Հայաստանում սոցիալական “ընդվզումնե՞ր” են սպասվում

15 04 2009

financial_crisis_02

Արժույթի միջազգային հիմնադրամի այն պնդումը, որ ֆինանսական ճգնաժամից հարուստները ավելի շատ են տուժել, քան աղքատները եւ այն պարտճառաբանությունը, որ աղքատները հիմնականում սպառում են սննդամթերք, իսկ պահանջարկի գլոբալ կրճատման արդյունքում սննդամթերքի միջազգային գներն ընկել են, հնչում է Հայաստանում, բայց, ըստ ամենայնի, ոչ Հայաստանի համար: Միայն վերջին օրերին քաղաքացիները պարբերաբար մթերային ապրանքների գների թանկացման ականատեսն են լինում` միաժամանակ բարձրագոչ ամբիոններից լսելով պետական ապարատի` գնային տատանումների վերահսկելի մակարդակի, ինչպես նաեւ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ռազմավարության մասին:

Շարունակենք… Ամսվա սկզբին մեկնարկած լողացող փոխարժեքի խուճապին հաջորդեցին արդեն փենտրվարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված կոմունալ ծառայությունների` բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի համար սահմանված թանկացումները: Պետությունը ձեռնարկեց պետբյուջեի դիֆիցիտային լուծման` ՀԴՄ-ական քաղաքականությունը` մի ձեռքով վերցնելով, մյուս ձեռքով լրացուցիչ ֆինանսական հատկացումների ինստիտուտով “հնարավորինս խրախուսելով” փոքր ու միջին բիզնեսին, ինչը որպես այդպիսին, փաստորեն, շարունակում է կողմնորոշված քաղաքականությունը դեպի խիստ սահմանափակ թվով մարդկանց հարստացմանը` այն էլ հասարակական լայն զանգվածների հետագա աղքատացման հաշվին: Վերջինս միջազգային դրամաշնորհային ինստիտուտների փոխհատուցումային քաղաքականության ոչ արդյունավետ “բանեցման” դեպքում կարող է սոցիալական լարվածություն, ընդուպ մինչեւ ընդվզումներ առաջ բերել:

Անդրադառնանք փորձագիտական եզրահանգումներին: Օրերս “էկոնոմիստ” պարբերականին կից վերլուծական կենտրոնը հրապարակեց զեկույց` համաձայն որի Հայաստանում սոցիալական ընդվզումները մեծ վտանգ են ներկայացնում գործող իշխանության համար: Կենտրոնի փորձագետները այս եզրակացությանը հանգել են` ուսումնասիրելով երկրի տնտեսական իրավիճակն ու քաղաքական կայունության մակարդակը, այդ թվում` սոցիալական անհավասարությունը, կոռուպցիան, իշխանության նկատմամբ վստահության աստիճանն ու սոցիալական ընդվզումներին հասարակության հակվածությանը: Ըստ այդմ, քաղաքական անկայունության առումով Հայաստանը աշխարհի 165 երկրների շարքում գրավել է 94-րդ հորիզոնականը` Մոզամբիկի, Սիրիայի եւ Նամիբիայի հարեւանությամբ:

Մեջբերելով նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդից, ով օրերս Հայաստանում էր, պիտի ասենք, որ “զարգացող շուկաները մի փոքր ավելի դանդաղ կապաքինվեն”: “Հայաստանի նման երկրում ճգնաժամի հաղթահարումը մի քիչ կուշանա, քանի որ այն ճգնաժամի առաջին հարվածից չի տուժել, հետևաբար, ոտքի կկանգնի մի փոքր ուշացումով: Եթե զարգացած երկրներում տնտեսությունը նախատեսվածից ավելի ցածր տեմպերով զարգանա, գործազրկությունը կշարունակի աճել: Քանի դեռ գործազրկության մակարդակը բարձր լինի այնպիսի երկրներում, ինչպիսին Ռուսաստանն է, դրամական փոխանցումները Հայաստան նույնպես քիչ կլինեն: 2009-ը կլինի վատթարագույն տարին կլինի, 2010թ. դուք արդեն ականատես կլինեք դրական փոփոխության, բայց 2008թ. կամ 2007թ. մակարդակին չեք վերադառնա: Աճը մի փոքր ավելի դանդաղ կլինի”,-ասել է Մասուդ Ահմեդը:

Ուրեմն ի՞նչ, Հայաստանում սոցիալական “ընդվզումնե՞ր” են սպասվում:


Actions

Information

39 responses

16 04 2009
Qaxaqaci

Es finansakan trukneri patcharov hima amen inch a tankanum ,abci tneric u meqenaneic, voskineric. Tneri, meqenaneri u voskineri biznesov zbaxvacnery hima pox chen stanum, inch el stanum en, galis bkneric brnum vercnum en harkayini txerq@

16 04 2009
K.Karapetyan

I am sure that it will happen. But the Armenian Society already know that this difficulties and problems are the result of political issues. The society sure that the social problems could be solved if the current anticonstitutional and antidemocratic regime will be changed and the constitutional order will be reestablished.

16 04 2009
Գայանե Սրապյան

Ճգնաժամը հաղթահարելու համար միասնականություն է պետք, սակայն հիմա երկիրը բաժանված է երկու մասի: Վստահություն չկա իշխանությունների, հետեւաբար եւ նրանց հակաճգնաժամային քաղաքականություն կոչեցյալի հանդեպ:

16 04 2009
Tigran Kocharyan

Voch mi ynvzum el chi lini.
Mer yndvzoxnere yndvzum en ankax krizisic kak voreve tramabanutyunic:)

16 04 2009
Գայանե Սրապյան

Հա, Տիգրան ջան, գուցե ընդվզողը կընդվզի, բայց ֆինանսական գործոնը ուժեղ բանա ու երբ արդեն շատ սովածանան մարդիկ, էլ ոչ մեկին կրակոցով ու խուճապով չենս կանգնեցինի: Վայրի հարձակում կիանեն:Ամենդ դեպքում ես համաձայն էմ փորձագետների կանխատեսումների հետ, որ գրված է բլգում, պիտի հաշվի առնել էդ ամեն ինչը

16 04 2009
lilit

Բայց այդ սովածացածներից շատերն էլ կգերադասեն մուրացկանություն անել ու սրա -նրա ոտքերը լպստել մի կտոր հացի համար, քան պահանջել այն, ինչ օրենքով իրենց է հասնում: Մի մոռացեք, որ մենք պայքարող ֆրանսիական դասին չենք պատկանում:

16 04 2009
lilit

Կամ կգերադասեն Դոդի Գագոյի բարեգործությունները գովերգել, կամ Չյոռնիի համար դիսերտացիա կգրեն, կամ Սերժիկ նախագահի առաքինությունները կփառաբանեն, կամ Մկան ընտանիքի կոշիկները մաքրող կդառնան, կամ սրանց նմանների անձնական երգիչ-երգչուհի, միմոս-միմոսուհի, սիրած ու սիրուհի և այլն և այլն: Ստրուկ ծնվածի համար միշտ էլ նմանատիպ մի գործ կգտնվի , որ սովամահ չլինեն ու նույնիսկ իրենց ստրկական ստատուսից գոհ հպարտ-հպարտ ման գան:

16 04 2009
marat

ԼԻԼԻԹ դու մեծատառով հայ ես:

17 04 2009
lilit

Ձեռ ես առնում, Մարատ?
Առաջին անգամ է, որ Տիգրան Քոչարյանի հետ մասամբ համաձայն եմ, այն առումով, որ ընդվզող տեսակը միշտ էլ ընդվզում է, նամանավանդ, որ այդ տեսակի համար Հայաստանում անթիվ անհամար պատճառներ կան, քանի որ մեր երկիրը ապօրինությունների, մարդու իրավունքների ու արժանապատվության ոտնահարման անտակ կարաս է: Երևի թե ընդվզող տեսակը գիշեր-ցերեկ փողոցներից տուն չպիտի գնար, բայց ցավոք այդ տեսակը մեր մեջ քիչ է: Մարդիկ կոմպլեքսավորվում են նույնիսկ ամենաօրինական պայքարից: Բացի այդ մի հսկայական խումբ սոցիալապես ահավոր անապահով խումբ կա, որ անվերջ ասում է “դե մենք ինչ կարող ենք անել, մեզ ով է շան տեղ դնում”: Մի ուրիշ, “իսկական տղամարդու” սինդրոմով տառապող խումբ էլ, որ բակերում անվերջ նարդի է խաղում ու բամբասանքի մենաշնորհը կանանցից խլած հարևանության անցուդարձը վերահսկում, գտնում է “դե թող Լևոն Տեր-Պետրոսյանը մի բան անի, մենք էլ կողքին կանգնենք:” Էլ չեմ ասում մեդալներով փակվող մտավորական բերաններին, անգրագետ իշխանության համար ճառեր գրող կաստայի վերածված բանասերներին, երեխաներին հոգեկան ճիվաղներ դարձնող մանկավարժ կոչեցյալներին:
Միակ տեղը, որտեղ քիչ թե շատ հպարտանում ես քեզանով ու քո ազգով, դա հանրահավաքներն են, որտեղ, անկախ նրանից, թե ով է ամբիոնի վրա, զգում ես, որ քո ազգի մեջ դեռևս չի մեռել արժանապատվությունը և գուցե մենք էլ մի օր սովորենք հարգել ինքներս մեզ, բայց երբ? Ախր բարձր որակի տեր մարդիկ ի վերջո հուսահատվում են ու կամաց-կամաց գնում, գնում, տանելով մեր գենետիկական պոտենցիալը և թողնելով թափոնը:

17 04 2009
Sovorakan Hay

Aynkan aten vor levon-i u levonakanneri dem payqar-e hajoghutyamb a psakvelu Hayastan-in lav orer en spasvum. Yerb kext-e iskakanic maqrenk yev vnasazercenk Hayastan-e levonakanneric yev enddimadir hayack-i mardik heteven maqur-normal gorcich-i inchpes Raffi-n a ayn aten Hayastan-i apagan lusavor klini.

Sakayn kani der kan mardik voronk lilit kochecyal-i nman anorak lkti charutyamb li en mtatsum yev kextotum mer hogi-nere gorc-e djvar a lineloo.

Bayc vochinch. Mek a. levonaklanutyan cancer-i dem payqar-e minchev verj a tarveloo. Haxtanak-e anxusapeli a!

17 04 2009
vahag

ԼԻԼԻԹԻՆ
ՉԷ լրիվ լուրջ:

17 04 2009
marat

ԼԻԼԻԹԻՆ
ՉԷ լրիվ լուրջ

17 04 2009
Yepremian

mer joxovrdi mejqy kotrvaz e, dra hamar el glux e barzrazrel struki geny: petq a gtnel en idean, gaxapary, jixy vory votqi khani naev strukin: hishel e petq ankaxutyan zerqberumy, inchpes ajn texi unecav: hskayakan kazmakerpvaz asxatanq er tarvum bolor makardaknerov: te karzum eq sovjeti jamanak struk cheinq? inz mot tpavorutyun e stexzvum vor mer hargarjan yndimutyany pakasum e Entuziazmy: miguze zhoxovrdakan aliqy ajn tapy chuni aveli gorzunya lineu hamar? bayc dranq poxkapakzvaz en:

17 04 2009
Lika

Lilit jan du et sovorakan kochecjalin bani tez mi dir, et @nker@ Levoni hozi vra xpnvela, vonc vor asum en gjin dat chi hasnum.
Lilit jan es hiacac em qo verlucutjamb

17 04 2009
Haykk

raffiin mi qani eresani chhamarox u hachaxordi lav teknacui hatkanishneri ter mard chhmarox hayrenakicner aysor raffin inq ir xosqerov hastatec mer kaskacner ar ayn vor na ir xaxn e xaxum u ir npatak voch te ishxanapoxutyunn e ayl ir sepakan ambicianer.

masnavorapes na aysor asel e, vor
inq der petq e lsi bolor teknacunerin u nor koxmnoroshvi, te um e hntrelu.
inq koxm er arandzin hntrutyunnerin masnakcelun
inq serjin hamarum e ashxataser naxagah
isk handznajoxovum texer voch mi depqum chen kisi HAK-i het.
chen masnakci hndimutyan kazmakerpac mijocarumnerin (hanrahavaqnerin), amen andam inq tox voroshi.

De hima xndrum em aseq, te ardyoq sa nman che axqikaakn kam irenc errord uj horjorjox bazmativ hachaxordneri pahvacqi.
Ardyoq nman mtacelakerp unecox mard artahaytum e joxovrdi karciq, ardyoq na koxm e armatakan ishxanapoxutyan, serjakan hamakargi kazmaqandman aranc hapaxelu, aranc xaxeri, erb amen amis chakatgrakan e erkri hamar aysqan patasxanatu iravichakum, erb serjik amboxj Hayastani petakanutyun biriqov achurdi e hanel.

17 04 2009
Haykk

Ցավալի է, բայց փաստ, որ մեր ազգ դարեր շարունակ ապրելով օտարի լծի տակ` իր գենի մեջ ներառել է ստրուկի հոգեբանություն.

Չնայած բոլոր զրկանքներին, ազատության ու արժանապատվության սահամանփակման, ստորացման, նվաստացման այս ստրկամիտ մարդկանց համար միակ կարեւոր ու ընդվզման դրդող պարագան դա իրենց մի փոր հացն է, անձնական շահ, այդ իսկ պատճառով այդ խավ այսօր զրկվելով իր օրվա չնչին հացից , արդեն հիմք է ունենում ընդվզելու նշույլներ ցուցադրել:
Սակայն լավ իմացեք, որ ստրկամիտը երբեք ինքնուրույն չի համարձակվի անհնազանդություն ցուցաբերել, պայքարել իր իրավունքների համար:

Տեսեք օրինակ տաքսիստներին կամ նմանններին ինչ օր գցեցին, բայց նրանց արձագանքը` գնանք թուրքիա, գնացել էին ռուսաստանի դեսպանատուն բողոքելու, դոդի գագոյից օգնություն աղերսելու, փոխանակ իրենք հավատան իրենց ուժերին ու սկսեն պայքարել իրենց իրավունքների համար, միանան Պայքարին:
Շատերը միակ քայլ տեսնում են հեշտը` թողնել երկրից հեռանալ, որ արդարացված չէ քանի դեռ երկրում կա Պայքարող ուժ, որ ունակ է հասնել փոփոխության, պետք է միանալ նրան:

Այս զանգված երբեք ինքնուրույն չի պայքարի, նրանք պոտելցիալ պայքարողն են , որոնց պետք է ուղորդի ՀԱԿ:

Մեր ազգի ամենամեծ չարիք հենց ստրկամտությունն է, վախկոտություն, ստորաքարշություն, հնազանդվել, համակերպվելը, հանդուրժելը:

Ու հավատացեք , եթե մենք Հաղթանակից հետո նույն հետեւողականությամբ արմատախիլ չանենք այս չարիքը , մեր ազգը կարող է մոռանալ լուսավոր ապագան:

17 04 2009
Sovorakan Hay

Haykush,

Aha sa e amenalav orinak-e inchi levonakannere (du neraryal) fascistneric, Nazineric voch mi kerp-ov chek tarpervum. Cez hamar ov levon-e che, levonakan che, petk a sevacnelisk 90-nerin parzapes spannel.

Yev sra hamar mi tari a partvum eq. Mayisi 31-in el partvelu eq. qvearkutyun-e voch te lineloo a Chorni Gagoyin satarelu, ayl Levon-in glux-e kotrelu.

Isk levonakani amenakextot oirinak-e du es. Mi tari a payqar.net-erov poghoci shan nman hatchum es. qayl ar qayl gnum enk dser nmanneri animastutyan-e mer hasarakutyun-um. Lav a vor cancer-e Hayastanum shut diagnose eghav. levonakanutyun veracnel-e shat hesht a arden yev shat lav a entanum.

17 04 2009
lilit

Սովորական հային,
Սիրելիս, տվյալ քննարկումը կամ քննարկման թեման Լևոնի անձի մասին չէ, սա այնպիսի մի թեմա է, որ հավանաբար քո ուղեղին ոչ մի ձևով հասանելի չէ: Այնպես եմ հասկանում, եթե մեկը ասում է ա, դու ասում ես Լևոն, մյուսը բ, դու նորից` Լևոն և այսպես կարող ես շարունակ պատասխանել հայոց այբուբենի բոլոր տառերին:
Յոթ երգ գիտես, յոթն էլ Լևոնի մասին: Կարծում եմ այդ հողի վրա քեզ մոտ հոգեխանգարմունք է առաջացել: Գուցե դիմես մասնագետի այդ սևեռուն մտքից ազատվելու համար? Կամ մի ուրիշ տարբերակ առաջարկեմ` յոթ օր, յոթ գիշեր պիտի նստես Լևոնի տան դիմաց ու բարձրաձայն երգես քո բոլոր հանճարեղ մտքերը` համ փող կվաստակես, համ էլ կձերբազատվես քեզ տանջող ցավից:

18 04 2009
MG

Sovorakan hayi nmannere irents bolor bgignerov atum en mtavorakan tesake. Akademikos Arbatove mi aritov asel e. “Intelligentnot’ vizivaet zlobu u neintelligentnogo cheloveka”.Isk ays “sovorakan” tesake hima shat e shatatsel,aynpes vor, lav klini bani tegh chdnel.

18 04 2009
Lika

ajo lav klini ajd hivandi vra ushadrutjun chdarcnel, shizofreniajov tarapozneri tez@ hajtni e, erevi entezic el uzum e mardamech mtni ev iran mard zga, inchpes chisht nkatec Lilit@ na levoni hozi vra xpnvela, mi dateq, qani vor na arden Astco kozmic patjvac e, parzapez chenq nkatum vor sovorakan haj ka.
Isk inch verabervum e socialakan buntin, apa da ankaskac linelu e, parzapes mi qich jamanaki xndir e, che vor mer strkamit azgin miajn sovac pahelov karoz en stipel, vorpeszi votqi kangni. Giten te mi erku kopekov et fashistakan hhk -i hamar ashxatelov kusht en linelu, el chgiten vor vaz@ hac chen unena utelu, tesnenq et jamanak inch en anelu. Mi xosqov mer anuzez azgin hasnuma, inchqan dimanum en enqan el qertum en.

18 04 2009
seryoga....

Lilitin
Lilit jan ushadrutyun mi darcru antarachanach ararkanerin , ko meknabanutyunner@ shat teghin en , ev ete kez nman mardik shat linen mer erkir@ kazatvi ayt ararkaneric …..

18 04 2009
lilit

Իհարկե, չեմ դարձնում ու նոււյնիսկ չեմ էլ վիրավորվում, իրոք աստծու կողմից պատժված են դրանք: Ընդհակառակն ուրախանում եմ, որ դրանց նմանները քիչ են ու իրենք վատանում են, որ այս ու շատ այլ բլոգներում զգում են մեր գերակայությունը ամեն առումով: Ավելի շատ վատ կզգայի, եթե չտեսնեի, որ այստեղ մեկնաբանողներից շատերը ազնիվ ու առողջ դատողության տեր մարդիկ են: Դրանք ուղղակի չեն կարող հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ մեր նմանները ոչ մի անձնական ակնկալիք չունենալով հանդերձ կարող են պայքարել մարդկային սովորական ազնվության, արդարության ու նորմալ երկիր ունենալու համար: Դա իհարկե հերոսություն չէ, բայց առաջացնում է ստրուկների ու ստորաքարշների նախանձն ու ատելությունը:

18 04 2009
DJ ВОBO

inch @ndvzum HAYASTANUM
iskakan erexek en))))
hayeri glxin inch el anen(lini turk te turkiz betar hay) KDIMANAN

18 04 2009
Lika

chisht e himnakanum dimanum en, bajc hima mi qich urish e, normal mtacoz mardik kan, voronq votqi kangnelov stipecin mjusnerin el ardnanal, mer azg@ mi tesak tmbiri mech er, hima shater@ ardun en ev pajqarum en hanun azatutjan ev hanun bolori barekecik kjanqiajl voch te mi qani angragetneri, voronq angam angir arac@ haziv en artaberum

18 04 2009
ann

Որքան ուզեցի համոզել ինձ մինչև վերջ կարդալ Սովորական իրականում անսովոր Հայի գրածը չկարողացա, կամ դա գրել է երեխա, չնայած կասկածում եմ, կամ էլ մի մարդ, որը հայերեն լեզվամտածողությամբ օժտված չի , քանի որ բառերը հայերեն են, բայց միտք չկա։ Իսկ այն մարդը, որը օժտված չի հայերեն լեզվամտածողությամբ դժվար հասկանա Լիլիթին կամ ինձ կամ մյուսին։ Սոցիալական ընդվզում , թերևս հնարավոր է, սակայն ինձ թվում է դա Հայաստանի համար այդքան էլ դրական չի լինի, ավելի լավ է քաղաքացիական վրդովմունք քան հացի կռիվ։

18 04 2009
lilit

Շատ քիչ ժամանակ է մնացել ապրիլի 24-ին, բայց չգիտենք երբ ենք հավաքվելու, այսինքն ժամը քանիսին և որտեղ?
Դրա հետ կապված նորություններ չգիտեք?

18 04 2009
BASTIL

Mianshanak yndvzum klini inchpes shat erkrnerum e der linelu. U shat el chisht klini, ekel a vaxty vor mknery, chorninery, nemecnery, lfiknery…. vjaren krizisi hamar jamanak vastakac gershahujtnerov, et jamanak hnaravor e samasudic xusapen.

19 04 2009
DJ ВОBO

Lika & Bastil

Hayers CHUNENK PETAKAN MTAZOXUTYUN!!

hazaravor tarinerov aprel enk orpec Massa urishneri tak(((
amen mek@ ira masin a mtazum
CHUNENK DUXOV ARAGNORD

yola ketan

P.S

Օրեցօր ավելի ես համոզվում, որ պետականության մեր կերպը գետոն է. վերեւներն անվերապահորեն հնազանդ են դրսի հզորներին, որոնց օգնությամբ նաեւ` ներքեւներին անհաղթահարելի վախի մեջ են պահում արտաքին աշխարհի նկատմամբ, ինչը բացառում է սեփական կամքի ու ինքնուրույնության ցանկացած դրսեւորում: Իսկ դարերով մշակված գետոյի կոդեքսն իսկապես ընդունելի է համարում նրա անդամների պարբերական զոհաբերությունը` հանուն իշխող կաստայի բարձրագույն շահերի, եւ կամ ընդհանրապես, ողջ գետոյի տեղահանությունը, բնականաբար, ի շահ նույն բարձրագույն շահերի:
Գետոն եւ պետականությունն անհամատեղելի են, քանզի առաջինը պահպանվում է իր բնակիչներին մշտական փորձությունների ենթարկելու շնորհիվ, նրանց հնազանդության ապահովման հաշվին, իսկ պետականությունը ծառայում է իր քաղաքացիների անվտանգության ապահովմանը եւ նրանց փորձություններից առավելագույնս հեռու պահելու գործին

T. HAYRAPETYAN

19 04 2009
InfoWar

Բարև հարգելիներս.Հետաքրքիր է կարդալ ձեր բոլորի գրածները բայց եկեք իրականացնենք մի պոքրիկ անալիզ:Թէ ինչ կլինի
1.Հարց կընտրվի արդյոք Գ.Բեգլարյանը քաղաքապետ.
Այո միանշանակ:Եվ ասեմ թէ ինչու.
Եկեք տեսնենք թէ մեր փոքրիկ Երևանում քանի չինովնիկ կա:Քանի թաղապետարան իր պորտաբույծ աշխատակիցներով:Նրանց բարեկամներով:Միլիցիան իր բոլոր աշխատակիցներով եվ վեջիններիս բարեկամներով:Եթե գումարենք Ծախվածներին +Չինովնիկներին+Մենթէրին=ապա Գ.Բեգլարյանը իսկապես կընտրվի: Եվ ես ամենևին ուրախ չէմ քանի որ չգիտեմ թէ էլ ինչ կարելի է անել իսկապես:Ցույցեր միտինգներ և չկա իմաստ ուղղակի չի ստացում փոխել այս իրականությունը:Չի ստացվում դիմակայել այս Սոցիալական Ռասսիզմին : Իրականում գիտենալով մեր ազգի մեծամասնության հոգեբանությունը կարող եմ ասել որ մեր հայրենակիցներից շատերը ինչպես ռուսներն են ասում продажные шкуры.

Իսկ երբ մի բան կփոխվի -ԵՐԲԵՔ.մեր հազարամյա պատմությունը ցույց է տվել որ երբեք.Քանի որ այս ամենի սկզիբը “գանսգտեր կուլտուրյաի” մեր նորագույն պատմության մեջ ներդրեց որքան էլ որ ցանկալի չէ ասել բայց ինքը
Լ.Տ-Պետրոսյանը
Վազգեն Սարգսյանը
Վանո Սիրադեղյանը
Շատերտ երևի մոռացել էք երբ նրանք կեղշեցին ընտրությունները եվ հարբած վիճակում հեռուստաէկրաններին հայտնվելով ասեցին մեր քաղաքական թիմի դեմը խաղ չկա:Մոռացել եք քանի սպանություն եղավ այդ թվականներին: Իսկ ինչով է հիմա վիճակը տարբերվում այն ժամանակներից ասեք խնդրեմ:
Պատմությունը միշտ կրկնվում է ………91-93=2001-2009 ոչ մի տարբերություն :

19 04 2009
InfoWar

Հայաստանյան Սոցիալական Ռասիզմ

Հասարակության մեջ բավական հետաքրքիր դրսևորման ձեվ է ռասիզմը:Այս գաղափարախոսության հիմքում ընկած է որ ռասաները լինում են բարձր և ցածր ռասաների:ԵՎ այս գաղափարախոսությունը որքան էլ մերժվի միևնունն է այն ունի իր խորը արմատները:Եվ ահա այդ ողջ իդեոլոգիայի մեջ առանձնանում է մի ուղղություն որը ես կփորձեմ ներկայացնել` Սոցիալական ռասիզմ:Որքան էլ որ զարմանալի չէ նույն . ներկայիս արևմուտքում այն կա եվ ունի բավական ամուր հիմքեր:Թող եվրոչինովնիկները չներկայացնեն այնպես որ իրենց մոտ նման տարրեր չկան այլապես այնպիսի ֆակտեր կարող եմ հրապարակել որ նույնիսկ դժոխքը կսարսափի:Եվ այսպես վերադառնալով հայկական իրականաություն տեսնում ենք որ այս Սոցիալական Ռասիզմի էլեմենտները գլուխ են բարձրացել:Կա հասարակության երկու տիպ կենդանական և հոգեոր :Երբ հասարակությունում գործում են կենդանական օրենքները ապա`արդարացվում է ցանկացած տիպի բռնություն, ուժեղի կողմից թույլի իրավունքների ոտնահարում,ստրկություն անհավասարություն որը ավելի քան առկա է մեր երկրում
Երբ հասարակությունը լինում է հոգևոր այդ ժամանակ արդեն դրվում է հարց` մարդու իրավունքի գերակայության,հավասարության և այլն,,,
Եվ ահա մեր երկրում երբ մարկանց մեջ առկայծում են արդարության սինդրոմի նշույլներ դրա հետ մեկտեղ ահագնանում է Սոցիալական ռասիզմը:Յուրաքանչյուր 2 րդ հայաստանցի զգացել է իր մաշկի վրա այդ երևույթը` խանութում,հիվանդանոցում,հասարակական տրանսպորտում:Այն ժակամանկ երբ դու շարքային հայաստանցիտ մտնում ես հիվանդանոց բժիշկը քիէ-մռութով ընդունում է քեզ <> նույն ժամանակ պատահաբար հայտնովում է մի 400գր վզնոցով մեկը և բժիշկը մոռանում է քո ներկայության մասին» այսպիսի երևույթները միլիոնավոր են:Այդ պատճառուվ ի հայտ են եկել ներազգային ատելության տարրեր հասարակության մեջ:Եվ որոշ քաղաքական ուժեր կօգտագործեն այս երևույթը:ԴԱ կլինի մեր երկրի վերջի սկիզբը :Կլինի էվոլյուցիա կենդանական ռասիզմից դեպքի հոգևորի :Շատ փոփոխություններ կլինեն :

19 04 2009
infowar-in

ոչ էրնեկ այն ազգին ,որ ձեր նման “փիլիսոփաներ” ունի.

19 04 2009
InfoWar

ոչ էրնեկ այն ազգին ,որ ձեր նման “փիլիսոփաներ” ունի.
vo4 ernek qez vor 4hskacar te in4 e grvac

19 04 2009
lilit

infowar-in
Ինչ լավ էր, որ մինչև հիմա այստեղ գրածները ձեզ մոտ հետաքրքրություն չէին առաջացնում:

20 04 2009
infowar

только наивные люди верят в то что если власть смениться то будет оочень хорошо,,а в дейсвительности совсем по другому сного надо будет разрушать все и создавать новое ,,,и не кто не отвеит за все те годы когда грабили и убивали,,потому что все участвовали в нем ,,,и нынешняя опозиция и власть,,,,
Лилит жись коротка живите и берите от нее все если даж надо покинуть страну и жить в другом месте,,,,,,,

извините если кого то обидел этими статьями
так что всем- прощайте я больше не буду досаждать вас

20 04 2009
Ashot

infowar-in: pragmatik u dajan verlutsutyun ete kerielia etenc daje asel….txura.((

20 04 2009
marat

t

20 04 2009
marat

Հայոց մեծագույն փիլիսոփա InfoWar նույնիսկ Գեղամյանի ասած Սենակա կրտսերը կնախանձեր ձեր փայլուն մտքին:Մենք գիտենք ով ով է հուսով եմ քո նման տաղանդը արդեն հասցրել է լքել հայաստանը:Ինձ հաճախակի հարցնում են բա չէս վախենում, որ սրանք գան ավելի վատ կլինի վախենում եմ, բայց ավելի լավ է անհայտ ապագա քան հայտնի ստրկություն:

20 04 2009
lilit

“բայց ավելի լավ է անհայտ ապագա քան հայտնի ստրկություն”: Գիտես, շատ տխուր դրույթ է, բայց լիովին համաձայն եմ քեզ հետ: Եվ այն տխմարները, որոնք անվերջ պնդում են, որ առաջ ավելի վատ էր և գուցե հետո ավելի վատ լինի, դեմ են գնում մարդու բուն էությանը, նրա առաջ նայելու և առաջ գնալու բնույթին: Ամեն մարդ, անկախ նրանից, թե ինչ պաշտոն և դիրք ունի, իր հոգու մի անկյունում պիտի ըմբոստության գեթ մի փոքրիկ նշույլ ունենա, հեղափոխականի ոգի, որը գուցե կյանքում մի անգամ, բայց պիտի ստիպի նրան դեմ գնալ նույնիսկ իրենից հազարապատիկ ուժեղին: Գիտակցել, որ դու չունես այդ ոգին, նշանակում է, որ դու ստրուկ ես և որքան էլ փորձեն հակառակը համոզել, դա է ճշմարտությունը:

21 04 2009
seryoga...

mi hat katak …..
chqnazham@ galis e Hayastan , nayum shurj@ ev mtacum ….
minchev im gal@ stegh arden inch vor mek@ eghel e …..)))))))))))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: