Այսուհետ «Ա1+» կարող եք դիտել ձեր բջջային հեռախոսով

5 05 2009

Սիրելի ընթերցողներ, վաղվանից` մայիսի 6-ից, առաջին անգամ Հայաստանի ողջ տարածքում օրվա կարեւորագույն տեսանորություններին կարող եք ծանոթանալ Ձեր բջջային հեռախոսի միջոցով: Մենք նոր ծառայություն ունենք եւ ուզում ենք կիսվել ձեզ հետ, լսել ձեր կարծիքն ու մեկնաբանությունը: Եթե Ձեր հեռախոսը միացված է GPRS ծառայությանը, ապա Ձեզ համար «Ա1+»-ը կրկին եթերում է, սակայն ոչ թե հեռուստացույցի, այլ Ձեր բջջայինի էկրանին:«Ա1+»-ն Հայաստանում առաջին անգամ առաջարկում է վիդիո լուրեր Ձեր բջջային հեռախոսում:Ընդամենը մեկ SMS եւ դուք կարող եք դիտել «Ա1+»-ի օրվա ողջ լրատվությունը` տեսաշարով` Ձեր բջջայինի էկրանին:

Անկախ նրանից, թե որ օպերատորի`«Արմենթելի», թե «Վիվասելի» բաժանորդ եք` ուղարկեք 111 կոդը 1618 համարին եւ Դուք կստանաք համապատասխան հղում/լինկ/: Սեղմելով հղումը` ձեր հեռախոսը կբեռնավորի օրվա ամենաթարմ վիդեոնորությունները: Այսինքն` Դուք կստանաք օրվա թարմ լուրերը դիտելու հնարավորություն` ցանկացած վայրում եւ ցանկացած պահի: «Ա1+»-ի տեսանորությունները հասանելի են 24 ժամ շարունակ, իսկ նորությունները կթարմացվեն 14:00-ին եւ 18;00-ին: Դիտեք «Ա1+»-ը Հայաստանի ողջ տարածքում:

Ծառայությունը վճարովի է` 1 SMS-ի արժեքը 300 դրամ է ` ներառյալ ԱԱՀ:
Տեխնիկական խորհրդատվության համար զանգահարեք` հետեւյալ հեռախոսահամարներով` 010523218 , 099523218:


Actions

Information

10 responses

6 05 2009
Misak

Shat lav naxadzernutjun@ shut petqa arver
mnuma es el chpaken mer parapanc ishxanutjunner@:))))

6 05 2009
Arsen

Achqners lus! Qich er propagandan internetov, hima el bjjayinov. Et el heriq chi mi hat el 300 dram piti tanq vor propagandvenq! 🙂

6 05 2009
Suren

Apreq, apreq!!! 21-rd darum mec hnaravorutyunner kan, texekatvakan shrjapakum@ kotrelu hamar!!! Petq e drancic ogtvel.

6 05 2009
Հակոբ

Աղջիկը լավնա !

6 05 2009
Armen

tank chi?

7 05 2009
Գարիկ

Շատ ապրեք!!!!!!!!!!! Իսկ թանկը մեր ներվերն են, որ ամեն օր ծախսում ենք Հայլուր նայելիս:

7 05 2009
Haykk

A1plus jan “tak derjat”
kareli e hianal dzer amkotrum kamqov u mec cankutyamb .

de ban chmnac HAK MAyisi 31-in khaxti, duq el hunis-hulisic eterum klineq.

bayc minchev da mi qani ditarkum anem, qani vor dzer tesanyuter tevum en 1.3 rope, es kuzei vor aydtex nerareiq ayn informacian vor chka yal tex.

orinak imast chuni tesanyutum tex hatkacnel` konkret erkva depqum erknaguyn varchapeti aycin Gyumri, ayn el standart ayloc nman pashtonakan vochov, qani vor da bolor ishxankan aliqner talis en u baci da shat anhetaqrqir e.
da kareli er tal ete kar inch vor hetaqrqir ban vor ayd ayci shrjanaknerum taqcnum en mnacac.
te che izur jamanaki vatnum e stacvum.

ev qani vor voch mi aliqov ches handipi hndimutyan qarozarshavin, apa kxndrei vor duq dzer tesanyuterum nuynpes hndgrkeiq dranq hnaravorins chapov.

Es andzamb ogtveci ev kogtvem dzer ayd carayutyunic erb interneti hasaneliutyun chka.

Ev i dep ardyoq hnaravor chi aynpes anel vor heraxosneri mijocov kayq kardacvi naev hayerenov, qani vor angleren ev ruseren voch bolor norutyunnern en.

De dzez maxtum em hajoxutyun u noranor dzerqberumner

7 05 2009
Գարիկ

100 տոկոսով համաձայն եմ Haykk-ի հետ:

11 05 2009
KOTO

SHAT LAV MITQ E HERAXOSOV OGTVEL@ A1PLUS NAEL@
SHAT LAV BARI ASHXATOXNER UNEQ MEK@ DIANNAn E MYUS@ SEROJ@ MNACACI ANUN@ CHGITEM
PAYQAR PAYQAR MINCHEV VERJ

10 06 2009
Տիգրան

Հարգելի “Ա1 +”, նախ շնորհակալություն, ձեր անկոտրուն կամքի համար, և մի հարց ունեմ, այսօր քանի դեռ իրականությունը (ցավոք սրտի) շատ աղոտ հույսեր է տալիս Ա1+ի հեռուստաեթեր վերադառնալու կապակցությամբ, հնարավոր չէ արդյոք Ա1+ի արբանյակային հեռարձակումը: Ինչ խանգարող հանգամանքներ կան այդ ուղղությամբ` օրենսդրական, ֆինանսական, վարչական…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: