Ընտրում ենք նախարար

17 03 2010

Արդեն մի քանի օր է, ինչ Գագիկ Ծառուկյան-Ներսես Երիցյան հակամարտությունը “եփվում է”: Եվ ամեն անգամ ավելի սուր երանգներ է ստանում: Երեկ Ծառուկյանը կրկնեց, որ Երիցյանը իր տեղում չէ: Այսօր արդեն Ներսես Երիցյանը պաշտոնապես պատասխանեց Ծառուկյանին: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ Երիցյանին խորհուրդ տվեց երկար-բարակ ճամարտակելու փոխարեն հրաժարականի դիմում գրել: Էդվարդ Շարմազանովն էլ իր հերթին Նաիրային պատասխանեց, թե ինքը չի, որ պետք է ասի` նախարարը հրաժարական տա, թե ոչ: Կրքերը հանդարտեցնելու եւ իր կառավարության նախարարին պաշտպանելու փորձ արեց վարչապետը` կոռեկտության կոչ անելով:

Այն, որ մեր երկրում շատ պաշտոնյաներ իրենց տեղում չեն, սա նորություն չէ։ Եվ հրաժարականի դիմում գրելու առիթ ունեն երեւի բոլորը: Իշխանականա վերնախավում տեղի ունեցող զարգացումներն ինչպես կանդրադառնա հասարակ մարդու վրա, ընդհանրնապես ինչ կփոխվի, եթե Երիցյանը հրաժարական տա, փոխարենը նշանակվի ասենք ոմն Պողոսյան: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն կառավարության կազմում ունի սպորտի նախարար` օլիմպիական մեր “հաջողություններով”, քաղաքաշինության նախարար, սոցիալական ապահովության նախարար,  առողջապահության նախարար, կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են:

Օրերս էլ նախարարի պորտֆել ձեռք բերելու համար ՕԵԿ-ական դարձան Մանուկ Վարդանյանն ու Արմեն Երիցյանը: Հիշեցնենք, որ նախարարների առումով ՕԵԿ-ի բախտն էլ չի բերում: Յուրաքանչյուր կուսակցություն կարծում է թե ամենալավը իրենց նախարարներն են: Նրանք լավ են աշխատում, իսկ մենք չենք նկատում…

Գրեք, քննարկեք. Նաեւ մասնակցեք մեր հարցմանը, որը գտնվում է էջի աջ անկյունում:

Ինչ եք մտածում դուք, սիրելի ընթերցողներ: Ձեր կարծիքով, որ նախարարն է լավ աշխատում, կամ որ նախարարը առաջին հերթին պետք է հրաժարականի դիմում գրի:


Actions

Information

3 responses

18 03 2010
Heriqnaz

ays ishxanutyunn ir hrajarakan@ petq e ta ,or arach! es kam en naxarar@ exanak chen stexcum, es amen@ mardkanc ushadrutyun@ shexelu hamar e.

22 03 2010
Artur Gasparyan

ՀՀԿ – ԲՀԿ կապիկություններին հարկավոր է վերջ տալ. Կլինի գա Ծառուկյան, Երիցյան, Զորաբյան թե Շարմազանով (իմիջիալոց` սրա ազգանունը արտաբերելիս քիչ է մնում մարդու լեզուն ջարդվի)…
<> էտ հատուկ բեմականացված շոու եք սարքում, որ <> Սերժը իր մոտ Բաղրամյանի վրա լրացուցիչ սխոտկա հրավիրի ու լրացուցիչ անգամ <> дишовый աչքի ընկնելու և դիրքորոշում հայտնելու առիթ ընձեռնվի իփրև թե принципный մարդիք եք….
Ինչ վերաբերվում է <> ի նախարարներին նորություն չէ, որ դրանք չեն աշխատում և միշտ հայտնվում են սկանդալների էպիկենտրոնում.
Կարծում եմ` արթուրիկը և չի կարողանում ճիշտ, արհեստավարժ կադրեր ընտրել և այդ կադրերին նշանակելիս կաշառք է վերցնում նրանից ում նշանակում է այս կամ այն պաշտոնին. Դա է պատճառը, որ երբեք նրա նշանակած անձիք աշխատում են միմիայն իրենց անձնական բարեկեցության համար.
Տղեք վերջ տվեք ձեր կապիկություններին….
Ազգը կործանվում է դուք ձեր մեյմունություններն եք անում….
Թուուուուուուու~……

12 04 2010
Zav

Էդ որ ուզում եք իշխանությունը փոխվի, էդ ո՞վ պտի գա որ լավ լինի: Էս երկիրն կամաց-կամաց ոտքի պտի կանգնի: Ով ինչ ուզում ա ասի, ով ուզում ա գա, ինչ էլ որ խոստանան, մեկ է լրիվ սուտ է, ով էլ գա, սրանից լավ չի ըլնի, եթե ոչ ավելի վատ: Մինչ այս կառավարությունը ով էլ եղել է, ինչ էլ խոստացէլ է, մեկ է սրանից լավ չի եղել: Չեմ ասում որ հիմա լավ է, բայց առաջընթաց մի քիչ նկատվում է, գոնե:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: