Այսօր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այսօր կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւը: Քննարկումից հետո տեղի կունենա քվեարկություն եւ բանաձեւը ընդունված կլինի, եթե հանձնաժողովի 46 անդամներից առնվազն 24 -ը կողմ քվեարկի:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ հանձնաժողովում բանաձեւը կընդունեն, սակայն դժվարացավ ասել, Կոնգրեսի քննարկման առարկա կդառնա, թե ոչ:
Իսկ «Ա1+»-ի հարցին, թե ԱՄՆ-ի շահերից բխո՞ւմ է հայերի ցեղասպանության ճանաչումը, նա ասաց. «Կարծում եմ, բոլոր երկրների շահերից է բխում պատմական արդարության հաստատումը»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդվարդ Շարմազանովը եւս լավատես է. «Իմ կարծիքով ամերիկյան հասարակության եւ քաղաքական վերնախավի համար այս հարցը ճշտված է: 50 նահանգներից 42-ը ճանաչել են ցեղասպանությունը, բազմաթիվ նախագահներ` Ջիմի Քարտները, Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշ ավագը, Բիլ Քլինթոնը եւ Բարաք Օբաման, ժամանակին ասել են,արտաբերել են ցեղասպանություն բառը: Այստեղ ավելի շատ ամերիկա-թուրքական հարաբերությունների խնդիրն է, որովհետեւ դրանք շատ բազմաշերտ են ու պրոբլեմատիկ այս պահին: Ես բնականաբար սպասում եմ, որ կընդունեն բանաձեւը»:
Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բուռն քննարկումներից հետո հարցի քննարկումը կհետաձգվի:
Ըստ նրա` ԱՄՆ-ն հարցը եւս մեկ քննարկում է ոչ թե «այո» կամ «ոչ» ասելու համար, այլ Թուրքիայի գլխին կախելու Դամոկլյան սուրը: Ընկեր Թովմասյանը համարում է, որ այս կերպ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի, եւ Հայաստանի վրա` երկկողմ արձանագրությունները վավերացնելու համար:
Բանաձեւի պրեամբուլայում նշվում է. «Հայոց ցեղասպանությունը ծրագրվել եւ իրականացվել է Օսմանյան Կայսրության կողմից 1915- 1923 թվականներին, որի արդյունքում տեղահանվել են 2 միլիոն հայեր։ Նրանցից 1,5 միլիոնը սպանվել է, կես միլիոն վերապրածներ վտարվել են իրենց տներից։ Այս ամենի արդյունքում վերացվեց հայերի 2500 տարվա ներկայությունը իրենց պատմական հայրենիքում»։
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը նման բովանդակությամբ բանաձեւեր ընդունել է 2000, 2005 եւ 2007 թվականներին։ Թեեւ այդ բանաձեւերը շատ մեծ աջակցություն էին վայելում Կոնգրեսում, Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չեն դրվել:
Ի դեպ, «Ա1+»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասել է.«Այսօր եթե Սպիտակ տունը չմիջամտի, ներկայացուցիչների պալատը կողմ կքվեարկի այս բանաձեւին»:
Ըստ նրա` այս բանաձեւն արդեն ԱՄՆ–ի կողմից Թուրքիայի վրա ճնշման լծակի է վերածվել: «Այսինքն, ճիշտ է, որ բխում է նաեւ հայերի շահերից, բայց սա լծակ է Թուրքիայի վրա ճնշում գործելու: Կարծում եմ մեկ անգամ ընդմիշտ ճանաչելով’ խնդրի այս ձեւով հետապնդումը պետք է արդեն փոփոխության ենթարկվի: Իսկ ԱՄՆ-ի շահերից բխում է ցեղասպանության ճանաչումը, քանի որ նախ արդարությունն է հաղթում եւ երկրորդ, իր դաշնակիցներից մեկին դրանով կհասկացնի, որ պետք չէ իր հետ սպառնալիքներով խոսել»,-ասել է Կիրո Մանոյանը:
Իսկ ո՞րն է Ձեր տեսակետը: Կճանաչի՞ ի վերջո ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը:
IHARKE VOCH!!!!!!!!!!
Iharke voch sa hertakan mec xax e 😦
Իհարկե այո, ես հավատում եմ որ բոլոր երկրների շահերից է բխում պատմական արդարության հաստատումը:
ASENQ TE CHANACHEC KAM CH`CHANACHEC, DRANIC INCH E POXVELU? HASTAT DRANOV TURQIN CHEN KAROX PARTADREL CEXASPANUTYUN@
CHANACHEL, I TARBERUTYUN GERMANACU , VORIN KAROXACAN PARTADREL, VOROVHETEV GERMANACIN PARTVEC II HAMASHXARHAYINUM U URISH ELQ CHUNER, UXXAKI DRIN VZIN , CHEM KAR&UM , VOR TURQI VZIN DNOX KHAYTNVI ES MOLORAKUM BACI MEZANIC…….BAYC MENQ EL…………
AMN@ vaxenum e Turqiayiz.
Mer cav@ ogtagorcum en irenc harcer@ lucelu hamar,cavog srti voc aranc mer ognutyan, IHARKE VOC
voch chi chanachi, Amerikan turqia het kchanachi ,ajsinqn erbeq. sa uxaki amerrikaji zgushacumne turqiain
voch chi chanachi,mtknerizt hanek goxhovurd,kchanachi mi depkum vor erb hzor lines u es angraget xhekavarutjun@ chlini.xhndrumem arzanagrek……..
sa mez het kap chuni, tsitsaxeli e sa nerkayacnel vorpes hay artaqin qaxaqakanutyan hajoxutyun, ev ayzhm arden nuynisk spyurqi lobbii het kap chuni. Uxxaki Amerikan sarqel e mahak ir dzerqum, jamanak ar jamanak Turqiayi glxin xpelu hamar.
Ay ete hayere aynqan uzh u hamardzakutyun unenayin, haytararein “Genocide mi dardzreq spekulyaciai ararka, lreq, cheq endunum mi enduneq, bayc aylevs lreq.”
te che amen naxagahi teknatsu galis a, xostanum, vor piti enduni, hayern el , kartses irenc konfet en bazhanel, uraxanum, tsapik tsapik en anum, entrum en, heto xabvum, myus angam eli, u eli u eli….u kartses chen viravorvum, das chen arnum, qajutyun chunen aselu “menq chenq uzum, vor duq ays harce dardzneq spekulyaciai nyut. hargeq zohei hishatake”…
eeeeeeeeeeeeehhh…..
en marda mek@ @nenz ——– gorzi mej, vor mi hat el chanachen.
Amerikan xahe xahume Hay azgi het.chi chanachi ev Obaman zexhaspanutjun xhosk@ chi artashani….
Հերթական կապիկւտյուն…
ԱՄՆ-ն Հայաստան չի, որ արտաքին քաղաքականությունը րիականացվի …Նրանք ունեն հստակ արտաքին քաղաքական ընդգծված և հաստատված գործելավոճ և հեչ նշանակություն չունի թե այդ պահին ԱՄՆ նախագան ովա ինչա ու ինչա մտածում…
Թե չե Հայաստանում, ուր արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումները կայացվում են միջանցքներում, ոտի վրա, ձեռի հետ և երկու երեք հոգով… Իսկ ներքին քաղաքականության բնագավառում որոշումները` օրինակ, ում շունը, ում կատուն, ում ձին կամ սիրուհին պետք է դառնա պատգամավոր կամ նախարար և այլն` կայացվում են սաունաներում զվարճանալու ընթացքում:
Մի խոսքով սուդիան առածա, խաղն էլ ծախածա….
Huys Ser Havat :)))))))))))))))))))))
Loooooooooooool!!!!!!!!!!!!!
mite hayrenakizner chek haskanum vor srank xhaheren uxhvaz turkiai dem.amerikan mer zav@ baneznuma ir ogtin ev mijus petutjunern nuinpes irenz sahi hamar.amerikan chi chanachi Hayoz zexhaspanutjun@ isk ete chanachi miain turkeriz heto,,,,,,,
hertakan rusakan proekt@, vasal hayastani meymunutyamb u mer zoheri hishataki anargmamb.
………… asenk canachec. heto Turkian el canachec .heto hoger@ het tvec heto………..? henc ayd heton e vor mez tandzum e . mi kani (elitar) shenk ksargen tegacikin zorov khanen irenc tneric ov @ndimana kdzerpakalen u ayn zamanak voch te Nikol kkanchenk ayl Muhamedin azatutyun..
im asaci imast@ ayn e vor dra zamanakn chi!!! voch menq voch turker@ der chenk hasunacel ayd kaylin dimelu hamar/., aranc himq unenalu uzum enk bardzr shenk karucenk u voch te vicabanum enk te inchu himq(fundament) chek veranorogum ayl te barcrahark shenk@ inch guyni enk uzum lini sa mi apsurd e.
zogowrdin zbagvacacnelu baner en anum vor moranan nerkan ays vogbali vicak@ vor@ tirum e mer yerkrum.ays anhimn tankacumner@ socialakan paytunavtang vicak@ togac nstel mtacum ek te amerikan kNDUNI te voch .he ..he…
ays gazi tankacumn el er xag. zogovurdn sksec shat azat zgal sksec xosal ardzanagrutyunneri masin petk er yevs mi harvac ev indz tvum e ishxanutyan hramanov da yegav ,,isk heto tesak mi pah bolor@ moracan Sahmani bacman masin xosum ein miayn tankacumneri masin. zogovurd ays bolor@ hin rusakan xager en wor ogtagorcum en mer glxin. vorovhetev yerkrum karavarog chunenk amen inch tvel en rusnerin kam antegyak mardkanc.
shegveci temayic bayc indz tvum e vor sa e karevor@!
im hayrenakizner
chek jokel vor ed harz@i xax@ el hayer@ chen tanum
Hayerin eli ogtagorzum en
rus@ jokelov vor SERJ@ anxelk a iran brdez ed xaxi mej 1 paymanov
vor boobche xarnen MER u trki haraberutyunner@ vor krnan lav xoshor dzkner brnen
hishek 1915 tiv@ isk iranz mardik mer mej shat-shat en
Համոզված եմ, որ Ամերիկան մոտակա 3 տարիների ընթացքում կճանաչի Ցեղասպանությունը, բայց դա կլինի այս տարի թե ոչ, չեմ կարող ասել:
Այն, որ հիմա Օբաման բացահայտորեն չի բարձրաձայնում, որ ընդունելու է Ցեղապանությունը, ուղղակի դիվանագիտություն է: Օբամայի կոզմից Ցեղասպանության բացահայտ բարձրաձայնումը միանշանակ կբերի հայ-թուրքական հարաբերությունների վատթարացմանը, որում թուրքաական իշխանությունները միանշանակ կմեղադրեն Օբամային: