Անցյալ տարի Սերժ Սարգսյանը բոլորին հորդորում էր` փնտրել և գտնել “Մադրիդյան սկզբունքները” ինտերնետում, որտեղ նրանք իբրև ազատորեն տեղադրված էին: Փնտրեցին շատերը, սակայն գտնել հնարավոր եղավ միայն օրերս` Օբամա-Մեդվեդև-Սարկոզի վերջին հայտարարության հրապարակման հետ միաժամանակ:
Հայտարարությունն արվեց Իտալիայում մեծ ութնյակի հանդիպման ժամանակ. Այն կոչ էր անում` շուտափույթ լուծում տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Հայտարարության արդյունքում ներհայաստանյան մթնոլորտը դարձյալ կանգնեց սրման շեմին: Սա սկսեցին գիտակցել նաև իշխանությունները, որոնց անունից նախ հիմնականում հանդես էր գալիս փոխարտգործնախարար և նախկին բազմամյա ընդդիմադիր գործիչ Շավարշ Քոչարյանը:
Հակառակ ճամբարում գրեթե ողջ քաղաքական դաշտն է, այդ թվում` նախկին արտգործնախարար Օսկանյանը, որը պետք է որ վաղուց ծանոթ լիներ հրապարակված սկզբունքներին:
Որո՞նք են, ի վերջո, այդ բազմաչարչար սկզբունքները: Պարզ ձևակերպմամբ` դրանք հետևյալ կետերն են.
– Ադրբեջանին վերադարձնել գրավյալ 5 շրջանները,
– Լեռնային Ղարաբաղին տալ միջանկյալ կարգավիճակ, որն անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի;
– միջանցք ապահովել Ղարաբաղի և Հայաստանի միջև,
– ապահովել փախստականների վերադարձն իրենց տները,
– տալ “անվտանգության միջազգային երաշխիքներ”, որոնք պետք է ապահովվեն հիմնականում խաղաղապահ ուժերի միջոցով
– ի վերջո` տալ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծում՝ «իրավական առումով պարտադիր ուժ ունեցող կամքի արտահայտության միջոցով»:
Այս վերջին կետը կարելի էր ավելի կարճ կոչել հանրաքվե, թեպետ կան նաև այլ ձևեր, ասենք` օրենսդիր մարմնի ընտրություններ և այդ մարմնի միջոցով կարգավիճակի հաստատում, և այլն:
Սկզբունքների երկու կետեր շատ հստակ են` 5 շրջանների վերադարձ Ադրբեջանին և տեղահանվածների վերադարձ իրենց բնակավայրերը: Պարզ ասած, կտրուկ մեծանում է հնարավոր ռազմական գործողությունների ճակատի գիծը, կտրուկ փոքրանում է անվտանգության գոտին` ԼՂՀ բուն սահմանների շուրջ: Այն, ինչով մենք 15 տարի հպարտանում էինք, շատ կարճ ժամանակում կարող ենք կորցնել: Իսկ փախստականների վերադարձը նշանակում է հարյուր-հազարավոր ադրբեջանցիների բնակեցում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում: Չի բացառվում, որ Ադրբեջանը կարճ ժամանակում կկարողանա գտնել անհրաժեշտ միջոցները և վերականգնել իր 5 շրջանները` ստեղծելով ամուր օղակ Ղարաբաղի շուրջ:
Բողոքի ալիքն ուժեղանում է: ՀՅԴ-ն պատրաստվում է ցույցերի, ընդ որում` աշխարհով մեկ: Այս ֆոնի վրա իշխանությունները միկրոֆոնին են մոտեցնում իրենց ծանր հրետանին` Է. Շարմազանովին, որը շատ վստահ հայտարարում է, որ սա հրաշալի փաստաթուղթ է, ու որ Սերժ Սարգսյանը ոչ մի դեպքում չի կրկնի Տեր-Պետրոսյանի` 1998 թվականի քայլը` չի տա հրաժարական:
Ի վերջո, արդյոք այս կետերն ապահովելու են կայուն խաղաղությո՞ւն, թե՞ հանդիսանալու են Կովկասում հերթական լարվածության սկիզբը: Հնարավո՞ր է արդյոք հանրաքվեով կամ այլ միջոցով որոշել ԼՂ կարգավիճակը, և, ի վերջո, ո՞վ է իրավասու ԼՂ բնակիչների անունից լուծել նրանց ճակատագրի հարցը:
Հայտարարություն
Հուլիսի 10-ի Մինսկի խմբում նախագահող երեք երկրների ղեկավարները հրապարակեցին վաղուց սպասված Մադրիդյան սկզբունքները: Դրանք փաստեցին, որ ՀՀ իշխանությունները` ՀՀ նախագահի գլխավորությամբ, Արցախյան հակամարտության կարգավորման ներքո նախատեսում են ԼՂՀ անկախության լուծարում, ԼՂՀ տարածքների օտարում և արցախահայության անվտանգության հանձնում օտար ռազմական ուժերի: Վերջին մեկ տարում տարբեր հասարակական-քաղաքական շրջանակներ ահազանգել են տվյալ սկզբունքների հիման վրա ԼՂ հարցի կարգավորման ՀՀ իշխանությունների մտադրության մասին, ինչը պարբերաբար հերքվում էր գործող ռեժիմի կողմից: ՀՀ-ում և ԼՂՀ-ում իր գործունեության ընթացքում` հայտարարություններում, քննարկումներում և հանդիպումներում, Ռազմավարական քաղաքականության ակումբը նույնպես բազմիցս բարձրաձայնել է բանակցային գործընթացի վտանգավոր հանգուցալուծման մասին:
Մադրիդյան սկզբունքների իրագործումն անմիջականորեն հարվածում է Հայաստանի պետական-ազգային անվտանգությանը, ինչը հայրենիքի դավաճանության ուղղակի վկայություն է: Մադրիդյան սկզբունքներն այժմ դարձել են լակմուսի թուղթ, որը հստակորեն գծում է պետական մտածողության եւ պետական դավաճանության միջև առկա սահմանը: Նվազագույնը հասարակական պարսավանքի (իսկ իրականում քրեական պատասխանատվության) է արժանի յուրաքանչյուր անհատ, քաղաքական գործիչ կամ կուսակցություն, ով կանցնի այդ ջրբաժանը. տարբերությունը միայն պատասխանատվության չափերի մեջ է` կախված զբաղեցրած դիրքից և հասցրած վնասի չափից: Մենք հանդես չենք գալիս ընդդեմ հակառակ տեսակետ ունեցողների և նրանց խոսքի ազատության, այլ հիշեցնում ենք տարրական ճշմարտությունը` «Չկա ազատություն առանց նրան ուղեկցող պատասխանատվության»:
Ռազմավարական քաղաքականության ակումբ
Ayo, Serj@ chi krkni Levonin u chi herana… marti mekic het 50 hat xarabax el kta, bayc chi herana! Heranum e patvov mard@!
Isk Levon@ edpisisn e, na qaxaqaget e, na divanaget e, na mec mtavorakan e!
Isk Serj@ Xarabaxi harci pastatuxt kstoragri, inchin khetevi arden gorc@ntac@` bun keteri katarum..
Isk referendum chi lini, kam klini 20 tari anc, erb Xarabaxum klini 1-3 tokos hay, 97-100 tokos adrbejanci!
Ոչ-ոք իհարկե իրավասու չէ ԼՂՀ-ի բնակիչների անունից լուծել Ղարաբաղի հարցը: Բայց ԼՂ բնակիչները վաղուց արդեն հրաժարվել են իրենց այդ իրավունքից, որպես իրենց խոսափող ու ճակատագրի կերտող ընտրելով ՌՔ -ՍՍ զույգին: Եթե նրանք այդպես էլ ուշքի չգան, կլինի այնպես, ինչպես կանխատեսում է Hayq (Armenia)-ն:
Anbaroyakan@ erbeq baroyakan chi darna, ete or@ 24 jam axoti u mexqeri toxutyun xndri, mievnuynn e, na hogov e anbaroyakan . serj@ voch edqan xelq uni, voch el aravelevs baroyakanutyun, vor Ter-Petrosyanic orinak vercni. Na datapartvac e aylevs.
matax serozhik@ kamavor chi herana,nor Vazgen Sargsyannerel el chkan vor naxagah poxen.
HERANUMEN VAXKOTNER@ HANDZIN@S LTP-I.
To vorteghic iren edkan xelq ev tghamardkutjun?! Iharke chi herana, shat manr e heranalu geghecik ev ujegh qajleri hamar.
ZARTNEKHAYER – iskapes henc Dzer xelqic, sareric ijac bosjaki mtacelakerpn uni, dra hamar el petk e qacov vrrrndel, arjun tapel.. Urish elk chka. Da kamavor chi herana..
HEranum en vaxkotner@?????
Ete kirt mard@, vori hamar tank e amen mi qaxqacu aryun@, vaxenum e aryun tapeluc, uremn vaxkot e? Chi kareli lkti linel aydqan. Anamotner harc@ arden Ser-Levon chi e, nuynisk chi el exel, uxxaki duk eiq edpes dnum. Hima amboxch harc@ mer erkri apagan e, vor hoxer@ talov vtangum en amboxch@!!!
Ete mi pah mtacenq, vor chisht a, bayc ed referendumn el shat a anorosh. Usti ev akhayt xayc a!
Atori hamara darnal davachan. Isk vor na chi heranalu, ed masin erek hstak asac ir canr hretani sharmazanov@! Sa aydqan dux cher unena aranc verevneri dabroyi nmanatip haytararutyun anelu hamar!
Stexcvac vichakum miak elq@ Xarabaxi votqi kangneln e, ete sa chkangnec, urmen vochinch anel chi karox hay azg@!
dashnaknernel zhamanakin shat baneren storagrel,inchi ardyunqumel unenq mi bur hayreniq,baic chem hishum vor inch vor tex datarani aradzh kangnac linen.ban@ nranuma vor zhamanakin davatchanutyan hamar enqan poxen stacel vor minchev hima heriquma.nuynnel ss_neri depquma chapic durs laven vardzatrvum.
ardyunqum stacvuma haryuramyakneri @ntacqum tonac amenanshanakali voch baroyakan haxtanakic hrazharvumenq kamovi aranc kriv.
es amen inchi medzh amena anhangstacnox@ dashnakneri aktivacumna.
erevi noric davatchanutyan hoten arel.pordzumen mi ktorel iranq paxcnen.
erkir caxelu gnerin texyak linelov chen kara antarber mnan.
Մեզ առաջնորդող հեղափոխականների սխալմունքի հետեւանքով 1915-ին ունեցանք իսպառ հայազրկված մի ամբողջ Պատմական Հայրենիք, ազգի գենոֆոնդի պաշարի մահացու անդամահատում, 1920-ին` Կարսի, Նախիջեւանի, Արցախի, Ջավախքի փաստացի կորուստ: Սխալվելու իրավունք ունեն բոլորը, սակայն նույն սխալը կրկնելու իրավունքից բնությունը զրկել է նույնիսկ կենդանիներին: Նույն սխալը կրկնելու առումով` հայերս, հիրավի, անզուգական երեւույթ ենք: Գոնե տարբեր սխալներ գործեինք, գոնե պատժվեինք մեր տարբեր սխալների համար:
Այսպես. 1915-ը մեր գլխին պայթեց առաջին հերթին մեր ռուսականության պատճառով: Հետո մերոնք որոշեցին ետին թվով սրբագրել այդ սխալը` 1920-ին դառնալով հակառուս. մինչդեռ հենց այդ ժամանակ էր պետք սերտորեն դաշնակցել Ռուսաստանի հետ: Եւ հետեւանքը եղավ պետականության կորուստը, մինչեւ իսկ` Երեւանի նահանգի Նախիջեւանի գավառից հրաժարման պարտադրանքը: Մենք չէինք հասկացել մի պարզ բան. դաշնակիցները հավերժ չեն, հավերժ է միայն ժամանակը, որում դաշնակիցները փոխվում են, երբեմն` 180 աստիճանով: Փոխվում են, քանի որ մեզ պես չեն, որ առաջնորդվեն ամեն բանով, բացի սեփական շահի սթափ ըմբռնումից:
Այսօր էլ, ցավոք, շատ քիչ բան է փոխվել: Մեր շահերի` ժամանակի հետ արդյունավետ ու ներդաշնակ ռեզոնանսի մեջ մտցնելը մեզ համար դարձել է մի աներեւակայելի անհնարինություն: Խորհրդային Միության փլուզումից առաջ էր, որ աշխարհի համար կարող էր լինել Ղարաբաղի հարց, այն էլ` ոչ մեր պատկերացրածով: Այժմ գրեթե 20 տարի է անցել, փոխվել են ժամանակները, եւ աշխարհի համար մոլորակի այս անկյունում կա ընդամենը մեկ հարց` Հարավային Կովկասի հարցը, ուր Ղարաբաղը միայն միջոց է եւ ոչ երբեք` նպատակ: Այն հզորների կողմից օգտագործվում է որպես տարածաշրջանն անվտանգության, քաղաքակրթական, ազդեցությունների այս կամ այն բեւեռում տեղավորելու, սեփական ներկայությունն անշրջելի դարձնելու միջոց: Եթե մենք շարունակենք չհասկանալ ժամանակը, ապա մեզ համար կենսական այդ հարցը մեր փոխարեն վճռելու են նրանք, որոնց անունն այսօր եռանախագահող երկրներ է: Ոչ մի ողջախոհ անհատ չի կասկածում, որ երբեւէ Հարավային Կովկասը դառնալու է արեւմտյան համակարգի լիարժեք մաս, ինչպես որ քրիստոնեական քաղաքակրթության արեւելյան պատվար Ռուսաստանը: Բայց մինչ գա այդ եւբեւէ-ն, ապրել է պետք, պետականությունը պահպանել ու զարգացնել է պետք: Մի՞թե ուզում ենք, որ թեկուզ համաշխարհային ամենալուսավոր մի ծրագրի գինը դառնա մեր ամբողջ ժողովրդի լինելությունը. պետք է դադարել այլոց հաշիվը փակողը լինելուց: Այսօր այդ ընթացքի մեջ են մեր իշխանություններն ու ինքնահռչակ ընդդիմությունը, որ կրկնում են ժամանակը չհասկացողի նույն սխալները: Իսկ արդյո՞ք տարբեր են հասարակության զանազան շերտերը, որ նույն անհամբերի զգացմունքայնությամբ են ընկալում ժամանակը, ինչպես դա արեցին 1914-ին` կարծելով, որ կսկսվի եւ 20 րոպե հետո կավարտվի Առաջին համաշխարհային պատերազմը` հայերիս ընծայաբերելով այսպես կոչված ծովից ծովը: Իսկ պատերազմը երկարեց մինչեւ 1918, երբ արդեն Արեւմտյան Հայաստանում հայ չկար, իսկ այդ ընծայաբերողներից մեկն էլ փլուզվել էր ու ժամանակավորապես ինքնամփոփվել սեփական քաղաքացիական արյունահեղության մեջ: Իհարկե, չեն սխալվում բոլոր նրանք, ովքեր այսօր տեսնում են մեր մոտալուտ կորուստների բուն աղբյուրը` ժամանակը չընկալող ՀՀ իշխանություններին, բայց կրում են նույն հիվանդության բացիլը այլ հարթության մեջ` կարծելով, թե կարելի է ցանկացած գին վճարել` այն արագ փոխելու համար: Մենք դա էլ ենք տեսել ոչ հեռավոր 1920-ի մայիս ամսին, երբ համակործանման տանող դաշնակցական իշխանության դեմ ելած բոլշեւիկներն է՛լ ավելի բարդացրին վիճակը, երբ նրանց արյան մեջ խեղդած իշխանություններն է՛լ ավելի մոտեցրին մեր բոլոր կորուստների շղթան` սկսած պետականությունից, մինչեւ Կարս, Նախիջեւան, Արցախ: Փառք Աստծո, այսօրվա իրական ընդդիմությունը նման սխալ չի արել առ այսօր` չնայած իշխանությունների 100-ամյա սխալների տառացի կրկնությանը: Փառք Աստծո, մոտալուտ վտանգների առողջ բնազդից անառողջ անհամբերությամբ բռնված հասարակության շերտերի կողքին 2008-ի փետրվարից հաջողվել է կերտել նաեւ այնպիսի մի զանգված, որ, անհամբեր լինելով հանդերձ, կրում է պատասխանատվության զգացողություն եւ կարողանում է հաշվարկային համակարգ ներածել նաեւ ժամանակի ամենանուրբ ու ամենակարող միավորը: Հենց այս զանգվածն է լինելու կորուստների կրկնությունը թույլ չտվողը, քանի որ նույն սխալը կրկնելու հիվանդությունից ձերբազատված է:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
HAYQ(ARMENIA) QUYRIK, MARTI 1-I MEG ET QAXAQAKIRT MART@ IR CHAPABAJINN UNI, NRA DZERKER@ SHUTVANIC EN ARYUNOT. ISK INCH MNUMA HYASTANI APGAYI HAMAR. GNAHATEK EN INCH VOR UNEK. TE CHE VAX@ ET EL CHEK UNENA.
Marti 1 mech mexqi bajin@ miayn u miayn ishxanutyunnerinn e u katoxikos kochecyalin@, vorin shat dipuk bnutagrel e im @nkerneric mek@-qocharyani(ayjm serji) jebi (grpani) katoxikos . Poxaren@ Levon Ter_Petrosyani dur@ gnalu, tox durs gar u kangner joxovrdi u zinuji mechtexum, vor aryunahexutyun chliner! Mer djbaxtutyun@ henc edtex e, hoktember 27 i shoun (katoxikosi ocum@ mi koxmic, myus koxmic azgayin joxovi spand@) lav kazmakerpel ein serjn u rob@,pahelov glxavor derakatarnerin (serj, rob,katoxikos) mizanscenum. Marti 1 in da chhajoxvec- dranq durs ekan jri eres. U es arnaxumner@ der porcum en joxovrdi michic haythaytel vochxarner(hoktemberi 27 in nairiner, Marti 1 in sharmazanovatipi baner), u larel mer dem. Chi stacvi! Mer payqar@ ankaseli e, mer haxtanak@ anxusapeli!( Akanjd kanchi u PAXQ qez Nikol jan!) Aysor-Xarabaxn el dzez NVER! Es arnaxumner@ hima el uzum en lapel paterazmi mer zoheri aryun@. Chi stacvi! Peshka (nalbandyan) zohelov misht che, vor MAT kstacvi!
Մինչև սեպտեմբեր Ղարաբաղի հետ կապված հիմնական փաստաթղթերը կստորագրվեն, հակառակ դաշնակցության պոռոտախոսությանը, մինչև տարվա վերջն էլ ՍՍ-ն հրաժարական կտա, ստորագրված փաստաթղթերի դիմաց ստացած հսկայական փոխհատուցումների առյուծի բաժինը գրպանելուց հետո: Կարծում եմ սա է սցենարը:
Դատելով Շարմազանովի ՍՍ-ի հրաժարականի վերաբերյալ տված հարցի ներքոնշյալ պատասխանից, հայտնի դեմագոգը գնում է Արմեն Աշոտյանի հետքերով: Եթե “Սերժ Սարգսյան” անուն-ազգանունը նշված չլիներ, կարելի էր կարծել, որ խոսքը փորձառու, դիվանագետ, հեռատես քաղաքական գործչի մասին է, ոչ թե մեր հայկական հերթական զավեշտի, նամանավանդ եթե վիզուալացնենք ՍՍ-ի կերպարը մեսրոպյան այբուբենով ուրիշի գրած ելույթները տառ առ տառ կարդալիս: Իսկ թիմի մասին ակնարկի վրա ուղղակի կարելի է բարձրաձայն լաց լինել:
«Այդպիսի բան հնարավոր չէ: Առաջինը` մեկ պատճառով, որ ի տարբերություն շատ մարդկանց, Սերժ Սարգսյանն այն քաղաքական գործիչն է, որի համար պատասխանատվությունը քաղաքական կատեգորիա է: Եւ նա ավարտին կհասցնի իր թիմի հետ սկսած գործը, այն խոստումները, որոնք տվել է իր ժողովրդին: Եւ երկրորդը` դրա համար պետք է լինեն պատճառներ, իսկ դրա համար ոչ մի պատճառ չկա: Ընդհակառակը, նախագահ Սարգսյանի վարկանիշը գնալով աճում է»,
Lsir qnac hay, es qez het banavechi mej chem mtni. Es qez nman tget chem, vor andznakan viravoranqi ancnem. Asaci arden, vor TXMAR u DEGENERAD piti lenel, marti mekic heto ishxanutyan2 doshov pashtpanelu hamar! Isk te Ter-Petrosyan@ inchov er mexavor marti meki hamar, da vorosh uxexikneri hamar shat bard xndir a, vor @mbrnen! Lav er mi nkar cheq gtel, vor cucararneri mot zenq lini, te che ksarqeiq aynpes, te Ter-Petrosyann e bajanel! Chuneq apacuyc, isk hakarak apacuycner` bazmativ. Gone dzaynner@ ktren, ases amotic chen xosum… bayc de beriastalinyan lrbutyunn u lktiutyun@ chaper chi chanachum!
Lilit, karcum em, Serj@ hrajarakan chi talu! Na kchnshi amen @mbostacum, cankacac gnov! Sa im karciqn e, astvac ta, es sxalvem, bayc bolor ays qayler@ da en cuyc talis!!! Miak lucum@ Xarabaxi joxovrdi` votqi kangneln e, vor@ moch miayn chka, aylev chi el lini! Shat petq chi, gone ed bnakchutyan 3 tokos@ kangni, bayc de … chka … chi kangnum…
Isk indz uxxvac mi hordorin, vor asum er, te gohananq exacov, asem vor henc da e npatak@, ayl voch te antalian aryan cov sarqel@ vorosh datarkabanneri pes… Isk qo xosker@ lriv hakasum en mimyanc!
Շաաաաաաատ խոսուն լուսանկար է` ո՞վ է ծիծաղում, ո՞վ հայացքը փախցնում…
Ժողովուրդ եկեք մեզ չպառակտենք ու թշնամու գործը չհեշտացնենք: ԼՏՊ-ի կողմնակիցներին թուլացնում են զգացմունքայնությունը և թշնամական մոտեցումները: Փոխարեն փոխադարձ վիրավորանքներ շպրտենք և փորձենք ցույց տալ թե ով ավելի շատ վատ բաներ կասի, եկեք մտածենք ինչ անել: Պետք չէ day.az-ի կամ 1news.az-ի նման լրատվամիջոցներին նյութ տալ մեզ ցեխոտելու համար, եթե ինչ որ մի տեղ հիմա Սերժ Սարգսյանին վատաբանում են նույնն է թե Հայաստանն են վատաբանում: Հայաստանն այդքան սիրողներ ավելի խելացի և կիրթ տարբերակներ գտեք սեփական կարծիքն ու մտքերն արտահայտելու համար……….., որ ոչ մի թուրք չօգտվի դրանից, այդ կերպ դուք էլ եք ազգի համար վատ բանի տակ ստորագրում!!!!!!!!!!!!!!!!
Inch paraktman masin e xosq@? Erb ss-n kam rq-n Marti 1-in joxovrdi dem hanec zinvornerin u spanec tasnyak yeritasardneri,djbaxtacnelov bazmapatik @ntaniqner, inchu cheiq mtacum day.az-in nyut talu masin, inchu cheiq anhangstanum paraktman hamar? Hima, erb dranc dava&anakan gorcoxutyunneri sahman@ aveli e @ndlaynvel, u harcakani tak drel mer amboxch taracqneri linel chlinel@, datarkamit kocher eq hnchecnum. ss-n IR TAYFAYOV PITI HERANA! Ayl kerp na chi @ndunvi mer joxovrdi koxmic. Day.az-i sepakan txtakicn u glxavor xmbagir@ -serjn e, hakahaykakan bolor nyuter@ srbagrvac en nra dzerqov.
Գիտեք ինչ, ճշմարտությունը մեկն է լինում, ադրբեջանցիների համար առանձին ճշմարտություն չենք մատուցելու, թե ինչ է մեր բոլոր կեղտերը չիմանան: Երևի տարիներ շարունակ այս ձևով են մեզ շանտաժ արել /Ղարաբաղի հարց ունենք, թշնամիներով շրջապատված գեոպոլիտիկական դիրք և այլն/ չբարձրաձայնելու համար այն, ինչ իրականում կատարվում է մեր երկրում: Իսկ երբ Քոչարյանը Ստամբուլում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ փաստաթուղթ էր ստորագրում, ինչու մեզ չէր հայտնում, որ այլևս լուծված է Ղարաբաղի հարցը, կամ, երբ թալանում էր մեր երկիրը, ինչու չէր մտածում, որ թուլացնում ու արժեզրկում է մեր երկիրը: Այնպես որ արդեն ճամարտակությունների ժամանակն անցել է, ինձ անձամբ չի հետաքրքրում, թե ինչ կասեն ադրբեջանցիներն ու թուրքերը, ամերիկացիներն ու եվրոպացիները, թող մենք կարողանանք մաքրել մեր երկիրը, նրանք էլ ասելու բան չունենան:
«Արցախի Հանրապետություն» . Հայտարարություն
«Արցախի Հանրապետություն» նախաձեռնող խումբը համարում է, որ.
– Ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցությունների փաթեթային տարբերակից կրկին փուլայինի վերադարձը, ըստ էության, կանխորոշեց բանակցային գործընթացի եզրափակիչ՝ ներկա փուլի բնույթն ու էությունը: Փոփոխված ներկա պայմաններում հայկական կողմից ակնկալվող որակապես նոր զիջումների դիմաց, որոնք նշված են Մադրիդյան դրույթներում, ադրբեջանական կողմը, որպես փոխզիջում, արդեն պարտավորված կլինի տալ իր համաձայնությունը
– Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Մադրիդյան դրույթներով նախանշված փոխզիջումային տարբերակի ընդունումը վերջին հաշվով, ոչ այլ ինչ է, քան ԼՂՀ-ի (ԼՂԻՄ-ն՝ իր շրջակա ազատա–գրված տարածքներով) խաղաղ և կամավոր հանձնումը ադրբեջանական կողմին՝ առանց այդ տարածքների բնիկ բնակչության։
– Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացում դեպքերի նման շրջադարձին մեծապես նպաստեցին Հայաստանի Հանրապետության նախկին և ներկա իշխանությունների ոչ լեգիտիմ լինելը և, որպես դրա հետևանք, հարցի «սեփականաշնորհումը» իշխանությունների կողմից ու ժողովրդի միտումնավոր մեկուսացումը համապատասխան գործընթացներից։ Միաժամանակ, ակնհայտ է նաև մեր քաղաքական ուժերի անդեմ և կրավորական կեցվածքը հարցի ճակատագրի հանդեպ։
– ԼՂՀ ղեկավարությունը, որը գտնվում է ՀՀ իշխանությունների ազդեցության տակ, պահպանում է հանցավոր լռություն մի հարցի վերաբերյալ, որն առնչվում է երկրի կենսական շահերին և ամբողջ հայ ժողովրդի անվտանգությանն ու բուն գոյությանը: Տարիների ընթացքում ԼՂՀ քաղաքացիների մեկուսացումը իրենց քաղաքական հիմնախնդրի լուծման գործընթացներից, հասարակական գիտակցության մեջ արմատավորել է անտարբերության և քաղաքական նպաստառության զգացողություններ: Անսկզբունքայնությունը, անտարբերությունն ու պասիվությունը դարձել են ԼՂՀ հասարակական-քաղաքական կյանքի նորմերը: Իրադարձությունների նման ընթացքը հղի է ազգի համար աղետալի հետևանքներով։
– Նման հեռանկարը ոչնչով արդարացված չէ։Ինքնորոշման անքակտելի իրավունքը, որը իրականացվել է ղարաբաղցիների կողմից ազգային-ազատագրական շարժման միջոցով, արտահայտվում է ԼՂՀ դե-ֆակտո կայացած անկախությամբ, որն իրականացնում է իր բոլոր պետական ֆունկցիաները՝ նույնիսկ շրջափակման դաժան պայմաններում։
– Չկա՛ որևէ փաստարկ, որով հնարավոր լիներ կասկածի տակ առնել ԼՂՀ ժողովրդի իղձերի և գործողությունների օրինականությունը։ 1991թ., նախկին ԽՍՀՄ փլուզման պայմաններում, ԼՂՀ-ն օրինական հիմքերով ձեռք է բերել անկախություն և որևէ կապ չունի նույն շրջանում կազմավորված Ադրբեջանի հետ։
– Միջազգային հանրությունը, ելնելով իր քաղաքական շահերից, ի գիտություն չընդունեց և հաշվի չնստեց վերոհիշյալ հանգամանքների հետ։ Արհամարհելով այն հանգամանքը, որ նախկին Ադրբ. ԽՍՀ տարածքում՝ նորանկախ Ադրբեջանական Հանրապետության ճանաչման պահին, կազմավորվել էին ռազմաքաղաքական վերահսկողության երկու անկախ տարածքներ, միջազգային հանրությունը ճանաչեց Ադրբեջանի սուվերենությունը նախկին Ադրբ. ԽՍՀ սահմաններում։ Դրանով իսկ իրավական հիմք ստեղծվեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններ ունենալու համար։Ադրբեջանը դրանում նշմարեց ԼՂՀ–ն ուժային եղանակով ենթարկեցնելու հնարավորություն, սակայն չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից և ավելի խորացրեց կոնֆլիկտը։
– Համաշխարհային ուժային կենտրոնների կողմից միտումնավոր ստեղծված առկա իրավիճակը ծառայեցվում է նրանց կողմից իրադրությունը սեփական շահերին համապատասխանող հունով ուղղորդելու համար։
– Մինչ օրս միջազգային հանրությունը Ղարաբաղյան հարցի վերաբերյալ իր մոտեցումներում առավելությունը տալիս է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին։2008թ. արևմուտքի կողմից Կոսովոյի, իսկ Ռուսաստանի կողմից՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, որպես իրավական նոնսենս, ակնհայտորեն վկայում են ի օգուտ երկակի ստանդարտների գոյության՝ նման կոնֆլիկտային պրոբլեմների լուծման մոտեցումներում, այն է միջազգային հանրության շահագրգիռ ու միտումնավոր մոտոցումների մասին առկա քաղաքական իրողությունների հանդեպ։
– Կարգավորման սկզբունքներում ԵԽԽՎ, ԵԱՀԿ, արևմուտքի երկրների դիրքորոշումների երկակիությունը, հիմնված միաժամանակ ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա, ոչ այլ ինչ են, քան հնարավորության ընձեռնում Ադրբեջանին՝ հզորացնելու իր ռազմական ներուժը, այն կիրառելու նպաստավոր պահին առավելության հասնելու նպատակով։ Արևմուտքն այսօր, փաստորեն, հանդես է գալիս որպես Ադրբեջանի բացահայտ ռևանշիստական նկրտումների հովանավոր և նրա ռազմական մեքենայի հզորացման ֆինանսական աղբյուր՝ նույնիսկ այն պարագայում, երբ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր ագրեսիվ պլանները ԼՂՀ նկատմամբ: Արևմտյան երկրների նման դիրքորոշման հիմքում ընկած են խիստ որոշակի քաղաքական և տնտեսական շահեր։
– Եթե դա այդպես չլիներ, ապա Արևմուտքն ուներ, իսկ այսօր՝ փոքր պետությունների անկախության ճանաչման փաստերից հետո, առավել ևս ունի լիարժեք իրավունք և հնարավորություն ճանաչել ԼՂՀ անկախությունը և դրանով իսկ վերջնականապես լուծել Ղարաբաղյան խնդիրը։
– Քանի դեռ դա չի արվում, Ադրբեջանին ընձեռվում են նորանոր հնարավորություններ: Ադրբեջանի միլիտարիզացված գաղափարաբանության պրոպագանդումը սեփական երկրում և միջազգային ասպարեզում, նրա ղեկավարության անթաքույց ռևանշիստական հայտարարությունները, միարժեքորեն մատնանշում են, որ այդ երկիրը ձգտում է ամեն գնով հետ վերադարձնել անցած պատերազմում կորցրածը՝ նույնիսկ նոր պատերազմ սանձաերծելու գնով։
– Նման իրավիճակը իր մեջ մեծ սպառնալիք է պարունակում ԼՂՀ ճակատագրի համար: Հայ ժողովուրդը պետք է համախմբվի և շարունակի իր պայքարը՝ իր պատմական Հայրենիքում, ներառյալ ամբողջ Արցախի տարածքը, պետականության ստեղծման և կայացման պատմական իր իրավունքի պահպանման գաղափարի հիման վրա։
– Այսօր, ազգային նշանակության և բախտորոշ հարցերը (այդ թվում նաև Ղարաբաղյան հարցը) ամբողջապես կախված են հայ ժողովրդի կամքից և լուծումներ գտնելու ունակությունից, քանի որ ներկա մեր քաղաքական էլիտան և ազգային ղեկավարությունը չեն արտահայտում սեփական ժողովրդի իրական շահերը՝ ոչ ներքին, ոչ էլ արտաքին քաղաքական ասպարեզներում։
– Ներկայում Արցախի կողմից վերահսկվող տարածքների իրողությունը հետևանք է Ադրբեջա–նի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի կասեցման, որը նպատակ ուներ ոչնչացնել և տեղահանել այդ՝ շրջափակման մեջ գտնվող և արտաքին աշխարհից մեկուսացված տարածքի բնիկ հայկական տարրին: Ադրբեջանի կողմից սանձազերծված այդ պատերազմում հայերը կարողացան պաշտպանել իրենց ազատությունը և ազատագրել նաև իրենց պատմական հայրենիքի մի մասը: Չնայած Ռուսաստանի կողմից 1994-ին գործադրած ահռելի ճնշումներին, որոնք միտված էին հակամարտության գոտում խաղաղարար առաքելության իրականացման միջոցով ԼՂՀ տարածքը իր ռազմական վերահսկողության տակ վերցնելուն, ԼՂՀ-ն կարողացավ պահպանել ինքնուրույն ռազմական հսկողությունն իր ամբողջ տարածքի նկատմամբ և վանել այնտեղ երրորդ ուժերի հայտնվելու հավանական վտանգը։
– Ադրբեջանցիների կողմից չհաղթահարված ազգային մերժողականությունը հայերի նկատմամբ, որն այսօր արտահայտվում և դրսևորվում է նույնիսկ պաշտոնական մակարդակով, ազգային տարբաժանումն ու սեգրեգացիոն քաղաքականությունը, որոնք դրսևորվեցին Սումգայիթում իրականացված հայերի ցեղասպանությամբ։ Հայերի բռնի տեղահանումը Հյուսիսային Արցախից, Կիրովաբադից, Բաքվից, Ադրբեջանի մյուս շրջաններից, ի վերջո, անհաղթահարելի պրոբլեմներ են ստեղծել կատարված գործընթացների շրջելիության և փոխըմբռնման ինչ-որ ելակետի վերադառնալու կամ էլ ինչ-ինչ պայմաններով փոխզիջման հասնելու ճանապարհին։
– Իրավական տեսանկյունից ղարաբաղցիները կարողացան պահպանել ինքնորոշված ԼՂՀ անկախությունը և հակառակորդի կողմից իրենց պարտադրված պատերազմի արդյունքում հաստատեցին ազգամիջյան համագոյակցության այն սահմանները, որոնք բնորոշում են այսօր գոյություն ունեցող ուժերի իրական հաշվեկշիռը երկու հարևան ժողովուրդների միջև: Անհերքելի է, որ նշված հաշվեկշռի պատկերը կարող էր և էապես տարբերվել այսօր առկա արդյունքից: 1994-ի գարնանը մեծ թափ և հզորություն ստացած ԼՂՀ-ի ռազմական մեքենան կարող էր Ադրբե–ջանին պարտադրել և ավելի ծանր պայմաններ՝ ընդհուպ մինչև կապիտուլյացիա և պատմական Արցախի ամբողջ տարածքի անցումը ԼՂՀ վերահսկողության տակ: Այսօր մենք ելնում ենք կայացած իրողություններից, սակայն դրանք և միայն դրանք պետք է հանդես գան որպես ելակետ ցանկացած բանակցություններում։
– Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի մեջ ներգրավված հայ քաղաքական էլիտան, իր աշխարհընկալմամբ հանդիսանալով խորհրդային կայսերապաշտական գաղափարախոսության արգասիք, այդպես էլ չկարողացավ ձերբազատվել և դուրս գալ խորհրդային գաղափարական մեղադրանքների լծից: Հենց այդ պատճառով է, որ անցած պատերազմի արդյունքներն ու ձեռքբերումները նրանց կողմից չեն ընկալվում որպես համարժեք հատուցում խորհրդային քաղաքական համակարգի թելադրանքին, ընդհանրապես, և Ադրբեջանին էլ՝ մասնավորապես: Նույնիսկ Խորհրդային կայսրության փլուզումը 1991-ին հայ քաղաքական ղեկավարության վրա որևիցե սթափեցնող ազդեցություն չթողեց: Չափից դուրս հզոր էր կայսերական գաղափարական ճնշման ներգործությունը հետխորհրդային հայ քաղաքական էլիտայի աշխարհընկալման և ազգային ինքնագիտակցության վրա: Հայկական քաղաքական էլիտան փաստորեն իր վրա վերցրեց իրեն պարտադրված մեղքի զգացողությունը: Որպես հետևանք, բարդույթավորված հայկական քաղաքական էլիտան ընդունեց ԵԱՀԿ ձևաչափով նախանշված հաշտության պլանները, որոնք պարտադրում են հայկական կողմին զիջումների գնալ ի նպաստ պատերազմում պարտված հակառակորդի և գրավ դնել իր բոլոր նվաճումները, ընդամենը պարտված հակառակորդ Ադրբեջանից զինադադարի կամ հաշտության համաձայնություն ստանալու դիմաց։
– Նկարագրված պայմաններում ընթացող բանակցությունները չեն կարող բերել ոչ մի բանի, բացի ագրեսիայի սպառնալիքի պահպանումից: Ստեղծված իրավիճակում կամազուրկ և տհաս հայ քաղաքական էլիտան անընդունակ է փոխել առկա քաղաքական իրողությունները: Իրավիճակը վատթարանում է նաև նրանով, որ գործող իշխանությունների ընդդիմադիր ուժերը ղեկավարվում են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որն իր հերթին հանդիսանում է այդ նույն էլիտայի բաղկացուցիչ և հիմնական հատվածներից մեկը։
– Ստեղծված իրավիճակում հայկական կողմի համար բացարձակապես անընդունելի է ազատագրված տարածքների շուրջ սակարկության քաղաքականությունը: Այդ դիրքորոշումը իրեն վերջնականապես սպառվել է և անհեթեթ է իր իսկ էությամբ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումը կատարել է միջազգային ասպարեզում իր քաղաքական ֆունկցիան և այսօր արդեն կարելի է համարել այն ավարտված: Ժամանակն է և անհրաժեշտություն է շրջել հայ պատմության այդ էջը: Այսուհետ խոսքը կարող է գնալ միայն մի ամբողջական ռազմաքաղաքական միավորի՝ Արցախի Հանրապետության կողմից իրականացվող պետական քաղաքականության մասին: Այդ միավորը մինչ օրս էլ շարունակում է մնալ իրոք ազատ ու անկախ, քանզի այնտեղ շարունակում է թևածել հայրենիքի ազատարար պաշտպանների ազատ ոգին: Այդ ոգին սնվում է տեր կանգնելու, կայացման և հայրենի տարածքներում ստեղծարար կյանքի հարության գաղափարներով: Իր պատմության, իր երկրի, իր ճակատագրի միակ ու իսկական տերը ժողովուրդն է:
Ըստ այդմ.
1. ԼՂՀ ղեկավարությունը պետք է հայտարարի ազատագրված տարածքները որպես ազգային շահերի կենսական կարևորության գոտի
2. Անհրաժեշտ է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումը վերանվանել «Արցախի Հանրապետություն»։
3. ԼՂՀ ղեկավարությունը պետք է դիմի ամբողջ հայ ժողովրդին՝ ազատագրված տարածքներում ազատ տնտեսական գոտու ստեղծման գաղափարի շուրջ միավորվելու և համախմբվելու կոչով, որպես տնտեսության բնագավառում ադրբեջանական առավելությունը հավասարակշռելու միակ միջոց: Համազգային նպատակային հիմնադրամ, մարդկային, նյութական և այլ ռեսուրսները պետք է ուղղվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական և տնտեսական բնագավառներում արդեն իսկ առկա անհամաչափության վերացմանը։
4. Մոտակա տարիների ընթացքում հայ ժողովուրդը պետք է կարողանա ապահովել մոտ երեք տասնյակ բնակավայրերի կառուցում ազատագրված տարածքներում, բնակեցնել այնտեղ մոտ 50000 փախստականների, ապահովել ենթաշրջանի տնտեսական վերելքը՝ իր զարգացած սոցիալական ենթակառուցվածքներով։
Դեմոկրատիայի գիտակցումը թուրքերի համար նշանակում է իրենց պասիոնար վանդալիզմի վերջը, իսկ հայերի համար այն պետք է նշանակի ազգային ինքնաբավության և իր հանդեպ ներքին վստահության ու հավատի ձեռքբերում: Եվ դա պետք է մղի մեզ նորանոր ձեռքբերումների:
«Արցախի Հանրապետություն» նախաձեռնող խմբի հիմնադիր ժողովի որոշումը
մենք՝ ներքոստորագրողներս, համարելով « Արցախի Հանրապետություն» նախաձեռնող խմբի կողմից հայտարարած դրույթները, որպես գաղափարական հենք ապագա անելիքների համար, որոշում ենք որպես վերջնական նպատակ հասնել՝
1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերանվանվի «Արցախի Հանրապետություն»:
2. Ազատագրված տարածքները հայտարարվեն որպես ազգային շահերի կենսական կարևորության, ինչպես նաև ազատ տնտեսական գոտի։
3. Ստեղծվի համազգային նպատակային դրամագլուխ՝ ազատագրված տարածքները հայ փախստականներով բնակեցնելու, այնտեղ տնտեսական վերելքն ապահովելու և, դրանով իսկ, Ադրբեջանի նկատմամբ ուժերի գոյացած անհամաչափությունը վերացնելու համար։
Եվ անցկացնել Արցախի բնակչության մեջ ստորագրահավաք՝ ի պաշտպանություն վերոհիշյալ երեք կետերի:
Ստեփանյան Լուսինե Շահենի
Միրզոյան Յանինա Կարենի
Միրզոյան Դիանա Կարենի
Շադյան Գոռ Գրիգորիի
Գրիգորյան Կարեն Կամոյի
Ք. Հադրութ 16.07.09
garik es inch hanchar es ay hnker cheinq mtacel, vor petqa sus nstenq serjin chvatabanenq, chasenq ayn inch ka, xeloq nstenq vor serj Cexaspanutyun uranaluc, bolor srbutyunner pxceluc, erkir talaneluc u baroyazrkeluc, joxovrdin darcnelov strukneri mi tshvar zangvac, hayerin irenc mayraqaxaqum spaneluc, payqarox vogin kotreluc, Xarabax azatagrac txeqin halaceluc u nstacneluc heto petq e beranners minchev verj bacac, barcr goranq vor mer serj amenalav naxagahn e ashxarhi, tuyl tanq vor na hangist caxi Xarabax.
garik ho tshnamakan chstacvec taxand jan.
ay hnker inch tshnamutyun, minchev hima serjakanner tshanum pes kotorum u aspatakum en es joxovrdin, u en mardik vor dux unen barcradzaynel, payqarel ayd ameni dem, du asum es tshnamanum eq, menak nra hamar, vor qo pes chen hashtvum u chen handurjum anorinakanutyunner, chen hamakerpvum erkri korcanamn het.
inchpes asum en xelqid dzyun ga.
voch te petqa mi ban aneluc mer lav u vati chapanish lini te inch kasen azerner kam turqer, ayl menq mer lavn u vat petqa voroshenq, linenq aynpsisin vor chvaxenanq te karoxa mer erkir nerkayacnoxin drsum lakoti tex dnen, ayl menq jamanakin petqa mtaceinq vor arit chtayinq mer tshnamin iran lav zgar, habrger, esor mez caxrer u menq tuyl vichakum lineniqn, sax ashxarhi koxmic merjvac u storacvac, dra hamar jamanakin chpetqa tuyl tayinq vor es apazgayin trqacac serjarobakan rejim chgar ishxnautyan payqareinq dra dem.
Hima el ush chi vor xelqi ganq verjapes, qani vor nranc um hamar erkri hox, azg petakanutyun nshxanakutyun chunen, tox haskanan, vor es chariq iranc ela hasnelu, Xarabax caxeluc heto serj ed antarber u serjakan masyai knik erexuna caxelu.
Es hamozvac em vor garik u shat ayl mardik, en xarabaxci mi qani kazmakerputyun vor hima ibr te boxoqum en jamanakin eshi akanjin qnac ein, iranc taquk ankyunum pornern ein lcnum u tqac unein Hayastani shahi u joxoacvrdi shahi masin, u hima erb arden shatr jrer en hjosel nor inch vor kcktur xosqer en artahaytum, ureiq duq, cheiq haskanum vor senca linelu, bacahayter, vor esa linelu, gone hima xelqi ekeq u lxozvac vaxvorac u anorosh xosqeri tex dzer vchrakan voch aseq apazgayin ishxnautyan, kangneq vchrakan nra dem u heracrenq Hayastanin davachanox ed rejimin.
Ev lav hishi mec hayrenaser garik, ptac himqeri vra karucac tan krish inchqan sirun uzum es sarqi nerki, inchqan kuzes xarxul tan artaqin pater gunazardi, meak ete himqer chpoxes ed tun qandveluya , mi tetev qamuc angam pula galu mer glxin.
Ev urishneri hamar artaqin gunavor nerkelu shxarsh stexcelu poxaren, bavakana mez xabenq ev zbaxvenq mer himqeri mshakmamb, nor u amur tun karuceluc.
Mernox mardun inchqan uzum es sirun u tankanoc shor hagcru tenc iran voch milav ban ches ani, ayl kxabes u prkvelu shans ches toxni, petqa shoreri masin mtaceluc araj mtacel dexeri masin, heracnel hivandutyan patcharner, aryun ccox tzruknerin hanel rad anel ev ayspes sharunak.
Էս որտեղից է Կու-Կուն պեղել էս հայտարարությունը: Ամենալուրջը անվան փոփոխությունն էր:
Գուցե մի քիչ էլ սպասեիք պարոնայք հադրութցիներ, ինչպես եք առանց Բակո-Սերժի թույլտվության նման հայտարարություն արել:
KU-KU-in: Shat himnavor u &isht voroshum e kayacvac, bayc… Mi bayc ka, dzer voroshman 3-rd ket@ karox eq arag u operativ kazmakerpel, partadrelov robin, serjin u sashikin, Hayastani bankeric u joxovrdic grpac poxer@ (irenc lezvov-m@lyonner@) nerdnel, azatagrvac taracqneri verabnakecman u shenacman hamar ayl yerkrner texapoxelu poxaren. Gone kimananq, vor Hayastan@ talanecin VEH npatakneri hamar.
Բրավո, Սամվել:
Եթե դեմոկրատիայի գիտակցումը թուրքերի համար վանդալիզմի վերջն է,ապա հայաստանցիների համար իր հարազատ երկրում ազատ և արԺանապատիվ ապրելու տարրական իրավունքն է որից զուրկ են Հայաստանում բնակվող 2,5 million հայերը.Մինչև Հայաստանում քաղաքակիրթ,Ժողովրդավար և իր հարազատ Ժողովրդին հարգող ղեկավարություն չլինի,երբեք չհավատաք որ արդարացի լուցում է ստանալու այս կոնֆլիկտը.Երբ Արցաիւը ազատագրաց հերոսները Հայաստանի զնդաններում ստորացվում և հալացվում են, հայ իւաղաղ ցուցարարը արյուներաիւ ռոբի հրամանով գնդակահարվում է,հայ կանանց , աղջիկների,նույնիսկ անչափահաս երեիւայի գլուիւները հայ ոստիկանը անամոթաբար ջարդում է ,ազատամարտիկ սփյուքահային մերԺում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու իւնդրանքից և փորձում վտարել հայրենիքից, Ղարաբաղում բնակվող հայի մտքով անգամ չի անցնում որևէ հայտարարություն անել պաչտպանելու համար իր հայրենակիցներին Հայաստանում ,ուստի նման ամպագոռգոռ իւոսkերը ,ազգայի միասնության,դեմոկրատիայի,ազատության ,արԺանապատվության մասին դառնում է զավեչտալի կեղցիք.
Spyurkahay es parap es mnacel? yernek ko aprac idealakan spyurk@, vortex amen inch kataryale, isk hayastanum astvac heru tani. xndrum em mi hat visa tur es 2.5 milionov gank draxt.
Առանց վիզայի էլ կարող եք գնալ ու փախստականի ստատուսով ապրել այնտեղ: Գողությունն էլ աշխատանքի պես մի բան է դառել այնտեղ շատ հայերի համար, եթե դա ձեզ գոհացնում է, ասեմ, որ շատերս նման ապագա չենք ուզում: Ու մեր Հայաստանն էլ ոչ մեկին չենք թողնելու, երկրի ներսում ու դրսում երևի շատերն են երազում այդ ձևով լուծել հայկական հարցը:
Yes chem hashvum vor ov chi kisum im tesaket@ takanq e. Bajc yes gtnum em, vor ov porcum e (shat lav gitakcelov amen inch) pashtpanel ajs hantcagorc ishkhanjutjun@ ajo – takanq e. Vorovhetev na vajarum e ir hogin mi ktor haci hamar ev ir sepakan hangstutjan hamar , lkti davajanum e ev hangist zohaseghanin dnum ir sepakan zhoghovurdi kjanqn. RK ev SS irenc sepakan shaheri hamar hanecin mer anmegh tghanerin sepakan zhoghovurdi dem. Sarnsrtoren gntakaharen en anmegh mardkanc. Ev hima el cucadrakana, hamanerman aliki tak qriakan gorc en harucel (mekukes tari anc!) inch vor vostikanneri dem, voronq ughaki katarum ein hraman.
Aprek, kerek, xmek, qef arek arjan vra, bajc lav imacek, vor amen inchi hamar vjarel e petk vakh te ush. Ev uremn bolor hantcagorcutjunner@ voronq duk gitakcelov hangist srtov tuljadrel ek ev ajakcel, anpajman tapvelu en yete voch dzer, bajc antarakujs henc dzer yerekhaneri glknerin. Darn e linelu vjar@. Da anetck che, da kjanqi, mer ashkhari orenqn e.
Ankekhc asac yes iskapaes khghjum em dzes.
SSn hrajarakan chi talu. Na ushacel e. Hrajarakan pti tar pedrvari 26ic heto, yerb joghovurd@ tkec eresin. Bajc na marsec…
Nranq msaghaci pes amen inch marsum en ev kmarsen, vorovhetev mardaker en, ankusht ev but. Karcum en te haverj en utelu…
զարթնեք հայեր-ին.իմ ապրաց երկիրը դրաիւտ չէ,այլ ազատ և արդար ընտրություններով ընտրվաց լեգիտիմ նաիւագահ և կառավարություն ունի ,որը երբեք չի կրակի իր հարազատ,իւաղաղ ցույց անող Ժողովրդի վրա,թռուցիկ բաԺանողին ոստիկանը փողոցում չի իւոչտանգի հետո էլ որպես հանցագորց ձերբակալի և զնդան նետի,այլ քաղաքական կարցիք ունենալու համար քաղաքացին չի դառնա քաղբանտարկյալ և այլն,և այլն,սա դրաիւտի հետ կապ չունի այլ սովորական ,նորմալ,քաղաքակեիրթ պետություն է որտեղ անկաիւ ազգային պատկանելիությունից քաղաքացին ապրում է արԺանապատիվ կյանքով,իսկ ինչ վերաբերվում է Հայաստանում բնակվող 2,5 միլիոն հայերին,նրանցից չատերը ի տարբերություն քեզ,ցանկանում են իրենց հայրենիքն էլ դասվի նորմալ երկրներին և դրա համար էլ պայքարում են.քո նման ստրկամիտ հայերը գովերգում են բռնապետերին և վտանգի Ժամանակ առնետների նման լքում են նավը և և փաիւչում իսկ այստեղ իրենց անիմաստ կյանքը անցկացնում տարբեր տեսակի և ցանրության հանցագորցություններով ,և կացության իրավունքի համար վաճառում են ոչ միայն իրենց գովաբանաց հայրենիքը այլև սեփական կնոջն ու աղջկան.Քո նմաններին այստեղ չատ եմ հանդիպել,չարԺե քեզ պատեպատ տաս բլոգներում գեղական և պրիմիտիվ փիլիսոփայություններ անելով,ձեր նմանների վերջը մոտ ապագայում Ժաղովրդական պայքարի հաղթանակն է որը ըստ ՆԻԿՈԼԻ անկասելի է և արդար.
ZARTNEKHAYER (06:34:25) :
Ete 2.5 milion@ cankanar draxtum aprel hayastan@ draxti kveracein paxnelu kariqel cher lini.
lilit (12:19:07) :
goxutyun@ ashxatanqi veracvelu masin dzer arac haytararutyun@ ir medzh viravoranq e parunakum.
xndrumem ch@ndhanracnel.hancagorc@ hayastanumele hancagorc.
nman mardkanc hamar nshanakutyun chuni te vortexen.
SPYUKAHAYIN.
INCHKAN HASKACA AXETI PAHIN ARNETI PES PAXELES. OTAR YERKRIC MI KANI DOLARI VOXORMUTYUN ES STANUM EV DASVUM 3RD KARGI MARD. ISK @NTANIKD EL OTARACMAN YEZRINA. DU EL SUT HAYRNASER U SRTACAV MARD ES. TAK TEXIC DZAYNT LAVA GALIS. KYANKIT MEG BACI KNNADATELUC URISH INCH ES AREL KO YERKRI HAMAR. VERADARCI HAYASTAN U NOR PAYKARI. CHNAYAC DU VOCH DRA HNARAVORUTYUN@ UNES VOCHEL SHNORK@. ISK ET KO OTAR DEMOKRATAKAN YERKRNERUM SHAT AVELI VAT BANER EN LINUM. JOXOVRDI VRA EL EN KRAKUM, DZERPAKALUM EN EL, PETK EXAC TEXE SARKUM EN EL. IM SPYURKAHAY PILISOPA BAREKAM.
Սիրելի Գոռ, ազնիվ մարդուն վիրավորելու ոչ մի ցանկություն չունենալով հանդերձ, եկեք ընդունենք, որ բոլորս էլ գիտենք, թե ինչով են զբաղվում մեր շատ հայրենակիցներ Եվրոպայում: Եվ պատկերացրեք, դրա համար էլ շատ հիմքեր կան հայրենի իշխանություններին մեղադրելու, քանի որ նորմալ երկրում ոչ մի հանցագործ խումբ իր ծախսերով գողություն անելու նպատակով մարդկանց չէր հավաքագրի ու տանի Եվրոպա: Այսինքն, եթե ես պոտենցիալ գող եմ, բայց այստեղ լավ չեմ կայանում, պիտի որ գրկաբաց ընդունեմ այդպիսի առաջարկը:
Իհարկե նկատի չունեմ այլ տարբեր դրդապատճառներով արտագաղթածներին ու արտագաղթողներին:
զարթնիր հայ,ի գիտություն քեզ նաիւ ասեմ որ ես երբեք բաիւտ չեմ ունեցել անկաիւ Հայաստանի քաղաքացի դառնալ և հետո էլ փաիւնել իւորտակվող նավից ,ինչպես քո նման հազարավոր առնետներ , այստեղ ապրում եմ 30 տարուց ավելի ,երևի դու դեռ &նվա& էլ չէիր ,իսկ այստեղի պետություններից քո նմաններն են մի քանի դոլար ողորմություն ստանալով , անգրագետ,անլեզու հայվանների նման իրենց կյանքը քարչ տալիս և մարմնավաճառությունից,գողությունից ու թմրանյութերի առ ու վաճառքից վաստակաց լրացուցիչ դոլարներով քո նման հաստավիզ սափրագլուիւներին կերակրում.դու այնքան բթամիտ ես որ չէս կարող հասկանալ և պատկերացնել ազատ և արԺանապատիվ ապրելու իմաստն ու անհրաԺեչտությունը,որովհետեվ դու երբեք չէս զգացել ազատության կարքը ինչը բնորոչ է բոլոր ստրուկներին.հաստատ ձեր տան պատին դեռ կաիւվաց է քո հոր և հորեղբոր սիրելի ստալին պապիկի նկարը և դու էլ այդ միջավայրում ես դաստիարակվել , քո թչնամին դեռ մինչև այսօր էլ արևմուտքն է իսկ բարեկամտ և օրինակելի երկիրտ ռուսաստանը .Հայաստանում հաճաիւ եմ լինում և փառք աստցո այնտեղ ապրում են նաև հրաչալի ազնիվ և ազատատենչ հայեր ,նրանք բոլորն էլ իմ ընկերներն ու բարեկամներն են,քո նման ստրուկներին էլ երբ հանդիպում եմ Երևանում հետո ավելի լավ եմ հասկանում ,թէ ինչքան դԺվարին և բարդ պայքարի ճանապարհ պետք է անցնեն իմ սիրելի ,ազատատենչ հայաստանցի բարեկամներն ու ընկերները.Ես վստահ և համոզվաց եմ որ նրանք հաղթելու են ,այն Ժամանակ դու կգտնես մի այլ բռնապետական երկիր,օրինակ ռուսաստան,բելառուս,իրան,չինաստան և այլն ու կապրես բռնապետների հետ որ կարոտաիւտ չստանաս.իսկ ես կվերադառնամ ,քո նման ստրկամիտներից,բռնապետ արյուներաիւներից, ռոբերից ,սերԺերից,դոդերից,լֆիկներից մաքրվաց և ազատագրվաց Հայաստան.
spyurkahay,
my respect! 🙂
“kkrkni ardyoq ss-n Ter-Petrosyani qayl@?” XOD KONYOM! serj@ Alievi het gnac dziarshavaran! Gyuli het FOOTBOL-i dast! Hama te spaseliqner unenq voxormeliic! Gabaritner@ -mi koxm, da shat PU&UR a vor krkni Ter-Petrosyani qayl@, dran gumarac “Es Aleqsandr Makedonacin em, ev xmel em mlyon litr …”.ARYUN!
Let’s say this: everything mentioned in this blog is true. with little evil I want to bring to your atention, my reader. 1st of all I’m sorry for not writing in armenian; yes hayeren tarer chunem yev sovor chem yeghel grel hayeren hamakargichov. Armenia has borrowed lots of money from russia, EU and USA. these guys will tell armenia what to do. On other hand turks feed russia, EU and USA with their goods and direct bribes and Armenia cannot compete with them. Money, that was borrowed and “invested” in to Armenia’s economy, was gone to few politicians pockets, who are in the high power today or, was yesterday. I don’t want to name them; we all know them. These guys don’t care anymore about armenia and gharabagh. you must understand this. they are indirectly bribed by big powers. these powers don’t care how their money are spent. they are interested not to see these money invested so, countries can turn in to their “neo-colonies”. so, it does not matter who! serj or levon 10 years ago; they both are brought to the the same table to sign same “papers”. I do not have a solution, though the fight is the only solution. however, armenia is destructed so much that I’m not sure if we can stand as one men against our enemies. I’m 50 years old and I’ll be in gharabagh if there will be a war. I’m not sure about large mass of unhappy people in armrenia. thanks, Samvel.
Mi ban hstak e, paterazm@ i vnas mez e. Dra hamar menq petq e unenanq graget u xelaci qaxaqakan gorcichner ishxanutyan glxin, vor karoxanan &isht gnahatel -inch unenq aysor, ev inch e hnaravor anel, ays posic durs galu hamar. Isk serji nman(nkati chunem an&orni tesq@) debil@ nman xndirner lucox chi, voch el shrjapatum mard uni (vazgen manukyan@ oyin chi!) Miak elq@ ishxanapoxutyunn e orinakan ev ardar &anaparhov! Kap chuni hayeren font unes te chunes.
CHGITEM OV INCHA MTACUM BAYC IM SUBYEKTIV KARCIQOV ANTERI MARD CHKA U ETE PETQEL LINI AYO ARAJINNERIC MEK@ KLINEM PATERAZMI DASHT GNACOXNERIC
U ETE P.SARGSYANIN QNNADATOXNER@ GONE NAYEN IRANC ARAC SXALNER@ U VERCNEN ERKRI MASSHTABOV HASTAT ASEM CHKA MEK@ VOR KARA ASI ES ANTERIEM ES LINEYI KANEYI SENC ESOR UM DZERNEL ISHXANUTYUN TAS TENC KANI IZUR CHEN ASUM
VARUNG@ MI OR DZERQTA MI OREL ……………………..
P.ARABYANIN: Terevs miayn VARUNGI arumov arje dzer het hamadzaynvel…
Բարևներ
Պարզեցի, որ բլոգում էլի Գարիկ կա, ու հայտնում ա իմ կարծիքին տրամագծորեն հակառակ կարծիք, էդ պատճառով որոշեցի գրել:
Գարիկ ջան, ախպերս, Սերժ Սարգսյանին մրոտելու մասին չի խոսքը, մենք էնքան ենք հետ սովորել առողջ քննադատությունից, որ մի բառ ասում ես` ասում են ադրբեջանական մամուլ: Սպանեցիք ձեր ադրբեջանական մամուլով: Մի քանի օր առաջ Հակոբը Բադալյան շատ ճիշտ միտք էր գրել Լրագրում. ինչ տեղեկատվական պատերազմի մասին ա խոսքը, եթե երկիրը տեղեկատվություն տալու դրական բան չունի? Էդ անտերը պիտի լինի, որ “տեղեկատվություն” տանք? Բա ինչ գրենք, գրենք` Սերժը խաղամոլ չի, տնտեսության հայրիկը չի անիծում իր աղանդավոր վարչապետի հետ թև-թևի տված, երեկոները քյաբաբնոցներում չի անցկացնում, փեսան չի տնօրինում երկրի ներկրման լրջագույն ոլորտներ ու չի դարձել մեդիա-մագնատ` նստելով բոլոր ԶԼՄ-ների գլխին? Էլ որն ասենք, լավ, որ մեզ չասես` ադրբեջանական մամուլ ա? Բա էսքան ասում ենք` դեռ էսքան հաբրգած են, որ չասենք` լրիվ լաչակներս կապելու ենք դառնանք ազատ-անկախ Թուրքմենստան: Բա ոնց պիտի զգաստանան, լավ? Ոնց ուզում վարում-ցանում են, ինչի մեր ասածն ա իրանց խանգարում? Անկապ-անկապ խոսում ես, էլի:
Tshnamakan mtnolordn henc rejimi gorcern en haskacek. Nrank en agressiv ev vakhecac. Ba poghern, atornern dzerneric gnum a.. Korcnelu liq2 ban unen ba vonc. Dzernern el arjuni mej en minchev dastaknern!
LTP-i koghmnakicnern (ajspes kochvac, isk irakanum normal erkir ev legitim naghagah unenalu koghmnakicnern) ughaki el chen karogh lren. Da el zajracnum e mi xumb oligarxik kriminal andzanc. Inch anenk lrenq, asenk senc e lav, togh senc el mna??? Senc vor mi 2-3 tari el mna – verj, mtnum enk arden xor@ ev mut mijnadar. Anveradarc.
Chenk uzum, yeghpajr!
Uzum em asem vor serjik@ erbeq ir kamqov chi herana qani der mer joxoxvurd@ miasnakan chi darcel serjik kriminali paraglux e u ete tuyl ta kriminal@ grajarakan kta bayc da tuyl chi ta erbeq uremn Levon Ter-Petrosyan@ uner hamarcakutyun ev hrajarakan tvec qani vor mec qaxaqet ev divanaget e u erbeq hanun ir atori cher parakti erkir@ isk serjik@ 1.5 tari paraktec u chi el uzum herana uremn serjik heracir
mer angleren grox barekam, ete Levonin qo asac berac linein ed tuxt storagrelu, apa na hrajarakan cher ta u kstoragrer.
MIte djvara da haskanal? te drserum datark pilisopayel da Hayastanic gnacac neri bnorosh bana.
Parz bana djvara haskanal?
ter-Petrosyain otar ujer henc amen inch arecin nersi vazgen serj, rob u dashnak mashnakneri mijocov vor herana vorpezsi otarner Hayastanum ishxnautyan beren mi apazgayin , iranc lakot udrsi araj kzox ujeri.
U da arecin, nranq chein uzum Leovn mnar u hima el chen uzum u amen dzev serjin pahum en vorovhetev levon drsi het xosum er havasar-havasari, na nerkayacnum er Hayastani shaher, na drsi araj cher kzum, durs Levoni vra cher karum azder, qani vor Ter-Petrosyan azat u iniqshxan er, nran serji pes chein karum vonc uzein tshein, vocn uzein verabervein, inch uzein tayin storagrer, dra hamar el nranq amen gnov hasan nran vor hercnen Ter-Petrosyuanin, u da arecin mer joxovrdin molorecnelov u xabelov.
Isk Ter-Petrosyan hrajarakan t ec qani vor Hayastani shahi masin er mtacum voch te sepakan atori, u erb zgac vor joxovurd molorcevel e otarneri u trqacac serjarobadashnakneri koxmic na erkri chvtangelu hamar hrajarakan tvec.
Ev spasec, minchev vor Hayastan u hay joxovurd haskacav ir sxal, haskacav te inch sxal e arel en jamanak, vor Ter-Petrosyan miak chisht u petakanamet gorcichn er vor real lucum er talsi, vor haxtac naxagah er, vor Hayastani shahiov er sharjvum.
U jamanak cuyc tvec vor nra asacner irakanacacn, bayc apsos vor na shat herates er u 10 tari araj zgum er galiq, isk joxovurd da zgac u haskacav erb danakn arden nuynisk voskoric ancel er/
Ev gone esqan tari heto sa haskanal u shtkel, eli nuyn himarutyun eq durs talis te serj, rob u myus koxmic el Levon nuynn en, ov el ga nuynna linelu u senc ankap u apazgayin baner.
Senc asox u mtacvoxner irakanum kama te akama ajakcum en serjiarobakan rejimin, vnasum Hayastani shaherin, jur lcnum mer artaqin chuzoxneri jraxacin, ognum en vorpeszi rob u serj caxi Xarabax, urana Cexaspanutyun, Hayastan zrki ankaxutyunic, ayn darcni gaxut, joxovrdin lriv kotren u tshvaracnen.
Aynspes vor xndrum em erkar mtace qnor greq.
Hayastani prkutyun hamar u vchrakan Payqarn e, Payqar vor petq e kataren irenc hay hamarox yuraqanchyur mard.
HayKK-in
Meky asuma miananq te che, vor paraktvecinq paterazm e sksvelu u korcnenq Xarabaxy.Myusnel asuma ekeq sranc hanenq te che Caxum en Xarabaxy.
P.S Ynger du qo gracneric yntanrapes goh es?
Avo karevor du qo gracneric goh exir.
bayc vor chem haskanum te inch es harcnum te asum te inch inkati unes?
Avo jan, inch@ parz chi Haykki grvacqum, mard@ shat parz u manrakrkit nerkaycrel e iravi&ak@. Ete harcer unes, tur – tox patasxani, ete che, uremn nerkayacru qo tesaket@, bayc xarnel meki asac@ myusi het, u xarnashpot stexcel@ &isht chi. Ete inqd ches koxmnoroshvum, da urish harc e, kareli qnnarkel hangamanqner, voronq kognen hstakecnelu koxmnoroshumd.
Araj hajastan, araj hajastan—– pajkar,pajkar minchev verj!!!!!!!!! Esinch kajf a!!!! Arden oxin chi ognum, !!!!!!!!!