Տիգրան Թորոսյան. “Հայաստանին այդպես էլ չեն բավարարում գործող կուսակցությունները”

16 06 2009

ttttttt

Առաջին անգամ ընտրություններին դուք հետեւում էիք անկախ հայացքով, այսինքն ոչ որպես հանրապետական կուսակցությունից: Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունները նախորդ ընտրությունների համեմատությամբ:

Կարծում եմ երկու ընտրությունները համեմատելը ճիշտ չէ: Համապետական ընտրությունները մի բան են, մայրաքաղաի ավագանու ընտրությունները այլ բան: Սակայն մեկ բան ակնհայտ է. նախագահական ընտրություններից հետո բազմաթիվ էին դժգոհությունները եւ երկուստեք երկխոսության հրավերները: Այս մեկ տարվա ընթացքում երկուսն էլ չկարողացան օրակարգ առաջարկել քննարկումների համար:

Երկխոսությունից եք խոսում: Սակայն ընդդիմության ներկայացուցիչների ընկերները բանտերում են: Այս պայմանը գոնե պիտի կատարվեր չէ՞, որ երկխոսություն սկսեր:

Կարծում եմ այս հարցը մի փոքր հուզական ժանրից է, որովհետեւ ցանկացած հարցի լուծում միշտ երկխոսությամբ է հնարավոր: Նախապայմաններ դնել երկխոսության համար, կարծում եմ, ճիշտ չէ: Այդ նույն պայմանները կարելի է առաջ քաշել նաեւ երկխոսության ժամանակ: Այնպես որ, թերեւս օրակարգ ձեւակերպել եւ ներկայացնել հասարակությանը եւ իշխանության, եւ ընդդիմության պարտականությունն էր: Հասարակությունը կտրված է բուն քաղաքականությունից: Այս պարագայում արդեն պարզ կլիներ`ուզում է արդյոք ընտրություններ լինեն, թե ընտրություններ իրենց կոնկրետ հավակնությունների համար են ուզում:

Լավ, ինչպես ե՞ք գնահատում Երեւանի ավագանու ընտրությունները որպես ընտրական գործընթաց:

Չեմ կարող կոնկրետ գնահատականներ տան, որովհետեւ գործընթացին չեմ նասակցել, սակայն արձագանքները, հրապարակումները ցույց են տալիս, որ ոչինչ չի փոխվել եւ անկեղծ ասած` հնարավոր էլ չէր, որ փոխվեր: Որեւէ նոր արդյունք ստանալու համար անհրաժեշտ աշխատանք է պետք տանել: Անհրաժեշտ է օրակարգ սահմանելը, ամեն հացի համար լուծումներ առաջարկելը:

Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-ի մանդատներից հրաժարվելը/Հարցը`Davo/:

Գիտեք, հասարակությունը մանդատներ չի տալիս միայն այն բանի համար, որ այս կամ այն ուժը կառավարի երկիրը կամ քաղաքը: Մանդատները հատկապես որպես ընդդիմադիր ուժ շատ կարեւոր են: Ընդդիմությունը պետք է հայտնաբերի սխալներ մեծամասնության գործողությունների մեջ եւ դրանք ներկայացի հասարակությանը: Հասկանալի է ՀԱԿ-ի դժգոհությունը ընտրությունների որակից, բայց աշխատելուց հրաժարվելը, ես կարծում եմ, լավագույն ճանապարհը չէ:

Ինչպե՞ս եք բացատրում Դաշնակցության եւ ՕԵԿ-ի ստացած արդյունքները այս ընտրություններում: Արդյո՞ք չեք կարծում, որ այս ընտրություններից հետո քաղաքական պատկերը խորհրդարանում չի համապաստասխանում իրականությանը:

Եթե սա լիներ խորհրդարանական ընտրություն, ապա կարելի էր խոսել այդ մասին: Ընդհանրապես երկրում ամեն տարի ինչ-որ ընտրություններ են տեղի ունենում, միթե նշանակում է, որ պետք է վերանայել նախորդ ընտրությունների արդյունքները: Խնդիրը այլ է, կարծում եմ: Ընտրությունների արդյունքները կուսակցություններին պետք է մտորելու առիթ տան: Դաշնակցությունը, իհարկե, այստեղ լուրջ հետեւությունների անհրաժեշտություն ունի: ՕԵԿ-ի արդյունքների պատճառների մասին շատ է խոսվել: Հիմնականում համաձայն եմ ասվածների հետ:

Մեր ընթերցողները հարցնում եմ` ձեր կարծիքով մոտ ապագայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ: Հարցը Davo-ի

Կարծում եմ, ոչ: Դրա համար նախադրյալներ չկան: Գիտեք, մենք զարմանալի երեւույթի ենք առնչվում: Այսօր եւ իշխանությունը եւ ընդդիմությունը տարբեր պատճառներով գրեթե նույն տեսակետներն ունի, օրինակ Ղարաբաղյան խնդիր, հայ-թուրքական հարաբերություններ: Իհարկե Կոնգրեսը ասում է, այդպես չէ: Բայց սկզբունքային մոտեցումները, ընդհանուր առմամբ, նույնն են: Մյուս կողմից մեր իշխանությունները այս ձեւով իրենց սպառել են, քրեական տարրերի ակտիվացումը իշխանության ներսում: Նաեւ Կոնգրեսին անդրադառնանք: Այստեղ մենք գործ ունենք մի մարդու հետ, ով կարողանում է իր ռետորական բարձր արվեստի շնորհիվ մարդկանց գրավել, բայց այստեղ էլ իրական եւ լուրջ քաղաքական հարաբերություններն ու հարցադրումները բացակայում են: Այ օրինակ այս ընտրություններից առաջ Կոնգրեսը “ժառանգությանը” ասաց` այս սրանք են ձեր տեղերը, ուզում եք, ուզեք: Որեւէ քիչ թե շատ հասունացած քաղաքական միջավայրում նման հարցադրումներ չեն արվում, անգամ, եթե դու ներքուստ որոշել ես արդեն: Եթե ուզում ես դաշնակիցներ ունենալ, պետք է նրանց հետ քննարկումներ ունենաս: Նույնն էլ վերաբերվում է հանրահավաքին առաջարկված պլատֆորմին: Չեն ասում`ահա ձեզ պլատֆորմ, դե եկեք աշխատենք: Պլատֆորմը քննարկում է նախապես:

Իսկ իշխանությունները քննարկու՞մ են իրար մեջ գործողությունները: Ապրիլի 22-ի համար քննարկել էին:

Ես իմ հրապարակումներում դեռ ավելի վաղ խոսել եմ այդ մասին: Հիմա էլ ասում եմ` բացարձակ անընդունելի են այդ գործողությունները: Այդ ճանապարհային քարտեղը մինչեւ օրս չի ներկայացվել հասարակությանը: Հայտարարության մեջ ասվում է, որ վերջնական, ամբողջական փաստաթուղթ է: Փաստաթղթերը, ըստ ընդունված արարողակարգի ներկայացվում են հասարակությանը անմիջապես: Անցել է տեւական ժամանակահատված, գրեթե երկու ամիս եւ ոչինչ չի ներկայացվել: Սա չափազանց խոցելի է դարձնում իշխանությանը: Երկու տարբերակ կա.կամ իսկապես կան մոտեցումներ, դրույթներ, որոնք բացարձակապես անընդունելի են եւ կարող են լուրջ դժգոհություն առաջացնել, կամ նման փաստաթուղթ ընդհանրապես չկա եւ դա ֆարս էր, որը նպատակ ուներ փրկելու նախագահ Օբամայի դեմքը: Նույն հարթության երկրներ չեն, այո, բայց մենք իրավունք չունեինք խաղալու ամերիկահայ ընտրողների վարկի հետ:

Հարցնում են` որտեղ էիք Մարտի 1-ին:/հարցը`fifiko/

Մարտի 1-ին եւ մարտի 2-ին Ազգային ժողովում էի, որտեղ պետք է լինեի: Միայն մեկ-երկու ժամով լուսադեմին տուն եմ գնացել քնել եմ ու նորից վերադարձել եմ ԱԺ:

Hayq (Armenia)-ի հարցը: Գրում է` Ջանգիրյանի հանդեպ դատավճիռը արդեմ կայացված է: Դուք Ջանգիրյանին քաղաքական բանտարկյալ, թե քրեական հանցագործ եք համարում:

Ես չեմ ուզում գնահատականներ տալ, հատկապես անձերի հետ կապված: Մեզ միշտ պակասել է երեւույթների նկատմամբ գնահատականները:

Ձեր կարծիքով ինչ-որ առաջընթաց կա՞ ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանի նախագահության ընթացքում /Davo/

ԱԺ նախագահի եւ առհասարակ խորհրդարանի աշխատանքը պետք է գնահատի ժողովուրդը: Սակայն կարող եմ մի քանի ընդհանրական գնահատականներ տալ: Ցավոք վերջին քննարկումները 2008թ բյուջեի կատարման, լայն քննարկման չարժանացան, ինչը երկրի լուրջ խնդիրները պետք է ցույց տար: Ընդունվող օրենքների որակը խոսում է այն մասին, ինչը ուզում են լսել ունկնդիրները: Ցավոք շատ հաճախ օրենքների նկատմամբ վերաբերմունքը ձեւավորվում է անձնական կամ խմբակային շահերից ելնելով, ինչը, իմ կարծիքով, անընդունելի է:

Պարոն Թորոսյան, ձեզ խնդրում են մեկնաբանել`արդյոք ներկա իշխանությունների կողմից վարվող քաղքականությունը նպաստավոր է/Գրեգ/: Հետաքրքիր է, ինչ է ասպվում մեզ մինչեւ տարվա վերջ/Tokish/: Եւ գրում են` Արդյոք մտադրություն ունեք նորից ակտիվանալ քաղաքական դաշտում/lilit/:

Ակտիվ, չգիտեմ ինչ ի նկատի ունեն: Ես իմ տեսակետները այս ընթացքում բավականին ակտիվ ներկայացրել եմ հասարակությանը: 3 մեծածավալ հոդված է տպագրվել այս ընթացքում, տպագրվել է ԼՂՀ կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում իմ հեղինակած գիրքը: Եթե ի նկատի ունեն որեւէ կուսակցության շրջանակներում ակտիվությունը, ապա սա լուրջ: Ցավոք սրտի այսօր Հայաստանին այդպես էլ չեն բավարարում գործող կուսակցությունները, որոնք պետք է որ խոսք ասեն: Եթե դրա պահանջարկը լինի, այդ ժամանակ կմտածեմ` արժե ներգրավել նմանատիպ գործողությունների մեջ, թե ոչ: Իսկ կանխատեսումների մասին միչեւ տարեվերջ, պետք է ասեմ, որ ԼՂՀ հարցում որեւէ լուրջ փոփոխություն չի կարող լինել: ՀՀ իշխանությունները դեռ շարունակում են ԼՂՀ փոխարեն հանդես գալ: Սրանք ակնհայտորեն հակասող մոտեցումներ են:

Վերջին հարցը, թերեւս երկար է: Մեջբերեմ: MM –ն գրում է` 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ հյուրընկալում էիք մի ուղիղ եթեր հաղորդման եւ պատմում էիք 27-ից դեպքերի մասին որպես ականատես, զանգահարեց ձեր դպրոցալան մի ընկերուհին, որն էլ նախ նկարագրեց, թե ինչ կիրթ ու ազնիվ տղա եք եղել դպրոցական եւ ուսանողական տարիներին, եւ այսպիսի մի հարց տվեց: Այն պահին, երբ Նաիրի Հունանյանի պահանջով բոլորիդ պառկել էիք հատակին, արդյոք մտքովդ անցավ, թե ինչպես է այս խեղճ ժողովուրդը այդ նույն վիճակում/հատակին պառկած/ ապրում: Այդ պահից միշտ էլ ուշադիր եմ եղել ձեր անձի նկատմամբ: Խնդրում եմ պատասխանել հարցիս, չեք կարծում, որ այն, ինչ կատարվում է հոկտեմբերի 27-ից մինչեւ այսօր, դուք ունեք ձեր մեղքի չափաբաժինը: Չեք կարծում, որ դուք մեկն եք նրանցից, որ կկոցեցին հոկտեմբերի 27-ը:

Բացարձակապես չեմ ընդունում երկրորդ հարցադրումը: Առաջին հարցադրման հետ կապված ասեմ, որ ոչ մինչեւ այսօր, այլ սեպտեմբերի 26-ը ես պատախանատվություն էի կրում երկրում կատարված բոլոր լավ ու վատ բաների համար, անկախ նրանից ես եմ արել դա, թե ոչ: Ուզում եմ հիշեցել, որ ես ՀՀԿ-ի անունից ես ասել եմ` անկախ այն բանից քանի ներկայացուցիչ ունենք խորհրդարանում մենք պատասխանատվություն ենք կրում երկրում կատարվող բոլոր իրադարձությունների համար: Ինչ վերաբերվում է ազնիվ եւ բարեկիրթ լինելուն, կարծում եմ դա պազրապես հատկանիշ է: Մարդը չի կարող իր կյանքի մի շրջանում ազնիվ լինել, մի շրջանում ոչ: Նման հարափոփոխ բնավորություն հնարավոր չէ: Ինքս չեմ փորձել որեւէ բան փակցնել եւ այն ժամանակ, եւ այսօր շիտակ ներկայացրել եմ իմ տեսակետները հանրությանը: Երբ ես իշխանության մեջ էի, այն ժամանակ էլ չէի ասում, որ իշխանության մեջ ամեն ինչ հարթ է: Բացարձակ: Միշտ խոսել եմ թերությունների, բազմակուսակցական համակարգի չկայացվածության, կոռուպցիայի մասին:

Եւ menk-ի հարցը: Հարգելի պարոն Թորոսյան, ինչու համարձակորեն չեք միանում ձեր ժողովրդին: Հավատացեք, ժողովուրդը սպասում է ձեզ:

Ես միշտ էլ ժողովրդի մեջ եղել եմ եւ այսօր էլ կամ: Միշտ հանգիստ քայլում եմ փողոցում, մարդիկ հանգիստ բարեւում են, խոսում են, ժպտում են: Կարծում եմ` սա ամենամեծ գնահատականն է: Առավել եւս երբ պաշտոնի մեջ չեմ:

Հարցազրույցի աուդիո տարբերակը, որը ձայնագրվել է օն-լայն հերարձակման ժամանակ կարող եք լսել սեղմելով այստեղ: Հիշեցնեմ, որ հարցազրույցը վարում էր Դիանա Մարկոսյանը եւ ես` Բլանշը կամ Շուշան Հարությունյանը ներկայացնում էի ձեր հարցերը: Հարցերը, որոնք մեր հյուրը չհասցրեց պատասխանել, խոստացավ պատասխանել հաջորդ հարցազրույցին, որը կլինի առաջիկայում:

Actions

Information

17 responses

17 06 2009
MM

Shnorhakalutyun!

17 06 2009
nazarian

Mard@ voch mi kartziq kam gnahatakan chuni.

17 06 2009
lilit

“Ես չեմ ուզում գնահատականներ տալ, հատկապես անձերի հետ կապված: Մեզ միշտ պակասել է երեւույթների նկատմամբ գնահատականները”:

Ջհանգիրյանի հետ կապված հարցը հենց երևույթին է վերաբերվում, այլ ոչ թե անձին: Աշոտյանի նման մի դեմագոգ էլ սա է, մարտի 1-ին էլ տնից ազգային ժողով էր վազվզում, ու գաղտնի շտաբի հետ էլ երևի թե ոչ մի կապ չուներ: Ու փրփուրը բերանին պատգամավորներին մանդատից զրկելն էլ ինքը չէր պահանջում: Սրա նմանները նույնքան վտանգավոր են, որքան ՀՀ վերջին երկու նախագահ հորջորջվողները, ներկայիս ԱԺ նախագահը և այլն:

17 06 2009
Hayq (Armenia)

Lxozvats xosker… Erevi haskacel e, vor ete shat xosi, havanabar parlament2 kvororshi iren evs kalanavorel, u ed depqum nuynisk iren qaxbantarkyal chenq hamari, dra hamar el dzayn chi hanum. Ayn jamanaka asum er. tox vchir@ lini, heto kasem. Hima vchir@ ka, bayc aseliq@ chka. Ays mard@ voreve dirqoroshum chuni, usti nranic harceri pataskhanner korzeln el sxal e!

18 06 2009
Myasnik Malxasyan

Exel a Jhangiryan te Ter Petrosyan. Srank nuyn kextot vochragorc hayreniqi davachannern en. Mez banter@ lcrin. Irenq el irenc gorcov zpaghum en.

Mnacink naxagah Serj Sargsyani huys-in. Xndrum enq paron naxagah hmaneri mez!

lilit bavakanin anpativ kin es. Amot em zgum ko tesakic.

18 06 2009
Hayrenaser

Irakanutyun@ levonakan mtaVORakanneri masin

ԿՈՒՅՐ ԱՇՈՒՂՆԵՐԸ
ԻՄԱ` ԼԵՎՈՆԻ «ՀՈԳԵՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ»

«Հոգեմտավորական» բառի հեղինակային իրավունքը պատկանում է Սուրեն Սուրենյանցին, որը ժամանակին Մատենադարանի հարթակից լևոնապաշտ գրողներին, արվեստագետներին ու զանազան յալանչիներին այդպես ներկայացրեց` հայտարարելով, թե «մեզ հետ, այստեղ հարթակում են մեր հոգեմտավորականները»:

Ովքե՞ր են դրանք, այդ «հոգևորները», որոնք 90-ականներին էլ էին գտնվում շահեկան վիճակում, այսօր էլ ավելի են փթթում ու բարգավաճում, բայց շարունակում են կուրորեն երկրպագել ֆյուրերին: Մեկին, որը երկիրն ավերեց, մոմ-նավթ-նավթավառով ազգին ծնկի բերեց ու դեգրադացրեց, և ՀՀՇ-ի շենքում ձևավորած վանոյական բանդաների, վազգենական հրացանավոր մարդկանց շնորհիվ յոթ-ութ տարի առոք-փառոք թագավորեց: Այդ հիմա է սույն «հոգեմտավորականների» շարքերում համաճարակ բռնկվել, և բոլորը, խոսքները մեկ արած, որոճում են Տեր-Պետրոսյանի թեզիսները, մասնավերապես` «ազատ քաղաքացի» լինելու կարևորության մասին: Ավելի եղկելի ու անբարո պահվածք հնարավոր չէ տեսնել, քան այն, ինչ այսօր ցուցադրում են լևոնական «հոգեմտավորականները», որոնք նույն 90-ականներին իրենց պատյանի մեջ մտած, անվրդով հետևում էին, թե երբ է ժողովուրդը շունչը փչելու: Դե, իսկ հհշական գեհենի տարիներին ազատ քաղաքացի լինելու կարևորության մասին, բնավ չէին մտահոգվում, քանզի Վանոն իրենց լափը (այն էլ առատորեն), ժամանակին հասցնում էր, հետն էլ հորթի միս ու շամպայն, իսկ ժողովուրդը կարող է սատակել, ոչ թե մտածել` ինչպես դառնա ազատ քաղաքացի:

Բայց այսօր լուսնահաչ են տալիս, բարբաջում են ազատության մասին, փորձում ժողովրդին ինքնագիտակցության բերել` հայտարարելով, թե պետք է բոլորն իրենց ազատ քաղաքացի զգան ու տեր կանգնեն իրենց իրավուքներին: Վանոյավազգենահհշական շրջանում, երբ ժողովուրդը գռզոյանոցի ժամկետանց աղբն էր ուտում և ցրտից սրթսրթալով, մոմի լույսի տակ մի կերպ գոյություն էր քարշ տալիս, իսկ փողոցում, օրը ցերեկով, Տեր-Սահակյանի բանդայի անդամները մարդկանց էին գնդակահարում, և արդեն մեկ միլիոն մարդ արտագաղթել էր երկրից, լևոնական մտավորականները դարան մտած ու լեզուները ներս քաշած, անհոգ ապրում էին` երջանկացած միայն այն փաստից, որ նախագահականում նստած հրեշն իր բարեհաճությանն է արժանացնում իրենց: Տեր-Պետրոսյանի մշտական վստահված անձերը` Հրանտ Մաթևոսյանը, Տիգրան Մանսուրյանը և Հակոբ Հակոբյանը իրենց գոհ ու երջանիկ էին զգում, երբ իրենց սիրասուն նախագահի ձեռքից վերցնում էին երկուհազարական դոլարները` իբրև մրցանակ: Սազը ձեռքներին իրեն գովերգելու ու լռության դիմաց. ՀՀՇ առաջնորդը այսպես էր պատվում գրողին, կոմպոզիտորին ու նկարչին: Ավելի ճիշտ նրանք պետության ու ժողովրդի մասին իսկի չէին էլ մտահոգվում (թերթեք ժամանակի մամուլը, չեք գտնի նրանց կողմից հնչեցրած որևէ ահազանգ կամ անհանգստություն, որ երբևէ զգացել են այս կամ այն հարցի առնչությամբ), և պատրոնն իրենց լռեցնելու խնդիր էլ չուներ: Կարևորը սեփական բարեկեցությունն էր, ինչն էլ ՀՀՇ-ն ջանում էր ապահովել: Ժողովուրդը սովից մեռնում էր, ցրտի ու մթի մեջ խարխափելով` իր չարքաշ ու անտանելի կյանքն էր անիծում, իսկ, օրինակ Հրանտ Մաթևոսյանն այդ դժոխային շրջանում շարունակում էր թագավորական տուրնեները` ամեն ձմեռ, ՀՀՇ-ի տրամադրած փողերով, «ժուժուն» կապած մեկնում էր Փարիզ` տարվա այդ ամիսներն այնտեղ անցկացնելու: Հերն անիծած ժողովրդի, կարևորը` ինքը փարիզյան լույսերի ու ջերմության մեջ ապրի: Ի դեպ, հետագայում Ամերիկայում նրա բուժման ու վիրահատության ծախսերը հոգաց գործարար Ռուբեն Հայրապետյանը, իսկ փառահեղ թաղումը կազմակերպեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, բայց գրողի կինը հոգեհանգստի ժամանակ բողոքում էր, թե քոչարյանական իշխանությունը սպանեց Հրանտին: Ավելի անամոթ բան հնարավոր չէր լսել: Իսկ գուցե մեռավ ՀՀՇ-ին իշխանությունից հեռացնելու դարդի՞ց: Սակայն կարևորը դա չէ, այլ այն, որ իբրև ժողովրդի «հոգևոր առաջնորդ», Մաթևոսյանը հհշական տականքին գովերգելուց բացի, ուրիշ ոչինչ չարեց` շարունակելով, ինչպես հհշականներն են սիրում ասել, լայն բացված աչքերով ու անտրտունջ հետևել, թե ինչպես է անդունդ գլորվում երկիրն ու ժողովուրդը: Նրա այդ կեցվածքն, ուղղակի, աններելի է, ինչպես և Տեր-Պետրոսյանի մյուս երկու վստահված անձերինը, որոնք, նույնպես մինչև 1998-ը այդպես էլ հանդգնություն չունեցան, թեկուզ մեկ անգամ, թեկուզ շա¯տ թույլ ու փափուկ, ընդվզել ժամանակի իշխանության այլանդակությունների դեմ: Գոնե մեկ անգամ ժողովրդին ցույց տալու, որ իրենք կենդանի դիակներ չեն, այլ դյուզն-ինչ տագնապած են Տեր-Պետրոսյանի պարտադրանքով նախամարդու կենսաձևին անցած ՀՀ քաղաքացիների մասին:

1998-ից հետո, երբ արդեն հետևում էին մնացել Տեր-Պետրոսյանի բռնակալությունն ու հհշական վայրագ իշխանությունը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանը, որին ահագին ոգևորել էր ՀՀՇ-ին իշխանությունից քշելու իրողությունը, քանիցս խոստովանեց, թե. «Լևոնը ի¯նչ անհուն քամահրանք ուներ սեփական ժողովրդի հանդեպ»: Եկավ 2007-ը, և այժմ արդեն հանգուցյալ ակադեմիկոսը անմիջապես փարվեց նախկին շեֆին ու գրկեց նրա ոտքերը, իսկ ակադեմիկոսի ԲՏՌ տիկինը` Գրիզելդան, թատերական հրապարակի հարթակից սկսեց բոցաշունչ ճառել` կոչ անելով հավաքվածներին, այսուհետ մտավորական բառը արտասանել կոշտ «ռ»-ով, այն բանի համար, որ մյուսները լևոնապաշտ մտավորականների նման չեն միացել «համաժողովրդական շարժմանը»: Ամուսինն, իհարկե, չկասկածելով իր Լևոնի հաղթանակին, մինչև ընտրությունները, մահկանացուն կնքեց, կինն ու դուստրը մյուս ԲՏՌ-ի հետ, մարտի 1-ին հարձակողական գրոհ կազմակերպեցին ոստիկանների վրա ու մի աննախադեպ լրբություն ցուցադրեցին:

Սակայն ակադեմիկոս Ղազարյանի` սրտխառնուք առաջացնող կերպարանափոխությունից առաջ, (ինչից հետո հասկացա, որ Տեր-Պետրոսյանից բացի, էլի շատ ատելի արարածներ կան, դիցուք, «հոգեմտավորականները», որոնցից, պարզապես նողկում եմ), նախ պետք է անդրադառնայինք մաեստրո Օհան Դուրյանին: Եթե հիշում եք, 90-ականներին, ՀՀՇ-ն նրան փոխարինեց Ճգնավորյանով, և մաեստրո Դուրյանը ո՜չ ընդվզելու փորձ արեց և ո՜չ էլ այդ տարիներին երբևէ հանդես եկավ «Երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ…» հայտարարություններով, ինչն ակտիվորեն անում էր 99-ից հետո` «Մտավորական ֆորումի» հետ համատեղ: Պատճառն այն էր, որ 98-ին վարչապետ Վազգեն Սարգսյանը մի զավեշտական հրամանագրով Դուրյանին նշանակել էր Օպերայի թատրոնի ցմահ դիրիժոր, բայց մեկ տարի անց նորմալ մարդիկ նկատելով անհեթեթությունը` վերացրին «ցմահ» հաստիքը, ինչից էլ անասելի զայրացած, ծերունազարդ մաեստրոն վազեց արմատականների ճամբար: Իսկ 2008-ին արդեն, չնայած վատառողջությանը, հաշմանդամի սայլակով հանգրվանեց միտինգային հարթակում` Տեր-Պետրոսյանի կողքին: Եվ մի կողմից աղոթում էր հեղափոխության հաղթանակի համար, մյուս կողմից` անիծում «վարչախմբին», ընդ որում, պարտադիր կրկնելով առաջնորդի որակումները` «ավազակապետություն» և այլն: Մեկը չկար հարցներ` ախր, ա՜յ մաեստրո, բա ինչո՞ւ 90-ականներին ծպտուն չէիր հանում, երբ դրվում էին «ավազակապետության» հիմքերը, թե՞ հավատում էիր, որ Տեր-Պետրոսյանի վերադարձի դեպքում վերականգնվելու է քո «ցմահ» հաստիքը:

ՀՀՇ-ն 1995-ին կացնային հրամանով փակեց Մայր թատրոնը, և նրա «պրիմադոննան» ` Վարդուհի Վարդերեսյանը. խոնարհաբար պապանձվեց, քանզի որդուն հհշականները գնահատել էին ու Մեծ Բրիտանիայուն դեսպան էին նշանակել: Իսկ երբ տարիներ առաջ ազատեցին դեսպանի պարտականություններից, մայրը, սպասելով Տեր-Պետրոսյանի վերադարձին, անմիջապես անդամագրվեց նրա աղանդին, ավելին` Հյուսիսային պողոտայում սկսեց ելույթներ ունենալ ու սրբացնել «քաղբանտարկյալներին»: ՀՀՇ-ն փակեց նաև Մալյանի թատրոնը` գործազուրկ դարձնելով դերասաններին, այդ թվում` Աշոտ Ադամյանին, իսկ այսօր նա, կռապաշտության շուրջպարի մեջ մտած, լպստում է Տեր-Պետրոսյանին: Եվ իհարկե, ուրախ ենք, որ 98-ից հետո վերաբացված թատրոնում կոնգրեսի առաջնորդի քուրմը` Ադամյան Աշոտը չկա, այլապես Սունդուկյանի անվան թատրոնի նման, Մալյանի թատրոնն էլ կվերածվեր հհշական որջի:

Լևոնապաշտների շարքում են Երվանդ Մանարյանը, Լևոն Խեչոյանը, Տիգրան Խզմալյանը, Արաքս Դավթյանը, իրենց իբր գրող ու բանաստեղծ համարող Կարինե Խոդիկյանը, Կարինե Աշուղյանը, Հրանուշ Խառատյանը և էլի շատերը, որոնց մեծ մասը մինչև 2008-ի գարուն տարբեր պաշտոններ են զբաղեցրել ու լիուլի օգտվել են «ավազակապետերից» բաղկացած իշխանության կերակրատաշտից: Սրանք ո՜չ 90-ականներին և ո՜չ էլ մինչև այն պահը, երբ պաշտոններին թամբած էին, երբևէ «ազատ քաղաքացու» դարդը չեն լացել, և ընդհանրապես իրենց պուճախներում վերընկած` սեփական կեղծ կենսագրություններն են «կերտել» ու «ավազակապետության» պայմաններում դարձել են «դեմք»: Եվ մարտի 1-ից հետո մեկը մյուսից բառ ու պատկեր փախցնելով` իբր հեծեծում են տասը զոհերի մասին, ինչպես օրինակ, Խոդիկյանը Խեչոյանից թռցնելով ինչ-որ բառեր (քանզի ունակ չէ, ինքնուրույն միտք արտահայտելու), շարունակ խոսում է քաղաքի վերևում թևածող ուրվականների ու ստվերների մասին: Քիչ է մնում որձկաս սրանց փարիսեցիությունից: Եթե ձեզ մտավորական եք համարում, ո՞վ էր ձեզ խանգարում կանխել ձեր պաշտած հրեշի ծրագրի իրագործումը: Եթե Լևոնի սիրուց կուրացած թուլացել ու հաճույք եք ստացել, նշանակում է` ձեր ուզածն էլ էր արյունահեղությունը և պետք չէ կատարված ողբերգությունից հետո գիշանգղերի նման կտցել «մարտի 1-ի» թեման` հեղափոխության կրակն անմար պահելու նպատակով, մանավանդ, որ ձեր կաղկանձներին ոչ ոք չի հավատում:

Կրկնում եմ, եթե սրանք քաղաքացիական դիրքորոշում ունենային դեռևս 95-96թ-ին, պետք է փողոցում լինեին` «սպարապետի» տանկերի դեմ, ինչը չեն արել: Հիմա ի՞նչ բարոյական իրավունքով են կտցահարում-շահարկում «Մարտի 1-ի» թեման:

Սրանց շարքում մշակույթի նախկին փոխնախարար Խոդիկյանից հետո (որն, իդեպ, հիշեցնենք, «Մարտի 1-ին» կառավարության փողերով ամերիկաներում էր ֆռֆռում), պակաս ուշագրավ չէ Հրանուշ Խառատյան «ֆենոմենը», որը կառավարության համապատասխան վարչություն գլխավորելու շրջանում հասցրեց օրինականացնել աղանդավորների գործունեությունը, իսկ պաշտոնից ազատվելուց հետո միանգամայն օրինաչափ էր, որ պետք է մաս կազմեր Լևոնի աղանդին` ընտանյոք հանդերձ: 2003թ-ին նույն Խառատյանը մինչև գիշեր հարցազրույցներ էր տալիս բոլոր լրատվամիջոցներին, երգում ընտրական համակարգը օրեցօր կատարելագործելու մասին, իսկ հիմա աղաղակում է ընտրակեղծիքներից ու նման այլ բաներից, միայն այն պատճառով, որ իր կուռքը մնացել է «բոռտին». չօգնեց որդու «հիմա» ճղավոցները: Մի առանձին դեպք է կատարելապես հոգեխանգարված Մարինե Պետրոսյան «ա»-յագիր բոլշևիկուհի բանաստեղծը, որը ամեն օր հհշական թերթի էջերը լցնում է համակարգը պայթեցնելու և տրաքեցնելու զառանցանքներով: Տեր-Պետրոսյանի ֆիասկոն վերջնականապես խելագարության է հասցրել Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանին, որը սուր նոպաները մի կերպ հաղթահարելով, գրում է. «Ես արհամարհում եմ իմ հայրենիքը»: Նման ողորմելիություն մենակ սրանից կարելի էր սպասել, որը, հուսանք, որ մի օր վստահաբար կգիտակցի` հայրենիքը ընդհանրապես արհամարհած ունի իրեն ու իր նմաններին:

Ի դեպ, Հայաստանի գրողների միության տեղեկատուում (հասցեագիրք) այսօր էլ խնամքով գրված է Վանո Սիրադեղյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի անունները: Ինչ կարելի է սպասել մի միությունից, որը բանդաներ պահող գլխակեր Վանոյին ու «Մարտի 1» սարքող Տեր-Պետրոսյանին շարունակում է համարել իր անդամը: Դրա համար էլ էդ «միության» կեսը, Անանյանի գլխավորությամբ, թաքուն ու բացահայտ պաշտում են հրեշին` հույս տածելով, որ մի օր էլ իրենք Վանո կդառնան: Իսկ Վանոն, դե չհիշեցնենք էլի, թե 88-ին ինչպիսին էր. «Նեղ օրերից մեկը» ստեղծագործության հերոսը սրա համեմատ ահագին «թռփոշ» կերպար էր, քանի որ Վանոն մինչև 98-ը սրա-նրա գինու բաժակների տակ եղածն էր լակում` օրը մաշելով Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի բակում, ստամոքսը մեջքին կպած, կեղտակորույս սև վերնաշապիկով. վերջապես աշխատանք էր գտել` Քանդակի բաժնում լաբորանտ էր ու սովից զկռտում էր: Համազգային շարժումը սրան սարքեց դեմք` վերջ դնելով տնվորի ու ուզվորի կարգավիճակին:

Ինչևէ, Տեր-Պետրոսյանի «հոգեմտավորականներից» բարևներ Վանոյին, որը նույնպես մարդկանց սպանելով ու թաղելով` զօր ու գիշեր մտածում էր, որ երկրում ազատ քաղաքացիներ շատ լինեն

18 06 2009
Hayrenaser

Levonakan mtaVORakanner kam mer azg-i axb@

Ինչևէ, Տեր-Պետրոսյանի «հոգեմտավորականներից» բարևներ Վանոյին, որը նույնպես մարդկանց սպանելով ու թաղելով` զօր ու գիշեր մտածում էր, որ երկրում ազատ քաղաքացիներ շատ լինեն:

18 06 2009
aro

mi nexazek srank hudai vordinern en erku arcatov hayrenik kzaxen

18 06 2009
Slava

Vax@ ev pogh@ storacnum en mardun.

18 06 2009
Վազգեն_Պ

Էս քաղաքական մեռելներին վերակենդանացնելու իմաստը որն է?: Եթե սույն պարոնը գլուխը կախ չծառայեր ավազակապետության կերտման գործընթացին որպես հլու կամակատար, նրա մասին այսօր ով էր իմանալու?: Հիշենք նրա կենսագրությունը. պառլամենտում հայտնվեց հայտնի եռյակի կողմից հեղաշրջումկատարելուց, ՀՀԿ անունով ֆաշիստական աղանդը Վ. Սարգսյանի կողմից սեփական “քաղաքական հենարան” սարքելուց ու այն բազմաթիվ պատեհապաշտներով լցնելուց հետո ու, իսկ հոկտեմբերի 27-ից հետո բացվեց սույն անձնավորության աստեղային ժամը` այլ պարագայում նա որևէ բարձունքի հասնել չէր էլ կարող, որովհետև միջակություն հանդիսացող կամազուրկ կամակատարներն այլ պարագայում պետական աստիճանակարգում այսպիսի բարձունքների չեն կարող հասնել: Մասնակցելով ռեժիմի բոլոր հանցագործություններին ի պաշտոնե`ու անտրտունջ, ընդհակառակը, բոլորս ենք հիշում սույն գործիչի հոխորտանքները, իսկ պատգամավորներին, մանավանդ հհկական փուռը տալու գործում իր մասնակցությունը եթե ինքը մոռացել է, ապա դա չի նշանակում, որ հասարակությունը կույր է: Եթե չլիներ Հ. Աբրահամյանի ԱԺ նախագահ դառնալու ցանկությունը, ապա սույն գործիչը մնալու էր նույն հոխորտացող անձը:
Իհարկե, հետաքրքիր է երևի թե ինչ մետամորֆոզների են ենթարկվում մարդիկ, բայց ոչնչությունների կարծիքները հասարակությանը հրամցնելը կարծում եմ անիմաստ ժամանակի վատնում է, որով էլ ի դեպ զբաղվում եմ այս տեքստը հավաքելով:
Սույն անձը պատասխանատու է ռեժիմի կատարած հանցագործությունների համար ու նրա մեղքի բաժինը կորոշվի օրինական իշխանություն հաստատելուց հետո` դատարանի միջոցով, այնպես որ իրեն չթվա, թե ինքը կապ չունի ռեժիմի հետ:

19 06 2009
Yerknaguyn Levonakanner

Srti meds uraxutyamb canucum enq mer sireli liderner Grzo Sukyasyan-Nikol Pashinyan zuyg-i psak-i araroghutyun@ vor teghi unecav Germanyo Dusseldorf qaxaqum. Mer liderner@ paxust-i mej siraharvel en mimyantz yev uzum en endmisht paxstakan mnal ayspisov amboghj mi kyank siraharvac mnalu hamar.

Shnorhavorum enq norapsaknerin yev maxtum ansahman paxstakan ser.

19 06 2009
Armen

Grzon vor het ekav, qez gtav u akanjneric brnec vonc es ergelu aj apushik?🙂

19 06 2009
Վազգեն_Պ

Hayrenaser (07:35:37)-ին
Դու վաբշե տո բեսամփ ազգային էլ կլնես, այսինքն էությամբ թուրք անունով դաշնակ:
Քուչի պացանների մեջ առանց տառասխալների թուղթ մրոտող էլ կա? Գրածդ մառազմը կարդալուց հետո ըստ իրականում իշխող գաղափարախոսության մի հարց է ծագում. Ստի մերը?
/ներողություն եմ խնդրում Բլանշից ու բոլորից, բայց ես թափթփուկի լկտիությանն ու փաստերի աղավաղմանն այլ կերպ պատասխանել չի կարելի/

19 06 2009
Avo

Hayrenaser-in
Inch shat e hetaqrqrum u es iroq shat kcankanai imanal te es gracy umn e, yev ov e ays axpi hexinaky,vor myusnel iran mtam te “H”-i texa drel u es ameny mechberela.
1988tvakanin amboxch azgn er kangnac mi martu pes.Ayo sharzhumy kochvum er HAYOC HAMAZGAYIN SHARZHUM u es inqs HPART EM AYD SHARZHMAN HAMAR(te heto ayd sharjumy darcav kusakcutyun inc da shat qich e hetaqrqrum).Ays axpy groxy erevi shat e moracel kam el sharzhman zhamanak na erevi DUBAYNERUM U ARABAKAN EMIRUTYUNNERUM e xexel dra hamarel texyak chi,isk ays axpy artarpoxy erevi cnvac chi exel, yev dra hamarel na chgiti. Texekacnem, vor henc ayd sharzhman yev Matenadaranic charer asoxneric meknel exel e ZHORI BALAYANY,vory nuynpes minchev 1998 tvakany eli charer er asum u kurcqer patrum HHSH ishxanutyan hamar.1998 tvakanic heto na anhetacav, mi qani tarov heto noric haytnvec.Ays angam urish dashtum, bayc ays angam voch zhoxovrti koxqin.Ba et payqary ur mnac? Balayany Arcaxi hamar grqer er grum,patmutyun er hishecnum,krvum er Arcaxi azatagrman hamar, ba hima ura? inchu cen chi hanum? ira xoxq koxki krvac txeqin en datum , ura korel? che inqy shat karevor gorc uni,inqy shat zbaxvac marta , iran tenc manr munr marti meker chen hetaqrqrum inqy dursa ekel navarkutyan` Evropanerna man galis.
P.S. Xorurt ktam 1988 tvakani masin shat zgush xosel SHARZHMAN veraberyal avelortutyunner chasel.

20 06 2009
Վազգեն_Պ

Hayrenaser-ին
Էդ ԿԳԲ-ական մառազմը ժամանակին, երբ Սերժիկը Լևոնի ոտքերը լպստոմ էր, “մոգոնած” կոմպրոմատ է, երևի?
Էդ հիմարությունները, որ գրում ես, որոշ դեպքերում քրեական հետապնդում են ենթադրում, ուր են փաստերը? “թե “Հայոց Աշխարհ” անունով գեբելսյան ոճով` ինչքան լկտի է սուտն, այնքան շատ կհավատան սկզբունքով հերյուրանքներ տարածելը կօգնի? Երևի այն, որ ժամանակին Սերժիկը Լևոնի ոտքերը լպստոմ էր, հոգեբանական պատնեշ է նաև քո նման ծախու ստախոսների և ժամանակին Լևոնի ոտքերը լպստող Սերժիկի համար, որ այսօր, եթեիրոքընդդիմությանըմեղավորեքհամարումմարտի1-իհամար,ապագործսարքեք,եթեչեքվախենումտակներդլցլեուց, Լևոնի, Դեմիրճյանի դեմ, թե չէ վայրահաչելը ու անկախ պետականության հիմնադիրների հասցեին լկտի ստեր տարածելը, անօրինականություններով սեփական ստամոքսային հարցերը լուծելն ազգի ապագայի հաշվին քո նմաննների տերմինոլոգիայով թրքություն է ու դու թուրք ես, որովհետև Հայաստանի գլխին ժամանակին Լևոնի ոտքերը լպստող Սերժիկի հետ միասին սարքում ես այն, ինչ թուրքը կարող էր միայն երազել:
Հ.Գ. Լևոնի կողքին ոտքեր լպստողներ չկան, քո սեփական և ժամանակին Լևոնի ոտքերը լպստող Սերժիկի ու նրա շուրջը հավաքվածների թուրքական մենթալիտետը մի փորձի տարածել հայերի վրա: Եվ քանի որ քեզ համար որևէ մեկին սատարելը ոտքեր լիզել է նշանակում, ապա շարունակիր ժամանակին Լևոնի ոտքերը լպստող Սերժիկի ոտքերը լիզել, կարող է, մեկ էլ տեսար, քո թուրքաբարո շրջապատում մի օր էլ քո ոտքերը լիզեն:

22 06 2009
Վազգեն_Պ

Hayrenaser-ին
Էդ ԿԳԲ-ական մառազմը ժամանակին, երբ Սերժիկը Լևոնի ոտքերը լպստոմ էր, “մոգոնած” կոմպրոմատ է, երևի?
Էդ հիմարությունները, որ գրում ես, որոշ դեպքերում քրեական հետապնդում են ենթադրում, ուր են փաստերը? “թե “Հայոց Աշխարհ” անունով թերթուկի գեբելսյան ոճով` ինչքան լկտի է սուտն, այնքան շատ կհավատան սկզբունքով հերյուրանքներ տարածելը կօգնի? Երևի այն, որ ժամանակին Սերժիկը Լևոնի ոտքերը լպստոմ էր, հոգեբանական պատնեշ է նաև քո նման ծախու ստախոսների և ժամանակին Լևոնի ոտքերը լպստող Սերժիկի համար, որ այսօր, եթե իրոք ընդդիմությանը մեղավորեք համարում մարտի1-իհամար,ապա գործ սարքեք, եթե չեք վախենում տակներդ լցլեուց, Լևոնի, Դեմիրճյանի դեմ, թե չէ վայրահաչելը ու անկախ պետականության հիմնադիրների հասցեին լկտի ստեր տարածելը, անօրինականություններով սեփական ստամոքսային հարցերը լուծելն ազգի ապագայի հաշվին քո նմաննների տերմինոլոգիայով թրքություն է ու դու թուրք ես, որովհետև Հայաստանի գլխին ժամանակին Լևոնի ոտքերը լպստող Սերժիկի հետ միասին սարքում ես այն, ինչ թուրքը կարող էր միայն երազել:
Հ.Գ. Լևոնի կողքին ոտքեր լպստողներ չկան, քո սեփական և ժամանակին Լևոնի ոտքերը լպստող Սերժիկի ու նրա շուրջը հավաքվածների թուրքական մենթալիտետը մի փորձի տարածել հայերի վրա: Եվ քանի որ քեզ համար որևէ մեկին սատարելը ոտքեր լիզել է նշանակում, ապա շարունակիր ժամանակին Լևոնի ոտքերը լպստող Սերժիկի ոտքերը լիզել, կարող է, մեկ էլ տեսար, քո թուրքաբարո շրջապատում մի օր էլ քո ոտքերը լիզեն:

23 06 2009
poxos

“yerknaguyni” srti mec uraxutyun@ haskanali e, qani vor or u gisher estex @nkac ir nman 7 e mangalis , vor ir het amusnana kam gone mi hat kzac zmpacni , chi stacvum , hima el kargin TXAMARDKANC anvan het e uzum xaxal. Hshi ay po…….ki lakot, nranq enqan TXAMARD en, vor voch qo vra ktqen, voch el mamait… Bayc qo @nkerneric mek@ mamat kshini mi or, mekn el qez u du bavararvac klres…. ANASUN

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: