ՀԱՍԿ-ը կպատասխանի ձեր հարցերին

18 05 2009

Movses Shahverdyan7

Երեւանի ՏԻՄ ընտրություններում ամենից անսպասելին ՀԱՍԿ առաջադրումն էր: Ի սկզբանե կուսակցությունը ԿԸԴ դիմումների ընդունման վերջին օրը միայն համապատասխան փաստաթղթերը ներկայարցեց: Հենց այդ ժամանակ իսկ բարձրացավ այն աղմուկը, որ կուսակցությունը անվանման ՀԱԿ նմանությամբ ձայներ է փորձելու խլել: Ապա հաջորդ “պատմությունները” եղան կուսակցության ղեկավարի` Մովսես Շահվերդյանի` Կարեն Դեմիրճյանի անունը իրենց քարոզարշավի ընթացքում օգտագործելու հետ, ինչպես նաեւ, որ ինքը սխալվել է, որ թույլ է տվել ՀԺԿ-ի ստեղծումը:

Պատմաբան, նախկին ՀՅԴ-ական, աշխատավորական սոցիալիստական կուսակցություն ներկայացուցիչ Մովսես Շահվերդյանը հայտարարել է, որ Երեւանի ավագանու ընտրություններում իրենք կհաղթահարեն 7%-ի շեմը, սակայն ձայները պաշտոնապես չեն ամրագրվի: Ի՞նչ քաղաքական խաղերի մասին է իրականում խոսքը եւ ի՞նչ է խոստանում ՀԱՍԿ-ը իրականում:

“Ա1+”-ի բլոգի ընթերցողները հնարավորություն ունեն իրենց հարցերը ուղղել ՀՍԱԿ համամսանական ցուցակը գլխավորող Մովսես Շահվերդյանին: Իսկ հիմա հատուկ մտերմիկ խնդրանք բոլորիդ: Ժողովուրդ, չկրկնեք նախորդ անգամվա օն-լայն հարցազրույցի տենդենցները/հայհոյախառը, վիրավորնանքներով լեցուն “ճոխ-ճոխ” մեկնաբանություններ/ եւ “բլոգում գրելու պարզ կանոններին” համապատասխան ձեւակերպեք ձեր հարցերը, լա՞վ: Կանխավ շնորհակալ եմ:


Actions

Information

34 responses

18 05 2009
blansh

Մովսես Շահվերդյան
ՀԱՍԿ
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

Ծննդյան վայրը, օրը`

1952 թ. Սեպտեմբերի 29 Ալավերդու շրջանի Այգեհատ գյուղում

Ներկա Աշխատանքը
Կրթություն
1975 թ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ

Աշխատանքային փորձ
Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է ԴՕՍԱՖ-ի Մյասնիկյանի, ապա Սպանդարյանի շրջկոմներում` որպես ռազմա-մասայական աշխատանքների գծով հրահանգիչ:
1980-1988թթ-ին աշխատել է Կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության եւ օգտագործման գլխավոր վարչության «Զվարթնոց» թանգարանում` որպես ավագ գիտաշխատող, գիտա-հետազոտական բաժնի վարիչ, միավորման տնօրենի պաշտոնակատար:
1989-1992թթ-ին աշխատել է Պետշինի համակարգում: Այդ տարիներին զուգահեռաբար կատարել է մանկավարժական եւ դասախոսական աշխատանք Էջմիածնի թիվ 8 միջնակարգ դպրոցում, Դանիել Վարուժանի եւ Խրիմյան Հայրիկի անվան դպրոցներում, «Պրոգրես- ինժեներ» համալսարանում;
1993-1995թթ. ծառայել է ՀՀ Ներքին զորքերում` որպես զորամասի հրամանատարի տեղակալ, մասնակցել է ԼՂ պաշտպանությանը:
1995թ-ին աշխատել է «Հայաստան» թերթում` որպես քաղաքական մեկնաբան
Կենսագրություն
1990- 1993 թթ-ին անդամակցել է ՀՅԴ-ին
1995թ-ին նախատեսել է Հայաստանի սոցիալիստական կուսակցության ստեղծումը, որի հիմնադրման օրից հանդիսանում է նրա նախագահը:
ՀԱԿ-ն 1997-1998 թթ-ին հրատարակել է «Հասկ» պաշտոնաթերթը:
1998թ-ի արտահերթ նախագահական ընտրություններում առաջադրել եւ պաշտպանել է Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը:
2004թ մարտին ՀԱԿ-ը վերագրանցվել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն անվամբ:
Անձնական Ինֆորմացիա
Ամուսնացած է, ունի երեք դուստր

18 05 2009
blansh

ՀԱՍԿ-ը հանրահավաքներ չի անցկացնելու

12:26 | Մայիս 05, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը կարծում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում իրենք կհաղթահարեն 7 %-ի շեմը, սակայն ձայները պաշտոնապես չեն ամրագրվի:

Ընտրությունների նախօրեին Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը պատասխանեց «Ա1+»-ի հարցերին:

-Ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել քարոզարշավը:

-Հանրահավաքներ միանշանակ չենք անելու, բակային հանդիպումներ անպայման անելու ենք: Իհարկե, դա չենք անում ցուցադրական, հրապարակային: Մենք անմիջական զրույցների մեջ ենք մտնելու մարդկանց հետ` անկախ նրանից` ինչ քանակությամբ կլինեն հավաքված:Իսկապես փորձելու ենք հասկանալ եւ մարդկանց խնդիրները եւ մարդկանց առաջարկել լուծումներ առկա խնդիրներին:

-Իսկ ինչո՞ւ հանրահավաքներ չեք անցկացնելու:

-Նախ մենք հանրահավաքային կուսակցություն չենք: Մենք մեր պատմության ընթացքում մեկ անգամ ենք հանրահավաք անցկացրել 1998թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ` Կարեն Դեմիրճյանի համար: Անկեղծ ասած` չեմ կարծում, որ մենք մեծ ռեսուրսներ ունենք մեծ հանրահավաքներ կազմակերպելու համար: Մենք այսօր այդ մակարդակին չենք հասել:Մենք ավելի գերադասելու ենք լրատվամիջոցների հետ աշխատել, շփվել մարդկանց հետ` հեռուստատեսության, ռադիոյի, թերթերի, ասուլիսների, բակային հանդիպումների միջոցով:

-Որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրի հիմնական դրույթները:

-Բնական է, որ մեր անունն արդեն ցույց է տալիս, որ ծրագիրն տարբերվելու է բոլորից` աշխատավորական, սոցիալիստական: Մեր նախընտրական ծրագրի հիմնական դրույթը բխելու է մեր կուսակցության ծրագրային հիմնադրույթներից: Ավագանին պետք է խիստ որոշակի պարտավորություն վերցնի իր վրա` խնդիրների քննարկման, լուծումներ առաջարկելու գործում: Եվ այդ տեսակետից քաղաքապետարանն էլ պետք է իր վրա որոշակի պատասխանատվություն վերցնի երեւանցիների առջեւ, այլ ոչ թե ամեն ինչ թողնի մասնավորի քմահաճույքին` սկսած տրանսպորտի աշխատանքի կարգավորումից, վերջացրած առողջապահական բազմաթիվ խնդիրներով:

-Եթե դառնաք քաղաքապետ, առաջին գործը, որ կանեք, ո՞րն է լինելու:

-Ես չգիտեմ կդառնամ քաղաքապետ, թե ոչ, բայց իմ հիմնական նպատակը ոչ թե քաղաքապետի աթոռն է, այլ այն, որ գաղափարական հստակ ուղղվածություն ունեցող կուսակցությունը իր տեղը ունենա Հայաստանի քաղաքական դաշտում: Ուրեմն հիմնականում մեր ընտրողներին էլ մենք պետք է դա բացատրենք, որ նրանք ձայն են տալիս, ոչ թե անձերի, այլ կոնկրետ գաղափարախոսության եւ ծրագրերի, որ մենք կառաջարկենք: Եթե ստացվի այնպես, որ ես երբեւէ դառնամ Երեւանի քաղաքապետ, չգիտեմ հիմա կլինի, թե երբ կլինի կամ մեր կուսակցության որեւէ անդամ ընտրվի, ապա դա կարեւոր չէ մեզ համար, կարեւորը իրականացվեն կուսակցության հիմնադրույթները: Պետք է իսկապես Երեւանի կարգավիճակը համապատասխանի համայն հայության մայրաքաղաքի կարգավիճակին: Ով էլ ընտրվի քաղաքապետ, առաջին քայը պետք է անի այն, որ երեւանցիները որպես մեր հանրապետության բնակչության առավել զգացմունքային եւ գիտակից մարդիկ հաջորդ օրը զգան, որ Երեւանում մթնոլորտը փոխվել է: Շնչելը դարձել է ավելի ազատ, ապրելը` ավելի հեշտ, քայլելը` ավելի հաճելի:Սկզբից մարդիկ պետք է զգան հոգեբանական փոփոխություն: Իհարկե ասել, թե մի քանի օրում սոցիալական, աշխատանքային, բնապահպանական, կոմունալ խնդիրները կլուծվեն, դա ճիշտ չէ, բայց գոնե մարդիկ հոգեբանորեն պետք է թեթեւացած շունչ քաշեն:

-Իսկ Դուք վստահ չե՞ք, որ ասում եք, եթե դառնամ:

-Մենք խիստ իրատես ենք եւ ամբողջ իմ կյանքում ես զբաղվել եմ քաղաքականությամբ: Մենք բավական իրատես ենք ստեղծված իրավիճակի, ուժերի հարաբերակցության նկատմամբ: Եվ լավ գիտենք, որ ներկա իրավիճակում դա հնարավոր չէ: Եթե անգամ ժողովրդի մեծամասնությունը մեզ ձայն տա, այդ ձայները չեն ամրագրվի պաշտոնապես:

-Դուք նշեցիք, որ Ձեր քվեները չեք կարող պահպանել, եթե նույնիսկ Ձեզ ձայն տան, ինչո՞ւ:

-Խնդիրը նա է, որ հանձնաժողովներն են ձայները հաշվում, իսկ մենք հանձնաժողովներում մարդ չունենք, առավելագույնը կարող ենք վստահված անձինք ունենալ:Շատ լավ գիտենք, որ ժողովրդի վստահությունը հանձնաժողովների նկատմամբ ցածր է: Եվ դա էլ ինչ թվում է բացարձակ իրականություն է, որ ամեն ինչ արվում է հանձնաժողովների միջոցով: Եթե հանձնաժողովները իսկապես լավ աշխատեն` պատասխանատվության զգացումով եւ կեղծիքներ թույլ չտան, մենք կունենանք ընտրությունների ավելի իրական պատկեր: Ես այդ տեսակետից կարեւորում եմ հանձնաժողովների աշխատանքը, քան հանձնաժողովներից դուրս տարվող ինչ-ինչ գործողություններ:

-Իսկ եթե Ձեր ձայները «գողացան», ինչ-որ ձեւով պայքարելու ե՞ք:

-Ես ընդհանրապես խուսափում եմ այդպես շատ սուր արտահայտվելուց, բայց ոչ թե վախենալուց, այլ ուղղակի ցանկանում եմ, որ մեր մասնակցությամբ նոր քաղաքային մշակույթ ձեւավորվի, որ ձայներ գողանալու սովորույթը ի սպառ բացակայի մեր իրականության մեջ: Որպեսզի այդ արտահայտությունն էլ չօգտագործվի, ինքը արտահայտությունն էլ` գեղեցիկ չէ:

-Ի՞նչը այսօր Ձեզ դուր չի գալիս Երեւան քաղաքում:

-Երեւան քաղաքը ինքը որպես քաղաք, ինձ շատ է դուր գալիս: Ինձ ոչ թե դուր չի գալիս, այլ ընդհանրապես անհասկանալի է մեր հոգեբանական բարդույթները, մթնոլորտը: Մյուս քաղաքներում եւս պրոբլեմներ կան, սակայն մարդիկ ավելի ժպտերես են քայլում, ավելի հանգիստ: Ինձ դուր չի գալիս երեւանցիների հոգեբանորեն ճնշված լինելը:

– Իսկ ո՞վ է մեղավոր դրանում:

-Մենք բոլորս ենք մեղավոր դրանում:

-Քաղաքապետի ընտրություններին մասնակցող ուժերից ո՞ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակիցը:

– Բոլորն էլ մեզ համար հավասար մրցակիցներ են:

– Մտավախություն չունե՞ք, որ Ձեզ կշփոթեն ՀԱԿ-ի հետ:

-Իսկ ինչու պետք է շփոթե՞ն, եթե ընտրական բուլետինում գրվում է ոչ թե հապավումը, այլ կուսակցության ամբողջական անունը:

-Ինչքա՞ն գումար եք պատրաստվում ծախսել այս ընտրություններին:

-Մենք հիմա այս պահին այդ հաշվարկներն ենք անում, վերջնական չենք կարող ասել, համենայն դեպս, մենք միշտ այդ գործերի մեջ մինիմալ ծախսեր ենք արել:Մենք շեշտադրում չենք արել մեծ ծախսեր անելու վրա: Չենք կարծում, որ լավ արդյունքներ ստանալու համար, պետք է մեծ գումարներ ծախսել:

-Ձեր նախընտրական հիմնադրամը ինչպե՞ս է գոյացել:

– Մեր հիմնադրամը դեռ չենք բացել, այս երկու օրը կբացվի, որը կգոյանա մեր սեփական միջոցներից, մեր համակիրների եւ կուսակցության անդամների փոխանցումներից:

18 05 2009
blansh

Վախենում են, որ ծրագիրը կմոռացվի

15:20 | Մայիս 07, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը առայժմ չի բաժանում իր նախընտրական ծրագրերը: Ըստ կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մովսես Շահվերդյանի` նախօրոք բաժանելու դեպքում ընտրողը կարդալու է եւ մոռանա:
Ու որպեսզի չմոռանան, որոշել են նախընտրական ծրագրերը բաժանել մայիսի վերջին:

Մովսես Շահվերդյանը քաղաքապետ դառնալու ցանկությամբ չի մտել ընտրապայքարի մեջ:

«Մեր առաջին նպատակը այն է, որ սոցիալիստական գաղափարախոսություն կրող ուժը ներկա լինի քաղաքական դաշտում իշխանության մարմիններում, այդ թվում` նաեւ քաղաքապետարանում»,- «Ա1+»-ի հարցին, թե ինչպիսի քաղաքապետ կլինեք երեւանցիների համար, պատասխանեց ՀԱՍԿ նախագահը:

Իսկ եթե ստեղծվի իրավիճակ,ըստ նախագահի, որ իրենք այնքան շատ ձայներ ստանան, եւ կուսակցության անդամներից մեկը դառնա քաղաքապետ, ապա նա Երեւանի պատմության մեջ կլինի լավագույն քաղաքապետերից մեկը:

Հանրահավաքներ անցկացնելու իմաստն էլ Մովսես Շահվերդյանը չի տեսնում, միաժամանակ նշելով, որ չի մեղադրում հանրահավաք անցկացնողներին, քանի որ դա նրանց ոճն է, մարտավարությունն է.«Կան ուժեր, որ հանրահավաքների միջոցով են հասնում հաջողության, իսկ կան ուժեր` այլ ճանապարհով: Մեզ համար կարեւորը այն է, որ Երեւանի բնակիչը իմանա, որ կա այս գաղափարախոսությունն ունեցող կուսակցություն»:

Կուսակցությունը երեւանցիների հետ շփվելու է բակային հանդիպումների միջոցով, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզարշավը նորմալ է գնահատում:

Ըստ ՀԱՍԿ-ի նախագահի` ընտրողները առաջիկա ընտրություններում պետք է իրենց ձայնը տան ոչ թե կոնկրետ անձերի, այլ գաղափարախոսությանը:

18 05 2009
blansh

Անթույլատրելի է եւ ոչ կոռեկտ

19:20 | Ապրիլ 02, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեւանի քաղաքապետի 7 թեկնածուներից` Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության` ՀԱՍԿ ղեկավար Մովսես Շահվերդյանը պարբերաբար հայտնվում է մամուլի էջերում եւ տարաբնույթ սենսացիոն հայտարարություններ անում. oրինակ, որ իրենք օգտագործելու են Կարեն Դեմիրճյանի անունը իրենց քարոզարշավի ընթացքում, կամ, որ ինքը սխալվել է, որ թույլ է տվել ՀԺԿ-ի ստեղծումը:

Հարցազրույցներից մեկում նա ասել է բառացիորեն հետեւյալը.
“Այո, մենք շեշտելու ենք Դեմիրճյանի անունը: Պետք է ասենք, որ սա այն կուսակցությունն է, որ 98-ին նրան վերադարձրել է քաղաքական դաշտ: Ես երեւի իմ անփորձությունից մի քանի սխալ եմ թույլ տվել: Ես չպետք է համաձայնվեի, մենք չպետք է համաձայնվեինք, որ ՀԺԿ-ն ստեղծվեր, եւ միգուցե հիմա հանրապետությունում բոլորովին այլ իրավիճակ կլիներ”:

Այս հայտարարության առիթով` ՀԺԿ խորհրդի անդամ, մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը ընդգծեց, որ ՀԺԿ-ն իսկապես այն ազդեցիկ, հզոր քաղաքական ուժն է, որը միայն իր գոյությամբ կարող է երկրում իրավիճակը փոխել:

Իսկ Շահվերդյանի մյուս հայտարարությունների կապակցությամբ էլ ասաց. “Շահվերդյանի հայտնվելը ընդհանրապես քաղաքական դաշտում, թեպետ նրա կուսակցությունը հիմնադրվել էր 1998 թվականից շատ ավելի վաղ, հասարակությունն իմացավ այն պահից, երբ հայտարարվեց, որ իրենք ուզում են առաջադրել Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Այսինքն, եթե Շահվերդյանն ուզում է ոտքից գլուխ շրջել իրողությունը, դա չի ստացվի, որովհետեւ ոչ թե ինքը նպաստեց Կարեն Դեմիրճյանի վերադարձին քաղաքականություն, այլ ընդհանրապես նրա կուսակցությունը ինչ-որ չափով հայտնի դարձավ հենց այդ հայտարարությունից հետո, եւ դա իր համար սեփական գոյությունը հաստատելու մի քայլ էր: Ինչ վերաբերում է Դեմիրճյանի առաջադրմանը, ապա նա առաջադրվեց քաղաքացիական նախաձեռնությամբ, թեպետ մենք շնորհակալություն ենք հայտնում Շահվերդյանին` նրա թեկնածությունը առաջադրելու համար, բայց սա միայն քաղաքավարության քայլ է”:

Ռուզան Խաչատրյանը նկատեց, որ որեւէ մեկը, առավել եւս Մովսես Շահվերդյանը, չէր կարող համաձայնություն տալ, կամ չտալ ՀԺԿ-ն ստեղծելիս, որովհետեւ 1998 թվականին ստեղծված մթնոլորտը, այն պահանջն ու կարոտը, որ կար Կարեն Դեմիրճյանի հանդեպ, հենց այդ հասարակական պահանջն էլ Կարեն Դեմիրճյանին ստիպեց հիմնել կուսակցություն եւ շարունակել իր գործունեությունը քաղաքականության մեջ:

Ինչ վերաբերում է ՀԱՍԿ-ի առաջադրմանը Երեւանի ավագանու ընտրություններում, ապա այն, ըստ Ռուզան Խաչատրյանի, հերթական “շաբլոն տրիվիալ” նախընտրական տեխնոլոգիաներից է, որ այս էլ որերորդ անգամ փորձում են օգտագործել իշխանությունները. “Անշուշտ այստեղ իշխանությունների մատը խառն է, բայց քայլը շատ պրիմիտիվ է, եւ ես համոզված եմ, որ որեւէ խնդիր ՀԱՍԿ-ը չի լուծելու, ուստի բացարձակ անիմաստ քայլ եմ համարում”:

Իսկ Կարեն Դեմիրճյանի անվան շահարկումների հետ կապված ՀԺԿ մամլո քարտուղարն ասաց. “Տվյալ անձնավորությանը ես կասեի ոչ կոռեկտ պահվածքը եւ փորձերը շահարկել Կարեն Դեմիրճյանի անունը, պարզապես անթույլատրելի է: Այս տարիների ընթացքում միակ մարդը, որը չի շահարկել Կարեն Դեմիրճյանի անունը, եւ այն չի օգտագործել իր քաղաքական նպատակների համար, եղել է միայն Ստեփան Դեմիրճյանը, միակ մարդը, որն ուներ Կարեն Դեմիրճյանի անունից խոսելու լիարժեք իրավունքը”:

18 05 2009
Arman

Ete mi barov asem im karciq@, apa Outsidera inq@ el inch mi hat erku hat ban grem?

18 05 2009
MSHEZI

voch mi bar u voch mi harz

18 05 2009
MSHEZI

makardak -makrdak
inchpes @ngar ayspes arag

18 05 2009
marat

—, իսկ հարց Չկա Չկա Չկա

18 05 2009
ku-ku

1.եթե դուք ժամանակին համակրել եք Կարեն Դեմիրճյանին, ապա հիմա ինչու նրա որդու կողքին չեք???
2.եթե չեք ուզում դառնալ քաղաքապետ, ապա ինչու եք մտել պայքարի մեջ???

19 05 2009
Haykk

Inch harc tanq, inchel harcnenq chi patasxanelu.
ete kpatasxani tox asi

– te inchu verjin pahin u um hrahangov voroshec masnakcel ayd badzardzakapes anhayt kusakcutyun?
– um xnamu tann e handipum exel ev hrahangvel dnel, ardyoq gumar shat e zijum gexamyan, vor aveli shat haytni e datark dholi stacac gumaric?
– gone mi qich amoti zgacum ka , vor kextot xaxi mej en i shah joxovrdi davachanneri u tshnamineri?

– haskanum en ardyoq, vor irenq el en ays qaylov patsaxanatvutyun vercnum rejimi arac u aneliq hancagorcutyunneri u charagorcutyunneri hamar?

19 05 2009
lilit

Irenc kusakcutyan koghmic ov e HAK-i qveatertikner@ porcelu “sxalmamb” dnel HASK-i anvan tak?

19 05 2009
Sovorakan Hay

19 05 2009
MSHEZI

19 05 2009
HAYQ

1. Որտեղից ձեզ այդքան փող:
2. Ինչու եք մտել ընտրապայքարի մեջ:
3. Ով է ձեզ ճանաչում, ընդհանրապես:
4. Ինչ խնդիր եք լուծում:
5. Հինգ անուն տվեք ձեր կուսակցությունից/ ճիշտն ասած ձեզ էլ չէին ճանաչում, միայն նոր ենք լսել ձեր մասին/:
6. Ինչ է ձեզ խոստացվել ընտրություններից հետո:
7. Դաշնակներին համարում եք ընդդիմություն:
8. Տիգրան Կարապետիչին ձեզ մրցակից համարում եք:
9. ԱԽՔ-ին համարում եք քաղաքական գործիչ:
10. Սերժ Սարգսյանին համարում եք լեգիտիմ նախագահ:
11. 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները կեղծվել են:
12. ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան:
13. Չեք պահանջում Էդվարդ Նա;բանդյանի հրաժարականը:
14. Մարտի մեկին որտեղ էիք:
15. Ով է պատասխանատում մարտի մեկի նախճիրի համար:
16. Բարոյական է անընդհատ հղում անել Կ.Դեմիրճյանին:
17. Հավատում եք Հայ Ազգային կոնգրեսի հաղթանակին:
18. Մտադիր եք նախկին քաղաքապետերին պատասխանատվության հրավիրել:
19. Ռոբերտ Քոչարյանին հարգում եք:
20. Դիտում էիք Որոգայթը, եթե այո, ապա ձեզ դուր եկավ Ռուդոլֆի կերպարը:

****
Ա1-ին. Չեք կարող ավելի լուրջ հարցեր պահանջելու ահամր լուրջ մարդու հրավիրել:

19 05 2009
Hayq (Armenia)

1. Որտեղից ձեզ այդքան փող:
2. Ինչու եք մտել ընտրապայքարի մեջ:
3. Ով է ձեզ ճանաչում, ընդհանրապես:
4. Ինչ խնդիր եք լուծում:
5. Հինգ անուն տվեք ձեր կուսակցությունից/ ճիշտն ասած ձեզ էլ չէին ճանաչում, միայն նոր ենք լսել ձեր մասին/:
6. Ինչ է ձեզ խոստացվել ընտրություններից հետո:
7. Դաշնակներին համարում եք ընդդիմություն:
8. Տիգրան Կարապետիչին ձեզ մրցակից համարում եք:
9. ԱԽՔ-ին համարում եք քաղաքական գործիչ:
10. Սերժ Սարգսյանին համարում եք լեգիտիմ նախագահ:
11. 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները կեղծվել են:
12. ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան:
13. Չեք պահանջում Էդվարդ Նա;բանդյանի հրաժարականը:
14. Մարտի մեկին որտեղ էիք:
15. Ով է պատասխանատում մարտի մեկի նախճիրի համար:
16. Բարոյական է անընդհատ հղում անել Կ.Դեմիրճյանին:
17. Հավատում եք Հայ Ազգային կոնգրեսի հաղթանակին:
18. Մտադիր եք նախկին քաղաքապետերին պատասխանատվության հրավիրել:
19. Ռոբերտ Քոչարյանին հարգում եք:
20. Դիտում էիք Որոգայթը, եթե այո, ապա ձեզ դուր եկավ Ռուդոլֆի կերպարը:

****
Ա1-ին. Չեք կարող ավելի լուրջ հարցեր պահանջելու ահամր լուրջ մարդու հրավիրել:

19 05 2009
Hayq (ARM)

1. Որտեղից ձեզ այդքան փող:
2. Ինչու եք մտել ընտրապայքարի մեջ:
3. Ով է ձեզ ճանաչում, ընդհանրապես:
4. Ինչ խնդիր եք լուծում:
5. Հինգ անուն տվեք ձեր կուսակցությունից/ ճիշտն ասած ձեզ էլ չէին ճանաչում, միայն նոր ենք լսել ձեր մասին/:
6. Ինչ է ձեզ խոստացվել ընտրություններից հետո:
7. Դաշնակներին համարում եք ընդդիմություն:
8. Տիգրան Կարապետիչին ձեզ մրցակից համարում եք:
9. ԱԽՔ-ին համարում եք քաղաքական գործիչ:
10. Սերժ Սարգսյանին համարում եք լեգիտիմ նախագահ:
11. 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները կեղծվել են:
12. ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան:
13. Չեք պահանջում Էդվարդ Նա;բանդյանի հրաժարականը:
14. Մարտի մեկին որտեղ էիք:
15. Ով է պատասխանատում մարտի մեկի նախճիրի համար:
16. Բարոյական է անընդհատ հղում անել Կ.Դեմիրճյանին:
17. Հավատում եք Հայ Ազգային կոնգրեսի հաղթանակին:
18. Մտադիր եք նախկին քաղաքապետերին պատասխանատվության հրավիրել:
19. Ռոբերտ Քոչարյանին հարգում եք:
20. Դիտում էիք Որոգայթը, եթե այո, ապա ձեզ դուր եկավ Ռուդոլֆի կերպարը:

****
Ա1-ին. Չեք կարող ավելի լուրջ հարցեր պահանջելու ահամր լուրջ մարդու հրավիրել:

19 05 2009
HHarm

1. Որտեղից ձեզ այդքան փող:
2. Ինչու եք մտել ընտրապայքարի մեջ:
3. Ով է ձեզ ճանաչում, ընդհանրապես:
4. Ինչ խնդիր եք լուծում:
5. Հինգ անուն տվեք ձեր կուսակցությունից/ ճիշտն ասած ձեզ էլ չէին ճանաչում, միայն նոր ենք լսել ձեր մասին/:
6. Ինչ է ձեզ խոստացվել ընտրություններից հետո:
7. Դաշնակներին համարում եք ընդդիմություն:
8. Տիգրան Կարապետիչին ձեզ մրցակից համարում եք:
9. ԱԽՔ-ին համարում եք քաղաքական գործիչ:
10. Սերժ Սարգսյանին համարում եք լեգիտիմ նախագահ:
11. 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները կեղծվել են:
12. ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան:
13. Չեք պահանջում Էդվարդ Նա;բանդյանի հրաժարականը:
14. Մարտի մեկին որտեղ էիք:
15. Ով է պատասխանատում մարտի մեկի նախճիրի համար:
16. Բարոյական է անընդհատ հղում անել Կ.Դեմիրճյանին:
17. Հավատում եք Հայ Ազգային կոնգրեսի հաղթանակին:
18. Մտադիր եք նախկին քաղաքապետերին պատասխանատվության հրավիրել:
19. Ռոբերտ Քոչարյանին հարգում եք:
20. Դիտում էիք Որոգայթը, եթե այո, ապա ձեզ դուր եկավ Ռուդոլֆի կերպարը:

___
Ա1-ին. Չեք կարող ավելի լուրջ հարցեր պահանջելու ահամր լուրջ մարդու հրավիրել:

19 05 2009
19 05 2009
Hayq (Armenia)

1. Vorteghic dzez pogh?
2. Ov e dzez chanachum?
3. Tveq 5 mardu anun dzer sharqeric, voronq qich te shat haytni en.
4. AXQ-in qaxaqakan gortsich hamarum eq?
5. Robert Qocharyanin hargum eq?
6. Tigran Karapetichin vorpes dzez himnakan mrcakic ditum eq?
7. Marti meki naxchiri hamar ov e pataskhanatu?
8. 2008 tvi nakhagahakan @ntrutyunner@ keghcvel en?
9. Serj Sargsyanin legitim nakhagah hamarum eq?
10. Pahanjum eq Nalbandyani hrajarakany?
11. Dashnaknerin @nddimutyun hamarum eq?
12. BHK-i ev HHK-i krvin unchu duk el chek mijamtum?
13. Havatum eq Hay Azgayin Kongressi haxtanakin?
14. Baroyakan eq hamarum Karen Demirchyani anvan shaharkum@ dzer koghmic?
15. Havatum eq ayn kankhatesumnerin, vor dzer “kusakcutyun@” stanalu e 0.1-0.3 tokos?
16. HH-um kan qaxaqakan bantarkyalner?
17. Pataskhanatvutyan kanchelu eq nakhkin qaxaqapeterin?
18. Steghcelu eq kabelayin herustatesutyun?
19. Duk Medvedevin eq havanum, te Obamayin?
20. Abdullah Gylui het kuzeiq “duraki” kakhal?
21. Internetic ogtvum eq?
22. Adibekyanin havatum eq?
23. Shaxmat khakhal giteq?
24. Futbol sirum eq?
25. Xarabaxi harcum havanum eq Serj Sargsyani qaxaqakanutyun@?
26. Azat e herustatesutyun@?
27. Qaxaqapet @ntrveluc heto artonelu eq @nddimutyan hanrahavaqner@?
28. Inchu hanrayin khorhrdi me cheq?
29. Vazgen Manukyanin kuzeiq tesnel HH nakhagah?
30. Ov e dzer kusakcutyan finanser@ hoguM?

19 05 2009
Արմենյան

@ Sovorakan Hay

Կարո՞ղ ա խառնելեք: Կարո՞ղ ա ուզում էիք գրել սերժանտներին:

19 05 2009
ՀԱՅԿՈ

Բոլորին էլ հայտնի է, որ ՀԱՍԿ հատուկ է դրել իր թեկնածությունը, որպեսզի որոշակի շփոթմունք առաջացնի: Ոնց? Ասեմ:
Երբ ընտրությունը վերջանա եւ սկսեն քվեաթերթիկները հաշվել ուղղակի ՀԱԿ-ի ձայները կարող են հեշտությամբ դնել ՀԱՍԿ-ի ձայների վրա, որպեսզի ՀԱԿ-ը չկարողանա հաղթահարել 40%ի շեմը:
Իսկ ինչ մնում է Դեմիրճյանի անունը շոշոփելու մեջ դա արդեն տգիտություն է: Կարող ես քո առավելությունները թվարկի այլ ոչ թե ուրիշինը:

19 05 2009
MSHEZI

vor grazners hanum ek

heto el demokratia-memoktatia ek xaxum)))))))))))

19 05 2009
sos

Տարիքով մարդիկ եք Կարապետիչի հետ միասին, ինչն է ձեզ ստիպում մշտապես խեղկատակի դեր տանել, էս աշխարհից ինչ էք տանելու…
ամոթ է վերջապես …

19 05 2009
blansh

Հարգելի MSHEZI, առաջարկում եմ վերընթերցել “Բլոգում գրելու պարզ կանոններ” բաժինը: Մեկնաբանություններից հեռացվում է վիրավորանքներն, հայհոյանքները, զրպարտությունները եւ չափանիշը իսկզբանե սահմանաված է…

Ավելի մտերմիկ ասեմ. եթե կարծում եք, որ ընդունելի է մարդուն հյուր կանչել բլոգում, վիրավորել ու ճանապարհել, ապա ես ձեզ բացարձակապես չեմ հասկանում:

Ի դեպ, օգտվելով առիթից, մեկ անգամ եւս զգուշացնում եմ, որ կարծիքներ ու դատողություններ չենք ընդունում: Պարզապես կորեկտ բառերով ձեւակերպեք ձեր հարցերը եւ մենք կապահովենք դրանց պատասխանները: Շնորհակալություն

Ե.Գ. Ազատությունն ու ամենաթողությունը միեւնույնը չեն: Ձեր արտահայտվելու ազատությունը սահմանափակվում է կոպիտ ասած`դիմացինի քթի ծայրին: Արտահայտեք ինչքան ուզում եք, բլոգը հենց դրա համար է, միայն մի վիրավերեք մեր ոչ մի հյուրերի, ինչքան էլ ձեր սրտով չլինեն նրանք:

19 05 2009
MSHEZI

lriv hamadzayn em

bayz es inch anem vor mexm asaz irank en dran arzanazel irenz kaylerov

kgrenk aysuhet korekt

20 05 2009
LIBRA

YES HARC CHEM TA !!!!!!
BACAHAYT YEREVUMA VOR DA TYUROICUTYAN MEJ GCELU HAMAR VOR PATAHAKAN YNTROXNER@ HAKI TEX@ HASK YNTREN

20 05 2009
marat

Եթե իրականությունը ասելը դա վիրավորանք է ապա ինչ արած,

20 05 2009
blansh

Ժողովուրդ ջան, ի դեպ, տեղեկացնեմ, որ ձեր բոլոր մեկնաբանությունները կամ վերջիններիս նախնական տեսքը պահպանվում է եւ եթե համաձայն չեք մեզ հետ/այսինքն խմբագրվածները վիրավորական են կամ ոչ/ կարող են հանրային քննարկման դնել… Լուրջ…

Ասեմ, որ պահպանվում են նաեւ այն մեկնաբանությունները, որոնք անգամ չեն երեւում այստեղ եւ ավտոմատ spam բառերի ցուցակն են ընկնում ինչ-ինչ արտահայտությունների կամ բառերի պատճառով:

20 05 2009
marat

Օրինակ
Հարգելի ՀԱՍԿ բարձր ենք գնահատում ձեր անցած քաղաքական ճանապարհը, բայց ցավոք սրտի դրա մասին ոչինչ չգիտենք արդյոք ձեր մասնակցելու նպատակը քաղաքապետի ընտրություններին ժողովուրդին թյուրիմածության մեջ գցելն է:
Նա կպատասխանի մոտավորապես այսպես ոչ իհարկե մենք նույնիսկ վախենում ենք, որ մեր ձայները ՀԱԿ-ի օգտին կգնան քանի որ մեր ընտրողների ձայները գերազանցում նրանց ձայներին:Իսկ իրականում պետք է ասեր մենք հավատում ենք որ ընտրական հանձնաժողովում շատ կույրեր

20 05 2009
marat

Ներողություն թյուրիմածություն և կույրեր բառերի համար

21 05 2009
fifiko

Էս մեկը, որ աստված չանի, չստավի, էլ մեկ էլ ե՞րբ կհանդիպենք:

21 05 2009
Vazgen

անկապ գրում են բանի տեղ մի դրեք:
ուսանող ենք,ու որոշել ենք մեր ձայնը ձեզ տանք……
մեզ հետաքրքրումա ինչ եք պատրաստվում անել երիտասարդության համար

21 05 2009
ARS

լուրջ եմ ասում միակ մարդն եք,որ գոնե նորմալ խոսալ գիտեք
Ողջունում եմ ՀԱՍԿ-ի մուտքը քաղաքական դաշտ
Սոցիալիզմի կողմնակից եմ:
մենակ գոնե դուք հետո սոցիալիզմից չշեղվեք

21 05 2009
Yerevan_111ss

OV eq duq HASK?

Մովսես Շահվերդյան : duq erevi hertakan anhajox komunistakan partiayum kariera unecox kerparneric mekn ek kosahkakari butkayum nstac qaxaqakan planner mshakox…vsn zi azgi masin mtacox…..

lav klini inqnabacark tas amota …

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: