Վերահսկիչ մահակ` ի շահ պետական քարոզչության

9 08 2009

 Armenian_parliament_building   Վերահսկիչ պալատը վերջին շրջանում ակտիվացրել է պետական չարաշահումների դեմ պայքարը: Առաջին հայացքից` դա հենց այն է, ինչի համար այս կառույցը ստեղծվել է: Ի. Զաքարյանի ղեկավարած հաստատությունն աննկուն կամք է դրսևորում` դիմակազերծ անելով պետության վնասատուներին, գանձարան վերադարձնելով այդ չարաշահումների արդյունքում պետությանը հասցված “առանձնապես խոշոր չափերի” վնասը:

 Սակայն արդյո՞ք այդ աննկուն պայքարի վերահսկիչ մարտիկներն իրոք արդարացնում են իրենց գոյությունը: Արդյո՞ք նրանց վերադարձրած գումարները գոնե մասամբ փոխհատուցում են հարկատուների գրպանից Վերահսկիչ պալատի պահպանման համար արվող տարեկան ծախսերը:

 Մինչ այս պահը Վերահսկիչ պալատն արել է մի շարք խոշոր “բացահայտումներ”, որոնք ներկայացվել և խստորեն քննադատվել են ասուլիսների և հետասուլիսային հարցազրույցների ընթացքում: Ի՞նչ է փոխվել այս ամենի արդյունքում: Արդյո՞ք որևէ ոլորտում նկատված և արձանագրված “առանձնապես խոշոր չափի” չարաշահում պատժվել է` այդ ոլորտի ղեկավարի հրաժարականի կամ նման մի այլ ազդու եղանակով: Ոչ: Ասուլիսային ժանրից այն կողմ առայժմ որևէ լուրջ քայլ չի արվել:

 Ասենք, օրերս նման մի քայլ արվեց: Բացահայտվեցին սարսափելի խոշոր չափերի մի շարք խաբեություններ, որոնց արդյունքում պետբյուջեն ահասարսուռ վնասներ է կրել: Մասնավորապես, Տալվորիկ գյուղում գյուղապետի գործողությունների արդյունքում համայնքին հասցվել է մոտ 7 միլիոն դրամի վնաս:

 Իհարկե, Վերահսկիչ Պալատը պարտավոր է ստուգել պետական կառույցների հետ առնչվող բոլոր ծախսերը, և դատախազությունը պարտավոր է գործեր հարուցել նույնիսկ աննշան չարաշահումների դեպքում: Բայց հետաքրքիր է, որ մեզ մոտ չարաշահումներ են հայտնաբերվում ու պատիժներ են կիրառվում միայն ստորին օղակներում: Ասես` ավելի բարձր պետական ատյաններում բոլորը կրծքով պաշտպանում են օրենքի տառը, ասես չեն կատարվում միլիոնավոր դոլարների չարաշահումներ, ու միայն տալվորիկատիպ համայնքներում է պետական շահն ահա այսպես դաժանորեն ոտնահարվում:

 Գուցե արժե՞ այդ դեպքում ՎՊ-ն վերանվանել, ասենք, Վերահսկիչ Տնակ, որպեսզի անունն ու կատարվող գործի մասշտաբները համահունչ լինեն:


Actions

Information

7 responses

9 08 2009
vacho

Վերահսկիչ մահակ` ovker chen entarkvum irens da dra hamar e

9 08 2009
sard

Դեղերի շուկայում հարուցված վարույթի եւ ստուգումների արդյունքում պարզվել է, որ դեղերի շրջանառության ոլորտում առանձնացված 23 ապրանքային շուկաներից 7-ում գերիշխող դիրք ունեցող 6 տնտեսվարող սուբյեկտներից 2009 թ. փետրվարի 28-ի նկատմամբ մարտի 5-ին դրամի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված մատակարարման գների բարձրացում է արձանագրվել 2 տնտեսվարողի մոտ. «Ամիկուսի» մոտ` 12-18 տոկոսի եւ «Վագա Ֆարմի» մոտ` 5,8-16,8 տոկոսի չափով: Ստուգումները ցույց են տվել, որ դեղերի գների շեշտակի աճ արձանագրվել է մանրածախ ցանցում` դեղատներում: Ընդ որում` տարբեր դեղատներում միեւնույն դեղի գները տարբեր չափերով են բարձրացել: Հանձնաժողովի կողմից իրականացված ստուգումներով պարզվել է, որ դեղատներում օրինական պաշտոնական հաշվապահությանը զուգահեռ, այսպես ասած, «սեւ հաշվապահություն» է վարվում: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը Կառավարության որոշման համաձայն, դադարեցրել է ստուգումները: Ստուգումների դադարեցումը, օրենսդրական «սողանքցքները» կապված փաստաթղթաշրջանառության ոչ լիարժեք կիրառության հետ, Հանձնաժողովում մասնագետների ոչ բավարար քանակը հնարավորություն չեն տվել շուկայում օրենքի խախտման բավարար հիմքեր ի հայտ բերել: Հարուցված վարույթը դադարեցվել է, որոշվել է ուսումնասիրության արդյունքները տրամադրել Պետական եկամուտների կոմիտեին եւ Առողջապահության նախարարությանը` համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով:
са ел ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի пресс-релизиц е…..
Bolorn el nuyn zibln en…

11 08 2009
samo

Dzuk@ glxic e hotum, bayc chgites inchu, ayn maqrum en pochic. Iharke Talvoriki gyuxapet@ @ntrveluc gumarner er caxsel mi or ayn et berelu huysov. Gumarner e caxsel naxagahakan @ntrutyunneri hamar. Bnakanabar inch vor dzevov het petq e berer, verahskichi sheferin(shnerin) kerakrer! Heto qavutyan noxaz kntren u matax kanen. Enpes vor ed showi scenar@ shat parz e u tramabanakan, qani vor es ishxanutyun@ mardkanc matax anelov ekel e , edpes el (Astvac chani!) gnalu e! MINCHEV serjik@ CHVERACVI (fizikapes kam pashtonapes) es harcer@ chen lucvi!

12 08 2009
Հարութ

verahskich palati stexcumn amerikacineri brdac gaxaparneric er.iranq dranum tesnum ein mi gorciq vorov ishxanutyun ches poxi , bayc korupcian knvazecnes. sranc durn edqan el da cher galis, bayc yndhanur aliqi vra voroshecin da gorci dnel apacucen inch lavn en vomanq ishxanutyunnerum.
ardyunqum heru vazel petq cher , amen naxararutyun, amen strukturayum el Ishxani xelqi mardn kara teracumner gtni….
bayc qani qaxaqakan hamakargn ptac a inch petq a poxi nman bacahaytumnern???da amerikacineri xelqin chi hasnum. isk ishxan-utyunneri xeelqin chi hasnum vor nman datark skandalnerow vstahutyun ches zerq beri.
maksimum mijin kalibri karyera anes – Loqyani nman

14 08 2009
Գրեգ

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ`Ի ՇԱՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՀԱԿԻ:

17 08 2009
qaxaqaci

Ժողովուրդ ջան, շատ երկար սպասեցի, որ Ա1+-ի բլոգը խոսի Մարիամի մասին, բայց ձայն չկա:
Խնդրում եմ այս հարցին ուշադիր լինել, արդեն անցել են ջահելներին կոտրելուն: Սրանք վախենում են ցանկացած հետևողական քաղաքացիական շարժումից, բայց վստահ եմ ստանալու են ավելի հուժկու ու ավելի հետևողական շարժում…
Կցում եմ Էկոլուրի տարածած հաղորդագրությունը: Կարող եմ միայն ավելացնել, որ մեղադրական որոշման մեջ նշված է եղել սուտ մատնության հոդվածով մեղադրանքը:
«2008թ. նոյեմբերի 13-ին Հանրային հեռուստատեսությունը հաղորդում պատրաստեց, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին: Հեռուստահաղորդման մեջ օգտագործվել էին տեսանյութեր, որոնք տրամադրվել էին S.O.S. Թեղուտի ակտիվիստների կողմից, ովքեր նաեւ զբաղվում են հասարակության խոցելի շերտերի իրավունքների պաշտպանությամբ:

Հեռուստահաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը հետաքննություն անցկացրեց, որի արդյունքում 2009թ. փետրվարի 11-ին հարուցվեց N12105809 քրեական գործը` բայց ոչ թե սեռական ոտնձգությունների մեղադրանքով, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասով` զրպարտության մեղադրանքով: 2009թ. մայիսին Մարիամ Սուխուդյանը եւ S.O.S Թեղուտի մյուս ակտիվիստները հրավիրվեցին ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին` որպես տվյալ գործով վկաներ:

2009թ. օգոստոսի 13-ին Մարիամ Սոխուդյանը ստացել է ծանուցագիր, որտեղ նշված է, որ նրան կանչում են ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին հարցաքննության` արդեն որպես մեղադրյալ:

«ԷկոԼուր»-ը կոչ է անում լայն հասարակայնությանը, այդ թվում պետական կառույցներին, հատուկ ուշադրություն ցուցաբերել այս գործի նկատմամբ եւ հիշեցնում է, որ ՀՀ Նախագահի կողմից հայտարարված հասարակության ժողովրդավարացման գործընթացը ենթադրում է հասարակության մասնակցությունը երկրի ղեկավարմանը, որի ձեւերից մեկն էլ ահազանգ հնչեցնելն է»,-ասված է «ԷկոԼուր»-ի հաղորդագրության մեջ:

17 08 2009
Pogos

Shat herun gnal petq chi, hasarak tvabanutyun e, ov v&arum e, na el xmum e shampayn@. Dproci tnorenn u usucich kochecyal@ mucvel en, cnoxnerin el vaxecrel, Mariamin el hanel, vorpes zrpartox. Hacpanyanin inchpes sarqecin zrpatich, hetn el chen kapoxanum apacucel , vor azatamartik e exel. Axr vorn ases, SRANQ TAKANQ EN!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: