Մարդկանց առեւանգել եւ պահել են կիսավեր տնակում

14 06 2009

hands_bars_21

Մոտ 3-4 ամիս առաջ մեզ տեղեկացրին, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մոտակայքում գտնվող լքված ու կիսավեր մի տնակում գերեվարված մարդիկ են եղել։ Շտապեցինք Տավուշի մարզ(Շամշադին)։ Մեր նամակագիրը, ով մեզ տեղեկացրել էր այս ամենի մասին, նշել էր նաև Բերդ քաղաքի բնակիչ Ա. Զաքինյանի հասցեն, որը պիտի մեզ օգներ գտնելու այդ չարաբստիկ տնակը ու նաև որոշակի տեղեկություններ տրամադրեր այն անձանց մասին, ովքեր որ գերեվարված են եղել այնտեղ և ովքեր են եղել նման ոճրագործության կազմակերպիչները։ Ահա թե ինչ պատմեց մեզ Բերդ քաղաքի բնակիչ Ա. Զաքինյանը(ազգանունն ու անունը փոխված է), իհարկե միայն այն բանից հետո, երբ նրան ցույց տվեցինք այն նամակը, որում նամակագիրը խնդրում էր նրան օգնելու մեզ։ Պատմում է Ա. Զաքինյանը.

-Ես ընդհանրապես չէի ցանկանա խոսել այս ամենի մասին,սակայն մյուս կողմից էլ չեմ կարող մերժել տիկին Լուսինեի (անունը փոխված է) խնդրանքը օգնելու ձեզ,բայց ամեն դեպքում բացարձակապես ոչ մի հույս չունեմ,թե ինչ որ կերպ այս հարցը արդարադատորեն լուծում կստանա։ 2003 թվականին Լուսինեին ստիպում են,որպեսզի համագործակցի իրենց, հակառակ դեպքում խոստանում են սպանել նրա միակ որդուն, որն այն ժամանակ իր պատիժն էր կրում Հայաստանի կալանավայրերից մեկում՝ վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու… Նրա գործունեությունը կայանալու էր նրանում, որ պիտի կերակուր պատրաստեր ու իրենց իսկ ուղեկցությաբ տեղափոխեր այդ չարաբաստիկ ու լքված տնակը, ուր պահվում էին տարբեր պատճառներով առևանգված քաղաքացիները։ Նրան խստիվ արգելվել է շփվել բռնադատված քաղաքացիների հետ,որոնք փաստացի դարձել են ներկայիս ավազակապետական իշանության թրաֆիկինգի զոհը ։

Եվ ահա նրա հետ մեկնեցինք Բերդից ոչ շատ հեռու գտնվող լքված ու խարխուլ միջնադարյան կալանատուն հիշեցնող չարաբաստիկ այն տնակը, ուր հետո ինչպես մեզ ասաց Ա. Զաքինյանը, տիկին Լուսինեի պատմելով շատ մարդկանց ճակատագիր է որոշվել՝ բռնությունների, հալածանքների, կտտանքների ու տարատեսակ ճնշումների ենթարկելով նրանց։ Տնակը, որը կտրված էր արտաքին աշխարհից, առաջին հայացքից թվում էր շատ սովորական, բայց երբ մոտեցանք ու սկսեցինք զննել այն, առաջինը, որ շատ տարօրինակ թվաց, դա այն էր, որ պատուհանները ամուր փակված էին մետաղյա փոքրիկ դարբասներով, իսկ դրանց առաջնամսում երկաթյա ճաղերով գործվածք էր… Երբ հասանք դռան մոտ նկատեցինք, որ այն կոտրված է. վրան կախված փակ կողպեք կար, դուռը կոտրած էր կողափայտերի հետ միասին… Դուռը հրեցինք ու ներս մտանք, ու մեր դիմաց աստիճաններ էին, որոնցով իջնելով հայտնվեցինք տնակի ներսում: Փաստորեն տնակը կիսանկուղայն էր ներսից,իսկ դրսից նա սովորական տեսք ուներ. Ահավոր գարշահոտից բոլորիս աչքերն արցունքոտվեցին և շնչելը հետզհետե դարձավ անհնար։

Ներսում կար մի փոքրիկ վառարան, երկու մահճակալ, հիշեցնող՝ կալանախցի նառերը, պատուհանները ներսից շատ բարձր էին՝մոտ 1.5-2 մետր բարձրության վրա ու ներսից էլ կային երկաթյա ձողերով գործվածքները։Ներսում կար նաև մի փոքրիկ սեղան՝փոքրիկ փայտյա աթոռներով, որն ամրացված էր հատակին,իսկ հատակը հող էր. սեղանին դրված էր մի նավթալամպ, թիթեղյա հնաոճ սպասք և մի մեծ ջրի դույլ… Որքան էլ մեզ զարմանալի թվաց, բայց մահճակալներց մեկի տակից հայտնաբերեցինք կանացի դիմահարդարման պարագաներ, իսկ մյուսի տակից՝մանկական փաթաթաններ. ուրեմն կարելի էր հետևություն անել,որ այնտեղ եղել էին նաև կին և փոքրիկ երեխա։

Պատմում է Ա. Զաքինյանը,-2007-ի մարտ ամիսն էր, Լուսինեն գիշերը շատ ուշ ժամի մեր տուն եկավ, այլայլված էր, շունչը կտրվում էր, դողում էր ամբողջ մարմնով ու կցկտուր արտաբերած բառերից ոչինչ չէր հասկացվում։ Վերջապես երբ հանգստացավ մի փոքր սկսեց պատմել, թե 2003 ից ստիպված զբաղվում է գերեվարված մարկանց կերակրելով ու խնամելով։ Պատմում էր, թե ինչպիսի սառը դաժանությաբ են այդ մարդիկ վերաբերվել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հայտնվել են այդ տնակում…Պատմում էր, որ մի երկու հոգի միշտ հսկում էին տնակն ու ավելի ուշադիր էին, երբ ինքը կերակուր կամ ջուր էր տանում նրանց։ Իսկ վերջին զոհը եղել է մոտ մի 22-25 տարեկան կին՝ իր մանկահասակ աղջկա հետ։ Լուսինեն ասում էր, որ ամենից դաժան վերաբերվելեն նրա հետ՝ ենթարկելով ֆիզիկական ու բարոյահոգեբանական անասելի ճնշումների։

Լուսինեն լացակումաց ասում էր,- Եթե ես չօգնեի ու չկազմակերպի նրանց փախուստը,ապա նրանց մահը կմնար իմ խղճին…երեխան 1.5 տարվա ընթացքում,որ ապրել էր այդ դժողքում դարձել էր ուրվական, հիվանդ էր և նույնիսկ չէր կարողանում շնչել նորմալ։ Իսկ մայրը՝Հասմիկը խելագարվում էր կամ արդեն խելագարվել էր այդ աննորմալ իրավիճակից… ՈՒ եթե ես չօգնեի նրանց փախչելու այդտեղից, ապա համոզված եմ երկուսն էլ երկար չէին ապրի…Ես գիտեմ թե ինչ ցավ է զավակի կորուստը ( մեծ տղան զոհվել էր Արցախյան պատերազմում) չեմ ցանկանա որ նույնիսկ թշնամիս այդ ցավն ապրի։ Զաքինյանն օգնել էր, որպեսզի Լուսինեն գիշերով մեկնի Երևան, իսկ այնտեղից էլ վախենալով իր անվտանգության համար հեռացել էր Հայաստանից, բայց թե ուր էր այժմ այդպես էլ մեզ չհաջողվեց պարզել…

Մենք մանրամասն նկարահանեցինք այնտեղ եղած ամեն մի առարկա, հետո տունն ամբողջությամբ ներսից ու դրսից և հեռացանք այնտեղից: Հաջորդ օրը և դրանից հետո մոտ մեկուկես ամիս շարունակ փորձում էինք որևէ կերպ տեղեկանալ այն մարդանց վերաբերյալ ովքեր գերեվարված են եղել այնտեղ կամ նրանց մասին,ովքեր որ այդ մարդկանց ապօրինաբար պահել ու զրկանքների են ենթարկել։ Սակայն ապարդյուն էին մեր որոնումները,քանի որ մեզ ոչինչ չհաջողվեց պարզել նրանցից որևէ մեկի վերաբերյալ։ Մեր նամակագիրը՝ տիկին Լուսինեն, նամակում մեզ խնդրել էր, որպեսզի ոչ մի դեպքում չդիմենք օրինապահների օգնությանը, քանի որ իր համոզմունքն էր հայտնել, որ այդ ամենում իր ակտիվ կազմակերպչական մասնանակցությունն ունի ոստիկանությունը, ու որ նրանց դիմելով ոչ միայն օգնություն չենք ստանա, այլ նաև կարող ենք վտանգել թե՛ մեր, թե՛ այն մարդկանց ազատությունն ու կյանքը, ովքեր արդեն ինչ որ կերպ ազատվել են այդ բարբարոս-գազանների ճիրաններից… Որոշակի ջանքերից հետո մեզ հաջողվեց զրուցել մարզպետ Վարուժան Ներսիսյանի հետ, որը հասկանալով թեմայի էությունը կտրուկ հրաժարվեց մեզ հետ զրուցելուց և շատ հայավարի մեզ դուրս հրավիրեց ու այլևս նա դարձավ չափազանց անհասանելի…

Ամեն դեպքում որոշեցինք դիմել ոստիկանությանը՝հուսալով արդարացի ու անկողմնակալ պարզաբանում և լուծում կտրվի այս ամենին։Փորձեցինք հանդիպել ոստիկանապետ Ամիրյան Սուրիկի հետ։ Մոտ մեկ ամիս տևած մեր ջանքերի շնորհիվ վերջապես մեզ հաջողվեց հանդիպել նրա հետ։ Պատմեցինք մանրամասն այն ամենի մասին ինչ տեսել ու լսել էինք այդ չարաբաստիկ տնակի հետ կապված։ Զարմաալին ու շատ տարօրինակն այն էր, որ այդ ամենից ավելի նրան հետաքրքում էր, թե արդյո՞ք չգիտենք ուր է այժմ նամակագիրը,- Նույնիսկ չտիրապետելով իրեն ասաց,-Այդ ո՞վ է եղել այդ խիզախը, որ համարձակվել է այդ հարցում ձեզ օգնել (մենք նամակագրի, առավել ևս Ա.Զաքինյանի ինքնութունը թաքցրեցինք՝ ներքուստ հավատալով տիկին Լուսինեի համոզմունքներին՝ որն է-ոստիկանության կրիմինալ գործունեությանը)…

Մեզանից վերցեց ֆոտոխցիկը և խոստացավ, որ շատ արագ լուծում կտրվի այս հարցին և նորություն լինելու դեպքում կտեղեկացնի մեզ։ Մի քանի օր անց կրկին հանդիպեցինք Տավուշի ոստիկանապետ Ամիրյան Սուրիկի հետ։ Նա մեզ ընդունեց շատ սառը, արհամարհական կեցվածքով, ինչը չափազանց տարօրինակ թվաց հենց առաջին հայացքից։ Երբ հարցրեցինք, թե արդյո՞ք որևէ նորություն չկա, նա շատ գռեհիկ ու ջղայն տոնով պատասխանեց,-Դուք լավ կանեք հեռանաք այստեղից, և քիթներդ մի խոթեք այն ամենի մեջ, ինչը ձեզ ընդհանրապես չի վերաբերում։ Մոռացեք այն ամենն, ինչ որ տեսել ու լսել եք, այդ թվում նաև մեր հանդիպման մասին,հակառակ դեպքում՝ ձեր կյանքը կդարձնեք քաոս, իսկ ավելի կոնկրետ՝ես կլինեմ վերջին մարդը ում դուք տեսնում եք… Առավել ևս լավ կանեք ինձ հայտնեք այն մարդկանց տվյալները, ովքեր օգնել են ձեզ և ովքեր որ գիտեն այս ամենի մասին…

Նա մեզ վերադարձրեց մեր ֆոտոխցիկը, որտեղից ջնջել էին բոլոր այն նկարները,որ նկարել էինք տնակում ու տան շրջակա միջավայրում… Մեր հարցին, թե ու՞ր են նկարները,պարոն Ամիրյանը նույնիկ չպատասպանեց էլ, այլ ընդհամենը խորամանկ ժպտաց ու ստոր հայացքով մեզ ուղեկցեց դեպի դուռը։ Մենք հանդիպեցինք Ա. Զաքինյանի հետ, որը մեզ տեղեկացրեց շինարարութան
մասին, որը տեղի էր ունենում տնակի շրջակայքում կամ քանդում էին այն կամ վերանորոգում։ ՈՒղեվորվեցինք դեպի այն խորհրդավոր տնակը, բայց ճանապարհին մեզ կանգնեցրին ոստիկանության աշխատակիցները և ապօրինաբար սահմանափակեցին մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը…

Մեզ մնում էր միայն վերադառնալ Երևան ու Երևանից ընթացք տալ մեր հետաքննությանն ու փորձել առավել տեղեկութուններ հավաքել այս ամենի վերաբերյալ։ Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ կարող են ինչ որ տեղեկություն տրամադրել այս թեմայի վերաբերյալ, ապա կապվեք մեզ հետ հետևյալ հասցեներով` lragrogh@rocketmail.com lragrogh@inbox.ru Հարգանքներով անկախ հետաքննող լրագրողներ՝Գայանե Մխիթարյան, Արտակ Հովսեփյան, Նարինե Համբարձումյան, Գարեգին Բադալան, Ստեփան Մնացականյան

Ե.Գ. Նամակում, որ ուղարկել էին հետաքննության հեղինակները մեր խմբագրություն, ասվում էր, որ հրապարակելով այն օգնած կլինենք իրենց եւ հասարակությանը: “Ա1+”-ը պատասխանատվություն չի կրում նյութում տեղ գտած փաստերի հավաստիության համար: Ինչպես նաեւ, մենք չենք կարող հաստատել կամ հերքել նյութում արծարծվող փաստերի իսկությունը:

Advertisements

Actions

Information

13 responses

15 06 2009
Hayk

Mi terutyun vory im karciqov kareli er chanel, da e minchev nkarahanumnery pashtonyanerin cuyc taly petq er patchen anel ev pahel, da bavakani kogner mexavornerin gtnelu hamar.

15 06 2009
Arsen

Yes Hamazayn em Hayki mtqin vor petq er ampayman tvyal CD kam zapis@ copy aneyq yev tayq et takanqneri hayastani oligarxnerin uxaki iranq martaspanner en u kazmakerpichnernen es ameni shat cavum em nman depqi kam depqeri masin mez chi sazum hayeris amot iranc uxaki es paragayum iranc axchikner@ kam torner@ petqa @ngnen turqi zer@ mi hat qammen arunner@ vor xelqi gan chnayac Astvac bereluya iranc dem@ chem anicum uxaki esor martkanc kyanqnen xlel martkanc hascrel en gji hamakarg uxaki inch a sem hnaravorins porceq mi ardyunqi hasneq shat kuzem tvyal martik patjven kam gndakaharven uxaki esorva mer te vostikanutyunic te ishxanutyunic xer chka voch mi ardyunqi cheq hasni vorov iranc kazmakerpacna mi xosqov Astvac zer het

15 06 2009
Arsen

Դժվար է պատկերացնել, որ լրագրողները էդպես միամիտ իրենց մոտ եղած նյութը տվեցին, շատ լավ հասկանալով թե ինչ երկրում են ապրում:
Հենց դա էլ անհավատալի է դարձնում այս պատմությունը: Չնայած հիմա Հայաստանում ամեն ինչ հնարավոր է:

15 06 2009
New York

Դժվար է պատկերացնել…
ARSEN ամեն տեղ էլ առևանգում են առանց դժվարության էլ պատկերացրու

15 06 2009
New York

Դժվար է պատկերացնել…
ամեն տեղ էլ առևանգում են առանց դժվարության էլ պատկերացրու

15 06 2009
Haykk

Hargeli nyuti hexinakner derevs aprili 22-in payqar.net kayqum haytnvel er nman mi patmutyun, vor shat nman e dzer patmacin ev es hndhanrutyun em tesnum, u im karciqov xosq henc nuyn hntaniqi kam nuyn erevuyti masin e.
Aveli manramasn nayeq var nshvac hasceov.

http://www.payqar.net/?p=1061

Es inqs shat shahgrgrvac em imanal nman patmutyan veraberyal voxj chshmartutyun u im hnaravorutyan chapov masnakcem dra mexavorneri patjman u hasanelin stanalu gorcin.

P.S. Blansh ev a1+ lragroxner kxndrei hastatel ardyow tvyal nyuti tak irenc anunner grac ankax hetaqnnox lragroxnerin chanachum eq te voch, nranq irakan demer en te hnarovi?

15 06 2009
a1

1

15 06 2009
lilit

Այո, կարծում եմ Պայքարում հենց նույն դեպքի մասին է գրվել: Չկասկածելով դեպքերի իրական լինելուն, այնուամենայնիվ կասկածում եմ, որ լրագրողները ճիշտ են նկարագրում իրենց կատարած քայլերը: Ոստիկանությանը չդիմելու զգուշացումից հետո, կարծում եմ նրանք պիտի փորձեին հրապարակայնացնել այդ փաստերը ՀԱԿ-ի ու հասարակական կազմակերպությունների միջոցով: Նրանց գործողությունների անտրամաբանականությունը մի տեսակ կասկածելի է թվում:

17 06 2009
Paparacci

lilit jan, inchi masin es xosum axr?? inch hasarakakan kazmakerputyunner, inch orinakan chanparhner…? inch antrabanutyan masin es xosum du????
isk inchi hayastanum der tramabanutyun el ka???? ed vorn a>??? ed vor tramabanutyamb marti 1 in gndakaharecin joxovrdin, u der pashtpanvox koxmi andamnerin el datecin u der datum en??? es inch eq xoracel saxd??? duq ho lusnic cheq ijel??? isk ardyoq qez kaskatseli chi tvum ayn past@, vor esor baci xosqeric menq vochinch chenq anum..?? mite zarmanali u anhavatali chi tvum dzez ayn past@, vor esorva mer shat sireli @nddimutyun@ miayn charum e cavoq srti, isk <> gortsum en…? normal a sa??, senc piti lini??? ardyoq galu a inch vor mi or vor ays ameni hamar inch vor mi oligarxi lakot patasxan a talu asenq en bani hamar, vor ira papayi jpov mard a qcum avtoyi tak, helnum tenum a mahacel a, nstum qshum u gnum a, isk mi qani or heto asum en, vor inch vor aranc hamarneri 06 a exel vraerti entarkats meqenan??? duq haskanum eq es inch em asum?? guce sa dzez hamar manruq harc a, bayc ete manruq a, uremn gone cuyc tveq indz mi orinak vor gone senc mi manruqi hamar patasxanatvutyan entarkvats lini inch vor mi hastavzi lakot.. chka tenc ban!!! es mer xexch u krak @nddimutyunn inch ani es gel u gazanneri dem@ vonc arni??? sax ashxarhn esor robin u serjin dzer a brnum, achqakaputyun en anum te evropan, te rusastan@, te amerikan u mnacats hzor erkrner@… neenc vor zarmaci qo isk erkri karavarutyan u qo erkrum ch@ntrvats bayc kayacats prezidentid anuxex gortselavochi vra, u nra dzerqer@ chbrnox ashxarhi hzorneri vra!!!

17 06 2009
Պայքար

Խնդրում ենք տրամադրել արված լուսանկարները և տեսանյութերը: Դրանք կարող եք բեռնել որպես zip ֆալեր http://www.payqar.net/?page_id=533 -ի օգնությամբ: Ֆայլի առավելագույն ծավալը 2MB է:

Շնորհակալություն
Payqar.org

18 06 2009
general

kartazek Ղարաբաղի կոչը Ադրբեջանին hotvaz@ mer generalner@ varum en irans zanaz@ hetker@ korznelu hamar /im kriminal hayastan>

19 06 2009
Armen

es patmutyun@ lriv heqiati e nman.es dem chem, vor or@ cerekov, joxovrdi achqi araj karox en mard gndakaharel u patasxan chtal.isk es heqiat@ shat vat grvac interviu e evropakan erkrneri hamar,erevi ver@ nshvac @ntaniqin petq e exel terti tesqov hastatel asacner@.texic mer erkir@ varqabekvac e ,indz tvum e charji nman hodvacner tpel andznakan npatakneri hamar.

7 08 2011
hay

isk qez chi tvum ,vor ————— poxaren mi tiqya koxqerd nayes, balqyam tenas inch a katarvum, h@??? azgid, kam senc asats hayastancinerin hetsnel a ir isk ishxanutyun@ u aranc nalelu qshum a depi mut anhaytutyun!! isk du asum es heqiat u andznakan npatakner,… tnashen, ashxarh@ chopov chi tsaskats, vor mekà bacahaytecin?? hoktemberi 27-@??? te marti 1@??? baaaa… isk ed inchi ches asum , vor hoktemberi 27@ texov heqiat er, xi ches zarmanum dra vra?? te da qez u qo nmannerin dzerntu chi?? Bolor—————-n em asum DZERQNERD HERU TAREQ MER ERKRIC, ——————!!!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s




%d bloggers like this: