Հայ-թուրքական “հարաբերությունների” շոկային զարգացումների շուրջ իր մեկնաբանություններում ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդուրարդ Նալբանդյանը կարծում է, որ “եթե Թուրքիան է մեզ խաբելու, առաջին հերթին Թուրքիան խաբելու է ինքն իրեն, խաբելու է միջազգային հանրությանը, խաբելու է Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Եվրամիությանը”:
Ապա բացատրել է “ճանապարհային քարտեղ” կոչվածը: “Գիտեք ինչ, սա շատ պարզ համաձայնություն է. ճանապարհային քարտեզ` դա ժամանակային ուղեցույց է, այն քայլերի, որոնք պետք է իրականացնեն կողմերը, որպեսզի ձեռք բերվելիք պայմանավորվածությունները ուժի մեջ դրվեն եւ սկսեն իրականացվել, եւ այդ քարտեզի մեջ որեւէ դրույթ կամ սկզբունք չկա: Դրույթները եւ սկզբունքները կլինեն այն պայմանագրի կամ պայմանագրերի մեջ, որոնք պետք է ստորագրվեն երկու կողմերի միջեւ“,-ասել է ՀՀ արտգործնախարարը:
Նշենք, որ ՀՀ, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարություն հրապարակումից հետո անհամաձայնություններ առաջացան Հայաստանի ներքաղաքական ուժերի շրջանում, կոալիցիայից դուրս եկավ Հայ Հեղափոխանակն Դաշնակցություն կուսակցությունը: ԲՀԿ-ն նշել է, որ եթե հայ-թուրքական սահմանի բացումը որեւիցե նախապայմանով արվի, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանի նույնը, ինչ ՀԴՆ-ն: Ընդդիմությունը բացատրություններ է պահանջել թուրքական մամուլում տեղ գտած տարատեսակ նյութերի եւ շրջանառվող “Կարսի պայմանագրի”, պատմաբանների խորհրդի եւ մնացյալի համար:
«Թուրքիան ուզում է հրաժարվենք տարածքներից»
15:40 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ ցեղասպանության 94-րդ տարեդարձը հայ հասարակությունը կարող էր նշել ավելի հուսադրող պայմաններում:
«Այս տարի մենք ուզում էինք մեր հարևանների աչքերում պատմության բեռն ընդունելու պատրաստակամության սկիզբը տեսնել: Բայց դա տեղի չունեցավ: Հակառակը’ այսօր ինձ մոտ ավելի մեծ է կասկածն ու տարակուսանքը, քան մեր անկախության բոլոր նախորդ տարիների ընթացքում»,- ասել է Օսկանյանը Բեյրութում «Հայոց ցեղասպանությանն ոգեկոչման միացյալ մարմնի» կազմակերպած միջոցառման ժամանակ:
Ի դեպ ՀՀ նախկին արտգործնախարարը խստորեն քննադատել է ցեղասպանություն ուսումնասիրող հայ-թուրքական համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու գաղափարը: «Ինչ պատմական հանձնաժողովի մասին է խոսքը: Ակնհայտ է’ Թուրքիայից դուրս սա բոլորովին պատմական հարց չէ: Միայն Թուրքիայում է, որ պատմությունը կասկածի տակ է դրվում: Հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է հետազոտի ցեղասպանության խնդիրը, որպեսզի եզրակացնի, արդյոք տեղի ունեցածն իրոք ցեղասպանությո՞ւն էր, թե՝ ոչ, պարզապես անընդունելի է»,- նշել է Օսկանյանը: Վերջինս անընդունելի է համարում Թուրքիայի հետ սահմանի բացման համար այն նախապայմանը, որ Հայաստանն ու հայերը հրաժարվեն Թուրքիայից որևէ տարածքային պահանջից:
Սևրի պայմանագրի դրույթների համաձայն Հայաստանի տարածքն այսօրվա Հայաստանից 10 անգամ ավելի մեծ պետք է լիներ: Թուրքիան մերժեց պայմանագիրը, որ ստորագրվել էր իր իսկ կառավարության կողմից, և ուժի կիրառմամբ ստեղծեց նոր դե ֆակտո իրավիճակ, որը հանգեցրեց Լոզանի պայմանագրի ստորագրմանը, ինչն էլ սահմանեց մեր երկրի այսօրվա սահմանները: «Ես խնդիր չեմ տեսնում սահմանների ճանաչման մեջ, առանց հրաժարվելու մեր պատմությունից կամ ապագայի հանդեպ մեր հույսերից»,- ասել է Օսկանյանը: Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցում Թուրքիայի կողմից ակնկալվող հայկական կողմից փոխզիջումներին, Օսկանյանը հայտարարել է. «Թուրքիան ուզում է, որ մենք սահմանի բացման դիմաց հրաժարվենք հենց այն տարածքներից, որ մեզ պաշտպանում են 2015-ին 1915-ի հնարավոր կրկնությունից: Թուրքիայի կողմից ակնկալվող լուծումը լիովին տարբեր է մեր ակնկալիքներից: Այս հարցում համընկնող շահեր չկան: Ավելին, քանի որ Թուրքիան հասկանում է, որ ղարաբաղյան հարցում համապարփակ լուծումը մոտ ապագայի խնդիր չէ, նրանք պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Եթե նախորդ երկու նախապայմանների դեպքում որոշ դիվանագիտական ձևակերպումներով փոխհամաձայնության հասնելու հնարավորություն կա, ապա այս դեպքում դա բոլորովին անհնար է»: