Այս օրիգինալ մտքի հեղինակը ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն է: Օրերս նա օրաթերթերից մեկին անկեղծորեն հայտնեց, որ կոռուպցիան երբևէ չի հաղթահարվի, քանի որ այն անհրաժեշտ է հասարակությանը:
Մեր քաղաքացիների մեծ մասը նույնպես համոզված է, որ կոռուպցիան Հայաստանում անհնար է հաղթահարել, սակայն ոչ թե քանի որ մարդկանց է դա անհրաժեշտ, այլ քաղաքական և տնտեսական վերնախավին: Կոռուպցիայի արմատները չափից դուրս խորն են, և գալիս են այնպիսի տեղերից, որոնց մասին խոսելը շատերն իրենց կյանքի համար վտանգավոր են համարում: Համենայն դեպս, խոշոր գործարարները նախընտրում են պետական մասշտաբի կոռուպցիոն երևույթների մասին խոսել թաքուն` լաց լինելով իրար պիջակների ուսերին ու մխիթարվելով այն բանով, որ հանրապետությունից դուրս իրենք նույնպես սեփականություն ունեն, որին ներհայաստանյան ձեռքերը դժվար թե հասնեն:
Ավելի հաճախ «կոռուպցիա» ասելուց հետո բոլորը վազում և մտնում են այն բժշկի գրպանը, որը գիշերը լուսացրել է վիրահատարանում` փրկելով ինչ-որ մեկի կյանքը: Բոլորը մոռանում են, որ բժիշկը մարդ է, որը պետք է վճարվի իր ծանր աշխատանքի դիմաց, և որի աշխատավարձը հաճախ ծիծաղելի կոպեկներ է կազմում: Սակայն նույն էնտուզիաստները մոռանում են ավելի խոշոր գրպանների մասին, որտեղ կատարվում են շատ ավելի մութ ու վնասաբեր գործարքներ: Նույն հիվանդանոցում, ասենք, դա կարող է լինել գլխավոր բժշկի գրպանը:
Այսօր դեկտեմբերի 9-ն է` ՄԱԿ–ի կողմից հռչակված կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն իր այսօր տարածած հաղորդագրության մեջ ոչ մի մխիթարական բան չի հայտնում: 180 երկրների շարքում Հայաստանը մնում է պետությունների այն խմբում, որտեղ տիրում է համատարած կոռուպցիա: 2003թ.-ից ի վեր մեր երկիրը ձեռներեցների ու փորձագետների կողմից ընկալվում է որպես մի երկիր, որում չի արձանագրվում և ոչ մի առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում, չնայած պետության կողմից ձեռնարկվող տարբեր միջոցառումներին:
Ըստ ԹԻ` արմատացված ու համատարած կոռուպցիան հնարավոր չէ հաղթահարել` չպատժելով կոռուպցիոն բուրգի գագաթում գտնվողներին, չբացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց բարեկամների իրական գույքն ու եկամուտները, չպայքարելով շահերի բախման և քաղաքական ու տնտեսական շահերի սերտաճման դեմ, հարկային դաշտ չբերելով օլիգարխներին և խոշոր բիզնեսին, չձերբազատվելով արհեստական մենաշնորհներից, չապահովելով արդար դատավարություն և օրենքի առաջ բոլորի հավասարությունը, չնպաստելով մաքուր ընտրությունների անցկացմանն ու քաղաքական առողջ մրցակցությանը, չերաշխավորելով խոսքի, հավաքների և մարդու այլ հիմնարար ազատությունները և չխրախուսելով ազատ մամուլը:
Ի դեպ, օրերս կոռուպցիայի դեմ պայքարին փորձեցին միանալ նաև դպրոցականները` ներկայացնելով սեփական պատկերացումներն այդ բառի տակ թաքնված վտանգավոր իմաստների մասին: Երևանում առաջին անգամ կայացավ «Ստվեր» դպրոցական ֆիլմերի ու լուսանկարների փառատոնը: Հետևե՞լ եք արդյոք փառատոնի ընթացքին Ա1+-իYoutube պորտալում, և ի՞նչ կարծիքի եք երեխաների կատարած աշխատանքի մասին: Գալո՞ւ է արդյոք մի օր, երբ մենք ստիպված չլինենք պայքարել կոռուպցիայի դեմ:
Hajastani Hanrapetutjan Harkajin teshchutjun zgushatnum e —-Saxit parkatnelu enk getin anxdir!!!!!!!!!!!!!!Batrutjmb lav txerki <irank nstelu en!!!!!!!!!!
Գագիկ Ջհանգիրյանի ելույթը
ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանն այսօր ներկայացրել է քաղբանտարկյալների իրավական պաշտպանության հիմնահարցերը: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի հայաստանյան կոմիտեն կազմակերպել էր քննարկում-կոնֆերանս «Մարդու իրավունքները Հայաստանում` քաղաքական բանտարկյալների հիմնահարցը» խորագրով:
****
Ահաբեկումներով, բռնությամբ ու կեղծիքներով զավթած իշխանությունը ամեն գնով պահելու , հանուն ազատության ու Սահմանադրական կարգի վերականգնման համաժողովրդական շարժումը ճնշելու նպատակով վարչախումբը գնաց Երրորդ հանրապետության պատմության մեջ աննախադեպ բռնությունների ու ապօրինությունների: Ծեծեց ու ջարդեց, խեղեց ու հաշմեց բողոքի իրենց ձայնը բարձրացնող հազարավոր ՀՀ խաղաղ քաղաքացիների, ձերբակալեց ու կալանավորեց ոստիկանական ու զինական բռնություններից տուժածներին, բիրտ ու ցինիկաբար ոտնահարեց տասնյակ հազարների ամենատարրական (ազատ տեղաշարժի, հավաքների, խոսքի, կարծիքի, անձնական անձեռնմխելիության) Սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:
Հաշված օրերի ընթացքում մեկուսարանները լցրեց համաժողովրդական շարժման հարյուրավոր ակտիվիստներով, իրենց Սահմանադրական ու բնական իրավունքներն իրացնող, իրենց քաղաքացիական համոզմունքների ու քաղաքական հայացքների համար պայքարի ելած անմեղ քաղաքացիներով` նրանց ներկայացնելով մտացածին, կեղծ ու ստահոդ մեղադրանքներ:
Քաղբանտարկյալների ընտանիքի անդամները, հարազատներն ու բարաեկամները, նույնիսկ ընկերները դարձան վարչական հետապնդումների ու հալածանքների թիրախ, հեռացվեցին ոչ միայն պետական մարմիններում ու կազմակերպություններում, այլև մասնավոր ձեռնարկություններում զբաղեցրած պաշտոններից ու աշխատանքից: Ենթարկվեցին մաքսային ու հարկային աննախադեպ ճնշումների, արգելվեց ու փակվեց նրանց բիզնեսը, խլվեց նրանց գույքն ու ունեցվածքը:
Քաղբանտարկյալների ու նրանց մտերիմների նկատմամբ կիրառված տոտալ հետապնդումներն ու ճնշումները հետապնդել են մեկ նպատակ, ստիպել, հարկադրել, որ նրանք հետ կանգնեն համաժողովրդական շարժումից, գործարքի գնան վարչախմբի հետ:
Ինչպես տեսնում եք նրանք այդ ոլորտում լուրջ հաջողություն առայսօր չեն արձանագրել:
Ուշքի չեկած մարտի 1-2-ի արյունալի իրադարձություններից, սահմանափակված ապօրինի հայտարարված հատուկ դրությամբ, ջարդված, մասամբ ընդհատակ անցած համակիրներով համաժողովրդական շարժումը պետք է ջանքեր գործադրեր իր համախոհների իրավական պաշտպանությունն ապահովելու, նրանց առողջական խնդիրները հոգալու, նրանց ու նրանց ընտանիքներին նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Պետք չէ շատ վառ երևակայություն պատկերացնելու, թե որքան սուղ էին իրադարձությունների նման զարգացում չկանխատեսող ու չնախապատրաստված շարժման կազմակերպչական ու նյութական հնարավորությունները:
Մեր խորին շնորհակալությունը առաջին մեր այն ընկերներին ու փաստաբաններին, ովքեր մեծի մասամբ անշահախնդիր ստանձնեցին քաղաքական բանտարկյալներիս պաշտպանությունը, մեր առօրյա կարիքների ու պետքերի հաշվառումն ու գրանցումը, մեր ընտանիքների ու հարազատների հուսադրման ծանր, բայց խիստ մարդկային գործը:
Տեղին եմ համարում իմ ու իմ ընկերների անունից շնորհակալություն հայտնել նաև մեր բոլոր այն հայրենակիցներին, հասարակական կազմակերպություններին ու հիմնադրամներին ում աջակցության շնորհիվ է հնարավոր եղել լուծել քաղաքական բանտարկյալների մեծամասնության իրավական պաշտպանության, նրանց ընտանիքների նյութական օգնության խնդիրները:
Քաղաքական պատճառներով ու շարժառիթներով ՀՀ հարյուրավոր քաղաքացիների ապօրինի քրեական հետապնդման անբարո ու անպատիվ գործին ընդհանուր հանցակցությամբ լծվեցին ոչ միայն ոստիկանությունը, ՀՔԾ-ն, դատախազությունը, հարկային, մաքսային, անվտանգության, տեսչական վերահսկողության ու ստուգման լիազորություններով օժտված զանազան մարմինները, այլև ՀՀ օրենսդիր ու դատական ողջ համակարգը: Քաղբանտարկյալների նկատմամբ վարչախմբի հալածանքները քրեական գործի հարուցումից մինչև ազատազրկում ու դատապարտում, կրել են համակարգված, պետականորեն կազմակերպված բնույթ: Այդ գորընթացին, որպես վարչախմբին ցուցաբերվող հպատակության ու հավատարմության ապացույց մեծն դիրիժորի հրահանգով անհրաժեշտ պահին իրենց մասնակցությունն ու ծառայությունն են մատուցել պետական բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք: Առանց խտրականության` խնդիրը գործադիրին է վերաբերում, դատական թե օրենսդիր մարմնին:
Եթե պետք է, որ օրենսդիր մարմինը ընդդիմադիր պատգամավորներին ապօրինի քրեական պատասխանատվության ենթարկելու ու կալանավորման համաձայնություն տա, ի՞նչ խնդիր, ԱԺ-ն պատրաստ է:
Եթե անհրաժեշտ է, որ դատարանը այս կամ այն գործչի կամ ընդդիմադիր շարքային քաղաքացու նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրի` խնդրեմ:
Եթե հարյուրավոր անհիմն դատապարտվածների կողքին եվրոպական կառույցների աչքին թոզ փչելու նպատակով հարկ է, որ մեկ երկու հոգու արդարացնեն, դա էլ խնդիր չէ:
Եթե շատ է պետք դատախազությունն էլ կարող է մեկ-երկուսի մեղադրանքները կարճել, ի՞նչ կա որ, եթե մոնիտորինգի խմբի անդամներին այդ ցուցանիշը վիճակագրության համար է անհրաժեշտ:
Եթե շարժման ակտիվիստներին առաջադրված մեղադրանքները այնքան վիրտուալ են ու անհեթեթ, որ միջազգային ծաղրից պետք է փրկել ՀՀ դատախազությանն ու ՀՔԾ-ին, ի՞նչ խնդիր, մեղքը բարդենք օրենքի ոչ բավարար որոշակիության վրա, ու փոփոխենք քրեական օրենսգիրքը:
Եթե կեղծ մեղադրանքները դժվար է “հիմնավորել” ու “անցկացնել” հրապարակային ու մրցակցային դատարանում, օգնենք դատավորներին, լրանցնենք օրենքը: Դատարանին իրավունք վերապահենք հեռացնել դատական նիստերից ”անկոտրում” ամբաստանյալներին:
Քաղբանտարկյալների գործերով կոպիտ ու անթաքույց կերպով խախտվել ու ցայսօր խախտվում ու ոտնահարվում են ՀՀ քրեական իրավունքի ու դատավարության հանրաճանաչ սկզբունքներն ու ինստիտուտները, ՀՀ սահմանադրական նորմերը, Մարդու իրավունքների ևրոպական կոնվենցիայով պաշտպանվող տասնյակ իրավունքներ ու ազատություններ:
Քրեաիրավական գործող նորմերին իրավապահ մարմիններն ու դատարանները տվել են կամայական, իրավագիտության տեսանկյունից անգրագետ ու տարածական մեկնաբանություններ: Անթաքույց ու անամոթաբար անտեսվել են ըստ մեղքի պատասխանատվության, մեղադրանքի օրինականության ու հիմնավորվածության, անձի անձեռնմխելիության ու պաշտպանության և բազմաթիվ այլ հիմնարար սկզբունքներ: Որպես քրեական օրեքնի խախտում են դիտարկվել ու որակվել նույնիսկ Եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների ու ազատությունների իրացմանն ուղղված օրինական գործողությունները: Արհամարհվել ու անտեսվել են հանցագործությունների որակման տեսական հիմնադրույթները, պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներն ու անհատականացման չափորոշիչները:
Քաղբանտարկյալների գործերով մինչդատական վարույթն իրականացնող մարմիններն ու դատախազությունը դատարաններին միջնորդել են մեղադրյալների բացարձակ մեծամասնության նկատմամբ խափանման միջոց ընտրել միայն կալանավորումը, նաև այն դեպքերում, երբ մեղսագրվող հոդվածի սանկցիան ազատազրկաման հետ չկապված պատիժներ էլ է նախատեսել: Քաղբանտարկյալների գործերով ինձ հայտնի չէ որևէ դեպք, երբ դատարանը մերժած լինի նախաքննության ու դատախազության նման միջնորդությունը: Հատկանշական է նաև, որ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցը ընտրելով կալանավորումը, դատարանները համատարած մերժել են նաև կալանքը գրավով փոխարինելու մեղադրյալների պաշտպանների բոլոր միջնորդությունները: Վերաքննիչ դատարանը նախանձելի հետևողականությամբ ու անվրեպ մերժել է մեղադրյալների ու նրանց շահերի պաշտպանների խափանման միջոցը կալանավորումը ընտրելու որոշումների դեմ բերված բոլոր բողոքները: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը, անտեսելով ինքն իր նախադեպային որոշումը, նման բողոքները նույնիսկ վարույթ չի ընդունել:
Քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքների հիմքում դրվել են կեղծ ու շինծու ապացույցներ, հաճախ էլ մեղադրանքներ են առաջադվել առանց որևէ ապացույցի անգամ: Մարդիկ մեղադրվել ու կալանվել են առանց հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի: Մեղադրյալի ու անբաստանալի կարգավիճակ են ձեռք բեռել ոստիկանության, զինվորական ստորաբաժանումների ապօրինի գործողություններից մարմնական վնասվածքներ ստացածներն ու տուժողները: Դատվել ու դատապարտվել են էլի նույն կեղծ ու շինծու, քրեական դատավարության տեսանկյունից անթույլատրելի համարվող ապացույցների հիման վրա, հաճախ էլ առանց մեղադրանքի որևէ ապացույցի առկայության:
Քազբանտարկյալների գործերով մինչդատական վարույթի նկատմամբ բացարձակապես չի գործել հետաքննության ու նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության սահմանադրական ինստիտուտը: Լիակար անգործության ու պարապուրդի է մատնված նաև դատական վերահսկողության ինստիտուտը:
Դատավճիռները արձակվել են որպես կանոն անտեսելով հրապարակային դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, խեղաթյուրվել ու կեղծվել են նույնիսկ տրված ցուցմունքների բովանդակությունը: Ուղղակի անտեսվել են մեղադրանքի տեսանկյունից աննպաստ ապացույցները, հետազոտված ու հաստատված այլ փաստական հանգամանքները:
Խախտվել է հարյուրավոր քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը: Քաղաքական բանտարկյալների գործերով դատարանները անաչառ ու անկողմնակալ չեն եղել: Նրանք հնազանդ բավարարել ու կատարել են մեղադրանքի կողմի բոլոր միջնորդություններն ու հանձնարարականները, միաժամանակ մերժելով պաշտպանական կողմի օրինական բոլոր պահանջները, գործերի օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննության ապահովմանն ուղղված բոլոր միջնորդությունները:
Ամբաստանվող քաղբանտարկյալները երբեմն զրկվել են նաև ցուցմունք տալու, պաշտպանական ճառով հանդես գալու ու նաև վերջին խոսքի իրավունքից: Չտեսնված ու չլսված ապօրինություն:
Կարծեմ ասվածից հետո ավելորդ է հիշատակել, որ քաղբանտարկյալների նկատմամբ արձակված ապօրինի դատավճիռները, իրենց բացարձակ մեծամասնության մեջ վերաքքնիչ դատարանում, նույնիսկ կոսմետիկ փոփոխություններ չեն կրել: Եկեք մեկ անգամ ևս անօգուտ չհիշատակենք ՀՀ վճռաբեկ դատարանի միանգամայն կանխատեսելի վարքագիծը:
Ոչինչ, որ Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարը մեր արդարադատությունը քաղաքական վենդետա է որակում: Կարևորը Մարդու իրավունքների մեր պաշտպանի գնահատականն է : Մինչև “մարտի 1-ի” գործերով բոլոր դատավարությաունները չավարտվեն, մոնիտորինգի արդյունքները իշխանությունների հետ չհամաձայնեցվեն, մեզ ինչպես քաղբանտարկյալ անվանի: Ի՞նչ կարող ես ակնկալել Մարդու իրավունքների մի պաշտպանից, ով վարչախմբից անձնական անվտանգության երաշխիքներ է խնդրում ու չի ստանում:
Հարկ է արձանագրել, որ ՀՀ ողջ դատական համակարգը վարչախմբի ճնշման ու ահաբեկման արդյունքում չի կատարել իր հիմնական, սահմանադրական առաքելությունը` արդարադատության իրականացումը: Ինչի պատճառով ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ պարզապես զրկված են Սահմանադրությամբ նախատեսված դատական պաշտպանության իրավունքից:
Ուստի ներկա վարչախմբի պայմաններում քաղբանտարկյալների, նրանց պաշտպանությունը ստանձնած փաստաբանների ու կառույցների միակ հույսը մնում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը:
Ցավոք քաղբանտարկյալների մի զգալի մասի նյութական ու դատավարական իրավունքների խախտումներն ու ոտնահարումները նյութական միջոցների սղության, պաշտպանների գեր ծանրաբեռնվածության, երբեմն նաև նրանց անբավարար կոմպետետության ու ոչ սրտացավ վերաբերմունքի պատճառով ժամանակին պատշաճ իրավական արձանագրման չեն արժանացել, ինչը այժմ մեզ շատ դեպքերում զրկում է Եվրոպական դատարան դիմելու իրավունքից:
Ինչևէ այսօր արդեն ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ջանքերով ու տվյալներով 20 քաղբանտարկյալների գործերով հիմնական բողոքները ուղարկված են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Մինչև փետրվար նախատեսված է ուղարկել ևս 17-ի վերջնական բողոքները:
Հայաստանյան ներպետական ատյաններում սկսվել է արդարացվածների (մարտի 1 գործերով այդպիսի 4 դեպք ունենք) և ապացուցների անբավարարության հիմքով կարճված մեղադրանքների բողոքարկումն ու հատուցման պահանջի գորըծնթացը: Այդ բողոքարկումների վերջնական նպատակը ևս Եվրոպական դատարան դիմելն է:
ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնում այսօրվա դրությամբ լիարժեք հաշվառման են ենթարկվել 150 քաղաքական բանտարկյալներ: Հայտնի են ևս մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալների միայն անուն ազգանունները ու նրանց որոնման աշխատանքները շարունակվում են:
Այքանը միայն իրավական առումով ձերբակալված ու կալանավորված անձինք են: Վստահ ենք, որ մի քանի անգամ ավելի մեծ թվով քաղաքացիներ, մարտյան իրադարձությունների ընթացքում ու հետո, ժամերով ու օրերով ապօրինի պահվել են ոստիկանատներում ու կալանախցերում, առանց որևէ ձևակերպման ու հիմքի:
ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնը այսուհետ շարունակելու է նույն ջանասիրությամբ հետամուտ լինել քաղաքական դրդապատճառներով կալանված ու դատապարտված մեր համաքաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանութանը թե ներպետական ատյաններում, թե Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում:
Որպես իրապես հայրենասեր և ՀՀ միջազգային վարկով մտահոգ քաղաքացիներ, կցանկանայինք մեր խախտված իրավունքները վերականգնված ու կրած վնասները հատուցված տեսնել ՀՀ պետական ատյաններում:
Հուսանք ու հավատանք որ այդ օրը սարերի հետևում չէ:
ete chishtn uzum eq imanaq es chem karzum,vor qaxaqakan amen mi datavarutjan hetevum vernaxavi patver@ ka, uxaki datarannern enqan en hogepes strkazvaz vichakum u taknernel enqan qaq ka ,vor irenc tvum e te dranov nranc qimqn en shojum u irenc qaqern en pakum….
hamazajn em ver@ nshvac en karciqin te amboxch sheshtadrum@ korupciaji bzhishknerin e uxvac ,ajn inch bzhshkutjun@ ezaki masnagitutjunneric e vor petq e lav vcharvi, mardiq zhamer en anzkaznum virahatutjan sexanneri shurj ,mi virabuzh verchers katakov asec te operacian 7 zham e tevel u patmum er te vonc er sovic mernum….
,,Վերջին մեկ տարվա ընթացքում կաշառք տվե՞լ եք,, chem karzum ,te mard chilini vor kama te akama nerqashvac chlini poqrik kasharqner talu prozesi mej ..orinak dprozi nor tarva dasatuji nveri pox, toshakic mi qani 100 dram toxneluz chlini postatarin, kam namak bereluz pox chtoxni…
es mer txmar xekavarutyun@ ira primitiv tramabanutyamb korupciayi dem payqara tanum amis@ mi angam orinaki hamar Ijevani esim vor buhi labaranti 10000 dram vercnelu hamar brnuma ZLM-nerov raskrutkaya anum cuyca talis te mer pancali azgayin anvtangutyun@ inch lava ashxatum u mtacuma te menq el havatacin te korucian manr ch kargi chinovnikneri taka, es joxovrdin lriv eshi tex en dnum
Ուղղակի ծիծաղս ա գալիս երբ նայում եմ, թե ովքեր են “պայքարում” կոռուպցիայի դեմ. նախագահականի վերահսկիչը, Իշխանի վերահսկիչը, դատախազությունը.. մեկը լինի` իրենց վերահսկի-վերստուգի: Էլ չեմ ասում երկրի գլխավոր անձի ու նրա եղբոր մասին: Ինչ պայքարի մասին ա խոսքը, երբ ամեն ինչ բոլորի մասին բոլորը գիտեն? Ոնց կարող ա որևէ բան փոխվի մի երկրում, որտեղ գլխավոր տնտեսական հանցագործությունները կատարվում են ամենավերին մակարդակով? Պարզ ա, պիտի գնան մի երկու խեղճուկրակի բռնեն, ասեն – ըհը, տեսեք, անամոթը 25 000 դրամ էր վերցրել, ոնց էլ գետինը չի մտնում!
Իսկ երեխեքին իհարկե ամենավաղ տարիքից պիտի բացատրեն կոռուպցիան ինչ ա, ընդ որում ոչ թե պիտի ասեն – դա էն ա, երբ գայիշնիկը երկու հազար դրամ ա ուզում ակտ չգրելու համար, այլ` երբ մարդկանց ու պետության կյանքը կարգավորվում ա ոչ թե օրենքով, այլ մի քանի հաստագլխի քմահաճույքով: Կոռուպցիան էն ա, որ մեզ մինչև հիմա թույլ չի տալիս երկիր դառնալ: Թե չէ դուք հա դասախոս ու մաքսայինի աշխատող բռնեք: Կամ էլ` նույն բժշկի օրինակը, շատ ճիշտ էր բերած վերևում:
es im arjev drel em mi qani prinzipner voronc hetevum em anverapahoren
1. chem najum hanrajin herustatesutjun
2.chem ogtvum oligarxneri supermarketneri canceric
,,aveli lav e poqrik xanutneric arevtur anem u im luman dnem mijin biznesi zargacman@,,
arjarkum em ajs bloki ajcelunerin nor tarva gnumner@ kataren irenc baki poqrik xanutneric, kam irenc kangarneri poqrik marketneric.shukaneric gnen nor tarva arevtri hujsov qaxaq zhamanc mer xexch gjuxacineri mterqner@, vonchinch te heto el karoxeq mi qich boxoqel spasarkumneriz…..
Hamadajn em Serjiki het!!!! NOR TARVA arevtur joxovurd arek pokr xanutnerit tekuz mi kich tank!!!!!!!!!!! Mi mtek EREVAN SITI- SAS- STAR!
Tox Oligarxneri berat aprankner mnan irant vra!!!!!!!!!!!!!!
http://www.azatutyun.am/video/4513.html
korupciaji orinak che ba inch e..?
es karajarkeyi anel avelin—@ndhanrapes Nor Tari chanel…Nax ayd poqrik xanutnern el en Meceric gnum,heto el es mi tarin el togh seghanner@ &ox chlinen,&gnajam e,erkinq@ chi plvi….
Nayenq te ovqer en ogtvum —xoshor nerkroghner@,”astgh”kochvacner@…noric nranq um vra &gnajam@ @ndhanrapes chi azdel,der mi ban el joghovrdi vra ghrrrracnum en,te inchu xeloq cheq mnum…
Korupcia naxkinum el kar,bayc evropayi gorcun mijamtutyamb ayn dardzav hamakargayin….”kor” dem payqari hamar milionner msxvecin…Datakan hamakargi “barepoxumneri”ardyunqum aylevs chunenq ankax dataran….Galuboyneri pakas el chka,kronakan azatutyunnern el miayn paraktum en erkir@…
Lav voronq en ed evropakan “arjeqner@” ?????????????
Mardu iravunqneri pashtpanutyan@ kochvac evr.karuycner@ miayn hovanavorum en rejimnerin…..Ov kbacatri ??? es chem haskanum.
Ayn inc nerkayacvum e vorpes korupcia da korupcia ce,pastoneakan hancagorcuryuner en,kasark,sortum…. ev ayl@,voronc hamar kreakan orensgrkum kan hamapatasxan hodvacner,korupcian hancavor asxarhi sertacumn e isxanutyan marmineri het dranic bxog hetevanknerov,sa petk e stana ir iravakan cevakerpum@ ev meknabanutyun@ u nerarvi kreakan orensgrkum,bayc et depkum ov kpaykari dra dem????
te
Albert Azaryan@ kakez tak@ SERQIZ:LAVEL ASEL ES::::::
Inch @ses! Hayasdani mech ankam yerragi olympiagan championn e CORRUPT ou sdakhos. Vakhen yerevi, sovetakan zharangutenen, te monghol-tataragani qayqayich loudzen…. Sdouyk chem kider. G@khghjam ayt martoun, vor 80 daregan badgareli hasagin ver getsav ou voghormelioren tsakhoghetsav herqelou anherqelin. Terevs himnagan meghavor@ iren ays aghpi mech mdtsoutsadz nakhakahagani sdahagnern en` “Pesa Mishig”, Hayloori gam “Sharm”-i` videoyi mech hrhratsogh lagodner@. Sirds g@ tsavi Azariani voghperkutyan hamar. Housanq mezme` spyurqahayeres mishd mouratsganutyun @nogh Hrant Tokhadian@ dghamartgutyun tsouyts gou da ou chi hrazharvir Yervant Zakharyanin darper ditangyunnere ou bazmagoghmanioren …7 anvanelen. Desnenq sdroug e te dghamart!
Չնայած իհարկե տգեղ երևույթ է աշխարհով մեկ հայհոյանքներ ցույց տալը, բայց ցավոք մեր իրականությունն այնպիսին է, որ այդ կադրերը շատերին դուր են եկել: Եվ հանրահայտ սպորտսմենը մի տեսակ իրեն ավելի բարձր կպահեր, եթե չհրաժարվեր իր իսկապես ասած խոսքերից: Իսկ Թոխատյանը մկան ծակն է մտել:
էս “նախաձեռնողները” Հերոսներին բանտերում են պահում,Ցեղասպանությունն ուրացան,հիմա Թոխատյանն ու Ազարյանն ինչ են որ?
Ազարյանը չէր մտածում ??”պաստառի”առաջ կանգնելիս,թե էս ում հետ է նույնացվում…գնահատողը միշտ էլ ժողովուրդն է,թող վայելի:Շատ ափսոս:
Իսկ էն կակղամորթի մասին չխոսենք,կմտածի թե իրեն ռեկլամում են,հւսանք որ Զախարյանը սրա “կողմնորոշումը” կճշտի վերնականապես….
Ամեն օր հեռուստատեսությամբ երևացող տհաճ կերպարանքներից ամենազզվելին Թոխատյանն է, այս կադրերից հետո նա ավելի լավը չդառավ:
80 tarekan mardes vaxhenum es bozi txha SERQIZ:amot kez Azaryan vor xhoskizt het es kangnum.isk Toxhandyan@ bozi wigvazke mer erkrum…..
ayo bolor@ vor gnumner@ kataren pokr xanutneriz oligarxner@ k tken.esel koch em anum bolor makur Hayerin tox gnumner@ kataren pokr michin xhanutneriz..
հիշենք Անգլիայի գաղութ Հնդկաստանը եվ Գանդիների “նախահորը”…վերջինս կոչ էր անում գնել միայն տեղական արտադրանքը,արդյունքում Անգլիան ստիպված հեռացավ այս երկրից: Գնենք տեղականը,թող ՀՀ մտած դոլարները “պտտվեն”ներսում,կշահի երկիրը,բոլորս..
Իսկ բիզնես գիշատիչներին թքեցնելու համար լավ կլիներ ազգովի Նոր տարի չնշեինք,մի քիչ անհավանական կթվա,բայց երկինքը չէր փլվի…եթե համեստ նշվեր:
axr mer azg@ mi qich mexavora, shata sirum choxutjunneri hetevic @nkni….vaxuz avelukov aqzan chem kerel, karelia es tari mi qich azgajnacnel chashacank@….erbeve pran mej txaz tnakan gata kerel eq? tatus txacic hamov gata chka…..
Կաշառակերի մեջ էլ “ուտել” կա: Այնպես որ ուտելիքին անցնելը երևի թեմայից շեղում չէ: Կարելի է գեղեցիկ ու հաճելի ուտել, բայց ոչ չտեսի ու սովածի հոգեբանությամբ: Ու ոչ էլ կաշառակեր դառնալ միայն ուտելու /այս դեպքում լափելու/, հյուրերին զոռով ուտացնելու-խմացնելու, ամենաթանկանոց մեքենան վարելու ու տունը գեղցու պես ու գեղցու ճաշակով ճխտելու, “կրուտոյ” զգալու համար: Ախր այնքան ուրիշ արժեքներ էլ կան: Շատ բան չենք ուզում, նորմալ երկրում անբարդույթ ապրել, կյանքի նպատակ չդարձնել շուստրիությունը, ժուլիկությունը, լափելը, երեխաներ չդաստիարակել` “մարդը գայլ է, մարդավարի ապրելու համար դու էլ գայն դարձիր” կամ “ամեն ինչ վաճառվում է” սկզբունքներով:
այն ինչ հեղվում էկրաններից ուղղակի բարոյահոգեբանական գրոհ է սեփական ժողովրդի նկատմամբ.Այսօր մարդը ձգտում է նմանվել սրանց սերիալների “հերոսներին”,նույնիսկ գեղեցիկ զգացմունքայինը մատուցվում է ահավոր գռեհիկ…
Ստացվում է մարդը փակուղի է մտել,կամ հաշտվում էս ստացիոնար վիճակիդ հետ,կամ…..
Այ էդ կամը սահմանափակ տարբերակներ ունի,հետն էլ համարյա բոլորը կործանման են տանում…
Այ էդ կամ-ից ամենաշատը ինձ վախեցնում է մեր երկրի դատարկվելը: Երկիրը թողնում են ոչ միայն այն մարդիկ, որոնք չեն կարողանում գոյատևել, այլև շատ կրթված ու խելացի մարդիկ, որոնք այլևս անհնարին են համարում անարժանապատիվ կյանքը, անօրինությունը, այն միտքը, որ իրենց երեխաները այստեղ ապագա չունեն, քանի որ կամ պետք է ստրկանան, կամ լավագույն դեպքում, որը իհարկե նորմալ մարդու համար վատագույն է` հանցագործ վերնախավը համալրեն: Այս կատեգորիան հիմնականում նյութականի պայքար չէ, որ մղում է, այլ հոգևորի ու գաղափարականի: Իհարկե, եթե ժողովուրդը վերջապես ուշքի գա, մի քանի տարում կարելի է երկիրը փրկել, բայց վախենամ այդ մի քանի տարին ճակատագրական դառնան այն առումով, որ ևս մի կես միլիոն մարդ հեռանա հայրենիքից:
Հա, իմիջիայլոց Վահան Իշխանյանի բլոգում էր ոնց որ, ինչ-որ մեկը գրել էր, որ Ա1-ի բլոգի մասնակիցներ “լևոնականները” Լևոն Զուրաբյանի ձրի տված հեռախոսներով են մեսիջներ ուղղարկում այս բլոգին, այսինքն ուղղորդվում են Զուրաբյանի կողմից: Երբեք մտքովս չէր անցնի, որ հայկական երևակայությունը այս տեսակի մտքեր էլ կարող է մոգոնել:
Ձրի հեռախոսներով ???Մարդը սեփական փչացածության աստիճանով է դատողություններ անում: Լիլիթ ջան,Ձեր ասած “ամեն ինչ վաճառվում է” հենց այդ տեսակը կարա նման “մտքեր”ծնել…Երևի այդ աղբը մտածում է ,թե “լևոնականները” դա սոված,ընչաքաղձ մարդիկ են միայն…ստամոքսով մտածողները ճիշտ են,իսկ նորմալ մարդու համար- այո նրանք օրենքի և արդարության “սովածներ են”:
Երեվի այդ մտքի “ծնողները” այն տեսակից են, որ որոշել են “գայլ” դառնալ…չի ստացվի,ոհմակի օրենքներն ուրիշ են,արյամբ ու բնույթով շակալները կարող են հավակնել միայն ոհմակից խոշտանգվածի “ոսկորները լիզելուն” եվ պոքր ինչ շշուկից վայնասուն բարձրացնելուն-որպես հավատարմության նշան “վոժդին”:
Ես հասկացել եմ, թե որտեղ են հայկական կոռուպցիայի արմատները… Ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ միլիոններ են տալիս կուսակցական ցուցակներ մտնելու համար: Առաջին պատվավոր տեղում, իհարկե, հանրապետականն է, հետո արդեն մյուսները` գնալով ավելի էժանանալով… Նույնիսկ մեր հետևողական ու խիստ ազգանվեր դաշնակցականների ցուցակում չգիտես ինչ տրամաբանությամբ հայտնվել էր Հրանտ Վարդանյանի որդյակը: Չնայած, լավ էլ գիտենք` ինչ տրամաբանությամբ:
Ձեր բլոգի այս գրառումից մեջբերում է եղել «7օր բլոգ»–ի բլոգերի տեսության մեջ՝ համապատասխան հղումով։ http://www.7or.am/blog/?p=1679 Շնորհակալություն։
dhh
Kasharq tvoxi u verznoxi maman …..!
Inch enk korcrel , inch enk man galis ………………………..
Qani erkire xekavarum en angraget, xuligan, hancagorc ashxarhi het sertachac, voxormelinere, i dems sejiki u robiki , es erkrum animast e inch vor payqarneri masin xosale, lini da te korupciai , te xoski azatutyan, te mardu iravunkneri , te ardaradatutyan kam ayl volortnerum. Qani ayc kanachi caxox turqere chen heracel mer erkric, joxovurde charunakelu e lqel erkire , hiastapvac, zzvac , stipvac, hetapndvac….. Isk ov el mnacel e , hnar chunen paxnelu , mi kerp yola en gnum, “Astvac el betaric azati” aselov …. Vorovhetev aysor ov et borenineri tashtic chi lapum chat mec djvarutyunnerov e hac vastakum, sa kyank chi sa goyatevum e.
Menq inqners enk irenc mer glxin nstacrel u man enk talis , verjin hachvov menq enk mexavor, miayn menk , voch meki glxin petk chi mer mexkere bartel…………
Erb menq bolors miasin asenq HERIQ E , ayd jamanak amen inch ksksvi poxvel, bayc qani handurjum enk, senc e linelu, aveli chisht gnalov charunakabar vatanalu e, u da voqmekis hamar norutyun chi…………
Chnorhavor boloris Surb cnunde u amanore.
Շնորհավոր բոլորիդ Նոր տարին:
Բոլորիդ լիքը հաջողություններ, հաղթանակ, Ա1-ի բացում…
Hargeliners! Amenasarsapelin na e , erp mer ishxanavorner@ xosum en korupciayi dem payqari masin , nranq ,chgites inchu(bayc lavvvvvvvvvvel gitenq inchu), sksum en espisi mi frazayov , te ba…. korupcian amen tex el ka , nuynisk zargacac europakan erkrnerum . Drancic mek@, henc Ashotyan@ sranic mi erku tari araj herustatesutyamb bltcrec (hima mard@ naxarar e). apsos uxix eter cher , kzangei kasei , to Ashotyan ,axr entexi sharqayin mard@ erpeq el chi zgum qo matnansha& korupcian , ete ka el , da shaaaaaaaaaat verevnerum a u erpeq el chi xochndotum erkrneri kayun zargacman@, du stex drel iiiiiiiiiiinc gyulnar tati heqiatnern es patmum , mer mot korupcian “mankapartezic” a sksvum…………..P.S. imijiayloc , ete chem sxalvum , verjers Ashotyani dzerq bera& tanganoc FIRMA meqenayi shurj axmuk bardzracav ………..harcrel ein , -et inch poxerov es arel?-:))))))
inch korupzija.tesek bozi txha SERG@ inch @ntrutun e kazmakerpel tiv 10 @ntra tarazkum amot mer hax goxovurdin menk shat vori azgenk.naek kadrer@ ev tesek te inch mardik enk menk.amot amot amot amot amot- mer mechi bozerin
inch korupciaji dem pajqari masina xosq@. erb korupciaji dem pajqarum en hajastani amenakasharaker bozi vastakner@. mer txmar naxagahn el mtacuma te vor mi erku hogu 5000 dram kasharq vercneluc brnecin cujc tvecin joxovurd@kmtaci vor korupciaji dem pajqarum en. qani kan , lfikner@, nemecner@, sashikner@u eli nranc nman mi qani hazar hastaviz kisagoxakan bozer@` vor erb petqa goxakan en erb petqa boz en hajastanum korupcian kachi husali qajlerov.
es erkri vichaki hamar amenaglxavor mexavor@ joxovurdn e, vor erb gorc chunen korupciaji vat hetevanqneric en xosum , isk erb gorc en unenum gluxner@kax lapum en. ov kasharq vercni boz e.
Haxrenakizner SERG SARGSYAN@ u ROBERT KOCHARYAN@ bozi txherken.dranz mamaner@ turki taken parkel ev ardjunkum tznvelen es erku bdger@
Serg Sargsyan@ bozi txae.
Hayer.SERGN u ROB@ mnazatz kamak mtnoxhner@ bozi txerk en.Es RITAIN u BELAIN kdnem penisis man ktam havatazek.
SERGI ev ROBI karmir beretavorneri 99% sovorakan axhjusjak chgiten karoxhek porzel ev khamozvek es arden mi 20 hogu porzelem orinak harzrelem 6×8 inchie havasar chen karoxhazel patasxhanel.angraget SERG;ROB;dodiGAGON;lfikSAMON;nemezRUBON u sat sater@ polos Mukuchi baxtin arganazan.havatazek srank tkelu en sat besamt dzevov.