Էդուարդ Շարմազանով. “ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ լուրջ տարաձայնությունների առիթ չկա”

24 06 2009

P1010098

Դուք ինքներդ գո՞հ եք Երեւանի քաղաքապետի ընտրությունների ընթացքից եւ արդյունքներից:

Նախ նշեմ, որ ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության ընթացքը, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերը իրենց կոռեկտ պահեցին եւ քարոզարշավը հիմնականում եղել է ծրագրերի քաղաքական մրցակցության համատեքստում: Իսկ ընտրությունների օրը գնահատում եմ լավ, ոչ թե նրա համար, որ մենք հաղթեցինք, այլ այն պարզ պատճառով, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք լավ ընտրություններ կազմակերպել: Այո, կան բազմաթիվ թերություններ: Այդ թերությունները արձանագրել էին համապատասխան մարմինները եւ պատահական չէ, որ 6 տեղամասերում վերահաշվարկներ տեղի ունեցան:

Հիմնականում բախումները Հանրապետականի եւ Բարգավաճի միջեւ էր: Դա ինչո՞վ եք պայմանավորում:

Ես չեմ կարծում, որ դա ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ լուրջ տարաձայնությունների առիթ է տալիս: Ընտրությունները դա մրցակցություն է, որը բաց է մրցակցության համար եւ կարող են որոշակի անձնական խնդիրներ ավելի ցայտուն լինել մրցապրոցեսի ժամանակ: Բայց այն, որ պայքարը գնում էր հիմնականում ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ, դուք ասացիք:

Ձեր կարծիքով ընտրակեղծիք կատարելը, ընտրակաշառք բաժանելը ծանր հանցագործությու՞ն է:

Իմ կարծիքով հանցագործություն է բոլոր այն բաները, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը: Մարդիկ կան, որ միտումնավոր են անում, մարդիկ կան, որ սայթաքում են:

Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ համաներումը տարածվեց նաեւ ընտրական կեղծիքներ կատարածների վրա:

Ինչ վերաբերվում է համաներմանը, պիտի ասեմ, որ այս համաներումը աննախադեպ էր ՀՀ նորագույն պատմության մեջ, որովհետեւ այն եղել է ընդհամենրը 3 անգամ: Այն մարդասիրական կարելի է համարել, որովհետեւ 2000 մարդկանց վրա է ազդում: Կան հստակ հոդվածներ, աշխատանքային խումբը բերեց ներկայացրեց: Այն կառուցված չէր այս կամ անձի համար: Կան արդեն տարբեր մեկնաբանություններ, բայց այնուհանդերձ այս համաներումը բացառիկ էր, կրկնում եմ, որովհետեւ 2000 մարդիկ հիմա իրենց ընտանիքների հետ են:

Դուք երեկ ասացիք, որ համաներումը Սերժ Սարգսյանի ներողամտության, մարդասիրության դրսեւորումն է, նույն քաղբանտարկյալները, որոնք երեկ ազատ արձակվեցին, հայտարարեցին, որ նախ իրենք համաներման կարիք չունեն, քանի որ որեւէ հանցանք չեն կատարել, երկրորդ` կիսատ համաներում չի լինում:

ՀՀ-ն բռնել է ժողովրդավարացման ուղին: Ժողովրդավարական երկրներում չկա իշխանության տարանջատման սկզբունք, կա իշխանությունների տարանջատում: Ես հարգում եմ արդեն ազատության մեջ գտնվող իմ գործընկերների կարծիքը, իրենք ունեն իրենց կարծիքը, ես ունեմ իմը: Այո, սա ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի գործը համընկնում է եւ ինքը բոլորի նախագահն է:

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չօգտվեց համաներման իր իրավունքից անմիջապես, այլ սպասեց եւ իրականացրեց այդ Եվրախորհրդի նիստից առաջ:

Հաշվի առվելով, որ Սերժ Սարգսյանը ինչ-որ ժեկի նախագահ չէ, այլ ՀՀ նախագահ է, հասարակության կարծիքի կարիք բնականաբար նա ունի եւ այդ պատճառով մայիսի 28-ին կոչ արեց հասարակական, նաեւ քաղաքական ուժերին իրենց կարծիքը արտահայտելու համաներման շուրջ: Որովհետեւ նա սխալվելու իրավունք չունի:

Լիանայի հարցը: Գրում է, Պարոն Շարմազանով, ձեզ ճանաչում եմ ուսանողական տարիների եւ գիտեմ, որ սկզբունքային մարդ եք, Սուրեն Սուրենյանցի հացադուլ էիք անում նախագահականի դիմաց: Ինչո՞ւ եք այսօր պաշտպանում իշխանություններին: Ի՞նչ է, մեր երկրում արդեն վերականգնվել է արդարությունը:

Նախ շնորհակալություն գնահատականի համար: 96 թվականին դա ոչ թե քաղաքական, այլ ուսանողական ակցիա էր, մենք մի խումբ ուսանողներով, 15 ընկերներով, ողջունում եմ բոլորին: Ես հիմա էլ եմ արդարության, ժողովրդավարական արժեքների կողմնակից: Ոչ ես չեմ գտնում, որ ՀՀ-ում ամեն ինչ նորմալ է: ՀՀ-ում կան բազմաթիվ խնդրներ, բայց հանրապետական կուսակցությունը այն ուժն է, որը կարող է էլ ավելի լավացնել ժողովրդավարական բարեփոխումների ուղղին:

Հրացնում են` իշխանափոխությունից հետո կկարողանա՞ք ապրել այս երկրում: Եթե այո, ի՞նչ պատասխան եք տալու մարտի 1-ի 10 զոհերի համար: Ազնիվ եղեք եւ ասեք, որ գիտեք ովքեր են մարդասպանները, ինչու չեք բարձրաձայնու:

Հարգելով մեր ընկերոջ տեսակետը, ասեմ` ես ունեմ իմ տեսակետը: Ես մշատապես որեւէ տեղից ոչ փախել եմ, ոչ գանեցել եմ: Ես հպարտ եմ, իմ ապրած տարիների գործունեության համար, հպարտ եմ, որ երբեք իմ սկզբունքները չեմ փոխել: Ամաչելու բան չունեմ:

Արմենը գրում է: Պարոն Շարմազանով, խուստումնալից երիտասարդ եք երեւում: Բայց ինչո՞ւ եք ձեզ վրա վերցնում իշխանությունների կեղտոտ գործերը:

Ես որեւէ մեկի կեղտոտ գործերը չեմ վերցնում, ես ՀՀ խորհրդի անդամ եմ, քաղաքական թիմի անդամ եմ եւ գործում եմ թիմի տրամաբանության մեջ:

Մեր սփյուռքահայ ընթերցողը գրում է, որ նախ բարձր է գնահատում ձեր գործունեությունը, սակայն անհանգստացած է Հայաստանից ստացվող լուրերից: Խնդրում է ձեզ գնահատել Հայսատանում քաղաքական իրավիճակը: Մյուս ընթերցողը հարցնում է` արդյոք ընդդիմությո՞ւնը սպառել է իրեն:

Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գնալով քաղաքական իրավիճակը նորմալանում է, գնալով թե իշխանությունների, թե մեր ընդդիմադիր գործընկերների ճիշտ աշխատանքի շնորհիվ իրավիճակը կայունանում է: Իսկ ինչ վերաբերվում է ընդդիմությանը, աստված չանի մի երկրում ընդդիմությունը սպառվի: Ես հեռու եմ միակուսակցական համակարգից, ես ժողովրդավարական մարդ եմ:

Մենքի հարցը: Արդյո՞ք երբեւէ մտածել եք ժողովորդի այն հատվածի մասին, ովքեր այդքան դժգոհ են ձեր իշխանությունից եւ այնպես չեն մտածում, ինչպես դուք վերեւներում: Կա՞ն հարցեր, որոնք անհանգստացնում են ձեզ հենց ձեր իշխանության ոլորտում:

Բայց մեր ընթերցողը ի՞նչ գիտի Էդուարդ Շարմազանովը եւ իր գործընկերները ինչպես են մտածում: Ես էլ եմ ժողովրդի մեջ ապրում, ես ամեն օր շփվում եմ ուսանողների հետ, իմ գործընկերների, հարեւանների, շաբաթ-կիրակի լինում եմ մարզում, Ալավերդի քաղաքից եմ: Ես շատ լավ գիտեմ այդ պրոբլեմները, բայց ես ոչ թե խոսում եմ պրոբլեմներից, այլ ցանկանում եմ մեր թիմի հետ լուծել այդ պրոբլեմները:

Խնդրում են ձեզ, որպես պատմաբան, գնահատել Իրանում կատարվող դեպքերը եւ հարցնում են` արդյո՞ք դա դրսից միջամտության հետ է կապված:

Իրանը շատ ավելի փակ պետություն է, ներքին խնդիր կա այնտեղ:

Անիի հարցը: Պարոն Շարմազանով, Հայաստանի բոլոր երեք նախագահները Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նշել են երեք նախապայման, որոնցից այն կողմ արդեն փոխզիջումներ տեղ այլեւս չունի Հայաստանը/Ղարաբաղը չի կարող լինել Ադբեջանի կազմում, պետք է ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ, անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ/: Թուրքիայի պարագայում ի՞նչ փոխզիջումների կարող է գնալ Հայաստանը:

ՀՀ նախագահը հստակ ասել է մեր դիրքորոշումը: Մենք առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից ենք, երբ ասում ենք առանց նախապայմաններ, ի նկատի ունենք. 1. ցեղասպանության հարցը չի կարող դառնալ սակարկման առարկա, ԼՂՀ հիմնահարցում չի կարող լինել նախապայման: Միջկառավարական հանձնաժողով կարող է լինել եւ այդ հարցերը քննարկել, բայց որեւէ նախապայաման չի կարող լինել:

Իսկ ֆուտբոլային դիվանագիտությունը արդարացրե՞ց իրեն:

Ֆուտբոլային դիվանագիտությունը ունի հստակ ժամանակ, մենք մեր կարծիքը ասել ենք: Այսօր այն գտնվում է թուրքական կիսադաշտում:

Ոչ քաղաքական ասպեկտից: Լուսինե Սողոմոնյանը հարցնում է` ինչպե՞ս է ձեր ընտանիքը:

Շնորհակալություն, լավ է:

Արմանը հարցնում է` դուք ավելի շատ ձեզ հայ ե՞ք համարում, թե՞ հույն:

Ես ծագումով հույն եմ եւ հպարտ եմ: Ես ծնվել եւ մեծացել եմ Հայաստանում, ոչ միայն ես, այլեւ հայրս, մայրս հայ է, ես ստացել եմ հայկական դաստիարակություն: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, որ երկու ժողովուրդների արյունը մեջս կա` հույների եւ հայերի:

Հարցնում են` ի՞նչ պետք է անել երիասարդության շրջանում հայրենասիրություն քարոզելու համար:

Շատ բան: Նախակրթարաններից պետք է կառուցենք, հեռուստատեսությունը, քաղաքական գործիչները, այն մարդիկ, ովքեր հանրային ուշադրության կենտրոնում են, նաեւ իրենց սեփական օրինակի վրա ցույց տան, ոչ թե ասեն մի բան, անեն այլ բան:

Գնելի հարցը: Պարոն Շարմազանով, ի՞նչ եք ընկել Սասուն Միքայելյանի հետեւից: Հիշում եմ նրա ծննդյան օրը ներկա էիք եւ լավ էլ քեֆ էիք անում:

Այո, ես Սասուն Միքայելյանի հետ ունեցել եմ եւ ունեմ նորմալ հարաբերություններ, չնայած չեմ տեսել դրանից հետո: Ծննդյանը մասնակցել եմ, լավ քեֆ ենք արել եւ չեմ հասկանում` որտեղից են գտել, թե ես ընկել եմ նրա հետեւից: Ես խոնարհվում եմ բոլոր այն ազատամարտիկների առաջ, ովքեր իրենց կյանքն են ներդրել Արցախի ազատագրման համար: Բոլոր այլ ճղճիմ հարցերին կարիք չկա պատասխանել:

Նարինեի հարցը: Պարոն Շարմազանով, ձեզ ընդդիմությունը մեղադրում է փաստերը կեղծելու մեջ: Երբ լսում եմ ձեզ, համոզում եմ` ճիշտը դուք եք: Երբ Արման Մուսինյանին եմ լսում, նրա խոսքն է համոզիչ: Մի անգամ “Ազատություն” ռադիոկայանով երկուսդ էլ շատ լավ, փաստարկված խոսեցիք: Հիմա հասարակ մարդիկ ինչպես հասկանան, որն է ճշմարտությունը: Դուք ձերն եք ասում, ընդդիմությունը` իրենը: Գոնե մեկ անգամ կարող եք դառը, բայց ճշմարտությունը ներկայացբել հանրությանը:

Դե մշտապես ճշմարտությունն եմ ներկայացնում, դառն է, թե խաղցր, չեմ կարող ասել: Ժողովրդավարությունը այն է, որ ժողովուրդը ինքը հնարավորություն ունենա որոշելու: Այսօր, փառք աստծո, թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչները կարող են իրենց կարծիքը արտահայտել: Երբ որ ես սկսեմ կարծի պարտադրել, դա արդեն ժողովրդավարություն չի լինի:

Հարցազրույցի աուդիո տարբերակը, որը ձայնագրվել է օն-լայն հերարձակման ժամանակ կարող եք լսել սեղմելով այստեղ: Հիշեցնեմ, որ հարցազրույցը վարում էր Վիկտորիա Աբրահամյանը եւ ես` Բլանշը կամ Շուշան Հարությունյանը ներկայացնում էի ձեր հարցերը:

Actions

Information

22 responses

25 06 2009
lilit

“Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գնալով քաղաքական իրավիճակը նորմալանում է, գնալով թե իշխանությունների, թե մեր ընդդիմադիր գործընկերների ճիշտ աշխատանքի շնորհիվ իրավիճակը կայունանում է:”

Հարցազրույցի զավեշտը:

26 06 2009
Avo

Lilit jan aystex menak ayd naxadasutyuny chi zavesht, ayl amboxch harcazruycn e zavesht.
Marty nstac iana govum.Ete uxaki aranc haskanal kartal ays harcazruycy, kam lsel .Miangamic kases inch lav txaya, eritasard, hayrenaser, vonca mtacum erkri, zhoxovrti masin.Nra mot bazhanum chka tarberutyun chka yndimutyun te ishxanutyun,bayc toxeri tak shat hetaqrqir xosker kan taqnvac.
1. Erb harcy uxvac e artaqin qaxaqakanutyany, patasxany trvum e naxagahi anunic.
2. Erb harcy uxvac e erkri nerqin iravichakin, patasxany arten veragrum e iren u xosum e zhoxovrtavarutyunic.
3.Vorosh harcerin el patasxanum e nayev IM kam MER timy.
Ays amenic kareli e mek ezrakacutyun anel vor tvyal ancnavorutyuny chkayacaq qaxaqakan gorcich e, vory uxaki lav xosel giti, yev giti te aysor inch yev inchi uxutyamb petq e ashxatel.Karch asac (da lav e hnchum russeren) “СКОЛЬЗКИЙ ТЬИП”.Sa arachin zaveshty.
Ancnenq erkrort zaveshtin.
Tvyal ancy “Ես ծագումով հույն եմ ” ci ancel zinvorakan carayutyun haykakan Zinvac Uzherum.Da kliner xaxtum ete azgutyamb huynin zorakochein haykakan banak,bayc nran pargevatrel en Պ.Ն. “Գարեգին Նժդեհ” և “Անդրանիկ Օզանյան” մեդալներով:Orenqy asum e vor tvyal medaknery karox en stanal spanery yev entaspanery ovqer zinvorakan carayutyun en ancel haykakan banakum.Meknabanutyuny toxnum em cez.
Ancnenq arach.
Tvyal ancnavorutyuny linelov cagumov huyn, Hayastanum hunakan hamaynqi andam drec ir teknacutyuny yev darcav Hayastani Hanrapetutyan Azgain Zhoxovi patgamavor. Yev ays ayn depqum erp Raffi Hovanisyanin KYH-n merzhec aselov vor na HH qaxaqaci che, (yev amen kerp merzhum ein yev cgcgum ein nran qaxaqacutyun taly)bayc Raffin azgutyamb Hay e.
2 Zhirayr Sefilyanin vtarum en Hayastanic patcharabanelov vor na HH qaxaqaci che, (nra vizayi jamanaky ancel e) bayc Sefilyanylinelov azgutyamb HAY, aveli mec nerdrum uni Hayastani yev Arcaxi hamar.Meknabanutyunnery toxnum em cez.
Yev ays amenic heto inch lurj , xostumnalic, hayrenaser kam qaxaqakan gorcichi masin e xosqy gnum?Ays ancnavorutyuny uxaki ir sepakan kashvi masin e mtacum, vor ete hankarc vaxy ishxanapoxutyun lini es ancamb inqs chem zarmana nra arvac haytarutyunic “ES BOLORI MASIN LAVN EM XOSEL, ES ZHOXOVRTAKAN MART EM,ES JRBAZHAN CHEM ANCKACREL,ISK ETE CHEQ HAVATUM KARTACEQ IM HAYTARARUTYUNERY IM ASULISNERY”ay te inch e linelu.

26 06 2009
Avo

Lilit jan aystex menak ayd naxadasutyuny chi zavesht, ayl amboxch harcazruycn e zavesht.
Marty nstac iana govum.Ete uxaki aranc haskanal kartal ays harcazruycy, kam lsel .Miangamic kases inch lav txaya, eritasard, hayrenaser, vonca mtacum erkri, zhoxovrti masin.Nra mot bazhanum chka tarberutyun chka yndimutyun te ishxanutyun,bayc toxeri tak shat hetaqrqir xosker kan taqnvac.
1. Erb harcy uxvac e artaqin qaxaqakanutyany, patasxany trvum e naxagahi anunic.
2. Erb harcy uxvac e erkri nerqin iravichakin, patasxany arten veragrum e iren u xosum e zhoxovrtavarutyunic.
3.Vorosh harcerin el patasxanum e nayev IM kam MER timy.
Ays amenic kareli e mek ezrakacutyun anel vor tvyal ancnavorutyuny chkayacaq qaxaqakan gorcich e, vory uxaki lav xosel giti, yev giti te aysor inch yev inchi uxutyamb petq e ashxatel.Karch asac (da lav e hnchum russeren) “СКОЛЬЗКИЙ ТЬИП”.Sa arachin zaveshty.

26 06 2009
Avo

Blansh BLOGY normal chi ashxatum grum enq chi gnum inchn e patchary?

Lilit jan aycelir ays kayqy http://www.rambler.ru/news/0/0/11825315.html yev kartaceq hodvacy shat hetaqrqir e
u du ktesnes te inchqan zavesht ka

26 06 2009
-

26 06 2009
-

26 06 2009
Գրեգ

”ՀՀ-ն ԲՌՆԵԼ Է ժողովրդավարացման ուղին” :-))))) Պինդ բռնել ա ու բաց չի թողում,որ ազատ շնչի :

26 06 2009
Գրեգ

“ՀՀ-ն բռնել է ժողովրդավերացման ուղին”

26 06 2009
Վազգեն_Պ

Սույն երիտասարդը, չնայած իր տարիքին, շատ լավ է տիրապետում դեմագոգիայի արվեստին:

26 06 2009
Avo

Lilit jan aystex menak ayd naxadasutyuny chi zavesht, ayl amboxch harcazruycn e zavesht.
Marty nstac iana govum.Ete uxaki aranc haskanal kartal ays harcazruycy, kam lsel .Miangamic kases inch lav txaya, eritasard, hayrenaser, vonca mtacum erkri, zhoxovrti masin.Nra mot bazhanum chka tarberutyun chka yndimutyun te ishxanutyun,bayc toxeri tak shat hetaqrqir xosker kan taqnvac.
1. Erb harcy uxvac e artaqin qaxaqakanutyany, patasxany trvum e naxagahi anunic.
2. Erb harcy uxvac e erkri nerqin iravichakin, patasxany arten veragrum e iren u xosum e zhoxovrtavarutyunic.
3.Vorosh harcerin el patasxanum e nayev IM kam MER timy.
Ays amenic kareli e mek ezrakacutyun anel vor tvyal ancnavorutyuny chkayacaq qaxaqakan gorcich e, vory uxaki lav xosel giti, yev giti te aysor inch yev inchi uxutyamb petq e ashxatel.Karch asac (da lav e hnchum russeren) “????????? ????”.Sa arachin zaveshty.
Ancnenq erkrort zaveshtin.
Tvyal ancy “?? ???????? ????? ?? ” ci ancel zinvorakan carayutyun haykakan Zinvac Uzherum.Da kliner xaxtum ete azgutyamb huynin zorakochein haykakan banak,bayc nran pargevatrel en ?.?. “??????? ?????” ? “???????? ???????” ??????????:Orenqy asum e vor tvyal medaknery karox en stanal spanery yev entaspanery ovqer zinvorakan carayutyun en ancel haykakan banakum.Meknabanutyuny toxnum em cez.
Ancnenq arach.
Tvyal ancnavorutyuny linelov cagumov huyn, Hayastanum hunakan hamaynqi andam drec ir teknacutyuny yev darcav Hayastani Hanrapetutyan Azgain Zhoxovi patgamavor. Yev ays ayn depqum erp Raffi Hovanisyanin KYH-n merzhec aselov vor na HH qaxaqaci che, (yev amen kerp merzhum ein yev cgcgum ein nran qaxaqacutyun taly)bayc Raffin azgutyamb Hay e.
2 Zhirayr Sefilyanin vtarum en Hayastanic patcharabanelov vor na HH qaxaqaci che, (nra vizayi jamanaky ancel e) bayc Sefilyanylinelov azgutyamb HAY, aveli mec nerdrum uni Hayastani yev Arcaxi hamar.Meknabanutyunnery toxnum em cez.
Yev ays amenic heto inch lurj , xostumnalic, hayrenaser kam qaxaqakan gorcichi masin e xosqy gnum?Ays ancnavorutyuny uxaki ir sepakan kashvi masin e mtacum, vor ete hankarc vaxy ishxanapoxutyun lini es ancamb inqs chem zarmana nra arvac haytarutyunic “ES BOLORI MASIN LAVN EM XOSEL, ES ZHOXOVRTAKAN MART EM,ES JRBAZHAN CHEM ANCKACREL,ISK ETE CHEQ HAVATUM KARTACEQ IM HAYTARARUTYUNERY IM ASULISNERY”ay te inch e linelu.

26 06 2009
---

26 06 2009
Avo

Ha enqan pinda brnel zhoxovrtavarutyan uxin, vor arten ygav FIDH Martu iravunqneri mijazgayin federaciayi sev cucakum.Ba hly patkeracreq vor brnac chliner ur er hasnelu.

26 06 2009
Avo

Tvyal ancy u ira nmannery futbolayin diavanagitutyamb zhoxovrtavarutyun en qarozum.

26 06 2009
Գրեգ

Լավ ազատամառտիկ կլինի` իր հունական տակտիկայով ու հայկական ստրատեգիայով: Օրը կգա`էս ազգեր սիրողը մարտի դաշտում լավ պրոպոԳԱՆԴԻստ կաշխատի:

27 06 2009
Գրեգ

Եռանկյունաձև վզով մայկա-տռուսիկ կոստյումի հետ չեն հագնում,բալա:

27 06 2009
---

29 06 2009
GKH!!!

Es paronik sharmazanov@ nuynisk ira haskacoxutyamb(panyatnerov) lav tgha chi…. ink@ shistyorka el chi….ink@ serji andznakan zugarani tuxtna…. Bayc de……. (es veraberuma bolor Serjakannerin) ,mi moracek, vor PASHTON@ XIARA…mi or dzerkumta….mi or el Hetuykumt <es veraberuma konkret es paronik sharmazanovikin…. PAYQAR PAYQAR MINCHEV VERJ!!!!

29 06 2009
GKH!!!

HAXTELU ENK!!!

14 08 2009
Գրեգ

ՊՈՒՊՈՒԼիստական մարազմ:

4 11 2011
xcho

zoxovurd petq e shnorhakalutyun haytnel @ndimutyan@ vor esor mer ishxanutyunner@ amen inch anum en zoxovrdin dur gan es hamozvac em vor shutov shtkvelu a mer erkri vichak@ miayn te mi qich dux u aroxchutyun unena mer Serz@ oligarxnerin 100 tokos mtcni harkain dasht u amen inch lav klini

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: