Կրկին “16”-ը “61” դառա՞վ… Այս անգամ էլ Օբամայի՞ թեթև ձեռքով…

7 04 2009

obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարած այցի, հայ-թուրքական սահմանի “հնարավոր” բացման եւ ՀՀ պետական ապարատի “նախաձեռնողական” արտաքին քաղաքականության արդյունքում հայ-թուրքական հարաբերությունները վերջին շրջանում կրկնակի հաճախ սոցիալականացվեցին ու լայնորեն քննարկվեցին ամենուր` բակերի “բեսեդկաներից” մինչեւ ինտերտեային կայքեր ու բլոգեր:Բայց ռեկորդը երեւի`սոցիալական համայնքներինն էր, որտեղ 3 օրվա ընթացքում ցեղասպանության ճանաչման “օբամայական” ակնկալիքների, հայկական պահանջատիրության, հայ-թուրքական սահմանի բացման եւ այլ ընդհանուր թեմայով ավելի քան 61 խմբի միանալու հրավեր ստացա: Վերջին խմբի հրավերը, որը երեկ երեկոյան եկավ “Ամոթ քեզ, Օբամա” վերնագիրն ուներ…

Ըստ երեւույթին, Ստամբուլում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մանեւերց դիվանագիտական ընդունված մոտեցմամբ` իր աջակցությունը հայտնելով երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների ջանքերին եւ գոհունակություն հայտնելով բանակցություններում վերջերս արձանագրված առաջընթացի կապակցությամբ: “Ես իմ տեսակետները չեմ փոխել“,-հայտարեց նա Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ` պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին, ապա ավելացրեց. “Ինձ ոգեշնչել են այն լուրերը, որ Աբդուլա Գյուլի պաշտոնավարման օրոք բանակցային գործընթաց է սկսվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որի նպատակն է մի շարք կուտակված հարցերի լուծումը գտնելը, այդ թվում` այս մի խնդրի լուծումը: Ես կուզեի հնարավորինս աջակցել այս բանակցություններին, որոնք շարունակվում են եւ կարող են շատ շուտով արդյունքի հանգեցնել”:

Ապա ավելի ուշ կրկին անդրադառցավ հայերի համար այդքան ցավոտ ու “սպասվելիք” թեմային. “Ես գիտեմ այն կոշտ հայացքների մասին, որ առկա են այս խորհրդարանում` կապված 1915 թվականի սարսափելի իրադարձությունների հետ: Հայ եւ թուրք ժողովուրդների համար, սակայն, առաջընթացի լավագույն ուղին աշխատանքն է անցյալի վրա’ թափանցիկ, ազնիվ ու կառուցողական աշխատանքը: Մենք դարձանք հայ եւ թուրք առաջնորդների պատմական ու ոգեւորիչ քայլերի ականատեսը: Այս շփումները նոր օր են խոստանում մեզ: Սահմանի բացումը հայ եւ թուրք ժողովուրդներին կվերադարձնի բարեկեցիկ ու խաղաղ գոյակցության, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից: Այնպես որ, ես ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք` Միացյալ Նահանգները միանշանակորեն սատարում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Սա հուշում է թուրքական ղեկավարությանը, որ այդ դեպքում ձեր երկիրը կդառնա տարածաշրջանի միակ պետությունը, որը խաղաղ ու բնականոն հարաբերություններ կունենա հարավկովկասյան բոլոր երկրների հետ: Այս խաղաղությանը հասնելու համար դուք կարող եք կառուցողական դեր խաղալ` նպաստելով Lեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, մի խնդիր, որը բավական երկար ժամանակ է արդեն, ինչ շարունակվում է”:

Քաղաքագետների բանավեճի երկար թեմա է գուցե այն հարցը` “թե ինչ է շահում Հայաստանը այս գործընթացներում” եւ ըստ ամենայնի`շահեկան ու առաջընթացային ելակետեր իրոք կան: Բայց առանց քաղաքագետների տեսության էլ անզեն աչքով կարելի է հասկանալ, որ “բանակցողի” ու “հարաբերվելու համար բաց” կարգավիճակը շահեկան է առավել Թուրքիային, եւ Հայաստանը անուղղակի սատարեց վերջինիս`հեղինակության բարելավմանը: Ակնհայտ է նաեւ ԼՂՀ կարգավորման գործընթացում ցանկացած կարգավիճակով Թուրքիայի մասնակցության անհեթեթությունը, որը սակայն, չնայած պաշտոնական Երեւանի հերքումներին`վախենալու աստիճան հաճախ է կրկնվում “պաշտոնական բերաններից” այդ թվում նաեւ այդքան կարեւոր` Օբամայի բերանից:

Ե.Գ. Օբամայի այցն էլ չլիներ, ամեն տարի ապրիլին մեկ է, ցեղասպանության ճանաչման գործընթացն ու աղմուկը վերջնիս շուրջ սովորական է դառնում ու “հայականության թասիբի” դրսեւորման ընդունված ամիսներ են: Այս անգամ տարբերությունը այն էր, որ նույն սոցիալական համայնքերում խմբերը բացառապես ցեղասպանության ճանաչման թեմատիկայով չէին, այլ հետեւյալ զարգացմամբ. “Բաց նամակ Օբամային“, “Պարոն նախագահ, կատարիր քո խոստումը Հայոց ցեղասպանության ճանաչման”, ապա վերջում նաեւ “Ամոթ քեզ, Օբամա“… Խրիմյան Հայրիկի ժամանակներից թղթե շերեփներով “խալխի” ազգերի վրա հույս դնելը ու սեփական թեթեւ ձեռքով 16-ը 61 դարձնելը հայի պատմական հիշողության անբաժանելի մասն է դարձել, բայց պատմությունից դասերը կարծես էդքան էլ լավ չենք յուրացնում… Ինչեւէ, քննարկենք, խոսենք մեր դարավոր “հայկական հարցը”… Թող այս անգամ էլ Օբաման գործող անձանց մեջ լինի… Դե… Խոսեք…

Ի դեպ, վիդեոն Օբամայի`հայոց ցեղասպանության մասին հացի պատասխանն է ավելի վաղ`նախընտրական շրջանում: Ներողություն եմ խնդրում բոլոր նրանից, ում համար անհասկանալի կլինի այն:


Actions

Information

13 responses

8 04 2009
ken

the money armenians spend on genocide recognition, must be spent on development of armenian infrastructure. Otherwise that money goes into development of turks and other enemies.

8 04 2009
Hay

Es kisum em nyuti hexinaki mtahogutiunnern u barcracracc harcy. Ayo, mer hyusy Opamaneri vra chpid dnenq

8 04 2009
Natig

armenia

8 04 2009
lilit

Ճիշտն ասած, չնայած Օբամայի ընտրություններից հետո Եղեռնի նկատմամբ վերաբերմունքի արտահայտմանը բազմաթիվ մարդիկ էին շունչները պահած սպասում, ըստ էության ոչ մի սպասելիք էլ պետք չէր ունենալ: Եվ հիմա էլ այսպիսի քննարկումները ես անձամբ զուտ ժամանակի կորուստ եմ համարում: Ոչ մի ձևով չեմ ուզում վիրավորել մեր սփյուռքի հայրենակիցների զգացմունքները, որոնք թվում է թե այս հարցում ավելի հետևողական են, բայց ասեմ, որ իմ ընտանիքը ևս լինելով Եղեռնից մազապուրծ եղած տատիկ-պապիկի սերունդ և ամենավեհ հայրենասիրական գաղափարներով սնված, նույնպես ոչ պակաս մղում պետք է ցուցաբերեր Եղեռնի ճանաչման գործընթացի հետ կապված: Ես ևս, լիովին վերապահելով ինձ այդպիսի պայքարի իրավունքը, այնուամենայնիվ գտնում եմ, որ այդ հարցում մեր սխալ քաղաքականության շնորհիվ մենք բազմաթիվ առիթներ ենք տվել, որ այս հարցի շահարկման հետևանքով մեզ խաղացնեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Վերջին տաս տարիները գոնե պետք է բացեին մեր աչքերը /մեր ասելով նկատի ունեմ նաև սփյուռքին/, երբ Քոչարյանի նման անհայրենիք անաստվածը հայտարարում էր, որ ինքը չգիտի ինչ է Եղեռնը, բայց գիտի, որ դա փող կորզելու լավ եղանակ է: Բացի այդ, Եղեռնի հարցը դրոշակ դարձնելով, հանցագործ իշխանությունները իմիտացիա են անում, իբր իրենք արտաքին քաղաքական ոլորտում հաղթանակներ են ձեռք բերում` շեղելով հասարակությանը բազմաթիվ այնպիսի ներքաղաքական խնդիրներից, որոնք մեզ շուտով որպես ազգ գերեզման են տանելու:
Միթե այնքան միամիտ ենք, որ սպասում ենք, թե բռնապետություն կամ ոստիկանապետություն լինելով կարող ենք այդպիսի լուրջ խնդիր լուծել այսօր: Այնպես որ եկեք հանգիստ թողնենք և չդատապարտենք Օբամային և համաշխարհային մյուս մեծություններին, եթե մեր քաղաքական մեծությունները թալանում են մեր երկիրը, կեղեքում ազգին, հազարավորներին դարձնում վտարանդի և պատմաբանների հանձնաժողով պահանջում ապացուցելու համար, որ մեր պապերը մորթվել են 1915 թ.-ին, փաստ, որը ծնված օրից գիտի ամեն մի հայ մանուկ:

9 04 2009
ann

Ես արդեն մի անգամ առիթ եմ ունեցել հայտնելու իմ կարծիքը։ Մնում եմ իմ տեսակետին հավատարիմ, թեկուզ ԱՄՆ պրեզիդենտ ընտրվի Հայ Դատի տնօրենը մեկ է պետության շահը գերադասվում է։ Մինչև ԱՄՆ-ին ձեռնտու չլինի զեղասպանության ընդունումը դա չի կատարվի ոչ ռոմանտիկ կիսահայ, ոչ էլ կիսանեգր պրեզիդենտի օրոք, մնում է մ ենք վերջապես հորթի համառությամբ չխփենք պատին այլ դասեր քաղենք անցյալից։
Օրինակ կենցաղից, եթե ամուսինը կնոջը ծեծում է, ոչ միայն ամուսինն վատ արարք գործում այլ կինը իր ստրկամտությամբ մղում է նրան այդ քայլին։ Հիմա մենք այդ բարդույթավորված կնոջ դերում ենք։ Մինչև չհասկանանք, որ մենք ստրուկ չենք, որ մեր խնդիրները 1915-ին Եվրոպան չլուծեց ու հիմա էլ չի լուծելու։ Մնում է սպանել այդ ստրուկին քո մեջ ու պաշտպանություն չփնտրել ոչ մի տեղից հույսը դնելով միայն քո վրա։ Երբ սթափ ես նայում պատմությանը, տեսնում ես այն արատները, որ բերեցին այդ ողբերգության։ Կարդում եմ Լեո ու դեժավյու է առաջանում, որքան նման են այն ժամանակները ներկային։ Բայց դե հույս կա, որ այս անգամ պատվով դուրս կգանք պատմության դասերից։

9 04 2009
Վահագն Ղուկասյան

Հայեր ջան, ինձ կներեք, թեմային չվերաբերվող մի կարճ դիտարկում եմ ուզում անել:
Այսօր «Ա1+»-ի լուրերն էի կարդում, աչքս ընկավ վերաքննիչի նորանշանակ նախագահ Անատոլի Մաթեւոսյանի լուսանկարին: Միանգամից հիշեցի Նիկոլի` «Մի սերժաբոյ»-ը… Աչքիս սերժանտ գլխավորը ազդվել է, հիմա ինչքան, իր նման` գետնին կպած կա, ի ցույց է դնելու, յանիմ իրանից կոլոտներն էլ կան…

10 04 2009
R-Man

shat hnaravor a, vor mot zhamanakners Karen K. varchapet darna.

10 04 2009
Sovorakan Hay

Hargeli Vago Ghukasyan,

Verchers dser blog-um dser lusankar-in handipetsi. Akamayic hisheci mt-i crt-i tarineri HHShakan mafioz-neri andur kerpar-e, anasnakan amen hatkanishnerov.

Paris-um gorc-ere vonc en?

10 04 2009
Qaxaqaci

Bayc es orinak Sovortakan Hay, indz tuyl chei ta tenc varvarc baner grel, amot a. Es Vahagnin chem chanacum, bayc gitem, vor aveli qaxaqacia, qan stex nersi qaxaqaciner@.

10 04 2009
Sovorakan Hay

Hargeli qaxaqaci,

Vago Ghukasyan-e kensagrutyun-e vor kardas skzpic verj DAVACHANUTYAN hot a galis. Hasarak HHSh-akan manklavik kam levon-i palatakan caxracu. Inq-e, Shant harutunyan kochvac kisamard-e hogekan hivand-ner en isk nranc hogekan hivand darcnogh-e levon anter petrosyan-n a.

Haskacogh-in shat barev!

13 04 2009
MG

Hay,/ima´sovorakan hay

Aysor Hayastanum Shanti nman azniv u nviryal hayrenaser matneri vra kareli e hashvel, baris bun imastov.. Shantin mankutyunits em chanachum. Erbeq voch mi tayfayi chi miatsel, misht ankax e eghel, teev shat sireli. Nuynisk hima, ays vichakum, inqe hzor anhatakanutyun e u eli ankax e, ayd er patchare, vor uzum er, vor iren aranzin daten. Qo poqrik ughege endunak che Shanti masin datoghutyunner anel.

13 04 2009
MG

Hay, /ima´sovorakan hay

Shanti nman azniv u nviryal hayrenaserner aysor Hayastanum matneri vra kareli e hashvel, baris bun imastov. Shantin mankutyunits em chanachum. Misht ankax e eghel ev voch mi tayfayi chi miatsel, teev chanachvats ev sireli e eghel. Voch
voq chi karogh vochinch partaderel Shanti. Nuynisk ays vichakum Shante hzor anhatakanutyun e. Qo pokrik ugheghe
endunak che datoghutynner anel Shanti masin.

.

14 04 2009
Sovorakan Hay

Tikin Haykuhi,

Shat graget xosker, latz-s galis a. Vahan Terian es tarel.Bravo. Uremn 2018-i Horadiz-i entrutyunnerin yerb Anter Levon-e 10 tzayni aravelutyamb partutyan matni HHSh-i Gevorik-in, qez sarqeloo enk Horatiz-i qaxaqapetaran-i pilisopayakan varchutyan pet-i teghakal. Qo pashton-e: lav hagnvac, dux-ov, chef-i hamar soorj sarqes yev verevi nman gres gres u gres yev amenakarevor-e: Haxtel enk,haxtel enk, haxtel enk tutak-i nman or-e mi jam krknes. Ashxatavartz-e 1000 manet (vat chi).

45 or minchev levon-i liakatar xaytarak partutyun-e. srtere hovanalu en. Hoonis-i mek-in kayf a lineloo es blog-um tesnel levonakanneri lac u koc-e.

Mer dsaynere goxatsan
Levon-e stacel a dsayneri 110%
Iskakan qaxaqapet-e Levon-n a

Isk Hoonis-i 5-in arden:

zhoghovoord payqar-e sharunakvum a.
Ishxanutyunnerin 15 or a mnacel.

….Ay levonakan vaxkot vochxarner….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s




%d bloggers like this: