ՀՀ Կառավարական պատվիրակությունը “Նաիրիտ”-ում էր միջադեպից օրեր առաջ ու “Նաիրիտի” պոտենցիալի, նոր ծրագրերի եւ զարգացման հնարավորությունների մասին էր խոսվում: Ապա երեկ գործարանի աշխատանահին օրվա ավարտից քիչ առաջ տեղի է ունենում պայթյունը… Թանձր մութ ամպերի քուլաները ծածկում են փողոցը, խոշոր հրդեհն ու խուճապը համատարած տարածվում են քաղաքով մեկ: Փակ Բագրատունյանց պաղատայի սկզբում հավաքված “Նաիրիտի” աշխատակիցների ընտանիքի անդամներն ու հարազատները որեւէ լուր էին փորձում ստանալ հարազատներից:
Այսօր 4 զոհվածների անուն հրապարակվեց, չնայած երեկ Շտապօգնության պատասխանատուները 5-ի մասին էին խոսում: Իսկ երեկոյան, երբ հրշեջ մեքենաները երբ դուրս էին բերվում գործարանից, շտապ օգնության 2 մեքենայով դուրս բերվեցին նաեւ զոհվածները: Առհասարակ, քիմիական գործարանի եւ նման նշանակության գործարանի, բաց ինֆորմացիոն հոսք ակնկալել, լուրջ չէ: Բայց հակասական ինֆորմացիա պայթյունների, պատճառների, արտանետումների վնասակարության եւ այլնի մասին, եւս լուրջ համարել չի կարելի: Ի վերջո, խոսքը լուրջ միջադեպի մասին է: Ցավում ենք զոհվածների հարազատների համար: Ցավալի եւ լրջագույն կորուստների մասին է խոսքը, մանավանդ, որ հազիվ-հազիվ ենք ոտքի կանգնում…
Կան զոհեր
21:20 | Մայիս 14, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ժամը 20:00-ի դրությամբ`”Նաիրիտում” բռնկված հրդեհի հետեւանքով կա 5 զոհ եւ
3 վիրավոր: Այդ մասին “Ա1+”-ին հայտնեց Շտապ օգնության ծառայության օպերատիվ բաժնի ավագ բժշկուհի Էլմիրա Գեւորգյանը:
Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:
Իսկ այս պահին «Նաիրիտ» գործարանի հրդեհվող արտադրամասում կրակը դեռ հանգցված չէ եւ հրշեջները դեռ շարունակում են աշխատանքները: Բագրատունյաց պողոտան փակված է, սակայն «Գործարանայինի» կամուրջի մոտ մեքենաների եւ մարդկանց հսկայական կուտակումներ են: «Նաիրիտի» աշխատակիցների ընտանիքի անդամներն ու բարեկամները հրդեհվող գործարանի կողմից եկող բոլոր մարդկանց հարցնում են իրենց հարազատների մասին:
Անհանգիստ է նաեւ գործարանի մուտքի մոտ, որտեղ ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցները խիստ հսկողության են սահմանել եւ գործարանից ներս ու դուրս անել չեն թողնում: «Ա1+»-ին ականատես անցորդները պատմեցին, որ 2 պայթյուն է տեղի ունեցել եւ իրարանցում է եղել:
«Բոլորը տեսան, որ պայթուն էր, մեքենան ցնցվեց, ապակիները կոտրվեցին թափվեցին մեզ վրա: Բարձր աղմուկ էր, շատ բարձր աղմուկ էր, դմբոց էր, կրակ, իրար կորցրել էին, բան չէին հասկանում»,-պատմեց ականատեսներից 14 ամյա Մհերը:
«Առաջին պայթյունը ուժեղ էր, հետո թույլ պայթյուն եղավ, դիմացից մեծ երկաթներ պոկվեցին, թռան, կպան դիմացի շենքին: Արյուն էր, մի տղա մեքենա էր փնտրում, հետո երբ խուճապը անցավ, արդեն ոչինչ չիմացանք: Առաջին շտապ օգնության 2 մեքենաները շուտ եկան, գնացին: Հետո նորից եկան»,-պատմեց ականատեսներից տիկին Անահիտը, ով գործարանի դիմացի մայթին գտնվող ավտոտեխսպասարկման կենտտրոնում է աշխատում:
Գործարանի աշխատակիցներից մեկն էլ, ով աշխատանքի ժամի ավարտից հետո դուրս էր եկել եւ րոպեներ անց լսվել էր պայթյունը, զանգում էր իր ընկերներին ներսում գտնվող եւ չէր կարողանում միանալ:
«Բոլոր բլոկները շաղկապված են: Մենակ գիտեմ, որ 1/12 արտադրամասն է վառվում, էնտեղ են իմ ընկերները»,-պատմեց նա ու շտապեց բանակցել անվտանգության աշխատակիցների հետ, որ իրեն ներս թողնեն:
«Ա1+»-ը հետաքրքրվեց նաեւ պայթյունի հավանական հետեւանքների մասին եւ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի ղեկավար Կարինե Դանիելյանը ասաց. “Եթե «Նաիրիտ»-ի քլորոպրենային կաուչուկի արտադրամասն է հիմա այրվում, ապա սովորաբար քլորն է պայթում, որը օդում տոքսիններ է առաջացնում: Դրանք, նրա վստահեցմամբ` թունավոր են օրգանիզմի համար; Այդ պատճառով մոտակայքում ապրող մարդիկ պետք է աշխատեն լուսամուտները փակ պահեն, որպեսզի դրսից այդ օդը չգա ներս: «Ես հիմա այլ բան չեմ կարող պատկերացնել»:
Նրա ասելով` ցավոք, հիմա էկոլոգիական մոնիտորինգ քաղաքում չի անցկացվում: Մինչդեռ, ըստ նրա` Օպերատիվ մոնիտորինգի կենտրոնը հիմա պետք է այնտեղ չափումներ աներ» «Սակայն հիմա չգիտեմ դրա հնարավորությունը նա ունի՞, թե ոչ, քանի որ այդ չափումները վաղուց դադարեցվել են».- ընդգծեց տիկին Դանիելյանը` ավելացնելով, որ եթե «Նաիրիտը» գործելու է, ապա գոնե ինչ-որ շառավիղով այդ տարածքից թե բնակիչները, թե առավել եւս դպրոցներն ու հիվանդանոցները դուրս պետք է բերվեն: Դրա փոխարեն, ըստ նրա` պետք է հսկայական սանիտարական, կանաչապատ գոտի ստեղծվի:
http://www.a1plus.am/am/society/2009/05/14/nairit-fire
Հաղորդագրություն “Նաիրիտ”-ից
22:54 | Մայիս 14, 2009 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ՙՆաիրիտ Գործարան՚ ՓԲԸ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 22-ի դրությամբ իրավիճակը լիովին վերահսկվում է, վթարը տեղայնացված է, վտանգավոր արտանետումներ չկան:
Զոհերի թիվն այս պահին 3-ն է, մեկի մասին տեղեկությունները ճշտվում են, տուժածներն ու վիրավորները 8-ն է:
http://www.a1plus.am/am/official/2009/05/14/press
Տուժածներից 4-ը Նաիրիտի աշխատակիցներ են, 4-ը` հրշեջ-փրկարարներ:
Ստեղծվել է ընկերության մասնագիտական հանձնաժողով` վթարի պատճառները պարզելու և հետևանքներն ուսումնասիրելու համար:
Հիշեցնենք, որ Շտապ օգնության ծառայության օպերատիվ բաժնից հաղորդվել էր 5 զոհի մասին:
Աշխատել են մինչեւ առավոտ
13:08 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած խոշոր վթարի արդյունքում Երեւան քաղաքի թիվ 8 Հրշեջ փրկարարական ջոկատի մեքենան այնտեղ է մնացել մինչեւ առավոտյան ժամը 9.25: Փրկարարական ջոկատը ահազանգը ստացել է երեկ ժամը 18,40 եւ հենց այդ ժամանակ էլ ուղեւորվել է այնտեղ:
Այս ջոկատից «Նաիրիտ»-ում դեպքի վայրում աշխատել է մեկ 8 տոննա ջրի տարողությամբ մեքենա: Ինչպես նշում էին փրկարարները, լաֆետային փողակներով են կազմակերպել կրակի մարումը, քանի որ նման հրդեհ վերջին շրջանում չի եղել:
Հրշեջները նշում են, որ իրենց ջոկատից ոչ մի վիրավորված կամ թունավորված չկա: Այլ ջոկատներից վիրավորվել կամ թունավորվել է 13 հրշեջ:
http://www.a1plus.am/am/society/2009/05/15/firemen
Զոհերի անունները հայտնի են
10:40 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 14-ին, Երևանի ժամանակով 18:35-ին քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած խոշոր վթարի արդյունքում զոհվել են «Նաիրիտ Գործարան՚ ընկերության 4 աշխատակիցներ`
գ 1959 թվականին ծնված, քլորոպրենի ստացման տեղամասի հերթափոխի պետ Լևոն Լևոնյանը,
գ 1958 թվականին ծնված, հիդրոքլորացման ապարատավար, բրիգադավար Հովհաննես Հովհաննիսյանը,
գ 1959 թվականին ծնված, թորման ապարատավար Վահան Գրիգորյանը,
գ 1970 թվականին ծնված, վերանորոգող-փականագործ Արթուր Կարապետյանը:
ՙՆաիրիտ Գործարան՚ ՓԲԸ տնօրենների խորհուրդը, ադմինիստրացիան, արհեստակցական միությունը և ողջ կոլեկտիվը հայտնում են իրենց խորին ցավակցությունը զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին:
Ըստ ՙՆաիրիտ Գործարան՚ ՓԲԸ մամուլի ծառայության` ՀՀ հրշեջ-փրկարարական ծառայության միջամտությամբ, ժամը 22.25-ի դրությամբ հրդեհը լիովին մարվել է:
Տուժածների և վիրավորների թիվը 8-ն է:
Ընկերության երեկ գիշերն արդեն ձևավորված մասնագիտական հանձնաժողովը աշխատանքներ է տանում վթարի պատճառները պարզելու, դրա հետևանքներն ուսումնասիրելու և հաղթահարելու համար:
http://www.a1plus.am/am/society/2009/05/15/nairit
«Նաիրիտում» հերթապահություն է
13:28 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Նաիրիտում» տեղի ունեցած վթարի վերաբերյալ մասին մանրամասներ է հաղորդում ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Մայիսի 14-ին, ժամը 18.36-ին ՙՆաիրիտ՚ ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ ժամը 18.35-ին գործարանի 1/12 արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն եւ բռնկվել հրդեհ:
Դեպքի վայր են մեկնել ՙՆաիրիտ՚ ՓԲԸ-ի հրշեջ-փրկարար ջոկատից երկու, ինչպես նաեւ մայրաքաղաքի տարբեր հրշեջ մասերից 11 մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատից երկու խումբ, Երեւանի հատուկ հրշեջ ջոկատից ՙԲրոնտո՚ ծնկաձեւ ամբարձիչը եւ գազածխապաշտպան (լուսավորման) ավտոմեքենաներ:
Երեւանի հրշեջ մասերում հայտարարվել է հերթափոխից ազատ անձնակազմի հավաք:
Ընդհանուր առմամբ’ դեպքի վայրում աշխատել է մոտ հարյուր հրշեջ-փրկարար, 17 միավոր հրշեջ տեխնիկա, Երեւանի համայնքների 26 ջրատար ավտոմեքենա եւ ՙ1-03՚ ծառայության 5 ավտոմեքենա:
Ըստ նախնական տվյալների’ քլորոպրենի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, բռնկվել հրդեհ: Այրվել են արտադրամասում գտնվող տոլուոլի տարողությունները եւ 1500 քմ մակերեսով տարածք:
Պայթյունի հետեւանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 6-ը: Հայտնաբերվել եւ պայթյունի վայրից դուրս են բերվել չորս զոհվածների դիակները, իսկ տուժածները տեղափոխվել են ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն եւ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.25-ին մարվել’ 22.35-ին:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Մ. Շահգելդյանը, ՀՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Է. Բարսեղյանը, էներգետիկայի, առողջապահության նախարարները, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը եւ այլ պաշտոնյաներ:
Հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից դեպքի վայրում իրականացվում է հերթապահություն:
http://www.a1plus.am/am/society/2009/05/15/corpse
Chloroprene shat tunavor miatsutyun e, xndrum em es linkum kardaq te inch vnasner karox e hastsnel aroxjutyan@ yev inchpes pashtpanvel. Shnorhakalutyun
http://www.ilo.org/public/english/protection/safework/cis/products/icsc/dtasht/_icsc01/icsc0133.htm
Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ «ՆԱԻՐԻՏ»-ՈՒՄ
Կարծում եմ, նախ ճիշտ կլինի պարզեցնենք թե ինչ ասել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ը : Այսինքն` ա. ի՞նչ է իրենից ներկայացնում այս գործարանը, բ. Ինչ հնարավորություններ ունի՞ այս գործարանը, գ. Ի՞նչ հետաքրքրություններ է իրենից ներկայացնում այս գործարանը, դ. Ո՞վքեր են հետաքրքրվում, կամ` ո՞վքեր կարող են «Նաիրիտ»-ով հետաքրքրվողի պոտենցիալ թեկնածուներ լինել…
շարունակությունը ամբողջովին կարդա` ԱՅՍՏԵՂ
Verjin 8 tarum Nairit 6 angam gnvel-vacharvel e, ev amen angam rejimi harstaharman npatakov.
Ayn ogtagorcvel e, vorpes mijoc rejimi grpanner lcnelu hamar.
Aysor A1+ -um lav hodvac kar kapvac ed gorcarqneric voroshneri masin.
Hetaqrqrakan e, vor amenamec maxinacian texi e unecel erknaguyn varchapeti anmijakan masnakcutyamb.
Isk exbayr hima el finasakan poxtnorenn e u ayd gumarneri yuracnox.
Isk vtar texi unecav, qani vor Nairitum aysqan tari voch mi nerdrum chi exel, miayn talanel u qamel en, ayn inchpes ev amen inch Hayastanumjogtagorcelov vorpes irenc andznakan harstacman mijoc` kexeqelov u harstaharelov joxovrdin u erkri voxj harstutyunner.
Ev bnakan e, vor mi or sa texi er unenalu.