94 տարվա լռությունը “կոտրվում” է հայ-թուրքական “համաձայնությա՞մբ”

24 04 2009

imgp2116

1915 թվականի հայերի դեմ կատարված ոճրագործությունը, որ տարիներ հետո միջազգային իրավունքի շրջանակներում գտավ իր ճշգրիտ ձեւակերպումը` ցեղասպանություն, 20-րդ դարի մարդկության ամենաողբերգական էջերից մեկն է: Այսօր, ինչպես ամեն տարի 1,5 մլն ծաղիկ կդրվի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ: 1,5 մլն աղոթք կբարձրանա երկինք եւ նույնքան մոմ կվառվի անմեղ նահատակների հոգիների համար:

Այսօր, ժամը 11-ին մոտ կանգնեցվեց մարդկանց հոսքը դեպի հուշահամալիր, ՀՀ բարձրագույն իշխանությունն էր իր հարգանքի տուրքը մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին: Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունը, որը ընդամենը երկու օր առաջ ստորագրեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հայտարարություն, այսօր գլխիկոր կանգնել էր անմար կրակի առջեւ եւ լսում էր Ամենայն հայոց կաթողիկոս տեր-տեր Գարեգին Երկրորդի աղոթքը: Մոտ 30 րոպե մարդկանց հոսքը դադարեցված էր անվտանգության նկատառումով:

Հայոց ցեղասպանության դասերը ժամանակին ուսանելի չեղան: Անցած տասնամյակների ընթացքում մշակվել են ժխտողականության ու ցեղասպանության ուրացման դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ: Ժխտել ցեղասպանությունը’ նշանակում է մոռացության մատնել մարդկության դեմ ուղղված հանցանքն ու ճանապարհ բացել նմանօրինակ նոր ոճիրների համար: Այսօր, երբ աշխարհն ականատեսն է մարդատյացության, ազգայնամոլության ու անհանդուրժողականության նոր դրսեւորումների, առավել քան կարեւորվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություններին ողջ մարդկության միասնական ու հստակ արձագանքը: Եվ ես’ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, ցանկանում եմ, որ այլեւս ոչ մի ժողովուրդ չապրի նման ողբերգություն“,-Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապացությամբ ուղերձով է հանդես եկել Սերժ Սարգսյանը:

Իսկ ապրիլի 22-ի երեկոյան ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ՀՀ, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. “Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ”:

Ըստ տեսաբանների` այսօրինակ հայտարարություն տարածելով Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակի օրվա անմիջապես նախաշեմին, Հայաստանի Հանրապետությունը պարզապես ուժ է հաղորդել է եւ, կարծես թե, հավանություն է տվել թուրքական փորձերին` ամեն կերպ ճնշում գործադրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա, որպեսզի վերջինս ապրիլքսանչորսյան իր ավանդական ուղերձում շրջանցի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տված նախընտրական խոստումը: “Թեպետ 95 բառ պարունակող այս հակիրճ հայտարարությունը կարող է հստակորեն դրսեւորել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում իրական պատմական բեկման հնարավորություն, այնուամենայնիվ, խնդրո առարկա տեքստի ուղերձը եւ այն տարածելու ժամանակը կարեւոր մտահոգությունների տեղիք են տալիս“,-ասել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Ակնհայտ է, որ այսպիսի լուրջ քայլի անժամանակ դրսեւորումը բարձրացրել է բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ կոալիցիայի մաս կազմող, դժգոհությունը:

Այսօր, ինչպես ամեն տարի 1,5 մլն ծաղիկ կդրվի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ: 1,5 մլն աղոթք կբարձրանա երկինք եւ նույնքան մոմ կվառվի անմեղ նահատակների հոգիների համար: Մեր պատմական հիշողությունը քաղաքական շահերի ու սակարկությունների առարկա դառնալ չի կարող: Մենք պահանաջատեր են. Թուրքիայից` ճանաչելու սեփական պատմական սխալները, պահանջկոտ ենք նաեւ սեփական պետության հանդեպ` այլ պետությունների քաղաքական խաղերում մեր պատմական հիշողության նկատմամբ հարգանքը չվաճառելու: Մենք թույլ չենք տա սակարկել մեր ավագ ծնողների հիշատակը:

Advertisements

Actions

Information

41 responses

24 04 2009
LRAGROX

Hayastani divanagittyuna xaytarak parutyun@

24 04 2009
blansh

Թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնեցված «ճանապարհային քարտեզի» մանրամասները: Այն բաղկացած է հինգ կետերից:

Ըստ այդմ` Հայաստանը պետք է ընդունի Կարսի պայմանագիրը` ստորագրված Թուրքիայի եւ նախկին ԽՍՀՄ-ի միջեւ 1921 թ.:

Պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով` ուսումնասիրելու համար Ցեղասպանության պնդումները, եւ երրորդ պետությունները կարող են միանալ հանձնաժողովին:

Հայ-թուրքական սահմանը կբացվի եւ համապատասխան փաստաթղթեր կստորագրվեն առեւտրային հարաբերությունների համար:
Ուղղակի դիվանագիտական հարաբերություններ կստեղծվեն, երբ Հայաստանն եւ Թուրքիան Վրաստանի իրենց դեսպաններին կհավատարմագրեն Անկարայում եւ Երեւանում:

Խորհրդարանը ուղղակիորեն կքննարկի «ճանապարհային քարտեզի» դրույթները, որը պետք է հաստատվի յուրաքանչյուր երկրի օրենսդիր մարմնի կողմից:

«Սաբահի» փոխանցմամբ թեեւ փաստաթղթում Ղարաբաղյան հիմնահարցն ընդգրկված չէ, հարաբերությունների կարգավորումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կընթանա հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերին զուգընթաց:

24 04 2009
marat

Թուրքերը ապացուցեցին, որ այս տասնամյակների ընթացքում ոչինչ չի փոխվել և սա հերթական պատմական բլեֆ էր և ինչպես ֆուտբոլում այնպես էլ դիվանագիտության մեջ խայտառակ պարտության մատնեցին:
Թող ձուկ բռնեն, Ֆուտբոլ նայեն հետո Լուկաշենկոյի հետ հոկեյ, Ռաուլ Կաստռոյի հետ սիգար վայելեն…….
ասա ովա ընկերդ ասեմ ով ես դու

24 04 2009
VREJ

Հեռագիր թուրքական կառավարությանը.

«Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային». Կոստանդնուպոլիս
.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:
.

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ`

Հ. Քաջազնունի
.
Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր`

Արամ փաշա Մանուկյան
.
Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ`

Սահակյան

.

Հուլիսի 17-ին, 1918թ.»:

24 04 2009
VREJ

«Հառաջ», 1920, թ.255. «Իր փրկության համար Հայաստանն ունի մի ճանապարհ – գտնել անմիջական կերպով մի ընդհանուր լեզու իր հարեւանի` թուրքի հետ: Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել եւ ապահովել իր պետական ու ֆիզիկական գոյությունը հարատեւորեն, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թրքական օրիենտացիա: …Եվ եթե հայ ժողովուրդը վերջին համաեվրոպական պատերազմի ժամանակ չունենար ռուսական օրիենտացիա, այլ լիներ թուրքերի հետ առանց վերապահության, ամենայն հավանականությամբ նա խուսափած կլիներ կոտորածներից եւ նրա դրությունը վրացիներից էլ լավ կլիներ»:
.

24 04 2009
VREJ

Եվ հիմա այս տականք կուսակցությանը դեռ հավատացողներ կան ? Ընդունել են հայրենասերի կերպար? Ընդունում են իրենց մեղքի բաժինը ?

24 04 2009
MG

Turqere chen chanachum Osmanyan Turqiayi katarats ceghaspanutyune, Hayastane inchu piti chanach XSHM-i knqats xaytarak paymanagire? De togh irenq el chanachen Sevri paymanagiry.
Inch veraberum e patmabanneri hanznajoghovin, voch voq chi kaskatsum ceghaspanutyan pastin, turqerits sksats Obamayov verchacrats. Hayeri hamar nvastatsucich e angam ayd masin mtatsele.

24 04 2009
MG

HG. Inch anun en hnarel, “chanaparhayin qartez”!
Um en himari tegh dnum?

24 04 2009
mdo

Դե, Դաշնակների պուտանկա քաղաքականությանը մեր ժողովուրդը բազմիցս ա ականատես ու զոհ եղել, ու հիմա էլ իմ կարծիքով բացառություն չի՝ ցանկացաժ գնով մնալ իշխանության։ Վերջին ընտրությունները ասածիս լավ ապացույցն են՝ թող մեկը ասի, որ սխալվում եմ։ Բայց այնուամենայնիվ, եկեք չմոռանանք՝ նրանք մեր ազգի մի մասն են, մեր եղբայրներն ու քույրերը։ Եկեք այսօր մոռանանք մեր միջև եղած տարաձայնությունները ու հարգենք մեր նահատակ Հայերին, հիշենք նրանց որպեսզի դա երբեք թույլ չտանք որ կրկնվի՝ գոնե մեր ազգի հետ։

25 04 2009
VREJ

Սիրիայի պետական ապահովության բարձրագույն ատյանի դատապարտման որոշումը. Դաշնակ կուսակցության լրտեսություն կատարելն ի շահ Իսրայելի եւ օտար երկրներու դատին (թարգմանություն արաբերենից) . «Հետեւյալ էջերուն մեջ մանրամասնորեն պիտի հստակեցնենք յուրաքանչյուր խնդիր առանձին, մատնանշելով յուրաքանչյուր ամբաստանյալի դերն այս դատական գործի մեջ հետեւյալ շարքով:
.
Խնդիր առաջին. Կուսակցության լրտեսությունը Բեյրութի եւ Հալեպի մեջ` ի շահ Թուրքիո եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու:
.
…Ամբաստանյալ Արթին Պազրպաշյան…անդամակցած է դաշնակ կուսակցության 1933թ. եւ աստիճանաբար բարձրացած է պատասխանատու պաշտոններու, ըլլալով երբեմն Հալեպի հանձնախումբի եւ երբեմն ալ` Կոմիտեի անդամ: 1952թ. ան նշանակվեցավ որպես պետ Սուրիո «հետախուզական հանձնախմբի»: Իր հետ խոսած է Սուրիո կուսակցապետ Հրաչ Փափազյանը, որ միեւնույն ժամանակ կուսակցության բարձրագույն կոմիտեի անդամ էր: Ան պատմած է այն համաձայնության մասին, որ ինքը կայացուցած է Թուրքիո հետ` Թուրքիո մեջ, թուրք պատասխանատուներու հետ միասին, ըստ որի կուսակցությունը եւ Թուրքական պետությունը պիտի գործակցեին համայնավարներուն դեմ, այն պայմանավ, որ կուսակցությունն ի շահ Թուրքիո տեղեկություններ հավաքե Սուրիո զինվորական, քաղաքական, երկրագործական կացության մասին, փոխան Թուրքիո օգնության համար, որպեսզի հայերը Սովետական Հայաստանն ազատագրեին համայնավարներեն ընդհանուր պատերազմի մն ընթացքին» («Արմատ», թ. 64):
.

25 04 2009
miro

et vor xosumes dashnaqcutyan masin ,nax tashnaq mi asa ete vor ches kiter mi gri.. mi ban imaci inqs @spurkahayem syriayum 98 tvin kar 200 000 hayer.ev uneyink erqu kazmakerputyuner .. lav imacir es xosge harkank mnacac kusakcutyuneri . vor dashnaqcutyune chliner @spurqum hay cher mnar enqer jan .. esor vax@ ev muys or gnalu enk DER-ZORI anapat@ artyok inchiyenk gnalou ove tanum mez ..et vor xosume dashnakcaqaneri vra shate sxalvum vorovhetev et ance vor @spurqum chi aprel dra hamar chi @skacvel.. MDO jan verchin erek toxeri mej hamacaynvumem qo het eqek miyanank u hetz hete ujexanank. kece hay joxovurt@ ev kece hay hexapoxakan dashnaqcutyune… from miro syria (aleppo)

25 04 2009
blansh

Ցեղասպանության տարելիցը նշվեց ողջ աշխարհում
20:31 | Ապրիլ 24, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր Հայաստանի բոլոր մարզերում մարդիկ հարգեցին ցեղասպանության զոհերի հիշատակը: Աշխարհի տարբեր երկրներում հայկական սփյուռքը կազմակերպեց հիշատակի միջոցառումներ եւ ոգեկոչման արարողություններ:

1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մեկնարկեցին տեղական ժամանակով ժամը տասին: Նախ հոգեհանգստի պատարագ մատուցվեց Կալկաթայի սուրբ Նազարեթ եկեղեցում, այնուհետեւ հնդկահայ համայնքի անդամները, Հնդկաստանում Հայաստանի դեսպանն ու հյուպատոսը , ինչպես նաեւ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Հուշակոթողը եկեղեցու բակում կառուցվել է 1965 թվականին, ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ:

Երեկոյան տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ- երեկո:

Կալկաթայի հայ համայնքի ղեկավար Հայր Օշական հովվապետը ՙԱ1 +՚- ի թղթակցի հետ զրույցում կարեւորեց նման միջոցառումների անցկացումը հատկապես դրանցում հնդիկ երիտասարդությանը ներգրավվելու, նրանց ցեղասպանության մասին տեղեկացնելու համատեքստում:

Ի դեպ, նա հերքեց տարածված լուրը, թե Կալկաթայի հայ համայնքը պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով նամակ ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային.

ՙԵս պարզապես ցանկություն եմ հայտնել, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արեց Գերմանիան Հոլոքոստի դեպքում՚,- նշեց նա:

25 04 2009
blansh

Գյուլը հանգստացնում է Ադրբեջանին
18:37 | Ապրիլ 24, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ըստ թուրքական «Հյուրիեթի» Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հանդես են եկել հայտարարությամբ, որոնք վերաբերվում են հայ-թուրքական վերջին զարգացումներին:

Թուրքիայի ղեկավարները Ադրբեջանին կոչ են արել չանհանգստանալ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորումից:

Աբդուլա Գյուլը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ողջ գործընթացը ծառայում է հանուն Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի: Եթե նախաձեռնված համաձայնագիրը հաջողությամբ ընդունվի, ապա դա կլինի Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ ողջ Կովկասի օգտին»:

Աբդուլա Գյուլը նաեւ մանրամասնել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա համաձայնագիրը դեռ ընդամենը նախաձեռնություն է եւ դեռ վերջնական փաստաթուղթ ստորագրված չէ: Համաձայն թուրքական օրենսդրության’ համաձայնագիրը պետք է հաստատի խորհրդարանը:

Իր հերթին վարչապետ Էրդողանը հայտարարել է. «Մենք չենք ձեռնարկի քայլեր, որոնք կարող են վնաս հասցնել մեր եղբայրներին’ ադրբեջանցիներին: Բացի նախնական համաձայնությունից, դեռ ոչինչ ստորագրված չէ»:

25 04 2009
blansh

«EuroNews»-ով Ֆիլմ Հայաստանի մասին
16:46 | Ապրիլ 24, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Եվրոպական Ընկերներ» կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն «EuroNews»-ը այսօրվանից հեռարձակելու է զեկույց Հայաստան-Եվրամիություն (ԵՄ) հարաբերությունների մասին: 10 րոպե տեւողությամբ զեկույցը հաջորդ շաբաթ կհեռարձակվի մի քանի անգամ:

«Հայաստանի Եվրոպական Ընկերներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայել Կամբեկը այս կապացությամբ հաղորդագրության մեջ ասել է. «Մենք շատ ուրախ ենք, որ EuroNews-ը գիտակցում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների քաղաքական կարեւորությունը:

Հայաստան-ԵՄ հարաբերություններն էլ ավելի զարգացած են, քան հասարակությունն է կարծում եւ դրանք հանդիսանում են առանցքային ռեսուրս ողջ Հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղության, կայունության եւ բարեկեցության համար»:

Զեկույցն առաջին անգամ կհեռարձակվի այսօր’ Հայոց ցեղասպանության օրը, եւ կանդրադառնա Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հավանական հաշտեցմանը:

Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, զեկույցը անդրադառնում է «Հայաստանի Եվրոպական Ընկերներ» կազմակերպությանն եւ ցույց է տալիս, որ այդ հարաբերությունները աջակցություն են ստանում քաղաքացիական հասարակության կողմից:

25 04 2009
blansh

Սահմանի բացումը ինքնասպանություն է
11:14 | Ապրիլ 24, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայ-թուրքական սահմանի բացումը ինքնասպանության նման մի բան է,- “Ա1+”-ի հետ զրույցում ասաց ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Նա անմիջապես իր գերդաստանի վրա է զգացել թուրքական քաղաքականության ազդեցությունը: “Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին պապս թուրքական բանակի գլխավոր բժիշկն էր: Այսինքն, բավականին առանցքային, բարձր պաշտոնյա էր Թուրքիայում, ուներ իր ծառաները’ բազմաթիվ թուրքեր: Բայց երբ թուրքերը հասկացել են, որ պապս աշխատում է իրենց դեմ, սկսել են կոտորել ամբողջ գերդաստանին”,-պատմում է Կարեն Աղամյանը, ու ավելացնում, որ ամեն անգամ , երբ պապը հիշում ու պատմում էր, թե ինչպես էին կոտորում հայերին, արցունքները չէր կարողանում զսպել: 2 հատոր ձեռագիր հիշողություններ է գրել Աղամյանի պապը’ Հակոբ Փափազյանը, եւ դրանք Նկարիչների միության նախագահը փորձելու է հրատարակել:

Ի դեպ, այս տարի նաեւ թուրքահայ մամուլում գրել է նրա մասին. “Մինչեւ հիմա հիշում են պապիս’ Հակոբ Փափազյանին, այդ տարիներին նա բազմաթիվ հայերի է կարողացել փրկել, բայց ի վերջո զոհվել է ամբողջ իր տոհմը, փրկվել է միայն ինքը եւ տատիկիս հետ փախել մինչեւ Հունաստան: Հետո առաջին ներգաղթողներից մեկը պապիկս էր եւ հենց նա էլ կազմակերպել էր եւ մի նավով բազմաթիվ հայերի Սալոնիկից տեղափոխել դեպի Բաթում, ապա Հայաստան եւ մնացել Հայաստանում”,-պատմում է Կարեն Աղամյանը:

Նա այսօր սարսափելի բացասական է համարում սահմանի հնարավոր բացմանը. “Տարօրինակ է, որ մեզ հարցնում են կարծիք, եւ ուզում են’ ասենք, թե կողմ ենք սահմանի բացմանը: Թուրքերը շատ վտանգավոր խաղ են խաղում, ուզում են, որ մենք խնդրենք, որ սահմանը բացվի. պետք է շատ զգույշ լինել”: Կարեն Աղամյանը նաեւ նկատում է, որ այսօրվա սերունդը պատմությանը լավ տեղյակ չի. “Դժբախտաբար, մեր երիտասարդությունը չգիտի մեր պատմությունը: Զարմանալի է, որ անկախության շրջանում հեղինակված դասագրքերում ճշմարտությունը չի ներկայացվում, այն ճշմարտությունը, որ պետք է իմանա մեր երիտասարդությունը”:

Իսկ արդյոք ճիշտ է անում ՀՀ իշխանությունը, որ միանձնյա, առանց խորհրդակցելու հասարակական կառույցների, կուսակցությունների հետ, հայ-թուրքական հարաբերությունների որոշումներ է կայացնում, Կարեն Աղամյանն ասաց. “Ես այն կարծիքին չեմ, որ ամբողջ ժողովրդով կարող ենք լուծել այսպիսի բարդ հարց, դրա համար ժողովուրդն ընտրում է իշխանություն, որն էլ լուծի նման խնդիրները”,-ասաց Կարեն Աղամյանը:

Հ/Գ.”Ա1+”-ը Կարեն Աղամյանի հետ զրուցել էր մինչեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Շվեյցարիայում ստորագրված հայտարարությունը:

25 04 2009
blansh

Օբաման չօգտագործեց ” ցեղասպանություն” բառը
00:34 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը որակելով հայերեն բառերով՝ «Մեծ Եղեռն»:

25 04 2009
kamo

ARA DASHNAKNER KERAK YA DAMBULNER ETEL DZER OBAMAM U ZDER MAMAN

25 04 2009
kamo

ARA DASHNAKNER KERAK ETEL ZDER OBAMAN U DZER MAMAN

25 04 2009
Haykk

թուրքերի ու այլ օտար ուժերի կողմից սեռժառոբական թրքացած ենիչերիների միջոցով կազմակերպված 1998 պետական դավադիր հեղաշրջում, հոկտեմբերի քսանյոթ, Մարտի մեկի սպանդ ու այլ` տաս տարվա հետևողական Հայաստանի ու հայ ժողովրդի հալածանքներն ու ասպատակությունները , արվում էին հենց սրա համար:
Այն է հանձնել ոչ միայն ազատագրված տարածքները այլ նաև Արցախ, ոչնչացնել հայի ոգին ու պայքարող տեսակը, ուրանալ Ցեղասպանությունը, չանաչել Կարսի խայտառակ պայմանագիրը, դավաճանել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը:
Կարճ ասած ոչնչացնել Հայաստանը, որպես անկախ պետություն` այն դարձնելով ուղակի մի տարածք, հայաթափել այն` որտեղ հաց այտեղ կաց քարոզելով ժողովրդին մղել արտագաղթի:

Եւ ով արեց սա, ում միջոցով, ում անտարբերությամբ ու թողտվությամբ:
Սա արեցին ոչ թե թուրքերը, ամերիկացիները, ռուսները, եվռոպացիները, հրեաները կամ էլ չգիտեմ ով, այլ սա` թուրքերի, մեր թշնամիների դարավոր երազանքը իրագործեցին թրքացած սեռժն ու ռոբը իրենց ենիչերիների` տարբեր տրամաչափի չինովնիկների, ծախու մտա-ոռականների, թուլափայի դիմաց ընտանիք ծախողների, ծախու ընդիմադիրների, կեղծ հայրենասերների, տարբեր պատեհապաշտների ու ամենակրևորը կոալիցիա կոչվողի` դաշնակ, բարգավաճ ու օրինաց, օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ:

Կատարվեց անտարբերների միջոցով, կատարվեց անիմաստ համերաշխություն ու եղբայրություն քարոզողների, բայց իրականում ոչինչ չանող ու վախկոտ անպատասխանատուների թողտվությամբ:

Այնպես որ այսոր ամեն ինչ պարզից էլ պարզ է, այն ինչ այս տարի ու կես ասում էինք , պայքարում էինք դրա դեմ, դարձավ իրականություն, ու եթե որևէ մեկ դա չի տեսնում կամ նորից սրա դեմ պայքարելու փոխարեն անիմաստ կոչեր է անում թող գնա ուղիղ թուրքիա:

Էսօր միակ ելքը անզիջում պայքարն է, էսօր Սարդարապատի պես մեր լինել չլինելու վերջին շանսն է, ու խոսքերը ավելորդ են պետք է միայն ու միայն պայքարել:

Երբ սեռժն ու ռոբ, դաշնակ, բարգավաճ, օրինաց ու այլ պուտանկեքի հետ, իրենց լափի, աթոռի համար Հայաստանն են բիրիքով ծախում, ես էդ մարդկանց չեմ կարա կոչեմ իմ եղբայր կամ քույր, դա նույնն է, որ երիթուրքերին ու աբդուլ համիդին եղբայր համարես:

Դաշնակները (ինչպես նաև սա կարելի է հասցեագրել այլ սեռժական սելջուկներին) էլի իրանց պուտանկա խաղրն են տալիս ում են էշի տեղ դրել, թեկուզ դուրս գան դա միայն իրանց արտասահմանում սփյուռքում` մեր ազգային ողբերգություն բիզնես սարքած ու փող շինող իրանց գործ փրկելու համար կանեն: Ամեն ինչ արդեն պարզա, դուրս գան չգան մեկա ուշա, իրանք ինչպես Ցեղասպանության այնպես էլ այսօրվա իրավիճակի համար ուղակի պատասխանատու են: Ոու էսքան էս ժողովրդի արյուն խմելուց հետո, թալանից հետո կոալիցիայից դուրս կգան միայն իրանց դրսի բիզնսից չզրկվելու, մեկ էլ քանի որ վստահ են, որ սեռժին մնացելա հինգ պակաս սիկտիր ըլնելու համար, փորձում են կռիսի պես մի ոտ շուտ թռնել, որ հետո տեղ ունենան նոր իշխանության դեմ խոսելու ու իսպառ չվերանալու:

Տո այ սուկաներ եթե էդքան անկեղծ եք, խի չեք թուրքիայի դրոշի տեղը կամ զուգահեռ սեռժի նկարը վառում:
Չէ որ բառացի ձեր մեկնաբանություն հենց այս վիդեոյում դրոշը վառելու համար այն է, որ դուք չէիք ուզում , բայց քանի որ կնքվեց հայ-թուրքական համաձայնագիրը, ապա դա կանեք:
Այ տխմարներ կարողա թուրքիանա Հայաստանի տեղը դա ստորագրել, իրանք իրանց շահն են պաշտպանում, բա սեռժ, ինչիյա իրանց պաշտպանում, Հայաստանին դավաճանում: Թե ոնցոր Ցեղասպանության տարիներին ձեզ թվումա թուրքերի հետ քիրվայություն կանեք հանուն ձեր լափի, մեծ-մեծ հայրենասիությունից կխոսաք , ժողովրդին էլ կօգտագործեք ձեր շահերի համար, ու պտի թուրքերն էլ, ամերիացիք ու եսիմ ով մեր փոխարեն մտացի մեր մասին ու ոչ թե իրա շահերով այլ Հայաստանի շահերով շարժվի:

Հերիք չի մեր ազգային ողբերգությունը օգատգործեք ձեր անձնական նպատակներով, ու Միրոյի ու այլ միամիտ սփյուռքահայեր էլ մտածեն թե դաշնակցություն հայանպաստ է:

Էն անչափահաս ու տհաս ջահելությանն էլ տանում են էդ հիմար ներկայացման, որ հլը կյանք չմտած արդեն սովորեն, որ մենք մեզնից բան չենք ներկայացնում, որ անճար եքն, որ մեր խնդիրների լուծում ոչ թե մեզանիցա կախված, այլ օտարներից, դրա համար էլ ստրուկի պես ընկնում են ամերիակյի ու այլոց դեսպանատների դուռ, Օբամայից աղերսում օգտագործել Ցեղասպանություն բառը:

Կամ էն ծախու սոս սարգսյանը կամ նկարիչների միության նախագահն ու իրանց նման շատերը, լավ հասկանում են , որ էդ դավաճանական քայլա, դա արել են սեռժն ու ռոբ, ում հետույքը իրանք էսքան տարի քիփ մտած են, բայց անկապ անհասցե խոսքերից բացի, լավ չի վատա, իրանց ստամոքսի համար էլի չեն քննադատում կոնկրետ էդ դավաճանական քայլի հեղինակներին ու իրենց մեղքի բաժինը ընդունեն դրա համար:

միրո ես չեմ ապրել ու չեմ էլ ուզում ապրել սփյուռքում, սակայն բազմիցս եղել եմ արտասահմանում, ու կուզէի, որ մեր սփյուռքի հայրենակիցները իրենք էլ տրամադրվեն, որ գան հայրենիքում ապրելու, իսկ եթե կասեն վիճակը լավ չի, ուրեմն թող բարի լինեն օգնել ոչ թե ողորմելի հանգանակություններով ու ապրիլի քսանչորսին հիշելով Հայաստանի մասին, այլ աջակցեն, որ Հայաստանում ստեղծվի ժողովրդավար, արդար ու լեգիտիմ իշխանություն:
Իսկ ոչինչ չտվող միանանք ու չգիտեմ ինչ անենք, խոսքերը ժամկետանց են:

Պետական դավաճանների հետ չի կարելի միանալ, պետք է ազգը երկիրը մաքրել աղբից, ստեղծել օրինական, լեգիտիմ իշխանություն, վերականգնել Սահմանադրական կարգը ու այդպիսով սկսել երկրի հզորացում:
Մեր այդպիսի հավանաբար վերջին շանսը տրված է Մայիսի 31-ի ընտրություններով հասնել այդ ամենին:
Ու դա միակ ձևն ու շանսն է ազատվել այս ապազգային ռեժիմից, քանի դեռ իրանց ստորագրած դավաճանական փաստաթուղթը գործի չի վերածվել, իսկ Հայաստանը վերջնականպես չի կործանվել: Իսկ հայաստանցիներն էլ, դա բոլորին է վերաբերվում, չեն վերացել կամ բռնել նորից գաղթի ճամփան:

Հայեր զարթնեք, համ ձեզ հացից կտրեցին համ էլ երկրն են հանել աճուրդի, էլ ինչ պտի անեն որ մեր ողջ ժողովուրդը սթափվի կանգնի ու Պայքարի մինչև երկրի ու ժողովրդի Հաղթանակ:

Սա յուրաքանչյուրիս անձնական Պայքարն է:

25 04 2009
ARCH

kamo ko —, chuzogh

25 04 2009
spyurkahay

dashnakcutyune amenahaykakan kazmakerputyunne ` azgayin aratneri khtacac
patker.aveli haykakan anhnare patkeracnel….V.S.

25 04 2009
ARCHIN

ARCH KO MAMAYIN ARDEN TARELEN XABAR CHES AY TUPOY KAMON CHISHTA GREL

25 04 2009
Ehhh

Es amenevin el chem mexadrum Barack Obamayin, erb nra eluytic mek or araj mer ishxanutyunner@ pchacrecin 94 tarineri @ndacqum mez haziv trvac gone mi lav naravorutyun@.
Uxaki mi huys ka, vor Hayastan-Turqya haraberutyunneric hnaravor a lavana Hayastani tntesutyun@, bayc neuzheli mer 1.5 million zoheri surb hishataki hashvin?? An@nduneli ban a da, srbapxcutyun u azguracutyun.
Obamayin mexadrelu iravunq voch voqtel chuneq, qani vor mer divanaget”kochecyalner@ nra eluytic mek or araj xaytarak partutyun krecin, votnaharelov 1.5 milliom zoheri hishatak@.
Isk ed mard@ ch votnaharec, nuynisk shatel chisht gnahatakanner tvec, i bacarutyun nra vor chartasanec GENOCIDE bar@.

25 04 2009
DJ ВОBO

OBAMAYIZ xi en kaxvel
Mer harzer@ menk pti luzenk
HARGUM U SIRUM EN MIAYN UJEXIN!
ick turkeri divanagitutyan masin der abdul-hamidn a asel

irank unen zenk. menk unenk papuk bardzer

hayeri u Hayastani vizakum mexavor enk MENK bolors(mek ar mek)
mer antarberutyamb. mer es-ov. isk serj-rubon mer midjiz en helel

isk dashnaknerin(xekavarnerin) pti pati tak sharen(zaxu suchkek en)

25 04 2009
HAYQ

Nuynisk ed pastatghtov menq chenq chanachum cexaspanutyan past@, ba el Obaman inch iravunqov meznic araj karogh e @nknel?

Erkir@ araj a gnum… depi kortsanum…

Es nvirakan srbutyan@ der chein dipel, ajshm dipan, tqecin 1 u kes milov anmegh ziheri vra…

Isk turqic mi neghaceq. na khaghum a ira sepakan xax@, menq enq meghavor, vor mish gnum u @nknum enq takard@….

25 04 2009
lilit

Սիրելի Հայկ,
քո գրածից հետո այլևս որևէ բառ անգամ ավելացնելու կարիք չկա: Եվ եթե այսօրվա իրավիճակի վերաբերյալ որևէ մեկը փորձի այլ բացատրություն տալ, կամ ինչ-ինչ արդարացումներ փնտրել, ուրեմն այդպիսի մարդկանց այլևս ոչինչ ասել պետք չէ, ուրեմն դրանք հենց նրանք են, որոնք իրոք, եթե համաձայն չեն այս փաստերի հետ` դավաճան են և այս երկրի վերջն են ուզում, որքան էլ որ փորձեն հակառակն ապացուցել: Հակառակ չկա, քանի որ հակառակը Հայաստանի վերջն է: Ցավում եմ, բայց էլի վստահ չեմ, որ բոլորն են ոտքի կանգնելու, որ բոլորն են ի վերջո հասկանալու, որ սա Լևոնի կռիվը չէ, այլ մեր, Հայաստանի լինել-չլինելու: Ամենաքրջոտ փալասի պես ու ամենաքրջոտ փալասի գնով ծախում են մեզ: Ու եթե այսքանից հետո մեր ազգը պիտի հանդուրժի այս կառավարությանը ու մեր ազգի էլիտա կոչված թափառականների այս թափորին, ուրեմն մենք ոչ-ոքի մեղադրելու ու գոյատևելու իրավունք չունենք, մենք ստրուկ ենք, իսկ ստրուկները արժանի չեն պետություն, պետականություն ու երկիր ունենալու:
Բոմժ ենք ու բոմժի կարգավիճակով էլ անհետանալու ենք պատմության թատերաբեմից:

25 04 2009
marat

Շատերը գալիս են ծիծեռնակաբերդ այնպիսի ուրախ հայացքով կարծես տոնակատարության են մասնակցում այստեղից է գալիս մեր դժբախտությունը

25 04 2009
blansh

Սերժ Սարգսյանը եւ Ալիեւը կհանդիպեն
14:57 | Այսօր | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը համաձայնել են հանդիպել Պրահայում մայիսի 7-ին , Ղարաբաղյան խնդիր կարգավորման բանակցությունները շարունակելու նպատակով:Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Մերզլյակովը:

Մերզլյակովը նաեւ հայտնել է, որ միջնորդները երկար բանակցություններ են վարել Ալիեւի եւ ԱԳ նախարար Մամեդյարովի հետ եւ ” արդյունքը` հաստատումն էր: Երկու նախագահներն էլ տվել են իրենց համաձայնությունը մայիսի 7-ի հանդիպման համար:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն բանակցային գործընթացում նախապես չհամաձայնեցված որոշ կետեր ,,- ասել է Մերզլյակովը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

25 04 2009
blansh

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները խոստացել են չխանգարել միմյանց

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ կայացել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը, որի մանրամասներին այսօր անդրադարձել է թուրքական Milliyet պարբերականը։

Երկու երկրների առաջնորդների զրույցի բովանդակությունը հոդվածի հեղինակը հետևյալ կերպ է ամփոփել.

«Երկու երկրները չեն խոչընդոտելու խնդիրների լուծման գործընթացներին։ Թուրքիան կփորձի այնպես անել, որ իր գործողությունները բացասաբար չանդրադառնան Ղարաբաղյան խնդրի լուծման վրա, իսկ Ադրբեջանը, իր հերթին, չի ընդունի այնպիսի դիրքորոշում, որը կարող է վնասել Թուրքիայի՝ Հայաստանի և ԱՄՆ–ի հետ հարաբերություններին»։

26 04 2009
realarmenia

Zhoxovurd ,duq vor erkrord tarin,Tcicernakaberdum Levon-Shmevon eq gorum,duq dranic hajuyqek stanum?
Duq gnaceq gerezmannerov,najeq vortex en mardik havaqvatc,en chamur dududkchineri nman kangneq u goraceq. Zbaxmunq a eli,ham el kaseq liqe mard a ekel.
Pigh

26 04 2009
KAREN

hамазайнагрин верабервум эм бацасакан,hаткапес ете парзви вор ирок чаначвел э Карси пайманагира,ев hайкакан когма hамазайнвел э патмабанери камисиа стехцел hайоц Ехерни усумнасирман шурдж…байц инз зармацнум э Левон Тер -Пктросяни у нра когмнакицнери врдовмунка,че вор айт гахапарахосутян hимкера иренк ен дрел,пасторен айсор артакин кахаканутян меч Серж Саргсяна хлец Левони црагрерв(ереви миак аравелутюн@ Сержи на э вор айс мека гоне Арцах@ чи hанзни)…у авелацнем вор hазар левон у сержер эл вор ган мек э hай жоговурда туйл чи та нман пайманагрер кнкел-дранк ухаки кмнан тхти вра

26 04 2009
Haykk

Levon (u es el kisum em ed karciq) asela, vor koxm e hay-turqakan sahmani bacman, haraberutyunneri normalacman, sranov chisht e, serjik porcec drsi achq mtnel u inq da iragorcel, bayc na dra hamar edqan xelq u karoxutyun chuni, chgiti inchpes anel, chi haskanum xorapes mer petakan shah, na legitim chi, draco e, karavarvum e otar kgb u ayl ujeri koxmic, chuni joxovrdi vstahutyun.
U verjapes serj da arec ir andznakan shahi hamar, atori hamar, hndimutyan noric jardelu dabro stanalu hamar.

Isk Levoni depq lriv urish e (ka legitimutyun, joxovrdi vstahutyun, xelq, petakan shahi gitakcum, mec divanagitakan hmtutyun), shat tarber nranic inch hima anum e serj.
U miayn makeresayin mtacoxner ditmamb kam miamtoren asum en , te serj ev Levon nuyn karciqin en u nuyn gicn en tanum es harcum.

Levon bazmics hraparakayin, hatuk es temayi veraberyal hanrahavaqnerum, eluytnerum, inchpes naev ir naxhntrakan cragrum asel e.

1. Cexaspanutyan pasti usumnasirutyun, patmabanneri handnajoxov stexcel chi bxum mer shaheric ev da anhnduneli e. Nuynisk ir jamanak exel e aydpisi arajark ev inq ktruk da merjel e.
Ev arajarkec, vor chisht e unenal turqeri het hetevyal pastatuxt, ayn e menq unenq chhamadzaynecvac xndir, bayc da chi xangari haraberutyunner hastatelun, karch Ter-Petrosyani xosqerov ` Hamadzaynutyun Anhamadzaynutyan veraberyal.

2. Ter-Petrosyan nuynisk arit chi tvel , vor turqer mtacen, te irenq karox en voreve deraktarum unenal Xarabaxi kargavorman harcum, voreve mijnordakan der standznen, u da amen dzev ir jamanaki varac divanagitutyan mijocov kanxel e.
Nuynisk harahavaqneric mekum seljuk-serjikin mi qani xorhurdner tvec, inchpes varvel stexcvac vichak mi qich tetevacnelu hamar, masnavorpaes, merjel turqiayi arajarkner vorpes mijnord handes galun, haraberutyunneri stexcman hamadzaynagri mej voreve kerp chnerarel Cexaspanutyan harc kam hoxayin harcer.

Aysinqn, serjik hay-turqakan haraberutunneri kargavorum i tarberutyun Levon Ter-Petrosyani iragorcum e i vnas mer petakan u azgayin shahi, uranalov u caxelov te hoxer, te Cexaspanutyan past.

P.S. Karen du iroq karen es, te sovorakan zombin, qani vor qo grac antramabanakn u tkar mtqeric erevum e qo karchamtutyun. mi porcir verlucel ayn inch qo uxexin shat anhasaneli e. u manipulyacianer mi ara, xosqd lriv antramabanakn e, qarozd kazder haylurakanneri vra, bayc voh aystex, vortex kardacoxner himanakanum shat zargacac sepakan xelqov mtacelu hndunak mardik en.

26 04 2009
Marat

Այսօր կան բազմաթիվ մարդիկ որոնց ավելի հետաքրքիր է իմանալ թե ով է Ռուդոլֆը քան այսպես կոչված ճանապարհային քարտեզի դրույթները և մնացած շատ կարևոր հարցեր:

27 04 2009
ArM

Caxiq prcaq Hayastan@! turqi agentner

27 04 2009
juda

Duq korcanvac eq hayer. serjn u robon lav en anum vor dez mortum en, et zez hela qicha meka duq anzga vochxar eq, iranq hayi mentalitet@ xore shat xore usumnasirel en u ekel en ayn ezrakacutyan vor zez mi ktor haca petq et el demnert qcel en. Hoktemberi 27 vor txerq@ krutit exan ev ayd jamanak vor duq hexapoxutyun chareciq (im vochxar joxovurd) el inch eq uzum ara duq ??? Erkire irancov arecin txerq@ halala. serjenq roboenq 98 minchev 09 mardik miliardater daran. 11 tarva mej benzinic menak milliardnner en arel u arnum en, ev mnacac volortneric nuynpes. Mijazgayin ognutyunic 11 tarva mej milliardner taran. Vor mi xelaci marde khrajarvi et bariqneric ??? incha vor vochxari pes gorum eiq heraci ??
Et mard@-mardiq uzen el chen kara hrajrven, ete levone ekav apa et mardiq petqa datven irenc azgakannerov handerc isk aveli jisht azgi halal kesin petqa daten et depqum. mikai zeric petqa xlen sax, mnacac hajoxak biznesmenneric … ova gjvel tenc hesht zerq qashi ir astvacayin dirqic. O im hay joxovurd STAVKEQ@ shat barzr en. Miak sxale Levoni, vor na haziv etqan mard er havaqel mot kes milion 500 000 hay mi tex, na etqan ban@ imanalov petqa qshel tar joxovrdin kentronakan @ntrakan hanznajoxov, vorin na shat motik er, heto azgayin joxov u naxagahi nstavayr qani der seljukner@ banake chein koxel erevan. Urish zev chka ev hetagayum el chi karox linel hashvi arnelov joxovrdi vochxaracac vijak@ 🙂 Isk hima arden VERj bolors miasin bxavum enq KETCE SERJ SARGSYANI ev ROBERT QOCHARYANI DINASTIAN !!!!!!!!!

27 04 2009
MG

patmutyune cuyc e tvel, vor erb menq nerqin xndirner enq unetsel, erkrum anhamazaynutyun e eghel artaq

27 04 2009
MG

Patmutyune cuyc e tvel, vor erb menq erkrum nerqin xndirner enq unecel, misht artaqin tshnamin ogtvel e aritic. Minchev mer erkrum ardarutyun chlini, chazatven bolor qaghbantartyalnere, orenqnere chgortsen, artaqin ashxarhin shat hesht klini cankacats voroshum partadrel Hayastanin. Erb vor SS-n ayd bolore kani, gutse ev ir tikunqin zga hay joghovrdi uje. Isk hima? Vortegh inch uzum e storagri, verje tun e galu che?

27 04 2009
Ararat

Esi erevi miak temana vor @ndimadir hamarya bolori het khamadzaynvem. Iroq xaytarak partutyun er esi mer hamar. Chnayac kareli e inch vor tex haskanal nranc ays qayli patcharner@. Amen depqum kazmakerpvac cankacac hanrahavaqi @nddem ays qaxaqakanutyan patrast em masnakcel, ete iharke da Shun-shangyal HHSH-i lamukner@ chen kazmakerpel 🙂

27 04 2009
ss21

heto kdgogek)))))))))
levonn u serz@ irar het en!!!

es sax xaxer a

30 04 2009
KAREN

Haykk уремн мек @ндмишт hиши hай hасаракутян меч миайн левони когмнакицнерн ен зомби,вортев hештутямб хапвум ен нра гипнознерин..иск айн покр маса воронк мтацвац керпов ен паштпанум лтп ин нранк ухаки давачаннер ен…мнацаца ду вороши ду айт еркусиц ворн эс…(миак мардик левони когмнакицнерн ен воронц hет ухаки банавичелн анhнар э,миангамиц анцнум ен вираворанкнери…hогебанера кhастатеин вор айт мардик зомбиацац масса эн. P.S. лтп урацел эр те цехаспанутюна,те Арцахи азатамарта…

1 05 2009
AREGA

Divanagitakan hataberutyunner hastateluc araj menq piti mer mtacelakerp@ veranayenq.Hay hasarakutyunum mtac a turq tshnamu karcratip@.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s




%d bloggers like this: