Ուղղեք ձեր հարցերը Տիգրան Թորոսյանին

14 06 2009

torosyan

Հարգելի ընթերցողներ, օն-լայն հարցազրույցների ֆորմատում մեր հաջորդ հյուրը ԱԺ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է, ով պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր հարցերին: Ուղղեք ձեր հարցերը Տիգրան Թորոսյանին մինչեւ վաղը`հունիսի 16, ժամը 11:00-ին, իսկ արդեն ժամը 12:00-ին լսեք հարցազրույցը ուղիղ եթերում `սեղմելով այստեղ:

Հաջորդիվ համառոտ ներկայացնում ենք նաեւ Տիգրան Թորոսյանի կենսագրությունը:

Ծնվել է 1956թ. ապրիլի 14-ին Երեւանում: 1973-1978թթ. սովորել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում, միաժամանակ` 1976-1978թթ. Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում: Ավարտելով` ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների եւ ֆրանսերենի տեխնիկական թարգմանչի մասնագիտություններ:

1978 թվականից աշխատել է Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` որպես ինժեներ, ապա առաջատար ինժեներ, 1988-1995թթ.` ենթաբաժնի պետ եւ առաջատար գիտաշխատող: 1990թ. պաշտպանել է թեզ եւ ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան: Հեղինակ է այդ ոլորտին վերաբերող 10 գյուտերի եւ ավելի քան 30 գիտական աշխատանքների:

1995թ. սկսել է զբաղվել քաղաքագիտական ուսումնասիրություններով: Այս ոլորտում հեղինակ է մեկ մենագրության (ՙՀասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա՚), երկու տասնյակից ավելի գիտական եւ երկու հարյուրից ավելի վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են հայաստանյան եւ օտարերկրյա պարբերականներում եւ ժողովածուներում: 2006թ. պաշտպանել է թեզ եւ ստացել քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան:

1996-1998թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1997-1998թթ.` Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ ՙՀանրապետական՚-ի գլխավոր խմբագիր:

1999թ. մայիսի 30-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՙՄիասնություն՚ դաշինքի ընտրացուցակով, որը ձեւավորել էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Ժողովրդական կուսակցությունը: 1999-2003թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, 2001-2003թթ.` Ազգային ժողովի Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովի նախագահ:

2003թ. մայիսի 25-ին կրկին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 2003թ. հունիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, 2006թ. հունիսի 1-ին` Ազգային ժողովի նախագահ:

2003-2006թթ. եղել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, 2004-2007թթ.` ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ, 2006-2007թթ.` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների եւ պարտավորությունների կատարումը վերահսկող (մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 2007թ. հունիսի 7-ից մինչեւ 2008թ. սեպտեմբերի 26-ը` ՀՀ Ազգային ժողովի նախագահ:

1993 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության, կուսակցության խորհրդի անդամ, 1998-2005թթ.` ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, 2005 թվականից` ՀՀԿ փոխնախագահ, 2008 թվականի սեպտեմբերի 16-ից` անկուսակցական:

2006թ. պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության ՙՀայրենիքին մատուցած ծառայությունների համար՚ մեդալով, 2007թ.` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՙՍուրբ Մեսրոպ Մաշտոց՚ շքանշանով:

Ամուսնացած է, ունի դուստր:

Advertisements

Actions

Information

28 responses

15 06 2009
revolver

paron Torosyanin bolor harzery arden uxxvel en, patasxannern el haytni en. inchpes asum en harz chka:

15 06 2009
Գրեգ

Բարև Ձեզ պրն. Թորոսյան: Կարծում եմ, որ այս մեկ տարվա ընթացքում վերաձևավորվել և վերաիմաստավորվել են Ձեր վերաբերմունքը, գնահատականներն ու մոտեցումները արտաքին և ներքին քաղաքական, տեղի ունեցած և շարունակվող գործըթացների նկատմամ:
Որպես քաղաքական և պետական գործիչ,համարում եք արդյոք,որ Հայաստանի պետության ու ժողովրդի համար ներկա իշխանությունների կողմից վարվող քաղքքականությունը նպաստավոր է այսօրվա, վաղվա և ապագայի համար:
Շնորհակալություն: Հարգանքով`Գրեգ:

15 06 2009
lilit

Շատ դժվար է այնպիսի հարց տալ Տ.Թորոսյանին, որ վիրավորական չհնչի, ուստի որոշեցի մի սովորական չեզոք հարց ուղղել նրան`

Արդյոք մտադրություն ունեք նորից ակտիվանալ քաղաքական դաշտում ?

15 06 2009
---

15 06 2009
Tokish

Hetakrkir e, inch ee spasvum mez minchev tareverj???????

15 06 2009
Pahak

Shat gnahatum enq dser ari kecvack@ Mart-i mek-in Hayastani Hanrapetutyan dem gorcvac terroristakan gorcoghutyunneri kapakcutyamb. Harc:

Chek karcum vor Hayastanum arka charik-neri amenamec patasxanatu-n himnadir avazakapet Levon Ter Petrosyan@ yev nra yev HHSh-i steghcac hamakark-n e? Shnorhakalutyun

2d harc Duq tarperutyun tesnum eq aghandavorakan kazmakerputyunneri yev levonakan kazmakerputyan mijev?

15 06 2009
Gevorg

Nax harcs xndrum em mejberel amboxjutyamb ev bar ar bar.(mersi)
Paron Torosyan , chnaya& es inks dzez chem hamakrum, u dzez gnahatum em vorpes hayrenikin bacardzakapes voch pitani mard, kaxakaci , ev ayln, sakayn amen depkum haskanum em dzez arajnordox hogebanakan gor&onner@ ,ev mta&um em ,vor duk uxxaki chek gtel voch mi aylntrank dzer ,mexm asa& anardar varkag&i drsevorman jamanak,ete kopit asenk, chnaya& es inks gtnum em ,vor duk chek asosacvum “Tghamard” bari artahayta& imasti het…… bayc amen depkum paron Torosyan , harcs baraci hetevyaln e > Inch ek kar&um, ardyok dzer mej kgtnvi tghamardkutyun bardzranal matenadarani hartaki vra….. Nerexutyun xndrel joxovrdic , u nvirel dzer andz@ ays paykarin?
A1+ – i lragroxner…… Ete duk irok mer surb npatakneri u paykari koxmnakic ek…. duk henc ayspes el….. BAR ar BAR kpoxancek im gra& harc@ et vochnchutyan@…. torosyan anunov, vor@ im subektiv kar&ikov , arjani e darnal bantum inch vor hamaseramoli Siruhi.

15 06 2009
MM

Minchev harcis ancnel@ mi poqr naxaban… 1999 t. Hoktemberi 27 ic heto, erb hyur@nkalum eiq mi uxix eter haxordman u patmum eiq 27-i depqeri masin vorpes akanates, zangaharec dzer (ete hishoxutyuns chi dava&anum) dprocakan mi @nkeruhin, vorn el nax nkaragrec te inch kirt u azniv txa eq exel dprocakan (guceev usanoxakan) tarinerin , ev ayspisi mi harc tvec: Ayn pahin, erb nairi hunanyani pahanjov bolord parkel eiq hatakin (hoktember 27) ardyoq mtqovd ancav te inchpes e es xex& joxovurd@ ayd nuyn vi&akum( hatakin parkac) aprum (goyatevum)? Ayd pahic misht el ushadir em exel dzer andzi nkatmamb, misht cankacel em haskanal te der aprum e dzer hogum, te poxn u pashton@ taralucec ayn dastiarakvac u anbasir kerpar@ vorin kertel er dzer @ntaniqn u dproc@. Ev ete der kendani e hogin dzer mech, xndrum em patasxanel harcis; Cheq karcum,vor ayn inch katarvum e hoktemberi 27-ic minchev aysor, duq uneq dzer mexqi chapabajin@, cheq karcum vor duq mekn eq nrancic, vor kockecin hoktemberi 27@? Es heru linelov qaxaqakanutyunic, nuyn or@ , henc lur stacvec katarvaci masin, arachin mitq@ vor cagec , ayn er , vor sa robi u serjiki gorcn e(minchev hima vstah am dranum), mite duq chkraheciq? ev inchpes dzer @nkeruhin harcrec, hatakin parkac mtqovd chancav , te sranq inchi en @ndunak, vor sharunakeciq mnal sranc dzerqin gorciq (vor kogtagorcen u mi or el den kshprten)? Xndrum em chviravorvel, ev et berel dzer AZNIV anun@.

15 06 2009
menk

HARGELI PARON TOROSYAN ES HARGELOV DZER KRTUTYUN@ EV INTELEKT

HARGELI PARON TOROSYAN:
INCHU HAMARCAKOREN CHEK MIANUM DZER JOXOVRDIN:
HAVATACEK JOXOVURD@ SPASUM E DZEZ:
GUCE DUK INCH VOR BANIC VAXENUM EK BAYC DUK MEC KAYL KANEK AYDPISOV NAEV MAKRELOV DZER SXALNER@ VORONK GUCE TUYL EK TVEL AKAMAYIC:
HISHEK JHANGIRYRNIN GUCE NRA MEXKER@ TASNAPATIK AVELI SHAT EN BAYC NA ARDEN MAKRVAC E IR JOXOVRDI ARAJ:
HAVATACEK DUK ANSALOV IM XORHRDIN HETAGAYUM DZEZ SHAT ERJANIK KZGAK:KANZI JOXOVRDI SER@ BOLOR SERERIC VEHAGUYNN E:
MIACEK MEZ PARON TOROSYAN:

15 06 2009
fifiko

Ըստ ձեզ ինչ ասել է սկզբունքային մարդ, եւ դուք ձեզ այդպիսին համարո՞ւմ եք:
Որպես երկրի երրորդ դեմք, որպես ԱԺ նախագահ, ինչ էիք անում 2008 մարտի 1-ին, կոնկրետ այն պահին երբ անմեղ մարդկանց արյուն էր հեղվում:

15 06 2009
Hayq (Armenia)

Arden mi kani HHK-akanner hrajarvum en xosel qaxbantarkyalneri masin, usti Dze` vorpes nakhkin HHK-akani, uzzum em harcnel. Gagik Jangiryani handep datavchir kayacvats e. Duk Jangiryanin hamarum eq Qaxaqakan Bantarkyal, te Qreakan Hancagorts?

Blansh, kneres, bayc es harc@ enqan em talu, minchev nrancic mek@ hstak pataskhani! 🙂

15 06 2009
blansh

Հարգելիներս, շնորհակալություն ակտիվության եւ հարցերի համար, որ գրել եք եւ կգրեք գուցե: Սակայն, պարզապես ուզում եմ հիշեցնել, հարցեր ակնկալում ենք, որ լինեն կոռեկտության սահմանում, համապատասխանեն բլոգում գրելու պարզ կանոններին/ներողություն եմ խնդրում, բայց ստիպված եմ նորից հիշեցնել եւ վերջին շրջանում այդ հիշեցումի կարիքը, ցավոք, կարծես թե ավելի հաճախ է անհրաժեշտ լինում/ եւ լինեն ՀԱՐՑԵՐ եւ ոչ թե կես էջանոց տեքստեր, որոնց վերջում հարցական նշան է դրված եւ վիրավորանքից բացի/չեմ քննում համապատասխան հիմքեր կան նման կերպ արտահայտվելու, թե պրիմիտիվ զրպարտություն է/ այլ բովանդակություն չունի:

Եւ ժողովուրդ, ախր պահանջել նույն այդ տեքստերը եթերում կարդալը, մեղմ ասած, ձեռք առնել է առաջին հերթին մեզ, հետո համապատասխանաբար, մեր հյուրին: Եթե ձեզ համար նման “հյուրընկալությունը” սովորական է, ներեցեք, մենք խոսելու ոչինչ չունենք:

16 06 2009
Haykk

Blansh xosum eq kanoneric, korektutyunic, ev ayln.

qani angam im anun ogtgaorcelov blogum grel e en sovorakan hay, vor hima pahak anunov e handes galsi, qani angam zgushacrel em vor da es chem ev xndrel em heracnel u hetevel vor nman ban chkrknvi.

Bayc Duq voch miayn cheq heracrel, ayl im zgushacumic heto angam im anunic harc eq hnchecrel, vori hexinak es, chem ayl im anuna ogtagorcelov grel e im nshac vijvacq.

Ete nuynisk ushadir ches exel, husov em vor nman ban chi krknvi.

U mek angam el krknum em, ete es em hexinak, aysinqn iskakan Haykk -n e grox apa anvan koxqin henc ays patkern e, vor hima tesnum es, ayl depqerum es chem u pahanjum em vor jnjes.

16 06 2009
Haykk

verevi post aneluc chei nkatel vor arden Armen Badalyani patasxanneri bajnum patasxanel eq im harcin ev harcrel inchpes varvem, es nuyn ayntexi post naev aystex em dnum inch anelu patasxanov.

Hargeli Blansh,

ete ushadir lineq andz greluc araj nshum e ir anun ev mail toxum lracnum e mail.
Ev sranic elnelov cragir ir anvan dimac dnum e inch vor yurahatuk u chkrknvox patker.

Ev kap chuni te ed andz ayl hamakargchic kam ayl hostic, ayl Ip-ic kgri, ete na handes e galis nuyn anunov u partadir nuyn mail-ov apa ankax ir ip-ic u host-ic nuyn patkern e haytnvum.

Konkret im depqum ayn patker vor hima tesnum eq.

aysinqn cragir inch vor dzevov ays harci lucum tvel e uxaki petq e vor ayceluner dra nkatmamb ushadir linen, orinak es im anvan tak urishi grarum aneluc zgushacrel em.
Isk Dzer depqum erb harc eq hnchecnum ev naxapes zgushacum exel e , vor hnaravor e grox urishi` minch ayd blogum poster arac, anvan tak e handes galis, Duq shat hangist im asac patkeri mijocov karox eq haskanal kexciq.

Shnirhakalutyun.

16 06 2009
Davo

1.Dzer karciqov in4-vor araj@ndac ka Azgayin Zoxovum Hovik Abrahamyani naxagahutyan @ndhacqum?
2. In4pes eq gnahatum HAK-i mandatneric hrazarve@l?
3. Dzer karciqov artahert Xorhrtanakan @ntrutyunner klinen mot apagayum?

16 06 2009
Սոս Ավետիսյան

Հարգելի պարոն Թորոսյան: Որպես հավասարակշռված, բարեկիրթ և, այնուամենայնիվ, պարկեշտ քաղաքական գործիչ, ի?նչ եք կարծում, ժամանակը չէ?, որ ընդդիմության բոլոր շերտերը վերջապես հավաքվեն Հայրիկյանի շուրջ: Հայրիկյան ունեցող ազգը այսպես ապրելու իրավունք չունի: Եթե փորձելու եք Հայրիկյանին համեմատել որևէ մեկի հետ կամ նրան համարում եք ընդամենը վաստակ ունեցող նշանավոր քաղաքական մի գործիչ, ապա խնդրում եմ հարցիս պատասխանի վրա ժամանակ մի կորցրեք: Իսկ եթե այդքան ազատ մարդ եք այլևս, որ Հայրիկյանին հրապարակավ կարող եք տալ իր իսկական գնահատականը, այն է` մեր ազգային-ազատագրական պայքարի մեծագույն առաջնորդը, ապա խնդրում եմ պատասխանել:
Շնորհակալություն:
P.S. Հարգելի Ա1+, ժամանակի սղության պատճառով հազվադեպ եմ այցելում ձեր կայք, բայց քանի այցելել եմ, ասեմ, որ երբ դուք եթերում էիք, ես ձեզ համարում էի հհշ-ական, մի քիչ զզվելի, ոչ այնքան գրագետ, բայց նա, ով ինձ զրկեց 9:45-ի իմ ամենօրյա սննդից ու հույսից այսքան տարի, դեռ պատասխան է տալու:

16 06 2009
levon

Viravorvacnerin heru tareq

16 06 2009
mda

Haykk axper, es inch moment a? Uzum es vor es mardik matneric hot qashen, te du es, te du ches, jnjen-mnjen? Asenq nyun anunic 2 mard chi kara unena? Kam jani du qo mail-er@ chist es grum? Es orinak suti em grum. Hima es mardik vonc joken? Pahanjum em….. chem mi, karoxa mi hat el vaxacnes? Amota ape, koxic nayum em u hech sirun chi A1-i nkatmamb kam es axchka. Blansh, sax normala, chnexves.

16 06 2009
Artur

cheq patrastvum ardzaganqel LTP -i platformi mianalu arajarkin?

16 06 2009
lilit

Գևորգին,
Լիովին հասկանալով և կիսելով ձեր զգացմունքները այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ չի կարելի լրագրողից պահանջել նույն ձևով, բառ առ բառ կրկնել ձեր Թորոսյանին ուղղված մեսիջները: Գոյություն ունի լրագրողական էթիկա և լրագրողները պետք է հետևեն որոշակի նորմերի: Խնդրում եմ, մի վիրավորվեք, բայց փորձեք ձեր բացարձակապես ճիշտ մտքերին այնպիսի հարցադրման ձև տալ, որ հնարավոր լինի հնչեցնել ու ողորմելի Թորոսյանն էլ ինչ որ ձևով փորձի պատասխանել:

16 06 2009
Gevorg

Lilitin……. Lilit jan, ete chisht haskaca , duk lragrox ek(A1+-i)…. Nax petke nshem ,vor dzer ays ,karele asel , hogatar kayl@, mer’ harcadrum kataroxneris handep, shaat gnahatelie…. u gnahatva& e!. Hima kporcem patzabanel ays drutyun@,tal bacatrutyun vorosh hangamankneri, voronk ayl dzevov, kam teri en haskacvel dzer koxmic …. karox ek gnahatel im gra&@ vorpes poxadardz harganki nshan im koxmic Dzez!!!
Lilit jan, es @ndamen@ xndrel ey dzez Baraci KONKRET harcs mejberel , vochnchutyan het erkxosutyan jamanak…. im harc@ voch te amboxj textn er, ayl ays nshanic (>) heto grva&@…. aysinkn >
Inch ek kar&um, ardyok dzer mej kgtnvi tghamardkutyun bardzranal matenadarani hartaki vra….. Nerexutyun xndrel joxovrdic , u nvirel dzer andz@ ays paykarin?
kavelacnem mi mitk >
Es LIOVIN kisum em dzer kar&ik@ lragroxakan etikai ktrva&kov, u hamozva& exek inks indz shat , ev shat bacasakan, ev baris bun imastov Xaytarakva& kzgay ,ete im patcharov duk xaxteik ayd etikai kanonner@, ev inknert dzez viravorva& zgaik. Sakain ,es kar&um em, vor im ,konkret, Harci mej, chkar ayd viravorakan erang@….kani vor ,es parzabaneci ,te vorn er im Harc@….
PASTOREN teghi e unecel @ndamen@ sxal pox@mbrnum mer erkusi koxmic, huys , unem hima duk arden haskacak ,vor es chey xndrum amboxj text@ mejberel, ev chey cankanum dzez anharmar iradruytyan mej dnel)))
Amen depkum neroxutyun em xndrum mi bani hamar , vor im patcharov , duk stipva& ek exel ,voch te, kardal uxxaki mi pokrik harc, ayl amboxj mi text, ev pastoren im patcharov vatnel ek dzer jamanak@, ev niarder@…….. mek angam evs Neroxutyun Lilit jan))

16 06 2009
Arman

Hargeli Blansh, qani vor cinik banaxosneri sharq@ sharunakvum e xndrum em harcnel hetevjal@

Prn. Torosyan, cheq karcum vor patgamornerin glxic xpel@ aveli chisht voroshum karox er linel qan andzernamxeliutunic zrkel@?

P.S Hamel Blansh djan harcers mek mek ches tali, inchu? Che vor blogi interviewi kaif@ henc dranuma vor herustatesutiamb senc harcer chen hnchum?

16 06 2009
Haykk

Yes uxaki apshel mnacel em es inch ban patahec?

16 06 2009
lilit

Սիրելի Գևորգ, բաարձակապես կապ չունեմ ժուռնալիստիկայի հետ, Ա1-ի հետ կապս էլ այն է, որ սիրում եմ որպես անկախ և անաչառ լատվամիջոց, որի գործունեությունը բռնապետությունը խարխլելու միջոց է: Ձեր գրածները կարդալով էլ հրճվում եմ, քանի որ, եթե անկեղծ եք գրում, ուրախանում եմ գտնելով ևս մեկ մարդու, որը վեր է կանգնած ստրկության ճահիճը ընկղմվելուց, 5 հազարով ծախելուց ու միայն իր փորի մասին մտածեուց:
Ուղղակի, եթե ուզում եք ձեր հարցը հնչի, մի օգտագործեք այսօրվա հայերի մեծամասնության համար վիրավորական դարձած “տղամարդկություն” բառը և մի քիչ խմբագրելով ձեր հրաշալի հարցը, այսպիսի տեսք տվեք “Արդյոք կարելի է ակնկալել, որ մի օր դուք էլ կբարձրանաք մատենադարնի հարթակ ի պատասխան ժողովրդի այն սպասումների որ դուք ի վերջո հասակացել եք, որ հայրեիքը պետք է փրկել”:
Իմ կողմից ասեմ, որ ոչ մի բան էլ չի հասկացել, որովհետև միշտ էլ իմացել է, թե ինքն ինչ է անում:

16 06 2009
lilit

Հայկ, ինչ է պատահել?

16 06 2009
Gevorg

Lilitin!! > Lilit jan, saht vate ,vor du , chlinelov a1+-i lragrox, indz uxxutyun es cuyc talis….. es ejic uxxutyun karas cuyc tas menak tiko torosyanin…… 2 > isk inch veraberum e ko xorhurdnerin u kar&iknerin ,asem vor , kar&ikt lava iharke vor drakana im harci veraberyal…. ISK Xorhurdnerit karik@ chem zgum, u chen @Ndunvum, saht parz patcharov , vor@ nshel em gra&is skzbum!!! Chem uzum kopit artahaytvel, bayc kez cankanum em ,vor aynkan (nuynisk chgitem inchpes aveli gexecik artahaytvem, u vor hankar& kez chviravorem)…. bayc erevi kultura bar@ karelie ogtagor&el….. ES parz aseci u huys unem indz haskacar…. Xorhurdnerit karik@ chka, u chi karox linel! Gnahatakannert el (kani vor indz ein verabervum) asem vor nuynpes antarber em….
Isk inch veraberume TGHAMARD barin…… dra mej viravorakan ban chka….. asem avelin, tikon petke aveli shahagrgrva& liner ev urax , vor inch vor mek@ karox e gone huys tal nran ,vor mii or na karox e tghamardkain kayl anel ,ev ir srti xorkum iren hamarer tghamard……. kam lav aranc tgha bari (ir depkum) uxaxki MARD! , ayskan@ uxxaki tghamard bari veraberyal, isk @Ndhanrapes, nuyn dzer xorhurdi (tghamard bari het kaPva&) karik@ chunem.

17 06 2009
Haykk

mda im xeloq axper, 1 taruc avela es es blogum grum u kardum em ev handes em galis nuyn anunov` Haykk, ete nkatum es verjum erku k-yov, vorpeszi ayl Hayk eri het xarnelu harc chlini.
urish harca vor kan mardik vor shabat mek anun en poxum, bayc voch im depqum.

heto djvar chi haskanal, vor en mi hogin, vor patverov or 24 jam es bloguma, hatuk, ditavoryal im anunic verjin 2 shabatum anasun banera grum.
ev shater tesnelov im aun mtacum en vor esem, isk nra npatak hatuk daya, xarnel , qaos sarqel, rejiimi shaher spasarkel.

ev verjum kap chuni te chisht mail es grum te sxal, mievnuyna ete nuyn mailn es grum amen angam post anelis, apa qo anvan koxq haytnvuma nuyn patker.
im depqum ayn vor ka hima. isk erb kexcum en, inchpes orinak 16.06.09 im` Haykk anunic jam (17:54:34), apa patker poxvum e ev ayl e qan hima.
isk baci da mek angam voreve kompic post aneluc cragir qo tvyalner avtomat hishuma ev hajord angam, kariq chka noric lracnel qo anun u mail.

im pahanjner voch te sepakan cankutyunner en ayl ayn inch nerarum e blogi kanonner.

ha i dep arajin angam em handipum mda anun, bayc nenc tpavorutyuna vor du vaxuc grum es es blogum u hima haskanli chi te du erb inch anunov es handes ekel, inch iraric tarber kam ed pahin qez harmar poster arel, kam el miguce sovorakan nuyn hayn es, inchevice, qo paragyum es harc karevor chi, bayc vor mtaces khaskanas vor misht nuyn anunov handes ekox mardu hamar inchqan karevora.

18 06 2009
Hayk

Ին՞չ հարց կարելի է տալ մի մարդու, որ երբ պաշտոն ուներ ամեն ինչով օգնեց Հայաստանը կործանողներին, իսկ հիմա, պարզվում է իր մեջ ունի արդարամտության ինչ որ պաշարներ:
Անձամբ ես չեմ հավատում էդ տեսակ մարդկանց:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s




%d bloggers like this: