Հայաստանը նշում է Անկախության օրը

21 09 2009

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՎԱՌՆՈՂ ԹՌՉՈՒՆ Է

imgp05211Այսօր մեր երկրի համար ամենակարեւոր տոնն է: Վերջապես ձեռք ենք բերել անկախություն: Անկախությունը գին չունի, թեեւ ձեռք է բերվում տքնանքով, արյամբ եւ ցավով: Երբեմն էլ անկախության պտուղները դառն են, բայց անկախությունը քաղցր է: Փակիր թռչնակին ամենաշքեղ վանդակում, իրեն պատեպատ կտա, զրկիր մարդուն ազատությունից` սիրտը կճաքի անզորությունից: Հայաստանի Հանրապետությունը 18 տարեկան է: 1991թ սեպտեմբերի 21-ին հայ հասարակությունը ընտրեց անկախությունը ` հանրաքվեում իր վճռական «այո»-ն ասելով: Հայաստանի քաղաքացիները ընտրեցին անկախությունը` թեեւ այդ պահին այնքան էլ չէին գիտակցում, թե ինչ է երկրին տալու անկախությունը: Անկախ 18-ամյա դժվարություններին եւ կորուստներին` անկախությունն այն ամենամեծ ձեռքբերումն է, որը նվաճել ենք 1991թ-ից ի վեր: Իսկ 18 տարի առաջ դեռեւս Անկախության հանրաքվեի արդյունքերւ չամփոփված` մարդիկ նշում էին այդ իրադարձությունը: Նրանք դուրս էին եկել փողոց` ընտրատեղամաս գնալուց, «Այո» ասելուց հետո: Հանրաքվեի անցկացման օր հաստատվեց սեպտեմբերի 21-ը: Մինչ այդ, իհարկե, փլուզվել էր Խորհրդային Միությունը, սակայն դրանով հանրաքվեի նշանակությունն ամենևին չնվազեց, չնսեմացավ: Ավելին, այն հաստատում է, որ Հայաստանը կայսրությւոնում գտնվող միակ երկիրն է, որը նրա կազմից դուրս է եկել բոլոր միջազգային իրավունքների պահպանումով և վերադարձի ամեն բռնի փորձ դատապարտված է, երբ էլ որ գործադրվի: Սեպտեմբերի 21-ին կայացած ընտրությւոններից երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որի Հանարքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկության մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար, 617 մարդ, դեմէ ընդամենը 0,46 տոկոսը: Որ հանարքվեն անց է կացվել արդար ու թափանցիկ վկայում էին գրանցված 117 դիտորդները 25 երկրներից: Օրենսդիր մարմնին մնում էր ընդամենը վավերացնել որոշումը, այն է` հավատարիմ մնալով ՙՀայաստանի անկախության մասին՚ հռչակագրին, հենվելով մարդու իրավունքների և ազգերի ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա, նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական, իրավական հասարակարգ, հիմք ունենալով 1991թ. սեպտեմբերի 21-ի ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքերը, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ: Հաջորդ օրը հրապարակվեց ՀՀ անդրանիկ անկախ օրենսդիր մարմնի դիմումը հայ ժողովրդին. ՙԱզատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենեք մեր ոգևորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ…՚: Շնորհավոր բոլորիս անկախության տոնը: Թող հարատեւ լինի Հայաստանի անկախությունը, եւ ոչ մի հայ մարդ գեթ մի վայրկյան չմտածի` պե՞տք էր մեզ արդյոք անկախությունը: Ինչ եք կարծում, ձեռք բերելով անկախություն, մենք նաեւ շատ բաներ կորցրել ենք? Կորցրել ենք մեր մշակույթը,մեր գիտնականներին, մեր դեմքը, մեր ազգը? Մենք այժմ հանդուրժում ենք այնպիսի բաներ, որոնք առաջ միանշանակ կդատապարտեինք….. Թե ինձ է թվում?….


Actions

Information

10 responses

21 09 2009
parz

Այ որ եռագույնը բալկոններից ու լուսամուտներից կախվեին գոնե այս օրերին, կնշանակեր, որ երկիրը ԿԱՅԱՑԱԾ է քանի որ քաղաքացին սիրում է իր երկիրը:

21 09 2009
Aram

hamamitem hett parz.

Shnorhavor boloris ankaxutyan or@, mer Hayreniqi ankaxutyan or@, vor@ shat djvara dzerq bervel, uzumem havatam vor mer yerkri sahman@ trqeri het klini Mushic en koxm, mer patmakan Hayastan@ huys unem het k berenq!

22 09 2009
herates

Օսկանյանի խոսքը` ամբողջությամբ
Մեր երկիրը կանգնած է կարևորագույն պատմական և քաղաքական որոշման առաջ, և Սիվիլիթասում մենք հավատում ենք քաղաքական բանավեճի կարևորությանը: Բայց այս արձանագրությունների դեպքում, կարծում եմ, որ քննարկումը շեղվել է ճիշտ ուղուց: Մենք ոչ միայն կանգնել ենք փաստի առաջ, այլև ասվում է, որ ոչինչ հնարավոր չէ փոխել և որ այդ փաստաթղթերը որևէ նախապայման չեն պարունակում:
Այս արձանագրությունները կարդալով՝ գալիս ես հետևյալ եզրակացության. որ այս փաստաթուղթը կամ գրվել է ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի կողմից, հավանաբար թուրքերի մասնակցությամբ, և պարտադրվել հայկական կողմին, կամ հայկական կողմն իրոք բանակցել է այս փաստաթուղթը, բայց ինքն իրեն խորապես համոզած և ներշնչած լինելով, որ Հայաստանի հետագա զարգացումը և գոյությունը էապես կախված է միայն հայ-թուրքական սահմանի բացումից:
Սրանք են միակ հավանական բացատրությունները: Այլապես հնարավոր չէ հասկանալ այս փաստաթղթերի տրամաբանությունը, որոնք Թուրքիային միանշանակ և միանվագ տալիս են հենց այն, ինչ նա ցանկացել է վերջին 18 տարիների ընթացքում: Եկեք մենք մեզ չխաբենք, մեր ժողովրդին չապակողմնորոշենք: Եկեք չոտնահարենք մեր իսկ արժանապատվությունը: Եկեք իրերը կոչենք իրենց անուններով:
Եթե անգամ մի պահ ենթադրենք, որ սահմանը բացվելու է, մենք պետք է ազգովի ընդունենք, որ այն բացվում է ի պատասխան մեր կողմից կարևորագույն զիջումների և’ պատմության և’ արժանապատվության առումով՝ նաև մեր ինքնագիտակցության, թե ով ենք մենք և ինչպես ենք մենք տեսնում մեր դերն ու տեղը այս տարածաշրջանում: Մենք դրանով զիջում ենք մեր հավասար տեղը Թուրքիայի հետ մեր ապագա հարաբերություններում:
Այս փաստաթղթի հիմքում պարտվողական կեցվածք կա: Այն ինձ հիշեցնում է իննսունյոթ թվականի տրամադրությունները, երբ մեզ ասում էին, որ Հայաստանը բարգավաճման ոչ մի հույս չի կարող ունենալ և այն կայուն ու լրիվ անկախ պետություն չի դառնա մինչև հապշտապ չլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Դրան հաջորդած տասը տարիներն ապացուցեցին, որ դա այդպես չէ: Հակառակ այդ ժամանակահատվածի բազմաթիվ թերությունների, համենայն դեպս սահմանը փակ լինելով՝ փաստացի լուրջ տնտեսական առաջխաղացում գրանցվեց: Մեր տնտեսությունը երկնիշ աճ էր ապրում հին և նոր տնտեսական բարեփոխումների շնորհիվ: Այդ ժամանակահատվածում երկրի կայունությունը առավել ամրապնդվեց, միասնականության վերանորոգված զգացողություն դրսևորվեց, թեպետ փխրուն և ոչ լիարժեք, ինչպես նաև սփյուռքի առավել լայն ներգրավվածություն ապահովվեց:
Այսօր Հայաստանը կրկին խիստ դժվար դրության մեջ է: Մեր տնտեսությունը անկում է ապրում անբացատրելի 18.4 տոկոսով, երբ համաշխարհային միջին անկումն ընդամենը երկու-երեք տոկոս է: Սփյուռքն ու Հայաստանը երբեք այսքան հեռու չեն եղել միմյանցից: Մեր հասարակությունը երբեք այսքան բևեռացված չի եղել: Մեր ժողովորդը երբեք այսքան հուսահատ չի եղել երկրի ապագայի նկատմամբ: Այս պայմաններում հին սենտիմենտները գլուխ են բարձրացրել և մեզ ասում են նորից, թե փակ սահմանի ու Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պայմաններում Հայաստանը երբեք չի դառնա լիիրավ անկախ պետություն և չի կարողանա զարգանալ տնտեսապես:
Այսօր առավել մեծ վստահությամբ կարող եմ ասել, քանի որ մենք արդեն անցել ենք այդ ճանապարհը, որ դա այդպես չէ:
Մենք պետք է վստահություն ունենանք մեր ռեսուրսների, մեր ժողովրդի, մեր երկրի, մեր ապագայի նկատմամբ: Եթե մենք հաջողությամբ իրականացրել ենք առաջին սերնդի բարեփոխումները, դեռ մեր առաջ ունենք երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ սերնդի բարեփոխումները: Դրանք հսկայական ներուժ ունեն մեր բարգավաճման համար: Դեռևս ունենք մեր միասնականության և միակամության ամենահզոր ներուժը:
Այդ ամենով հանդերձ՝ կա մի բնագավառ, որտեղ ոչ նախորդ իշխանությունները, ոչ էլ այս մեկը ռիսկ չեն արել լրջորեն ու ազնվորեն ոտք դնել: Շատ քիչ բան է արվել քաղաքական բարեփոխումների փշոտ, բայց կենսական բնագավառում: Մեր պետությունը ցավոք դեռ շատ հեռու է ժողովրդավարական պետություն լինելուց: Մինչդեռ մեր ամբողջ ապագան ու անվտանգությունը կախված են այդ մեկ բառից: Մենք բավարար ներդրումներ չենք արել մեր ժողովարդավարական հաստատություններն ամրապնդելու համար և այսօր առաջ գնալու փոխարեն, ետ ենք գնում: Մեր ժողովուրդը, ինչպես որևէ ժողովուրդ, ստեղծագործ է, երբ ազատ է: Բայց մենք չենք ստեղծել այն պայմանները, այն հավասար խաղի կանոնները, այն հաստատված իրավական հասարակությունը, որ պաշտպանում է ազատությունները, որոնք բարգավաճման հնարավորություն են ստեղծում: Փակ սահմանը խոչընդոտ չի եղել նրանց մուտք գործելու համար: Մեր իրար հաջորդող կառավարություններն են, որ չեն սնուցել այն սերմը, որ մեր հողի վրա է:
Մեր խնդիրներն այստեղ են, մեր տանը: Լուծումները նույնպես պետք է փնտրել ներսում: Ոչ ոք չի ասում ՈՉ բաց սահմաններին կամ որևէ համաձայնագրի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Բայց մենք դա պիտի անենք ճիշտ ձևով, արժանապատիվ ձևով, ոչ դրսից պարտադրված բանաձևով, այլ այնպիսի բանաձևով, որ հիմնված կլինի կողմերի միջև հավասար ուժային դիրքերի վրա:
Խնդրո առարկա փաստաթղթերը ստորագրելով, մենք չենք լուծում մեր խնդիրները: Հակառակը՝ սրանք նոր վտանգներ ու խնդիրներ են ծնելու, որոնց հետ միայն միասնական, ազատ ու հույսով լի հասարակությունը կարող է գործ ունենալ:
Սա չի նշանակում, որ Թուրքիայի հետ արձանագրություններ չպետք է ստորագրվեն: Իհարկե պետք է ստորագրվեն: Անգամ այս երկու արձանագրությունները, իրենց մեծ ու փոքր, անընդունելի, վիճահարույց և կասկածելի պայմաններով կարող էին ընդունելի լինել, եթե գոնե մի նախադասություն ջնջվեր և մի քանի բառեր փոխվեին:
Բայց նրանք չեն կարող ստորագրվել այնպես, ինչպես ձևակերպված են:
Եթե անգամ ենթադրենք, որ Թուրքիան արձանագրությունները ստորագրելուց հետո դրանք վավերացնելու է, մենք մեզ պետք է հարց տանք. արդյոք Թուրքիայի հետ սահմանի բացումը արժե այն գինը, որ մենք վճարելու ենք: Սա է այն գինը, որ նրանք ուզել են 1991-ից ի վեր, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիան ճանաչեց և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների հետ, բացառությամբ Հայաստանի: Հենց ամենասկզբից նրանք երկու պահանջ ունեին՝ որ հայերը հրաժարվեն տարածքային պահանջներից և որ հայերը հրաժարվեն ցեղասպանության ճանաչման միջազգային արշավից: Երրորդ պահանջն ավելացավ 1993-ին՝ որ հայերը դուրս գան Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքներից:
Այդ օրվանից այդ երեք պահանջները հետևողականորեն կրկնվել են: Այսօր, առաջին երկու պահանջները ֆորմալիզացվում են արձանագրությունում: Սևը սպիտակի վրա գրված է այնտեղ, և Հայաստանի իշխանությունները ակնհայտորեն համաձայնել է այդ պահանջներին: Արձանագրությունն այնպես է գրված, որ ոչ միայն մենք համաձայնում ենք հարգել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, բայց մենք հաջորդ նախադասությամբ համաձայնում ենք միանգամից հրաժարվել մեր պատմական իրավունքներից, ինչպես նաև պատմական արդարության վերականգնման թեկուզ և տեսական հնարավորությունից:
Այսօր աշխարհում 190-ից ավելի երկիր կա և գրեթե նույնքան տարածքային վեճեր կան նրանց մեջ: Որը նշանակում է, որ իրար հետ նորմալ հարաբերություններ ունեցող երկրները շարունակում են չհամաձայնել իրենց սահմանների հարցում: Այդ վեճերի մեկ չորրորդը Եվրոպայում է: Նրանք դեսպանատներ ունեն, իրար հետ առևտուր են անում, բարեկամական հարաբերություններ ունեն, բայց նրանց դիվանագետները շարունակում են բանակցել և վիճել, իրար հարգելով` պատմության և տարածքների իրենց տարբերվող մեկնաբանությունների շուրջ: Այդ երկրներն արձանագրություններ են ստորագրել և դիվանագիտական հարաբերություններ ունեն:
Մեր տարածաշրջանում անգամ մեր բարեկամական, եղբայրական Վրաստանի հետ, մենք չենք ճանաչել «գոյություն ունեցող ընդհանուր սահմանը»: Նոր- նոր երկու երկրների միջև դեմարկացիա է իրականացվում: Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես իրենց փոխադարձ սահմանները չեն ճանաչել և այս դեպքում դեմարկացիան նույնիսկ չի էլ սկսվել: Բայց դիվանագիտական հարաբերություններ ունեն իրար հետ: Մյուս բոլոր 190 երկրները համաձայնել են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը, ոչ իրենց գոյություն ունեցող ընդհանուր սահմանը: Դա է միջազգային ընդունված ձևը: Միջազգային հարաբերություններում հստակ տարբերություն կա տարածքային ամբողջականությունը հարգելու և գոյություն ունեցող ընդհանուր սահմանը ճանաչելու միջև: Տեսեք, մենք հաճախ ասում ենք, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հետո մենք շարունակում ենք նախադասությունն ու նշում, որ ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղը դրա հետ, քանի որ այն երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել:
Այսօր մենք կարող ենք ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Բայց ինչպես կշարունակենք այդ նախադասությունը, այն իրավունքն է, որ ոչ ոք իրավունք չունի խլելու մեզանից կամ մեր ապագա սերունդներից:
Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատող արձանագրությունը երկարաժամկետ հարաբերության սկիզբ է դնում, որի ընթացքում երկու երկրներն իրար հետ կքննարկեն ու կլուծեն շատ հին ու նոր երկկողմանի խնդիրներ: Երբ այդ հարաբերություններն ամրագրող փաստաթուղթը պարունակում է ձևակերպումներ, որոնք այդ հարաբերությունը դարձնում են անհավասար, բերելով միակողմանի զիջումների, կարելի է միայն մտահոգվել այդ հարաբերությունների ապագայով:
Մենք հարաբերություններ ենք ուզում Թուրքիայի հետ, մենք դրանք ուզում ենք այնպիսի Թուրքիայի հետ, որն ուզում է հավասար ու փոխադարձ հարաբերություններ Հայաստանի հետ: Մենք հարաբերություններ ենք ուզում այնպիսի Թուրքիայի հետ, որը հասկանում է, որ Եվրոպան, որին երկուսս էլ հավակնում ենք, վեճերից զերծ Եվրոպա չէ, այլ Եվրոպա է, որտեղ հարևանները համաձայնում են չհամաձայնել, շարունակելով ապրել դրացիաբար ու արժանապատվորեն:
Նույն մտահոգությունը կա արձանագրության պատմական ենթահանձնաժողովի և «պատմական արխիվների անկախ գիտական քննության» վերաբերյալ: Մեր հարևանը, որ Ցեղասպանություն իրականացրած պետության իրավահաջորդն է, չի դատապարտել այդ միջազգայնորեն ճանաչված հանցագործությունը և ցանկանում է օգտագործել այս արձանագրությունը ամրագրելու համար պատմության հետ երես առ երես կանգնելու իր դժկամությունը: Իսկ ավելի վատն այն է, որ Հայաստանի իշխանությունը հավանություն է տվել ու համաձայնել է ներքաշվել ժխտման ու պատմության վերագրման մի անվերջանալի գործընթացի մեջ: Հիմա արդեն, երբ այս փաստաթղթերը չեն էլ ստորագրված, խոսում են, որ Թուրքիան առաջարկելու է, որ երկրները վերանայեն իրենց իսկ բանաձևերը ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին: Թուրքիան ամեն առիթով հղում կանի այս արձանագրությանը և կշարունակի պատմությունը վերաձևելու իր փորձերը: Հայաստանն ու հայերը ստիպված կլինեն անասելի ջանքեր ու ժամանակ ծախսել հաստատելու համար պատմական իրողությունները:
Սրանք են այն վայրիվերումները, որ մեզ սպասում են, նույնիսկ եթե Թուրքիան մտադիր է վավերացնել արձանագրությունները: Իսկ եթե այս ամենի նպատակը աշխարհին ցույց տալն է, որ նրանք պատրաստ են բացել սահմանը, մինչդեռ նրանց խորհրդարանը չի վավերացնի փաստաթուղթը մինչև Ադրբեջանը չբավարարվի Լեռնային Ղարաբաղի լուծումո՞վ:
Այստեղ է հիմնական վտանգը: Սրանք դատարկ վախեր չեն: Սա վառ երևակայության արգասիք չէ: Վարչապետ Էրդողանն ու արտգործնախարար Դավութողլուն մեզ ամեն օր հիշեցնում են այս պայմանի մասին: Նույնիսկ արձանագրությունների հրապարակումից հետո նրանք շարունակում ենք դա անել: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նրանց պահանջները Ադրբեջանի պահանջներն են: Վերջին մեկ տարվա ընթացքում չի եղել մի դեպք, որ Էրդողանը խոսի հայ-թուրքական հարաբերությունների մասին, որտեղ ակնարկ չանի Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձի և հաճախ նույնիսկ Ղարաբաղի վերադարձի մասին: Չի եղել մի դեպք, որ Էրդողանը իր երկկողմ հանդիպումներում որպես առաջնային օրակարգային հարց չունենա Ղարաբաղի հարցը: Փաստորեն Թուրքիան մտահոգ չէ, որ իր նման հայտարարությունների արդյունքում Հայաստանը կհրաժարվի գործընթացից և կամ փաստաթղթի ստորագրումից: Սրանով Թուրքիան դեմ է գնում հենց այդ փաստաթղթի տառին ու ոգուն` կողմնապահություն ցուցաբերելով մի հարևանի նկատմամաբ, ի վնաս մյուսի:
Այլ կերպ ասած, եթե այս փաստաթղթի և այս գործընթացի նպատակը ապագային նայելն է, ապա դա տեղի չի ունենում:
Այս ամենի շուրջ ինձ զարմացնում է միայն այն, որ մեր երկրի ղեկավարությունը կամ չի տեսնում այս իրողությունները, կամ չի ուզում տեսնել, կամ ուզում է հավատալ, որ դրանք ուրիշ բան են նշանակում, քան կան:
Տասնհինգ տարի շարունակ Թուրքիան պահել է շրջափակումը, հուսալով, որ Հայաստանը կջլատվի տնտեսապես ու քաղաքականապես: Դա տեղի չունեցավ և չի էլ ունենալու: Այսօր նրա’նց է պետք դուրս գալ քաղաքական այն նեղ վիճակից, որ իրենք են իրենց դրել: Նրանք ունեն այդ բաց սահմանի կարիքը, և նրանք կարծես գտել են այդ անելու ձևը՝ մեր հաշվին:
Այսօր նրանց է պետք սահմանի բացումը: Նրա’նք են, որ գտնվում են այդ հզոր եվրոպական ճնշման տակ, ադամակցության ժամանակացույցի պատճառով: Այսօր նրանց է պետք սահմանի բացումը, որովհետև նրանք են, որ տնտեսական խնդիրներ ունեն իրենց արևելյան սահմանին, որոնք լուծման կարիք ունեն: Այսօր նրանց է պետք սահմանի բացումը: Նրանք են, որ մեծ վախ ունեն ցեղասպանության ճանաչման գործընթացից, որ շարժվում է առաջ և հանգել է մեծ ճնշման ԱՄՆ-ի կողմից: Եվ վերջապես նրանց է պետք սահմանի բացումը, որպեսզի ամրագրեն իրենց առաջատար դերը մեր տարածաշրջանում:
Փոխարենը մեր իշխանություններն են զիջումներ անում, հապճեպորեն ցանկանալով արագացնել գործընթացը: Եթե իշխանություններն այնքան հեռատես չեն եղել սկզբում, որպեսզի չգտնվին այս կացության մեջ, հիմա գոնե պիտի ձև գտնեն իրադրությունը շտկելու համար:
Այլընտրանք չկա: Մենք մեր պատմության խաչմերուկում ենք: Սեղանին առաջին երկկողմ փաստաթուղթն է, որ անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը մտադիր է ստորագրել Թուրքիայի Հանրապետության հետ: Սրանք փաստաթղթեր են ոչ թե երրորդ պետությունների կողմերից, ինչպես բազմաթիվ պատմական փաստաթղթեր անցյալում, երբ Հայաստանն առարկա էր, ոչ կողմ: Առաջին անգամ Թուրքիայի հետ իր պատմության մեջ Հայաստանը ստորագրելու է փաստաթուղթ պատմության մեջ իր տեղի մասին ըստ իր ընկալման:
Ես ուզում եմ, որ իմ քննադատության հիմքերը պարզ լինեն բոլորին: Մենք պետք է շարժվենք դեպի նորմալ հարաբերություններ Թուրքիայի հետ: Բայց այս փաստաթուղթը այս ձևակերպումներով չպետք է ստորագրվի: Ոչ ոք իրավունք չունի ստորագրել այս փաստաթուղթը նման ձևակերպումներով:
Իմ քննադատությունները լսելով՝ մարդիկ ինձ հաճախ մեղադրում են նախանձամտության մեջ: Իմ կարծիքով դա արվում է, որ ստիպված չտեսնեն իմ քննադատության բուն էությունը: Փորձում են պարզունակ մի բանի վերածել, որ հնարավոր լինի հեշտությամբ արհամարհել:
Այնուամենայնիվ, ուզում եմ խոստովանել: Երբեմն իսկապես նախանձի զգացողություն եմ ունենում: Բայց թուրքական դիվանագիտության համար: Ես երբեք ռիսկ չէի անի նման փաստաթուղթ դնել սեղանին: Ես այն չէի ստորագրի և ես չեմ նախանձում այն մարդուն, որ շուտով պետք է ստորագրի այն:

22 09 2009
sergik

youtube-ov najum em Arabo jokati masin cajnagrutjunner@ ev mtacum ova krvel ? ova gahin basmac hajreniq vacharum….

22 09 2009
SS21

amen inch detalnerum a

minchev hima banaki kam menti AZGAYIN shor chunen

chen el amachum

23 09 2009
r

kardaceq Moskovskiy Komsomolec http://aramazd.livejournal.com/83230.html

23 09 2009
ԱՐՄԷՆ ՄԱՆՒԿՅԱՆ

Դիտէք Վ:Օսկանյանի ելւյթը Youtoub A1+ւմ

3 10 2009
sergik

FIRST 10 MINUTES:
Organizing the demonstrators

SECOND 10 MINUTES:
Face-off with the police

THIRD 10 MINUTES:
Face-off with the President

8 10 2009
Aram

VOCH ERANI MEZ

8 10 2009
լիբերալ

ուռա~~, նշում ենք տոնը էս խայտառակ վիճակում: հոկտեմբերի 11-ի այսպիսի մեծամասշտաբ տոնախմությունները ուրիշ նպատակ էլ ունեն – քնեցնել ներկա լարված իրավիճակը ու մի փոքր շեղեն գիտակցող մարդկան ուշադրությունը… բայց ես մեծ հույսեր ունեմ, որ Երևանի տոնը կնշենք արդեն առանց Սերժ Սարգսյանի…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s




%d bloggers like this: