Աժ պատգամավոր, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր հարցերին: ՀՅԴ-ն հանդես է գալիս “Սա Երևանն է, այստեղ դու տանն ես” կարգախոսով եւ ընտրել է զանգվածային, թաղային և բակային հանդիպումների տարբերակը: Ծանոթացեք Արվիկ Մինասյանի կենսագրությանը, կուսակցության նախընտրական ծրագրին եւ քարոզարշավի`ՀՅԴ-ին վերաբերվող նորություններին հաջորդիվ:
Արծվիկ Մինասյան
ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Ծննդյան վայրը, օրը`
1972թ հունվարի 1-ին, Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում
Ներկա Աշխատանքը
ՀՀ ԱԺ պատգամավոր Կրթություն
1990-1995թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը
Աշխատանքային փորձ
1996-1999թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում որպես մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ:
1998թ. սկսած դասախոսում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:
1999-2000թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ:
2000-2005թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել եւ աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամի պաշտոնում:
2004-2005թթ. դասախոսել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 2005-2006թթ.` նաեւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայում:
2005-2007թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել եւ աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:
Կենսագրություն
1995-1998թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրան:
1997-1998թթ. կարճաժամկետ ծրագրերով ուսումնառությունը շարունակել է Մոսկվայում, Վաշինգթոնում եւ Նյու Յորքում` մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին:
1997-2001թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում` իրավագիտություն մասնագիտությամբ:
2000թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտության թեկանածուի գիտական աստիճան: 11 գիտական հոդվածների հեղինակ է:
2004-2005թթ. դասախոսել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 2005-2006թթ.` նաեւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայում:
Անձնական Ինֆորմացիա
Ամուսնացած է, ունի երեք երեխա
Այլ
ՀՅԴ կուսակցության նախընտրական ծրագրի հետ կարող եք ծանոթանալ այստեղ`
http://www.qaghaqapet.am/nax_crag.php
Արծվիկ Մինասյան.«Ես երբեք սուտ չեմ խոսել»
22:07 | Մայիս 13, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Մայիսը խորհրդանշական է հատկապես դաշնակցության համար. մայիսի 28` ՀՀ առաջին հանրապետություն, որը կերտվել է դաշնակցական պայքարով, Շուշիի ազատագրում, որը մեր դաշնակցական ընկերների 80 տոկոսի կյանքի ներդրման շնորհիվ էր»,- այսօր Արաբկիր համայնքի Հրաչյա Քոչար 17/1 շենքի բակում` Անդրանիկ Զորավարի հուշարձանի մոտ ՀՅԴ քարոզարշավի ժամանակ հայտարարեց Ռուզան Առաքելյանը:
Իր խոսքի ավարտին նա հավաքվածներին կոչ արեց` այս հաղթանակների ներշնչանքով մայիսի 31-ին գնալ եւ ընտրել մի քաղաքական ուժի, որը «պայքարել է հաղթանակի համար եւ այն նվաճել է ի շահ երկրի, ժողովրդի»:
Իսկ ըստ ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանի` մայիսի 31-ի հաղթանակը լինելու է արդարադատության հաղթանակը, որը լինելու է յուրաքանչյուր հայի, քաղաքացու, երեւանցու հաղթանակը: «Հունիսի 1-ին այդ հաղթանակը տոնելու ենք հրապարակում, ազգովին եւ ամբողջ Երեւանի բնակչությամբ»,- ոգեշնչված հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ երբեք սուտ չի խոսել, անաշխատ եկամուտ չի ունեցել ու չի ունենա, միշտ ձգտել է ու կձգտի լինել արդարամիտ, ճշմարտախոս: «Ձեր ձայնը տալով մեզ` դուք հավատացած եղեք, արմատախիլ ենք անելու անարդարությունը, վերականգնելու երեւանցու արժանապատվությունը: Լինելով բազմազավակ ընտանիքի զավակ` ես այդ ամենը ձեզ երաշխավորում եմ ու ապահովելու եմ»,- վստահեցրեց նա:
Արաբկիրում ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, ՀՅԴ ավագանու թեկնածու Դավիթ Սարգսյանը: Նա կոչ արեց այս ընտրություններին այլեւս չսխալվել, հակառակ դեպքում դա ճակատագրական կլինի: Նա խոսեց Երեւանի մասնատվածության մասին, երբ մայրաքաղաքի թաղամասերը ճանաչում են այս ինչ անձով: Նրա ասելով` Երեւանի տարբեր թաղամասեր բաժանվել են բդեշխությունների, որն անթույլատրելի է եւ վիրավորում է յուրաքանչյուրիս արժանապատվությունը:
Իսկ ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Հրայր Կարապետյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որ երբ դուրս եկավ կոալիցիայից, մյուս կուսակցությունների նման ցնցումներ չունեցավ: Ըստ նրա` դա է վկայում այն, որ այդ քայլին հետեւեցին դաշնակցական շատ պաշտոնյաների կամովին հրաժարականները, որը խոսում է հավատարմության ու կայուն գաղափարների մասին;
Վերջում Հրայր Կարապետյանը նաեւ ավելացրեց, որ ՀՅԴ-ն այն ուժն է , որ երբեք մեկ այլ քաղաքական ուժի չի քննադատել, թեեւ իրեն ամեն կերպ փորձում են ճնշել: «Միեւնույն է` դա ձախողվելու է, քանի որ ՀՅԴ-ն այսօր ընդդիմություն է եւ անկաշկանդ է»,-ասաց նա:
“Նա, ով ձայն տա ՀՅԴ-ին, նա վերականգնելու է հայի հպարտությունը”:
21:48 | Մայիս 08, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
“Սիրելի հայրենակիցներ ես քաջ գիտակցում եմ, որ գտնվում եմ Ավան համայնքում, որը Երեւանի այն հազվագյուտ համայնքներից մեկն է, որը շահեկանորեն տարբերվում է մնացածից”,- այսօր Ավան համայնքում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը:
Այս խոսքերի վրա ներկա գտնվող շատ ավանցիներ գլխով համաձայնության նշան տվեցին: Ինչպես նշեց ավանցիներից մեկը. “Մենք մեր թաղապետին շատ ենք սիրում եւ ամեն հարցում մենք նրա կողքին ենք”: Նշենք, որ Ավանի համայնքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ նախընտրական ցուցակով 2-րդն է:
Արծվիկ Մինասյանն այնուհետեւ, նորից դիմելով Ավանի բնակիչներին, շարունակեց իր խոսքը. “Բայց ես վստահ եմ, որ սա Ավանի վերջնական պոտենցիալը չէ. Ավանը շատ ավելին կարող է ունենալ, ավանցին շատ ավելի լավ կարող է ապրել, եթե ընդհանուր Երեւանի կառավարումը այնպիսի մարդկանց տեղ հատկացնի, որոնք իսկապես բարոյական են, ազնիվ են ու նվիրված են իրենց համայնքին”: Ի դեպ, այսօր ՀՅԴ բոլոր ելույթ ունեցողներն ամեն կերպ փորձում էին գովել Ավանի թաղապետին:
Արծվիկ Մինասյանն իր ելույթում նաեւ ընդգծեց, որ չի ցանկանում, որ իրենց ձայն տան այն մարդիկ, որոնք չեն գնահատում ազգային արժեքները, եւ ով ձայն տա ՀՅԴ-ին, նա վերականգնելու է հայի հպարտությունը: Նա վստահեցրեց, որ ՀՅԴ կառավարման համակարգում որեւէ անարդարություն չի լինելու եւ պատժվելու է ցանկացած կոռուպցիոն դրսեւորում եւ խրախուսվելու են բոլոր այն նախաձեռնությունները, որոնք “նաեւ մասնակիորեն Ավան համայնքի օրինակով տարածական կդառնան ողջ Երեւանով”:
Ավան համայնքում ելույթ ունեցավ նաեւ ՀՀ Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախկին նախարար, ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը: Իր ելույթում նա մասնավորապես նշեց, որ հիմա մեկ հիմնական վտանգ կա: Դա այն է, որ ցավոք արդեն մեկ ու կես տարի մեր հասարակությունը բաժանվել է երկու հակառակորդ, գրեթե թշնամի ճամբարների եւ առանց մեկը մյուսին ընդունելու` ժողովրդին տանում են տարբեր ուղություններով:
“Եվ շատ վտանգավոր է, որ վաղվա Երեւանի ավագանին հանկարծ բաղկացած լինի այս երկու առճակատող թշնամական խմբավորումներից: Իրենց առճակատման ընթացքում մոռանալու են եւ Երեւանը, եւ երեւանցիներին: Այս իմաստով շատ կարեւոր է, որ Երեւանի ավագանին կազմված լինի տարբեր ուժերից, որոնք կստիպեն նրանց բոլորին գործով զբաղվել: Ես խորապես համոզված եմ, որ ՀՅԴ մեծաթիվ ներկայությունը ավագանու կազմում, հենց այդ հնարավորությունն է տալու մեզ”,- ընդգծեց նա` ավելացնելով, որ չի խոսի Երեւանի բազմաթիվ խնդիրների մասին, որոնց մեծ մասը Ավանում արդեն լուծված են:
“Երեւանն ունի 12 թաղապետ ու ես ձեռքս դրած խղճիս, բացառություն կանեմ Ավանի թաղապետի համար, որն իսկապես սրտացավ աշխատող մարդ է”,- փորձեց սիրաշահել Աղվան Վարդանյանը:
Բարև Ձեզ հարգելի Արծվիկ Մինասյան: Ես ինքս համակրում եմ Դաշնակցությանը և շատ լավ ծանոթ եմ Ձեր նախընտրական ելույթներին: Այն ու ամենայնիվ կուզենաի ուղղել ձեզ մեկ հարց:
– Վերջին իրադարձություներից մեզ հայտնի է որ Դաշնակցությունը դուրս եկավ կուալիցիայից և իմ կարծիքով միակ բարոյական և իրական ուժը որի վրա կարող էր Սերժ Սարգսյանը հենվել ներքին կամ արտաքին ճնշումներին դիմագրավելու համար դա Դաշնակցություն էր: Բայց Դաշնակցությունը դուրս եկավ կուալիցիայից մեզ հայտնի արդարացի պատճառներից ելնելով և այժմ իմ կարծիքով Սերժ Սարգսյանի միակ հենարանը Հայաստանում դա օլիգարխիկ արանձնախավն է որի համար կա միայն անձնական շահ: Ես կուզենաի իմանալ թե դուք ի՞նչպեսի մեխանիզմներ եք մշակել որպեսզի սաստկեք այս օլիգարխիկ արանձնախավի սանձարձակություները ուղղված Երևանցիների շահերի դեմ: Նկատի ունեցեք որ հարցը վերաբերվում է սաստկելու մի կլանի որը հենարան է հանրապետության նախագահին: Եվ եթէ կան այդպիսի մեխանիզմներ ապա կխնդրեի նշէիք մի քանիսը:
Ընդամենը մի հարց ունեմ։
-Դուք կարդացե՞լ եք Լեոյի “Անցյալից” հուշագրությունը։
Duk @ndunum eq, vor HH-um kan qaxaqakan bantarkyalner? Ete nkati enq ayn, vor minch datavchri hraparakum@ cheq karogh xosel, asem vor, orinak, Gagik Jhangiryanin tvel en 3 tari vochnchi hamar. Na qaxakakan bantarkyal e, te voch? Konkret Jhangiryani depqin andradarzeq, ete bard che.
Dzer kusakcakan @nkerneric Rustamyan@ asac, vor Dashnakner@ @nddimutyun en nerka @nddimutyan@ (Hay Azgayin Kongress). Duk el eq @nddimutyun Kongressin?
Dzer kusakcutyan patmakan uxin aknerevabar cuyc e talis, vor aydpisi kusakcutyan@ chi kareli angam tuyl tal mot linel ishxanutyan@, el ur mnac amboxj qaxaqayin ishxanutyun@ tal dzez. Inchn e dzez pahum ayd patmakan ceruki mej? Vat cheq zgum, vor 20-rd darum inchqan korust krel e hay azg@, amboxjch@ dashnakcakan paragluxneri patcharov e exel (Batumi paymanagir (1918 hunis 4), Aleqsandropol (1920 dektemberi 2-3)); Dzer kusakcutyan ayn jamanaki Vracyan Simonn er, vor apstambutyun barcracrec, inchi hetevanqov Moskvan amboxj Kars, Surmalun, Nakhidjevan@ tvec turqerin. Chem asum, vor nuyn Vracyann er, vor goghacav banki voskiner. Baroyakan hamarum eq aydpisi kusakcutyan hetaga gortsuneutyun, arhasarak?
1. Marti 1-i spand@ shat sharkayin dashnakcakanner en tesel irenc achkerov, inchu ayd masin yerbek chbardzadzaynecik?
2. Ardyok nakhatesum eq mayisi 31-in @ntrateghamaserum paykarel @ntrakeghtsikneri dem, karogh eq ayd harcum hamagorcakcel HAK-i u Zharangutyan het, yete “ayo”, inch eq anum ayd ughutyamb?
Dzer 117 tarva porc@ arden tpavorutiun chi toxnum shateri vra im karciqov.MArdik aknkalum en qailer ev konkret qailer.
Harc: Duq karox eq stipel vorpeszi pashtonjaner@ gone qaxaqapetarani makardakov i cuic hanen irenc sepakanutian masin informacian?
Ain or@ erb pet ashxatoxner@ haskanan vor petq e bac ev tapancik linen bolori hamar guce korupciai ev mjus problemner@ luceli kdarnan.
1. Dashnaktsutyun-e hamamit a kazmakerpel haykakan Nyuremberg oor dati k trvin, 1 million Hayi artagaght-i patjar exac, bazmativ qazaqakan spannutyunner irakanacrac hayanoun Tallat-ner Levon Ter Petrosyan-Vano Siradeghyan-Alik Arzumanian-i nman fascistner? Koghm eq dran?
Shnorhakalutyun
Էս մեկը, որ աստված մի արասցե, չստացվi, էլ մեկ էլ ե՞րբ կհանդիպենք:
Պարոն Մինասյան, ես անկեղծ հարգում եմ ձեզ, ինչպես նաև ձեր կուսակիցներ Նռանյանին և Աղաբեկյանին: Կարո՞ղ եք բացատրել, ինչ գործ ունեն ձեր նման պարկեշտ, բանիմաց ու հայրենասեր մարդիկ այն անբարոյական կառույցում, որը կոչվում է Դաշնակցություն: Եթե անգամ դուք հրապուրված եք այդ կուսակցության գաղափարախոսությամբ, արդյո՞ք ժամանակը չէ մոբիլիզացնել բոլոր ազնիվ, հիմնականում շարքային դաշնակցականներին և իրական պայքար սկսել հրանտ-վահանյան ավազակապետական կարգերի դեմ:
Շնորհակալություն պատասխանի համար:
Պարոն մինասյան 2 հարց ունեմ ձեզ
1.Ո?րն էր կոալիցիայից ձեր դուրս գալու իրական պատճառը: /Ես հաճախ տրանսպորտում, ինչ որ անկյուններում լսում եմ, որ մարդիկ խոսում են, թե Դաշնակցությունը դուրս եկավ, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա Միջազգային կառույցների մոտ ասել, թե Թուրքիայի հետ հարաբերությունները իր երկրի ներսում էլ լավ չի ընդունվում, հետեւաբար այլ զիջումների չի կարող գնալ:/
2. Ինչու? եք մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին, իմանալով, որ քաղաքապետ միեւնույնն է չեք ընտրվելու մի շարք հանգամանքներից ելնելով, որնոք դուք ինձնից լավ գիտեք…
Շնորհակալություն….
AZATAMTUTYUN ORATERTUM L.MKRTCHYANI PORNKATUN PAHELN HAMAPATASXANUM E IRAKANUTYANN TE VOCH??ete voch inchu chen dimum dataxazutyun??
est azatamtutyan hodvacneri
Պարոն Մինասյան ,
մտադիր է արդյոք ձեր կուսակցությունը բացահայտել՝ 1- Հոկտ.27 -ի սպանդի հիմնական կազմակերպիչներին. 2- բացահայտել մարտիմեկյան սպանդի գլիւավոր հրամանատարին.Սեփական երկրում յուրայինների կողմից կատարվաց սպանդների բացահայտումն ու մարդասպաններին պատԺելը ավելի հրատապ և կարևոր է Հայաստանի անկաի պետականության համար ,քան թուրքերի կողմից ցեղասպանության ճանաչումը..
es @ndamen@ mek harc unem…
inchpeseq patrastvum patasxanel ays bolor harcerin?
Պարոն Մինասյան ՇՈՒՏՈՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՆԳՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋև…..
Դե սկսենք հարցերը այս չարաբաստիկ կուսակցության հիմնադրումից մինչև մեր օրեր.
1. Ձեր վերաբերմունքը դաշնակցության համագործակցությանը երիտթուրքերի հետ.
Չեք կարծում, որ սերժիկ սարգսյանի այսօրվա դավաճանական քաղականությունը սկիզբ է առել դեռ այն ժամանակների դաշնակների անչափելի մեծ դավաճանությունից և սս-ի քայլերը դրա դիմաց ծաղիկներ են, և նւյնիսկ դաշնակների այսօրվա խոսքերին եթե հավատանք, ապա այսօրվա դաշնակները պետքա պահանջեին իրանց նախկինների հրաժարականը ու մահը:
2. Երբ է ընդունելու դաշնակցությունը իր պատասխանատվությունը Ցեղասպանության ու հողերի կորստի համար?
3. Հասկանում է արդյոք դաշնակցությունը, որ բացի այլ առավելություններից Լևոն Տեր-Պետրոսյանը ունի նաև մեկ այլ շատ կարևոր առավելություն դաշնակների հանդեպ` դաշնակների իշխանության ժամանակ Հայաստան կորցրել է հողեր իսկ Տեր-Պետրոսյանի օրոք ձեռք բերել?
4. Ինչու էր դաշնակցությունը հայերին դիտավորյալ մղում կոտորվելու, առանց լուրջ կազմակերպելու` միայն հանուն նրա, որ գրավեինք այլ երկրների ուշադրությունը և մեր խնդիրները լուծեին այլոք?
5. Տեսնում եք նմանությունը դաշնակ և սերժառոբական իշխանությունների առ այն, որ երկուսն էլ հանուն իրենց իշխանության ժամկետի երկարաձգման դավաճանում են պետական շահը և Հայաստան ունեցավ և ունենում է կորուստներ ?
6. Գիտակցում է դաշնակցությունը, որ առաջին հանրապետության ստեղծման գործում նրանք բացարձակ կապ չունեին?
7. Երբ Հայ ազգը կենաց մահու կռիվ էր տալիս Սարդարապատում, իսկ դաշնակ վերնախավը Թիֆլիսում կյանքն էր վայելում և ոչ մի դերակատարություն չունցավ մեր այդ հերոսական պատերազմին ու հաղթանակին, հետո ինչպես կարողացավ շահարկել դա` իրեն վերագրելով այն ինչի հետ կապ չուներ ինչպես նաև անկախությունը?
8. Տեսել եք Տիգրան Խզմալյանի Սարդարապատ Դեժավյու ֆիլմը? Ձեր կարծիքը և դաշնակցական երկիր մեդիա հեռուստաալիքը կարող է ցուցադրել դա, չասեք թե նա դրանց որոշելիքն է?
9 . Արդյոք տեռորիզմ չէ, երբ դեռ այն ժամանակներից մինչև հիմա ու հատկապես Սփյուռքում դասշմակները վերացնում կամ չեզոքացնում են իրենց հավանական մրցակիցներին, այս համատեքստում Ձեր մեկնաբանությունները նաև Ասալայի չեզոքացմանը, մատնմանն ու վերացման դաշնակների գործուն մասնակցության վերաբերյալ?
10. մեկնաբանեք խնդրեմ.
«Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային». Կոստանդնուպոլիս
.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:
.
Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ`
Հ. Քաջազնունի
.
Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր`
Արամ փաշա Մանուկյան
.
Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ`
Սահակյան
.
Հուլիսի 17-ին, 1918թ.»:
Ինչպես նաև հետագայում Հովհաննես Քաջազնունու այն մտքերը, որ դաշնակցությունը բարոյական իրավունք չունի գոյության ու հայի աչքերի մեջ նայելուն, որի համար իր դաշնակ ընկերները նրան հոգեկան հիվանդ կոչեցին ?
11. Չեք կարծում , որ անկախության սկզբի տարիների դաշնակների պոպուլյառությունը պայմանավորված էր նրանով, որ կոմունիստներ ժամանակ արգելված էին, իսկ արգելված պտուղ քաղցր է?
12. Բավական չէ արդյոք շահարկելով ազգային ողբերգությունը` Ցեղասպանությունը, ան օգտագործել սեփական շահերի համար, մասնավորապես դրամահավքների համար? Ի դեպ ինչքան գումար է դաշնակցությունը հավաքում տարեկան Հայ դատի անվան տակ և դրանից ինչքանն է օգտագործվում Ցեղասպանության ճանաչման համար, կան հստակ եկամուտներ ծախսերի հաշվետվություններ և ինչպես կարող են քաղաքացիները ծանոթանալ դրան?
Երբ դուք ներկայանում եք որպես ազգային ու անընդհատ թմբկահարում դա, չեք կարծում, որ դա փիառ է ու նույնն է, ինչ զավակը անընդհատ ամենուր ասի ու հիշեցնի, որ ինքը սիրում է իր ծնողին և դա դարձնի “մատի փաթաթան”, իր կյանքի գաղափարախոսությունը, չէ որ դա հերոսություն կամ արտառոց կամ գովքի արժանի երևույթ չէ, դա պարտադիր է, անհրաժեշտ, քանզի ամեն նորմալ մարդ պարտավոր է սիրել ու հարգել իր ծնողին ինչպեսև հայը ` լինի ազգասեր ու Ցեղասպանությունը չուրացող. Այ հակառակն արդեն ստորություն է.
13. Նորմալ էր արդյոք այն, որ երբ Հայաստանը նորից կենաց մահու պատերազմի մեջ էր Արցախի համար, դաշնակները փոխանակ միասնության, օգնելու, աջակցելու` ներսից պատերազմ էին հայտարարել այն ժամանակվա իշխանությանը, փորձում էին հեղաշրջում կազմակերպել, ներքին պատերազմ հրահրել?
Չասեք թե դաշնակներն էլ են մասնակցել պատերազմին, քանի որ նրանք եղել են միմիայն շարքային դաշնակցականներ, ովքեր այդ ժամանակ նույն արդեն ասածս արգելված քաղցր պտուղի պատճառով դաշնակ էին դառել, բայց իրականություն հասկանալուց հետո դուրս եկան, վառ օրինակ Ժիրայր Սեֆիլյան, ում նույնիսկ չպայքարեցիք, որ քաղաքացիություն տար ձեր նախագահներն ու իշխանությունը:
14. Երբ Տեր-Պետրոսյանի իշխանությունը պահանջեց դաշնակներից բավարարել ՀՀ օրենքը և կուսակցւոթյան ղեկավարություն լինի ՀՀ քաղաքացիներ, ինչու դուք չկատարեցիք օրենքի հասարակ պահանջը, միթե դաշնակները օրենքից վեր են, թե դուք ցանկանում էիք առիթ օգտագործել հալածվածի իմիջ ձեռք բերելու համար և պետական դավադիր հեղաշրջում կազմակերպելու համար, որն իրականացրեցիք հետագայում?
15. Եթե Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ դաշնակները դատապարտվեցին ոչ թե տեռորիստական, բանդիտական, զենքի, թմրանյութի, սպանությունների ու ապազգային գործունեության համար, այլ ինչպես իրենք են պնդում քաղաքական պատճառներով, ապա ինչպես ստացվեց , որ այդ քաղբանտարկյալների մի մաս հենց դաշնակների հետագայում իշխանություն գալուց հետո էլ մնացին բանտարկված?
Եթե քաղաքական էր ուրեմն պետք է ազատվեին, եթե չազատվեցին, իսկ ընկերներն էլ նրանց մոռացան, ուրեմն իրոք նրանք տեղին էին բանտարկված և այդ ազատ արձակվածներն էլ բարի կամքի արտահայտմամբ անօինական էին ազատվել, կամ էլ դավաճանել են իրենց ընկերներին մեղքը բարդելով նրանց վրա:
Ամեն դեպքում սա նշանակում է, որ դաշնակներն էլ ընդունում են , որ իրենք տեղին էին բանտարկված և ուղակի իմիջի եսանկյունից շահարկում էին քաղբանտարկյալ լինելը:
Ուղակի օրինակ վերցրեք այսօրվա քաղբանտարկյալներից.
16. Անցած տարի մամուլում հայտնվեց ԿԳԲ-ի փաստաթուղո, որը հաստատում էր առանցքային դաշնակցական հրայր կարապետյանի գործակալ լինելը, շատ կան արդյոք գործակալ դաշնակներ?
17. Հոկտեմբերի քսանյոթի կատարողները մասնավորապես ճիվաղ նաիրին ու գործով անցնող կազմակերպչական դերակատարում ունեցող հանրայինի հեռուստա.-ի ղեկավարությունից եղել են դաշնակներ. Ինչ կասեք, Ձեր մեկնաբանությունները?
18. Վերջապես երբ է դաշնակցությունը դադարեցնելու իր այն մեղմ ասած ոչ մաքուր խաղը, երբ արդեն երկար ժամանակ իշխանություն է, փաստացի օգտվում է բոլոր իշխանական բարիքներից, հավասարապես պատասխանատվություն կրում երկրի թե ներքին թե արտաքին ձախողումների , բացասականի, վատի, Մարտի մեկի ու այսքան ողբալի վիճակի համար, սակայն ժամանակ առ ժամանակ կարծես երկնքից հենց նոր իջած հրեշտակ զարմանում է, որ այսքան վատ վիճակ է, քննադատում դրա պատասխանատուներին ու դրանով կամ ժողովրդին կամ էլ իրեն դնում մեղմ ասած բան չհասկացողի տեղ?
19. գաղտնիք չէ, որ Հայաստանում ահավոր ծանր վիճակում է Կրթությունը չափազանց կարևոր ոլորտ , քայքայված է հիմնապես բացի կաշառակերությունից ու անգրագիտությունից, ամբողջովին քաղաքականացված, ուսուցիչները, դասխոսները դառել են ընտրկեղծարար հանցագործներ, երեխաների հետ միասին դասերի հաշվին բերման են ենթարկվում իշխանական այդ թվում նաև դաշնակցական հավքաներին, միտինգներին, ինչպես նաև գյուղատնտեսությունը որոնք հիմնականում եղել են դաշնակների կառավարման տակ, այստեղ գոնե պատասխանատուն ակնհայտ է, ինչ կասեք?
20. Հայանտառի պետ դաշնակ մարտուն ազգանւն չեմ հիշում Ձեր կարծիքով պատասխանատու է անտառների անխնա ու վայրահգ ոչնչացման համար?
21. Կասեք քանի ev vor կարևոր օրենքի է դեմ քվեարկել դաշնացությունը ?
22. Դուք դեմ եք բիզնեսի և իշխանության սերտաճմանը, բայց խոշոր բիզնեսմեն արամայիս գրիգորյանը դաշնակցական նախարար էր?
Կոնկրետ դաշնակներից ում է պատկանում Հայաստանում ամենամեծ շինանյութի շուկան` Տուն Դեպոն? Ով է դաշնակներից ընտանեկան լոտոյի խոշոր փայատերերից?
Ճիշտ է, որ դաշնակների կամ դաշնակցությունը շատ խոշոր ու մեծ բիզնեսների ու ունեցվացքի տեր են և նրանց ունեցվածքը համեմատելի է Հայաստանի երկու-երեք օլիգարխի ունեցվածքի?
23. Եթե Ձեր կոալիցիայից դուրս գալը անկեղծ էր, ապա ինչու շուտ դուրս չեիք գալիս , երբ ռոբերը քոչարյանն էր ոչ պակաս ձախողված արտաքին քաղականություն վարում` դուրս մղեց Ղարաբաղը բանակցային գործըթացից, ստորագրեց ստամբուլյան խարտիան, հիմք դրեց մադրիդյան սկզբունքներին , նրա և վարդան օսկանյանի ժամանակ է սկսվել թուրքիայի հետ բանակցությունները?
Կամ չէ որ դուք տեղյակ էիք արտաքին զարգացումենրից` աժ արտաքին հար, հաձնաժողովի նախագահը դաշնակ է, ԱԱԽ անդամ դաշնակ կա: Ի վերջո դա մի օրվա կամ երկու օրվա ընթացքում չկատարվեց, դա կատարվեց հետևողական ապազգային քայլերի, դիվանագիտական սխալ պրոցեսների շարանից հետո:
Ու որ սս-ի վարած քաղաքակնությունը տանում է դավաճանություն, պետական շահերի ոտնահարում ընդիմությունն ու այլ անկախ վերլուծաբաններ բազմիցս հայտարաել ու զգուշացրել են, նույնսիկ ութ դասարանի կրթությամբ կոշկակար Վանիկ պապին դա հասկանում էր, իսկ դաշնակցությունը?
երբ ասում եք , որ սս-ն ոչ հայանպաստ քաղաքականություն է վարում, բայց չեք պահանջում նրա հրաժարականը, դուք ցանկանում եք, որ ապապետական քաղաքականություն վարող ղեկավարը մնա և իր գործը պատվով ավարտին հասցնի?
Կամ ինչպես է ստացվում, որ խիստ դեմ եք սս-ի վարած արտաքին քաղաքականությանը, բայց առմեն ռուստամյանի շուրթերով հայտարարում եք, որ խոսել եք սս-ի հետ և հավատում եք նրան` նա հայանպաստ քաղաքակնություն է վարում?
24. Երբ վառում եք թուրքիայի դրոշը, ի նշան բողոքի ստորագրված համաձայնագրի, միթե դուք կարծում եք թե թուրքիան է մեղավոր, քանի որ նա պետք է հայանպաստ փաստաթուղթ ստորագրեր. Չեք կարծում , որ թուրքիան իր շահն է պաշտպանում, իսկ Հայաստանի շահը պետքա պաշտպանի Ձեր կողմից ընդունված նախագահը և նա է մեղաոր մեր շահերը դավաճանելու համար ու ազնվություն, անկեղծություն պահանջում են, որ ինչ որ բան վառելու մտադրության դեպքում պետք է առաջինը վառել սս-ի նկարը?
25. Ի դեպ դաշնակներն էլ էին սս-ի պես ուրախացել թուրքերի խփած գոլերից?
26. Չի խանգարում, կաշկանսում վահան հովհաննիսյանի և սս-ի խնամիական կապ դաշնակցությանը ազնիվ ու օբյեկտիվ լինել?
Դուք անձամբ ապապետական ու դավաճանական քաղաքականություն վարող մարդու հետ բարեկամություն կանեիք?
27. Միթե Մարտի մեկի սպանդը, տաս հայի գնդակահարությունը չարժեր, որ դաշնակները դուրս գան կոալիցիայից ու պահանջեն սս-ի հրաժարականը?
Հիշում են դաշնակցությունում իրենց հակաժողվրդական պահվածքը այդ օրերին, և գիտակցում են, որ այդ մարդկանց արյուն նաև դաշնակերի ձեռքերին է?
28. Չեք կարծում, որ դաշնակները վաղուց զգալով իրենց զրոյի ձգտող վարկանիշի տենդենցը ` բացարձակ զրո չլինելու համար որոշ քայլեր են ձեռնարկում, մասնավորապես` իրենց շարքերն են ընդունում մի քանի նոր, hamematabar կրթված ու երիտասարդ կադրերի, ում օգտագործում են իրենց կեղտոտ նպատակների համար` դեմ տալով հասարակությանը, որպեսզի միամիտ մասայից մի քիչ իմիջ պահպանեն, հետո նրանց դարձնում իրենց պես:
Սկզբից դա լևոն մկրտչյանն էր, ով արդեն լռիվ “փչացել է”, հետո դուք, ում դեպքում նույնպես արդեն ուշ է , ձեզնից հետո այդ դերին նախապատրաստում են արա նռանյանին, ում դեռ կարելի է փրկել լիակատար դաշնակացման վտանգավոր ու կործանարար ուղուց:
Շնորհակալություն
P.S.1 Բլանշ եթե ոչ բոլոր իմ հարցերն են տրվելու, ապա կխնդրեի գոնե այս հարցերը անպայման հնչեցնել` 10, 15, 18, 22, 23, 24, 27, 8 :
P.S.2 Իսկ հետագայում նաև այն հարցերը , որոնց հյուրերը չեն հասցնի պատասխանել ուղարկեն դրանց գրավոր պատասխանը, որը կտեղադրվի սայթում:
P.S.3 Երբ է Ա1+ նախատեսում կիրառել նաև աուդիոլուրերի տարբերակը, ինչպես նշել էր Մեսրոպ Մովսեսյանը?
miain dashnaksutunn e karog bolor harserin badaskanel
Պարոն մինասյան
Ես անձամբ կհավատայ այն քաղաքապետին որը արդարացիորեն կասեր, որ իր ընտրվելու դեպքում քիչ է թալանելու Երևանցիներին, նրանց տները չի խլելու, կամ ասենք իր բարեկամները նոր սրճարաններ չեն կառուցելու, մարդ չեն սպանելու, որ քաղաքապետարանը չի վերածելու անձնական օֆիսի: Իսկ այս հեքիաթներին որը հնչում է այսօր չենք հավատում մի տեսակ մարդկանց ապուշի տեղ են դնում:
Dzez chi tvum vor baci petutyan amenaverin karavarman oghakneric, mnacac@ chen tirapetum inqnurujn voroshumner kajacnelu hnaravorutyan@? Es ankexc hargum em dzez vorpes mard ev vorpes masnaget, ev im dzaynn el mianshanak dzez em talu, vorovhetev duq amenaarjanin eq bolor arajadrvacneric, sakayn es chem havatum, vor duq @ntrvelu depqum karoxanalu eq voreve popoxutyun mtcnel mer irakanutyan mej, qani vor cankacac andz ov el @ntrvi darnalu e lok gortsiq aveli bardzr ishkhanakan oghakneri hamar ev ankax ir kamqic anelu e ajn inch iren teladrelu en, qani vor ajl kerp chi karox linel mer erkrum.
Boloris hamberutyun em maxtum…
Սիրելի ընթերցողներ, ժողովուրդ ջան, մեկ-երկու իրազեկում եմ ուզում անել.
1. Վաղը`մայիսի 23-ին, ժամը 11:00-ին ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը կպատասխանները ձեր հարցերին կարող եք լսել ուղիղ հեռարձակմամբ սեղմելով այստեղ http://audio.a1plus.am/broadcast.php
2. Ես հասկանում եմ, որ բլոգի քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ ակտիվիստները բազմաթիվ անպատասխան հարցեր ունեն եւ բարձրացնում են դրանք, ինչը մենք բարձր ենք գնահատում ու կարեւորում ամենից շատը: Սակայն…
…օն-լայն հարցազրույցների շարքը սկսել ենք ՏԻՄ ընտրությունների համատեքստում եւ ակնկալում ենք, որ յուրաքանչյուրիդ հարցը պիտի գոնե մոտ լինի այս կոնտեքստին եւ իր մեջ ՀԱՐՑ պարունակի եւ ոչ թե լինի փակ հարց, հարց դատողություն, հարց նկատողություն, հարց կարծիք, հարց մեղադրանք եւ այլ տեքստեր, որոնք դուք գրում եք եւ վերջում հարցական նշան դնում` “հարց” եզրույթի տակ տեղավորելու համար:
Ես հայցում եմ ձեր ներողամտությունը, միաժամանակ հավատացնում եմ ձեզ, որ համապատասխան մարդիկ դեռ կհյուրընկալենք բլոգում, որ պատասխանեն ձեր հարցերին, բայց… քաղաքապետի թեկնածու եւ մեր հյուր Արծվիկ Մինասյանին կուղղենք միայն հարցազրույցի ընդհանուր համատեստում տեղավորվող` ՏԻՄ ընտրությունների, մեր հյուրի անձնավորության եւ այս կամ այն հարցի շուրջ վերջինիս կարծիքի հարցեր:
Պարզապես հիշեցում մյուս առաջիկայում սպասվելիք օն-լայն հարցազրույցների համար: Ժողովուրդ, ձեւակերպեք կորեկտ ձեր հարցերը, լավ? Շնորհակալություն
—
PARON MINASYAN
1) INCH EK UZUM HAYASTANIZ ( LRIV DATARKEL ????))
2) OV E GREL DASHNAKNERI ZRAGIR@ EV VORTEX
MOLODEZ HAYKK IN!!!!!!!!!
hargeli BLANSHIN
inchu chen stipum harzerin konkret patasxan tal
patasxanner@ kardum es г gokum es vor pilisopayum en
inch a chka mi hat LAV JURNALIST
YES ANCAMB KARCUM EM VOR DUQ EL INCHPES MER PATUTYUN@(AYSINQN HHK,BHK,OEK) XABUM EQ JOXOVRDIN
Да уж… 🙂 Вы бы знали что про Вас пишут в других блогах 🙂