Արդեն 3 օր է, ինչ պաշտոնապես մեկնարկել է Երեւանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Կուսակցությունները սկսել են հանդիպումները ընտրողների հետ, քաղաքական գովազդները, հավաքներն ու այլ քարոզչական միջոցառումներ: Այս ընտրությունների “նորահայտնությունը” ընտրական ԿԸՀ`անհատների հաշվառման եւ ընտրություններին մասնակցության հնարավորությունն է, ինչը կուսակցությունների, ընդհուպ մինչեւ Տիգրան Կարապետյանի դժգոհությունն է առաջացրել եւ նա որոշումը վիճարկել է Վարչական դատարանում: Կարեւոր “նորահայտություն” է նաեւ Արդարադատության նախարարի նախաձեռնությանը` “կուսակցություններին խոստումներով ու փող բաժանելու մեթոդներով” գործելը արգելող: Ի վերջո կուսակցությունների ներկայացվածությունը համամասնական ցուցակը գլխավորողների նման տեսքով արդեն իսկ ինտրիգային ու լարված քարոզարշավ է խոստանում:
Այս ընտրություններին ՀԱՍԿ-ը մասնակցում է “Հավատա եւ վստահիր”, “Բարեկարգ եւ բարգավաճ քաղաք, բարետես եւ բարեկեցիկ քաղաքացի ” կարգախոսներով: Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն էլ ընտրել է ` “Վեհ քաղաքին վեհ գաղափար, վեհ մոտեցում”, “Սերը պետք է առաջնորդի բոլորին”, «Երաշխիքներ բոլորին» կարգախոսները: ՀՅԴ Դաշնակցությունը «Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես…» կարգախոսով է գործում եւ 15 բաժնից կազմված իր նախընտրական ծրագրում անդրադառնում է բոլոր ոլորտներին, որտեղ առաջնային է համարում մարդու իրավունքները եւ դրանց ոտնահարումների բացառումը: ՕԵԿ-ը «Նոր Երեւան» կարգախոսն է ընտրել եւ Հեղինե Բիշարյանի քաղաքապետ դառնալու դեպքում «նոր հնարավորություններ, նոր մոտեցումներ, նոր կառավարում» է խոստանում: Ընդդիմությունը սկսում է քարոզարշավը հանրահավաքով, ապա նաեւ Հյուսիսային պողոտայում նախատեսվելիք միջոցառումների անցկացման համար քաղաքապետարանի խոչընդոտներով: ԲՀԿ-ն իր “ինտերնետ գործիքներն” է ներկայացնում հանրությանը, ՀՀԿ-ն ասֆալտապատում է իրականացնում համայնքներում:
Մեկնաբանությունների բաժնում մեկ անգամ եւս ներկայացնում եմ թեկնածուների կենսագրություններն ու կուսակցությունների համամասնական ցուցակը գլխավորող առաջին 3 մարդկանց մասին ընդհանուր ինֆորմացիա:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը բաղկացած է 122 քաղաքացուց: Այն գլխավորում է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ցուցակի 2-րդ համարն է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, 3-ը’ ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի դասախոս Մարգարիտա Մաթևոսյանը:
Հարություն Քուշկյան
ՀՀ Առողջապահության նախարար /Պաշտոնը ստանձնել է 1 Հունիսի 2007/
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1956 թ. ապրիլի 14, ք.Երևան
Կրթություն
1980թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը
Աշխատանքային գործունեություն
1980-1981թթ. բժիշկ-ինտերն Երևանի շտապ օգնության N2 հիվանդանոց
1981-1984թթ. շտապ օգնության բժիշկ Աշտարակի Կենտրոնական շրջանային հիվանդանոց
1984-1985թթ. Երևանի շտապ օգնության N2 հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժանմունք` օրդինատոր
1986-1990թթ. Էրեբունի հիվանդանոցի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի վարիչ
1990-1991թթ. Էրեբունի կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ
1995-1996թթ. կատարել է ՀՀ Ռազմաբժշկական վարչության պետի պարտականությունները
1995-1999թթ. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր
1991թ. Էրեբունի Բժշկական Կենտրոնի գլխավոր տնօրեն
2002թ. Նաիրի Բժշկական Կենտրոնի գլխավոր տնօրեն
2003թ. ՀՀ Ազգային Առողջապահության Ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչ
2005թ. նշանակվել է Օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի հախագահ
2007թ.հունիսից ՀՀ առողջապահության նախարար
2008թ. ապրիլից կրկին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար
Այլ տվյալներ
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1985-1986թթ. էնդոկրին վիրաբուժության գծով վերապատրաստվել է Մոսկվայի Էնդոկրինոլոգիայի և Հորմոնների Քիմիայի Ինստիտուտում
1990թ. մեկնել է վերապատրաստման Կալիֆորնիայի USC Բժշկական Կենտրոն
1993թ. վերապատրաստվել է Հարվարդի Հարվարդի Բժշկական Համալսարան, Բոստոնի Բեթ Իսրայել հիվանդանոցում
1993թ. պաշտպանել է դոկտորական թեզը «Սրտի ֆունկցիայի և իմունային համակարգի կորեկցիան վահանաձև գեղձի որոշ հիվանդությունների ժամանակ» թեմայով
1998թ. ընտրվել է ՌԴ Բնական Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ
1999թ. վերապատրաստվել է Կալիֆորնիայի Համալսարանի Լոս Անջելեսի Բժշկական Կենտրոնում (UCLA)
1999թ. Վիրաբուժական Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
2001թ. Հայկական վիրաբուժության XXI Պրոֆեսիոնալների միության իսկական անդամ
Կուսակցական պատկանելությունը
Բարգավաճ Հայաստան
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
/Ըստ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքի/
ՀՅԴ կուսակցության ընտրական ցուցակը ներառում է 51 քաղաքացի: Ցուցակը գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: 2-րդ համարն է ճարտարապետ Ալբերտ Աջեմյանը: ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը ցուցակում 3-րդն է:
Արծվիկ Գարեգինի Մինասյան
Ծննդյան թիվ 01.01.1972
Կուսակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն 07.06.2007 ՙՀայ Յեղափոխական Դաշնակցություն՚ խմբակցություն
Հանձնաժողովներ 19.06.2007 Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)
16.06.2008 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով
Ծնվել է 1972թ. հունվարի 1-ին ՀՀ Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում:
1990-1995թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ:
1995-1998թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրան:
1997-1998թթ. կարճաժամկետ ծրագրերով ուսումնառությունը շարունակել է Մոսկվայում, Վաշինգթոնում եւ Նյու Յորքում` մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին:
1997-2001թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում` իրավագիտություն մասնագիտությամբ:
1996-1999թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում որպես մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ:
1998թ. սկսած դասախոսում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:
1999-2000թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ:
2000թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտության թեկանածուի գիտական աստիճան: 11 գիտական հոդվածների հեղինակ է:
2000-2005թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել եւ աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամի պաշտոնում:
2004-2005թթ. դասախոսել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 2005-2006թթ.` նաեւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայում:
2005-2007թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել եւ աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
/Ըստ Ազգային Ժողովի պաշտոնական կայքի/
Հայ ազգային կոնգրեսը որում Կոնգրեսին մաս կազմող 18 կուսակցություններն ու կազմակերպություններն են` ներկայացված է 167 թեկնածուներով։ Կոնգրեսի ցուցակը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Երկրորդ տեղում է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, իսկ երրորդը ՀԱԿ համակարգող, անկուսակացական Լեւոն Զուրաբյանն է։
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945 թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան։ Երեւանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1968թ. ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու եւ գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1972-78 թթ. որպես կրտսեր գիտաշխատող աշխատել է Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում, 1978-85թթ. վարել Մատենադարանի գիտնական քարտուղարի պաշտոնը, 1985-ից Մատենադարանի ավագ գիտաշխատող է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ինչպես նաեւ մի քանի մեռած լեզուների։ Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների, որոնք հրապարակվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով եւ վերաբերում են հայ միջնադարյան թարգմանական գրականությանը, հայ-ասորական մշակութային առնչություններին։ Կիլիկյան շրջանին վերաբերող նրա վերջին՝ «Խաչակիրները եւ հայերը» երկու ստվար հատորներով հրապարակված պատմա-քաղաքագիտական հետազոտությունը (հրատ. 2005 եւ 2007 թվականներին) պատմագիտության մեջ նոր ուղղության եւ Հայոց պատմության ուսումնասիրման նոր մեթոդի հիմք է դնում։ 2006 թ. լույս է տեսել նրա քաղաքական ու քաղաքագիտական բնույթի ելույթների, հոդվածների եւ հարցազրույցների «Ընտրանի» ժողովածուն։
Լեւոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ արեւելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991) անդամ է, Լա Վեռնի (1990), Սոֆիայի (1994) Սորբոնի (1996) եւ Ստրասբուրգի (1996) համալսարանների պատվավոր դոկտոր։
Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր Նախագահն է, միջազգային լայն ճանաչում ունեցող պետական-քաղաքական գործիչ։ Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից, 1966-ին ձերբակալվել եւ մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, մայիսից ընդգրկվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, դարձել նրա ամենահեղինակավոր ու ազդեցիկ անդամներից մեկը։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ինչպես նաեւ ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական վերլուծություններով ու դիպուկ կանխատեսումներով։ 1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է եւ վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։
Նրա գրչին են պատկանում Շարժման տարիներին «Ղարաբաղ» կոմիտեի եւ ՀՀՇ-ի անունով տարածած 100-ից ավելի թռուցիկներ, Շարժման ճնշման տակ ընդունված ՀԽՍՀ ԳԽ որոշումները։ Եղել է Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, նրա վարչության նախագահ։ 1989թ. օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. հուլիսին՝ ԳԽ-ի նախագահության անդամ։ 1990 թ. մայիսն կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Գերագույն խորհրդի նախագահ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների ջախջախիչ մեծամասնությամբ (83, 4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նույն պաշտոնում վերընտրվել է նաեւ 1996 թ. սեպտեմբերի 22-ին։ Նա 1991-95-ին Բաբկեն Արարքցյանի հետ համատեղ, ղեկավարել է ԳԽ Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության տեքստը արժանացել ԳԽ-ի հավանությանը եւ 1995 թ հուլիսի 5-ին ընդունվել համաժողովրդական հանրաքվեով։
Լեւոն Տեր-Պետրոսյանը ազատական գաղափարախոսության կրող է։ Նա տեսականորեն հիմնավորել ու գործնականում կիրառել է քաղաքական մտածողության նոր արժեքային համակարգ եւ սկզբունքներ. մերժել է քաղաքական կողմնորոշման, մշտական բարեկամի եւ մշտական թշնամու գաղափարը, պետական անկախությունը համարել է ազգային գոյության, նրա ազատ զարգացման եւ ինքնապահպանման հիմնական գրավական, դրա իրականացման միջոցը։ Իրատես քաղաքականության, սեփական ուժերին համապատասխանող քայլերի ջատագով է։ Վճռականորեն պայքարել է ինչպես ազգի բացարձակացման, այնպես էլ նիհիլիզմի ու ճակատագրապաշտության տանող գաղափարախոսությունների դեմ։ Այս ամենը հեղաշրջում էին հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումներում։
Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ու նրա ղեկավարությամբ Հայաստանը նվաճեց իր անկախությունը, կատարվեցին համակարգային աննախադեպ բարեփոխումներ, հաստատվեց ժողովրդավարություն, ազատագրվեց Լեռնային Ղարաբաղը եւ ձեռք բերեց դե ֆակտո անկախ պետության կարգավիճակ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առիթով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու, երկրի համար անկանխատեսելի հետեւանքներով հղի ապակայունացում թույլ չտալու նպատակով Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական է տվել ՀՀ Նախագահի պաշտոնից։
Լեւոն Տեր-Պետրոսյանն ամուսնացած է, ունի որդի եւ երեք թոռ։ Կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, մասնագիտությամբ բանասեր-գերմանագետ է, ղեկավարում է «Կանանց համահայկական միություն» հասարակական կազմակերպությունը, որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է, հարսը՝ Լիլիթ Տեր-Պետրոսյանը, արեւելագետ՝ սեմական լեզուների մասնագետ, դասավանդում է ԵՊՀ-ում։ Թոռներից ավագը՝ Լեւոնը, 10 տարեկան է, միջնեկը՝ Հակոբը՝ 5 եւ կրտսերը՝ Լուսիան՝ 3։
21.11.07
/Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2008 նախագահական ընտրություններին մասնակցության պաշտոնական կայքից/
Երևանի ավագանու ընտրություններում Ժողովրդական կուսակցության ցուցակում ընդգրկցված անձանց թիվը 20 է: Ցուցակի 1-ին համարն է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, 2-ը’ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը, 3-ը’ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բժշկական-կենսաբանական ֆակուլտետի դեկան Հրաչիկ Վարդապետյանը:
Տիգրան Կարապետյան
«ԱԼՄ» հոլդինգի նախագահ և «ԱԼՄ» հեռուստաընկերության վարող, Ժողովրդական կուսակցության նախագահ
Ծնվել է 1945 թ. մայիսի 16-ին Երևանում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հեռուստաժուռնալիստիկայի բաժինը, քաղաքական գիտությունների թեկնածու է:
Աշխատել է «Կոմսոմոլեց» թերթում, Վոլգոգրադում հիմնադրել ու ղեկավարել է «Այլընտրանքային հեռարձակման ցանցը», Երևանում «ԱԼՄ» մեդիա-հոլդինգի հիմնադիր-տնօրենն է։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ:
Ամուսնացած է, ունի 5 երեխա։
/Ըստ Խորհրդարանական ընտրություններին ներկայացրած տվյալների/
Երևանի ավագանու ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Հեղինե Բիշարյանը: Ցուցակի 2-րդ համարը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցն է, 3-րդում` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Վահանյանը:
Հեղինե Բիշարյան
Ծննդյան օրը, վայրը` 1961թ. հունվարի 5-ին Երևանում
Կրթությունը` 1991թ. ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը և ստացել հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
Աշխատանքի վայրը, պաշտոնը` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Աշխատանքի փորձը`
1978-1988թթ. աշխատել է Երևանի էլեկտրաապարատների գործարանում որպես վարպետ:
1986թ. ընտրվել է Լենինյան շրջանի պատգամավոր:
1993թ.-ից աշխատում է Երևանի թիվ 191 դպրոցում` որպես պատմության և իրավունքի ուսուցչուհի:
2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՕԵ խմբակցության քարտուղար:
2005թ. ընդունվել է աշխատանքի Երեւանի Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջում` որպես մանկավարժ:
Անդամությունը`«Օրինաց երկիր» կուսակցություն
Անձնական տվյալներ`
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Այլ տվյալներ`
2005թ.մանկավարժի օրվա առթիվ արժանացել է Ա.Բակունցի անվան մեդալի:
/Ըստ 2007 խորհրդարանական ընտրություններին ներկայացված տվյալների/
ՀՀԿ-ի ընտրական ցուցակի 1-ին համարն է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Նրան հաջորդում է Երևան քաղաքի Ավան քաղաքային համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանը: Ցուցակի 3-րդ համարն է «ԱՍԴ» ՍՊԸ նախագծող կազմակերպության հիմնադիր-տնօրեն Հրաչ Պողոսյանը: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկցված անձանց թիվը 181 է:
Գագիկ Բեգլարյան
Ծնվել է 1964 թվականին, Երևանում:
1971-78 թվականներին սովորել է Մ.Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպ¬րոցում:
1978-81 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցը:
1981-85 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ:
1985-86 թվականներին ծառայել է խորհրդային բանակում:
1993 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի առաջին գումարման պատգամավոր:
2002-ին ընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ: Վերընտրվել է 2005-ին և 2008-ի սեպտեմբերի 28-ին։
Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ է:
Գիտական հոդվածների հեղինակ է:
2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ՙԹաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները՚ թեմայով, արժանացել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի կոչման:
Կենտրոն համայնքի մտավորականների ՙՆարեկ՚ ակումբի պատվավոր նախագահն է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
/Ըստ Գագիկ Բեգլարյանի պաշտոնական կայքի/ http://www.beglaryan.com/
Verev nshvac anunneric cankacac anc harmar a qaxaqapet-i pashton-in baci levon kochvac , Mart-i mek-in Yerevan-e averac , 10 hogoo spannac hresh-ic.
Partutyun levonin!
111111111111111
Ընտրողներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով
Ապրիլի 21-ի դրությամբ Երեւան քաղաքում հաշվառված եւ նախնական ցուցակներում տեղ գտած քաղաքացիների թիվը 771 հազար 353 է, իսկ հանրապետությունում’ 2 մլն 391 հազար 963:
Այս մասին այսօր ԿԸՀ-ում հայտնեց Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Ըստ նրա, 2008 թվականի հունիսից հունվար ընկած ժամանակահատվածում Երեւանում հաշվառվածների թիվն ավելացել է 4 հազար 274-ով, իսկ հանրապետությունում’ 30 հազար 490-ով: 2009 թվականի հունվարից մինչեւ ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում հաշվառվածների թիվն աճել է 7 հազար 570-ով, որոնցից 2 հազար 513-ը փախստականներ են:
Նախնական ցուցակները ԿԸՀ-ին է տրամադրվել եւ բոլոր ԸԸՀ-ում փակցվել է Ընտրական օրենսգրքի համաձայն ‘ քվեարկության օրից 40 օր առաջ: Նորայր Մուրադխանյանը նաեւ խնդրեց երեւանցիների աջակցությունը’ ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել Անձնագրերի եւ վիզաների վարչության թեժ գծին’82-20 հեռախոսահամարով: Այն կաշխատի ամեն օր, ժամը 9-ից 18-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:
Ինչ վերաբերում է ՍԴ-ի կողմից “Ընտրական օրենսգրքի” 10-րդ հոդվածի կասեցմանը, ապա, ըստ նրա, այդ հոդվածի համախատասխան, որեւէ մեկը’ ժամանակավոր գրանցումով, տեղ չի գտել նախնական ցուցակներում, քանի որ նախնական ցուցակները կազմվում են ըստ հաշվառման: Իսկ լրացուցիչ ցուցակները, այսինքն, այն մարդիկ, ովքեր չունեն մշտական հաշվառում, բայց ժամանակավոր բնակվում են Երեւանում, քվեարկությունից 21 օր առաջ պետք է դիմեն համայնքի ղեկավարին, իսկ քվեարկությունից 15 օր առաջ’ լիազոր մարմնին:
Հիշեցնենք, որ այժմ այս հոդվածի սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկվում է, եւ առնվազն մինչեւ մայիսի 8-ը’ գործի դատաքննության ավարտը, Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը կասեցված է:
Es blogn el haramvec arden vorovhetev ed KGB-i sovorakan hayn (agent-g7) eli mej mtav kanach chanji nman, gorc talu hamar.
HAXTANAK LEVON-TER PETROSYANIN!!!!!
haghtanak levon arqayin
Հաղթանակ Լեւվոն Տեր Պետրոսյանին!!!!!!
HAXTANAK LEVON TER -PETROSYANIN, AYSINQN HAY JOXOVRDIN!!!!!!!!
haztanak mer HAK-in, hancins mer arachnord LEVON TER-PETROSJANI
Blansh, es levonakan blog a vor hanvum en im gracnere?
Krknum em. Mayisi 31-in azgovin tonakatarelu enk Miakani Hresh-i yev bolor levonakanneri charachar partutyun-e. Nerqin tshnamu chezokacnelu amenamec arit-n a sa!!
Partvelu eq! Srtere hovanalu en!
privet
Victory!!!
HAXTANAK!!!!
HAXTANAKKKKKKKKKKK
HAXTANAK LEVONIN!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
uk
Հաղթել ենք հաղթելու ենք
LEVON@ PTI HAXTI
VOR MI HAT KZCNI CAXIN
haxtanak…
Նույնիսկ ծիծաղելի այդ բոլոր թեկնածուներին համեմատել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
Haxtelu ENQ!!!
“Zhoghovurdi dem khagh chka!” Zhirajr Sefilian.
Levon Ter-Petrosyan ev HAY joghovurd!
43311
meka inchqan el xosaq ch@ giteq ova linelu parz chi
blanshin kareli tal qaxaqapeti pashtony 🙂
dashnaknery durs ekan koal- ic , vorpeszi majisi 31- in yntrven…/naev ajs patcharov/
sax el qaxaqakamn pornikner en iranc jebi masin mtacox menq lav linenq joxovurd
tej@ et xosq@ chi levon@ ira tutuzi vraya zgalu es
hayer parapucyunic naturi xelqnert qcel eq exug uneq guxnert qoreq naturi saxit gorciqi tex ogtagorcum en
hayer2 gorciq en dare gorciq
kesin levonna ogtakrcum kesin el mnacac@
xelq havaqeq gluxnert voch mek el dzer tun@ chi pahelu es uzum em lavon@ ancni vor duq tenaq inch dzevi kendaniya inq@
naturi e levoni yeqa gorciqner uni hay joxovrdi mech
exung uneq gloxnert qoreq eli ete levon@ chliner marti 1 cher el linq es ira knik@
—
lav exeq hayer xelq havaqeq gluxnert
ՀԱԿ-ը կհաղթի միայն արդար ընտրությունների դեպքում:
ՀԱԿ-ի քվեն մոտովորապես 48% է:
Levon naxagah(hl@ vor qaxaqapet)
8 or minchev levonakanneri liakatar partutyun. Hashvum enk.