարող է հանդիպել ինչ-որ օլիգարխի կամ իրեն դրա տեղը դրած մի անասունի իր հրոսակախմբով և անպատիժ վրաերթի ենթարկի կամ թարս նաելու համար ուղակի սպանի…
Եվ սա է զավեշտը, որ մարդը հայաստանում նույնիսկ կյանքի իրավունք չունի բայց պայքարում է ունենալ խոսքի ազատություն…
Կեցեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները ուրաաաա ընկերներ…

4 05 2010
TOKISH

ESHI erkir e bales!!!

6 05 2010
Ararat

Իրականում ոչ մի երկիր գոյություն չունի որտեղ “Ազատ Խոսք” գաղափարը ծառայի իր իրական նպատակին: Իսկ մեկ ուրիշ տեսանկյունից նայած(Մեծ տերությունների ճնշումը փոքրերի կամ թույլերի վրա սեփական շահերի համար), այս գաղափարը ծառայում է հենց իր իրական նպատակին: Չգիտեմ ինչպես կընկալվի գրածս, մի քիչ “փիլիսոփայավարի” էր 🙂
Բայց մի բան կասեմ, որ “Ազատ խոսք” գաղափարը ինքը շատ լայն գաղափար է և դրա քողի տակ մամուլը, հեռուստաընկերությունները տարածում են ապատեղեկատվություններ և մնում անպատիժ, որովհետև դա էլ է “Ազատ Խոսք”:
Էլ չասեմ ինտերնետային ինֆորմացիոն աղբյուրների մասին: Այս տեսանկյունից նայած դեմ եմ ազատ խոսքի գոյությանը, որովհետև այն առաջացնում է տարակարծություններ, իսկ Հայաստանի նման փոքր երկրի համար այն քայքայիչ դեր կարող է ունենալ(ավելի ճիշտ արդեն ունի):
Այլ բան է երբ ասենք խոսանք “Ճիշտ Խոսքի” մասին: Մի հատ լավ ասացվածքատիպ բան կա. “Կուզենաիր ճիշտը մի հատ լիներ, բայց մազերիտ տեղը խառը կանաչի լիներ” 😀 Այ երբ որ կվճարվի “Խառը կանաչու” գինը, էն ժամանակ կխոսանք “Ազատ Խոսքից”:
Իսկ “Freedom House”-ի հեղինակությունը իմ համար ոչ առավել է քան ասենք Հայաստանում յուրաքանչյուր քյաբաբնոցի հեղինակությունը:

7 05 2010
Նաիրա

Եթե համեմատենք թե ինչ դրություն էր տիրում շատ տարիներ առաջ լրագրության ասպարեզում, ապա այսօր կարող ենք ասել, որ առաջընթաց կա: Հիմա փոխվել է մի տենդենց. եթե առաջ կարևորվում էր մասնագիտական կրթությունը, ապա այժմ դա հետին պլան է մղվել: Հենց այդ պատճառով է, որ հայոց լեզուն նույնպես հետին պլան է մղվել: Պետք է նաև մտածենք սա ուղղելու մասին, թող լինի 10-ը իսկական լրագրող, այլ ոչ թե անթիվ-անհամար, բայց առանց համապատասխան պահվածքի կամ գիտելիքի: Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, այն կա, բայց քիչ չափերով: Ժամանակի ընթացքում դա էլ կուղղվի: Բզմաթիվ միջազգային փաստաթղթեր կան, որոնք կարգավորում են մամուլի և խոսքի ազատությունը և դա ճիշտ կիրառելու դեպքում, ցանկալի արդյունքն ապահովված կլինի:

online advertising

8 05 2010
Gagik

Պետքա այս երկրի իշխանություններին,օլիգարխներին ու իրանց մերձավոր լակոտ լուկուտներին շարել պատի մոտ ու գնդակահարել ոնց որ իրանք օրը ցերեկով գնդակահարեցին ժողովրդին,դրանից հետո ես համոզված եմ այս երկրում կհաստատվի իրական ժողովրդավարություն ու խոսքի ազատություն:

15 05 2010
SERQ+ROB+VAHAN+DOD=ATATURK

inch azatutjan masin e xosk@ erb du ko erkrum struk es mi kani hanzagorz hastagluxhneri dem.

15 05 2010
TOKISH

Hamadajn em verev grat Gagiki het,

16 05 2010
LARISA

ev kga aid or@ ktesnek te ais ————— regim@ vonz e tapalvelu Hay goxhovurdi votkeri tak…….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: