7-ի գործը “փակուղում”. անվերջ դատավարությո՞ւն

28 03 2009

ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանից առաջ հայակական դատական “ռեժիմի” մոտեցումները դրսեւորվում են արդեն ավանդական`ձգձգումների հիմա արդեն նորարարական աճպարարություններով: Անհասկանալի /գոնե այս պահին/ տրամաբանությամբ “ջոկում են” “մեղավորներին, մեղադրանքը ներկայացվում է 9 օրում 42 հատոր գործ ուսումնասիրելուց հետո, գործի քննության ընթացքում հեռացնում են դատարանի դահլիճից մեղադրյալներին, ապա պաշտպաններին, իսկ երբ հաստատվում է “օրենքի” փոփոխությունունը, լրացուցիչ ժամանակ է տրամադրվում մեղադրանքները “թարմեցնելու” համար… Կարճ ասած` Կաֆկան հանգստանում է… Աբսուրդ…

“7-ի գործը” ի սկզբանե ընթանում էր “առանձնակի” լարվածությամբ, չնայած ժամանակ առ ժամանակ կուլմինացիան մոտ էր թվում: Այնուամենայնիվ, “7-ի գործի” դատավարությունը կվերսկսվի ապրիլի 1-ին: Հիշեցնենք, որ հետաձգվել է այն “ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” նախագահ Սարգսյանի վավերացումից հետո եւ մեղադրող կողմը 225-րդ և 300-րդ հոդվածների փոփոխությունների վերաբերյալ ժամանակ է խնդրել` իր դիրքորոշումները ճշտելու և դատարանին ներկայացնելու համար:

Իսկ ահա երեքշաբթի արդեն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռով նախկին զինդատախաղ Գագիկ Ջհանգիրյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ (“Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը”) և դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Վերջինիս փաստաբանը հայտնեց, որ գործը կվիճարկվի ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան: Մարտի 31-ին կհրապարակվի նաեւ Ջհանգիրյանի ավագ եղբոր դատավճիռը, ով հրազենային վնասվածք էր ստացել բերման ենթարկելիս եւ դատաքննության ողջ ընթացքում առողջական խնդիրներ ուներ:

Իրավապաշտպան եւ քաղաքացիական կազմակերպությունները ամենից մտահոգիչը համարում են քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի վիճակը, ում նկատմամբ պարզ բառերով`”պատժիչ հոգեբուժություն” է կիրառվում: Շանթ Հարությունյանի գործը դեռ մարտի 9-ին կասեցվեց եւ դատավորը առանց դատաբժշկական փորձաքննության եզրակացրեց, որ վերջինս հոգեբույժի կարիք ունի: Այսօր նա պահվում է համապատասխան հսկողության տակ` չնայած, ըստ գնահատականների` Շանթ Հարությունյանը “Հյաստանի հոգեպես ամենաառողջ մարդկանցից մեկն է”:

Քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Սուրեն Սիրունյանին, Գրիգոր Ոսկերչյանը, Շանթ Հարությունյան… Պարզ տրամաբանությամբ “Յոթի գործը” այս գործիչներին ճաղերի ետեւում պահելու երկարաժամկետ հնարավորություն է, ընդ որում գործիչներից երեքը ԱԺ պատգամավոր են: Ինչպե՞ս կլուծվի թնջուկը:

“Երբ մենք այցելում ենք քրեակատարողական հիմնարկներ եւ հանդիպում ենք “7-ի գործ”-ի կողմերի հետ, նրանց ճնշող մեծամասնությունը իրեն մեղավոր չի համարում, այլ համարում է, որ սա քաղաքական պրոցես է”: Գործը յուրօրինակ “լակմուսի թուղթ” է, քանի որ երկու կողմերն էլ մարտի 1-ի գործով ամբողջ ուժերը կենտրոնացրել են այդ գործի վրա“,-ասում է ՀՀ օմբութսմեն Արմեն Հարությունյանը:

“Ինչու կալանավորեցին հենց այս մարդկանց, եւ ոչ թե մյուսներին: Որովհետեւ մեր ժողովրդի մի լայն զանգված արել է այն ամենը, ինչ արել են կալանավորված մարդիկ: Կարող է լինել երկու բացատրություն. Առաջին, նրանք ունեցել են ինչ-որ ցուցակ, եւ այդ ցուցակով են կալանավորել, որովհետեւ ամեն մեկը մեկի հետ ինչ-որ անձնական խնդիր են ունեցել, մտածել է “այ սրան բռնենք: Եվ երկրորդ, ով բռնվել է`բռնել են, ում չեն բռնել`չեն բռնել: Չկա հստակ տրամաբանություն, փնտրել որեւէ հստակ տրամաբանություն այս իշխանությունների գործողություններում, հնարավոր չի, եթե չես նայում նրանց գործողություններին վատություն անելու մարմաջով տառապող հիվանդի տեսանկյունից”,-ասում է ՀՀ Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը:

“7-ի գործով ներգրավված մարդիկ կան, որոնցից ոմանց նկատմամբ իշխանություններն ընդգծված հակակրանք ունեն, ինչը մի քանի այլ առիթներով ապացուցել են, ոմանք էլ իշխանությունների կողմից ընկալվում են որպես դավաճան: Այդ մարդկանց, ըստ իս, կփորձեն դատել, քանի որ վրեժ պիտի լուծեն”,-ասում է “Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ” հ/կ-ի նախագահ Ռուբեն Թորոսյանը:

7-ի գործը” վարկաբեկող է եղել մեր երկրի համար, բոլոր քաղաքական ուժերի համար: Չէր կարելի դա վերածել, դժվար է ճշգրիտ բառը գտնել, թե ինչի: Չէի պատկերացնում, թե ամեն ինչ կարող է այսքան ձգվել եւ մեկ տարվա ընթացքում նախաքննության մարմինը այդպես էլ չտա բոլորին հուզող հարցերի պատասխանները: Ոչ էլ որեւէ մեկը խորհրդարանում պատկերացնում էր, որ այս ամենը այսքան երկար ընթացք է ունենալու: ԱԺ-ն չի ասել, որ պատգամավորները հանցանք են կատարել: Աժ-ն դատարան չէ, որ ասեր ինչ է կատարվել: Ինձ չի բավարարում նախաքննության կատարած աշխատանքն ու դատավարության ընթացքը“,-ասում է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:


Actions

Information

17 responses

28 03 2009
blansh

Պահանջում են ԱԺ արտահերթ նիստ
17:41 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“”7-ի գործով” մեղադրողներն իրենց հստակեցված դիրքորոշումները կհայտնեն ապրիլի 1-ի դատավարության ընթացքում”,- այսօր «Ա1+»-ին ասաց ՀՀ Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ “7-ի գործով” դատական նիստը ընդհատվել է մեղադրող կողմի միջնորդությամբ` Քր. Օր 225 եւ 300 հոդվածների փոփոխություններն ուսումնասիրելու համար:
“Օրենքում կատարվել է փոփոխություններ եւ մեղադրող կողմը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը”- ասաց Տռուզյանը` նշելով, որ ոչինչ ավելացնել չի կարող:
“7-ի գործով” փաստաբան Հովիկ Արսենյանը գտնում է, որ եթե մեղադրողները հստակեցնում են իրենց դիրքորոշումները, գործող օրենսդրության համաձայն “7-ի գործով” քաղբանտարկյալների խափանման միջոցը պետք է փոխվեր եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեին:
“Ինչ է մտածում մեղադրող կողմը. Ես չգիտեմ, սակայն օրենքի պահանջը դա է: “7-ի գործը” պետք է կարճվի, եւ մեր պաշտպանյալներն ազատ արձակվեն: Եթե վարույթ իրականացնող մարմինը պարզի, որ քաղբանտարկյալների գործողություններում այնուամենայնիվ, քրեորեն հետապնդելի արարք կա, կարող է նոր մեղադրանք առաջադրել”,- այսօր «Ա1+»-ին ասաց պարոն Արսենյանը:

‘’7-ի գործով” անցնող ընդդիմության ակտիվիստները գտնում են, որ դատարանը անհապաղ պետք է իրենց խափանման միջոցը փոխի եւ հետապնդումը դադարեցնի, քանի որ, ըստ էության, այլեւս գոյություն չունի Քր. Օր 225 հոդվածի 3-րդ մաս, որով իրենց մեղադրանք է առաջադրվել: Վերաորակվել է նաեւ Քր. Օր 300 հոդվածը, որով նույնպես մեղադրվում էին քաղբանտարկյալները:
Մինչ մեղադրող կողմը հստակեցնում է իր դիրքորոշումը, “7-ի գործ”-ով մեղադրվող Աժ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը եւ Հակոբ Հակոբյանը դիմել են ԱԺ նախագահին եւ պատգամավորներին` պահանջելով հրավիրել արտահերթ նիստ: “Քաղբանտարկյալ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկել են ԱԺ-ի թույլտվությամբ եւ այդ իսկ պատճառով այսօր նրանք Աժ-ից պատասխան են պահանջում, քանի որ այլևս գոյություն չունի Քր.օր 225 հոդվածի 3-րդ մաս եւ փոփոխված է նաեւ 300 հոդվածը: Այսինքն` իրենց առաջադրված մեղադրանքները գոյություն չունեն, սակայն իրենք շարունակում են ապօրինի մնալ անազատության մեջ”,- շեշտեց Հովիկ Արսենյանը: Հաշվի առնելով այն փաստը, որ Աժ-ն մի քանի անգամ արդեն մերժել է արտահերթ նիստ հրավիրել “7-ի գործով” մեղադրվող պատգամավորներին լսելու համար` «Ա1+»-ը փաստաբանից հետաքրքրվեց` ի՞նչ ակնկալիքներով են Աժ դիմել ազատազրկված պատգամավորները, երբ նրանց լսելու ցանկություն ԱԺ մեծամասնությունը չունի:
“Եթե ԱԺ-ն պետք է շարունակի հետամուտ չլինել իր թողտվությամբ ազատազրկված պատգամավորների ճակատագրին, դա առնվազն հանցավոր անգործություն է: Ես այլ կերպ չեմ կարող գնահատել”,- ասաց փաստաբանը:
Ի դեպ, այսօր, ժամը 15.00-ին անազատության մեջ գտնվող պատգամավորների նամակ-պահանջը մուտքագրվել է ԱԺ-ի Նամակների եւ դիմումների բաժին:

http://www.a1plus.am/am/politics/2009/03/26/patgamavorner

28 03 2009
blansh

Ստեղծվել է Փրկության Կոմիտե
12:35 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Յոթի գործով» քաղբանտարկյալաներին, ինչպես նաեւ Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյաններին «Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը հայտարարում է որպես ՀՀ քաղաքական իշխանության «Քաղաքական Պատանդներ»: Ըստ այսօր տարածված հաղորդագրության` քաղաքական բանտարկյալների կյանքն ու առողջությունը հայտնվել է իրական վտանգի տակ։
Այդ նպատակով Լոս Անջելեսում գործող ընկերակցության նախաձեռնությամբ կազմավորվել է Շանթ Հարությունյանի, «Յոթի գործով» մյուս մեղադրվողների, ինչպես նաեւ Գագիկ ու Վարդան Ջհանգիրյանների Փրկության Կոմիտե հետեւյալ կազմով` Վարդան Իսկանդարյան, Հարություն Հարությունյան, Դավիթ Վարդանյան, Վահե Ճուղուրյան եւ Կարո Կարապետյան-ընկերակցության ղեկավար, փաստաբան, Լոս Անջելես ԱՄՆ (Կոմիտեի աշխատանքները համակարգող)։
Փրկության Կոմիտեն Շանթ Հարությունյանի եւ վերոհիշյալ բոլոր քաղաքական պատանդների փրկության խնդիրը համարում է ոչ միայն նրանց հարազատների եւ ՀՀ քաղաքացիների, այլեւ համայն մարդկության խնդիր։
Կոմիտեն ՀՀ քաղաքական իշխանություններից եւ նրան ենթակա արդարադատության համակարգի կառույցներից, դատարանից պահանջում է «Շանթ Հարությունյանին անհապաղ տեղափոխել հոգեբուժարանից քաղաքացիական հիվանդանոց, կասեցնել նրա եւ վերոնշյալ մյուս քաղաքական պատանդների նկատմամբ քաղաքական հետապնդումը, կիրառել նրանց նկատմամբ անազատություն չսահմանող այլ խափանման միջոց»:
Կոմիտեն կոչով դիմում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, սփյուռահայ բոլոր համայնքներին, մարդու իրավունքների եւ ազատությունների խնդիրներով զբաղվող բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին օժանդակելու «ՙՔաղաքական Պատանդների՚» Փրկության կոմիտեին:
«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը տեղեկացնում է, որ այս հայտարարարությանը միացել են տարբեր երկրներում բնակվող ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալներ՝

1. Յուրի Օռլովը-ԽՍՀՄ Ակադեմիկ, ԽՍՀՄ քաղբանտարկյալ ԱՄՆ, Նյու-Յորք
2. Վլադիմիր Բուկովսկին-ԽՍՀՄ քաղբանտարկյալ (ժամանակին փոխանակվել է Չիլլի կոմկուսի ղեկավար Լուիս Կառվալանի հետ) Լոնդոն, Անգլիա
3. Յուրի Ագայեվը-ֆիզիկ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ, Նյու-Ջերզի, ԱՄՆ
4. Շահեն Հարությունյանը-ԽՍՀՄ քաղբանտարկյալ, ԱՄՆ, Լոս Անջելես

http://www.a1plus.am/am/politics/2009/03/26/7-dat

28 03 2009
blansh

3 տարի` հրելու համար
12:23 | Մարտ 23, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Ջհանգիրյանը Շուշան Պետրոսյանի ամուսնուն’ Արման Հարությունյանին հրելու եւ Տիգրան Աղվանյանի բաճկոնի գրպանը պոկելու համար դատապարտվեց 3 տարի ազատազրկման: Ի դեպ, վերը նշված հանգամանքներն էլ դատարանում չապացուցվեցին վկաների տված ցուցմունքներով: Բայց Երեւանի Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատավոր Ժորա Վարդանյանը համարեց Գագիկ Ջհանգիրյանի հանցանքը ապացուցված:

Նա այսօր հայտարարեց, որ դատարանը, հաշվի առնելով Ջհանգիրյանի արարքի հանրորեն վտանգավորությունը, բայց նաեւ որպես մեղմացուցիչ հանգամանք նկատի առնելով նրա բազմանդամ ընտանիքը եւ երկար տարիներ բարձր պաշտոններ զբաղեցրած լինելու հանգամանքը, գլխավոր դատախազի տեղակալ Ջհանգիրյանին դատապարտում է 3 տարի ազատազրկման(316 հոդվածի 1-ի մաս):

Մինչ Ժորա Վարդանյանը կմտներ դահլիճ եւ կընթերցեր վճիռը, Գագիկ Ջհանգիրյանը դահլիճում գտնվողներին կոչ արեց էմոցիաները զսպել, քանի որ «չկա դատարան, չկա դատավոր’կատարածուներ են»:

Իսկ վճռի հրապարակումից հետո դահլիճում ներկաները այնուամենայնիվ չկարողացան հետեւել Ջհանգիրյանի հորդորին եւ միաձայն վանկարկեցին’ «Ամոթ, ամոթ»:

Այս վանկարկումները շարունակվեցին նաեւ դատարանի դիմաց:

«Ժորա Վարդանյանը կայացրեց ակնհայտ ապօրինի դատական ակտ,-«Ա1+»-ին ասաց Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը,-Մենք իհարկե որեւէ ակնկալիք չունեինք Ժորա Վարդանյանից, քանի որ նա ի սկզբանե ապացուցել է իր կողմնակալությունը, եւ այն, որ ինքը չի կարողանում պատվերից վեր կանգնել, բայց մինչեւ վերջ, ես որպես փաստաբան, հավատում էի նրան, որ միգուցե ինչ-որ բան փոխվի եւ Վարդանյանն իր մեջ ուժ գտնի արդարացման դատավճիռ կարդալու: Փաստորեն չկարողացավ: Իսկ Գագիկ Ջհանգիրյանը ոչ մի ակնկալիք չուներ, որ Ժորա Վարդանյանը կարող է արդարացման վճիռ կարդալ. նա պատրաստ էր նույնիսկ 5 տարի ազատազրկման եւ փաստորեն այս դատական ակտը նրան որեւէ կերպ չզարմացրեց»:

Ի դեպ, վճիռն ընթերցելիս Գագիկ Ջհանգիրյանը նստած էր, իսկ այն պահից, երբ դատավորն արտասանեց «դատարանն ապացուցված համարեց Ջհանգիրյանի հանցանքը»’ նստեցին նաեւ Ջհանգիրյանի պաշտպանները:

Վերաքննիչ դատարանում վճիռն բողոքարկվելու է:

«Բայց ոչ թե այն պատճառով, որ արդարադատություն ենք ակնկալում, այլ որովհետեւ նպատակ ունենք ներպետական ատյանները սպառելու»,-ասաց Լուսինե Սահակյանը:

http://www.a1plus.am/am/politics/2009/03/23/gagik-jhangiryan

28 03 2009
blansh

Քաղբանտարկյալների հայտարարությունը

«ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին ընդառաջ, դեռ հունվարի 12-13-ին ձեռք գցած և անհետևանք թողած մի քանի ներման դիմում ներկայացրածների ցուցակն ամբողջականացնելու և խնդրագրերի անընդհատությունը ցուցանելու նպատակով, ռեժիմը փորձում է քաղբանտարկյալների վրա ներազդել այս անգամ էլ խորամանկ ու շողոքորթ մեթոդներով, և ամենատարբեր ճանապարհներով ներկայացնել, թե իբրև ազատություն ձեռք բերելու միակ ճանապարհը Սերժիկ Սարգսյանի բարեհաճությունն է:

Զգուշացնում ենք. բոլոր նրանք, ովքեր իբրև բարեկամ կփորձեն ներքոստորագրյալ որևէ քաղբանտարկյալի ցույց տալ այդ ճանապարհը, ոչ միայն կդադարեն բարեկամ լինելուց, այլև կհամարվեն արյունարբու ռեժիմի կամակատարները:

Մենք հաստատում ենք մեր վճռականությունը` արժանապատվորեն կրել ապօրինի անազատությունն իբրև մասնակցություն համընդհանուր ազատության համար մղվող համաժողովրդական պայքարին, իսկ մեր ազատության միակ ընդունելի ճանապարհը համարում ենք համաժողովրդական շարժման հաղթանակը»,-ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են 39 քաղբանտարկյալներ:

29 03 2009
Վահագն Ղուկասյան

Առջևում քաղաքապետի ընտրություններն է, իրադարձությու, որից շատերը ինչ-ինչ ակնկալիքներ ունեն, բայց այդ շատերից միայն «Չոռնի Գագոի» կողմնակիցների ակնկալիքներն է իրականություն դառնալու: Սա հոռետեսություն ճի, այլ պարզ, շաաաաաաատ պարզ իրատեսություն: Հանցագործ իշխանությունը ընդիմության համար այս ընտրություններում 8-12 տոկոսից ավելի ավելի տեղ չի տալու: Բայց սա ճի նշանակում թե ՀՀԿ-ական թեքնածուն 50% + 1 ձայն է հավաքելու: Նրան ընտրողները կոալիցիայի ու Սերժիկի կլենտ «ընդիմադիր» հանձնաժողովականներն են լինելու… Իսկ թե ինչ է լինելու «Չոռնիյին» քաղաքապետ կարգելուց հետո, կարծում էմ` ոչինչ: Էական ոչինչ: Հա տարբեր միջազգային ու տեղական, պետական ու թչ պետական կառույցներ հերթական անգամ բազմաթիվ փաստեր են առձանագրելու ընտրակեղծիքների մասին: Միջազգային կառույցները, հզոր երկրները դրանք օգտագործելու են ի շահ իրենց վարած արտաքին քաղաքականությանը, բայց ավելի ոչինչ: Ավելի ոչինչ, որովհետեւ`
Ռուսաստանը ի լուր աշխարհին վաղուց արդեն հայտարարել է որ դե յուրե Հայաստանի Հանրապետության դե ֆակտո տեր ու տիրակալը Ռուսաստանն է: Ու բոլորն էլ կարծես դրանում սկսել են համոզվել: Որ իշխանությունները Ռուսական հատուկ ծառայությունների հլու հնազանդ կամակատարներն են, սա արդեն 99-ը չէ, այլ 100%-անոց փաստ է: Իսկ ընդիմության գործն էլ (արտաքին քաղաքականության մասով) կարծես թե այն է, որ ուզում է ապացուցել ոռ Ռուսաստանը իր իրական շահը չի հասկանում, չի հասկանում որ հենց միայն ընդիմությունը կարող է ռուսաստանի իսկական ու առժանի գործնկեր լինել…

29 03 2009
Վահագն Ղուկասյան

Վերեւում գրածս ցանկանում է ավարտել հետեւյալ մտքով, ուղակի դժվարացա սահուն անցում կատարել: Ուզում էի ասել, որ չեմ կարծում թե «7-ի գործը» փակուղում է: Եթե խոսքը իրավական ընթացքի մասին է, հա, այդ դեպքում ոչ միայն պարոն Ջհանգիրյանի նման փորձառու իրավագետները, այլ նույնիսկ միջին դասի ուչաստկովու համար էլ պարզ է, որ արդար ու օբեկտիվ դատաքննության դեպքում Աղվանի փչած փուշիկները մեկը մյուսի ետեւից պայթելու էն: Բայց քաղաքական դատավարության ժամանակ ի՞նչ իրավական ընթացքի մասին կարող է խոսք լինել:
Թող ինձ ներեն «7-ի ( -1) գործով» քաղբանտարկյալները, (բոլորի նկատմամբ էլ խորհին հարգանք եմ տածում, բոլորին էլ անձապես (բացի պարոն Ոսկերչյանից) ճանանչում եմ, մտերմիկ հարաբերությունների մեջ եմ եղել, մի քանիսի հետ այստեղից էլ շրունակել եմ կապ պահպանել (հեռախոս, էլ.նամակագրություն), Սակայն չեմ գտնում թե չիշտ է, երբ Աղվանական փուչիկները դատավարության ընթացքում իրավական ձեւակերպումներով ու գնահատականներով պայթեցնելը ճիշտ է: Այդպես այո, թվում է թե գործը փակուղում է հայտնվել, բայց քաղաքական դատավարության ընթացքում ի՞նչ իրավական փակուղու մասին կարող է խոսք լինել: Ու՞մ է հետաքրքրում, քննիչները ապօրենի գործողությունների միջոցով կեղծ փաստեր են հավաքել, թե օրենքի շրջանակներում ինչ ինչ բաներ ձգել, ձգել իրար են կպցրել: Ու՞մ համար ակնհայտ չի, որ վերեւից ինչ ասեն, Մացուն հենց դա էլ անելու է…
Կարծում եմ իշխանությունների դավադիր ծրագրերը միայն մեկ ձեւով կարելի է խափանել, եւ դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ բոլոր քաղբանտարկյալները կհրաժարվեն քր.դատավարական օրենցգրքի շրջանակներում պայքարելուց Շանթ Հարությունյանի օրինակով մի միայն քաղաքական հայտարարություններ կանեն…

29 03 2009
Haykk

Vahagn jan es qezanic chi, chlini du mtacum es,vor es joxovurd lriv vochxara, vonc qshen nenc kqshven.
Exbayr kan aydpisi vochxarner` 5000-anocner, serji mitingnerin qshvoxner.
Bayc du hetevelov ays mek u kes tarum Hayastanum katarvox iradarcutyunnerin petq e, vor haskacac lineir, vor himnakan mas azgi chi uzum struk linel , voch nerqin enicherineri, voch el artaqin voreve erkri.
U dra hamar Payqarum e aranc husahatvelu, ete du husahatvel es da qo xndirn e.
Ed ov chigiti kam chgiter vor es aryan mej tatxvac petakan davachan serjarober iranc ishxanutyab pahpanman hamar patrast en amen inchi, inch mtacum en vor kmarsen, en inch iranc tuyl kta joxovurd. U dra hamar tiv el knkaren , khalacen el ,kjarden el. Bayc harc hencnranuma, vor ov dra het hamadcayna,vochxari pes hnazandvuma u entarkvuma, mi lapi dimac xixch u baroyakanutyun caxum, aranc haskanalu, vor ete esorprcav, vax hastat ed serjarobakan rejim mtneluya ira tun u aveli dajan dzevovvarvi ira hntaniqi` cnoxiu erexu het, porcanqa darnalu nranc glxin. Isk ov che` Payqaruma, minchev verj,minchev Haxtanak,minchev ardarutyan hastatum.

Isk inch verabervum e artaqin qaxaqaknutyan, shat chisht es nkatel vor serjaroberi tetev dzerqov Hayastan lriv darcl e rusastani gaxut, isk hndumutyun bazmicshaytararel e, vor chi uzum linel voreve meki struk, bayc ete dran ta shat cayrahex artahaytum, apa havata da knshanaki paterazm rusastani het, vor aysorva stexcvac paymannerum, erb bolor razmavarakan obyektner nranc dzerqn en, hesht chi.
Dra hamar arajin pul petq e lini rusatani u ayloc mer petakan shahin hakasox ishxanutyan heracum , heto nor qaxaqakanutyan mijocov het berel mer arjanapatvutyun, rusin ira tex dnel u haskacnel, vor es ira gaxut chi .

Payqar,Payqar Minchev Verj

29 03 2009
Վահագն Ղուկասյան

նախորդ գրած մտքիս շարունակությունը, որը գալիս ու կապվում էր «7-ի գործին», մոտավորապես 3-4 ժամ առաջ եմ տեղադրել, բայց այդպես էլ չերեվաց.
Ընդհանրապես նման դեպքեր հաճակ են լինում, երբ գրածների մեջ որեւէ վիրավորական խոսք կամ նույնիսկ մեկ կամ մի քանի հղում արած չեմ լինում, սակայն դրանք այդպես էլ չեն հաստատվում ու բլոգ չեն մտնում:

29 03 2009
Վահագն Ղուկասյան

Հայկ ջան ես նույնիսկ կասկած չունեմ թե ժողովուրդը ում է ընտրելու: Խոսքս ընտրության մասին չի, այլ նկարչության ու գողության: Դու համոզված չես որ իրենք իրեն 5 կամ 10 հազարանոց վստահված անձանցով, իրենց շլանգի, էշի, նաեւ բեսպրիդել գողականի կամ մենթի տեղ դրած համ լցնելու են, համ թվերը կեղծելու, համ էլ պողոսի օգտին քվյարկած թերթիկները պետրոսի հաշվի վրա էն գրելու… Այ իմ ասածը դա է, որ դրանք թքած են ունեցել (հիմա էլ նույն կերպ) թե օրենքի ու օրինականության վրա ու թե տեղական ու միջազգային դիտորդների վրա էլ հետը: Իսկ թե դրանից ՀՀ հեղինակությունը ավելի կնկնի, դա արդեն ոչ Սերժիկին է հետաքրքրում ոչ էլ մնացած սերժանտներին: Իրենք լավ էլ գիտակցելով Հայաստանը տանում են մեկուսացման: Այ իմ ասածը դա է:
Այս իրավիճակից միայն մի ելք կա, ռուսները ասում են` կակոյ պրիվետ, տակոյ ատվետ: Բայց դե մեր նախագահը միայն ժողովրդավարական ճանապարհով է հաղթանակ տեսնում…

29 03 2009
R-Man

Ter-Petrosyan@ mi koghmic eghum a, mi koghmic deghum. Etpes chi linum. Protiv loma net priyoma, esli net drugogo loma.es porceci verlutsel inqs im mej, te inch e mtatsum Ter-Petrosyan@, inchu e na etpes vaevum. Miak bacatrutyun@ na e, vor na haskanum e, ishxanutyan galuc heto el hesht chi linelu karch zhamanakum poxel zhovrdi mej kartsracats hogebanutyan bacasakan koghmer@, vor@ dardzel e korupciayi, kasharakerutyan, voroshaki hajoghutyunneri hasnelu depqum, astghayin hivandutyamb tarapel@, sepakan andz@ orenqic bardzr dasel@. baci da, ka naev mek ayl xndir, lur tntesakan chgnazham, vori paymanneru, shat dzhvar e linelu ghekavarel erkir@ ev apagayum, qnnadatuyan aryutsi bazhin@ himnvelu e henc ays xndri vra. Es kartsum em, vor es amen@ na gitakcum e, na gitakcum e naev, vor ete na pordzi uzhov verdznel ishanutyun@, vor@ etqan hesht chi linelu, anhnar e linelu xusapel zoheric, ardyunqum hamarvel e, vor nra dzerqern en tataxvel aryan mej. Qani vor na menak chi anelu da ev shat mardik masnakcelu en dran, apa ishxanutyan galuc heto nranic pahanjelu en irenc kataratsi hamar poxhtucum. Inch e stacvelu, vor na mi hancavor u arunaxum xmbin poxarinelu e mek urishov. Sa nerkayis xndri lutsum@ che. Ete ays uzhayinneri mek urishnerov poxarinman@ gumarenq chgnazhamn u hogebanutyun@, apa Ter-Petrosyan@ mer hasarakutyan demokratacman ev tntesutyan hzoracman shans @ndhanrapes chi chnuna.
Na giti, vor mer erkri tntesakan vichak@ gnalov vatanum e. Hashvi arnelov mer ishxanutyan apashnorh harkayin, magsayin orenenqneri popoxum@, vor@ vnaselu e miayn sharqayin qaghaqacun, erkrum tirogh anbaro, kriminal mtnolort@,hasarakutyan orecor uzhgnacogh ardarutyan pahanj@ verj i verjo berelu e nran, vor hasarakutyun@ amboghjovin mianalu e @ndimutyan@ ev pahanjelu e ishxanutyan hrazharakan@. Isk ishxanavorner@ haskanum en, vor aydpisi ger larvats mtnolortum, inchqan el zspvatsutyan kocher ani Ter-Petrosyan@, shat mets e havanakanutyun@, vor khaytnven zinvats xmbavorumner, voronq kgnan tsayrahegh qayleri. Usti xelamit klini, ete ishxanutyun@ herana. Aydqanic heto Ter-Petrosyan@ kga ishxanutyan ev partavorutyun kunena miayn hasarakutyan araj. Nran chen karoghana meghadrel aryun tapelu mej ev na hnaravorutyun kunena irakanacnel ir tsragrer@, stipvats chlinelov poxhatucum tal vorosh anhatneri

29 03 2009
lilit

Haykk և R-Man,
Մեծ հաճույքով եմ կարդում ձեր վերլուծությունները, այնուամենայնիվ մի խնդրանք ունեմ, եթե հնարավոր է, գրեք հայերեն տառերով: Չեմ պատկերացնում, թե ինչ խնդիր կա համակարգչի հետ կապված, որ չեք կարողանում այդպես անել: Տեսողական դժվարությունը ահավոր դանդաղեցնում է և ձեր խոսքի ընթերցումը և ընկալումը: Բացի այդ, շատերը կան, որ եթե հայատառ գրառում չեն տեսնում, ընդհանրապես չեն ուզում նեղվելով կարդալ: Ինչ որ մեկը մի օր գրել էր, “Աչքերս մեռան”, չէ, լուրջ, խնդրում եմ, մի բան արեք:

29 03 2009
marat

Չկան ընտրություններ հաղթում է նա ով ուժեղ է, իսկ այսօր ինչ ունի ընդդիմությունը քաղբանտարկյալներից ու նոր քաղբանտարկյալներ ունենալու հեռանկարից:

1 04 2009
blansh

7-ին առանձնացնում են

‘7-ի գործով’ մեղադրվող ընդդիմության յոթ գործիչները դատվելու են առանձին-առանձին: Մեղադրողները միջնորդել են’ բացառությամբ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի, մյուսների մասով հարուցված քրեական գործերը ուղարկել այլ դատարաններ’ առանձին-առանձին քննելու:

Այս պահին ‘7-ի գործով’ դատավոր Մնացական Մարտիրոյանը խորհրդակցական սենյակում է:

Հիշեցնենք, որ ‘7-ի գործով’ մեղադրվում են Շանթ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը:

1 04 2009
blansh

Փոփոխությունները 7-ին ազատություն չտվեցին

Քր.օր 225 եւ 300 հոդվածների փոփոխությունը առանձնապես ազդեցություն չունեցավ “7-ի գործով” անցնող ընդդիմության ներկայացուցիչների վրա: Միակ փոփոխությունն այն էր, որ մարտի 1-ի 10 զոհերի սպանությունների գործը առանձնացվեց “7-ի գործից”: Այսինքն, այսուհետ նաեւ 10 սպանությունների գործով պատասխանող չկա:

Այսօր “7-ի գործով” դատավարության հենց սկզբում դատավորը հնարավորություն չտվեց քաղբանտարկյալների փաստաբաններին հանդես գալ նրանց խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ:

Մեղադրող Կորյուն Փիլոյանը “7-ի գործով” քաղբանտարկյալների եւ նրանց հարազատների բացականչությունների ուղեկցությամբ ընթերցեց նրանց առաջադրված մեղադրանքների փոփոխությունը: Դատավորը չկարողացավ հանդարտեցնել ներկաներին եւ քաղբանտարկյալներին, սակայն Փիլոյանը ուշադրություն չդարձնելով’ շարունակեց իր խոսքը:

Փիլոյանի խոսքից միայն պարզ դարձավ, որ մեղադրողը մասամբ հրաժարվում է առաջադրված մեղադրանքից, եւ նոր մեղադրանք առաջադրում: Ինչպես հայտնի է’ 225 հոդվածի փոփոխության համաձայն’ հանվել է “սպանություններով զուգորդված անկարգություններ” ձեւակերպումը;

‘7-ի գործով” մեղադրվողները այլեւս չեն մեղադրվում նաեւ 300 հոդվածով;

Փիլոյանի միջնորդությունից հետո դատավորը 2 ժամ ընդմիջում հայտարարեց եւ առանձնացավ խորհրդակցական սենյակում: Մեղադրողները դատարանի հսկիչների միջոցով լրագրողներին հայտնեցին, որ չեն ցանկանում հանդիպել լրագրողների հետ եւ պարզաբանումներ տալ:

Սասուն Միքայելյանի փաստաբան Հովիկ Արսենյանը Ա1+ին հայտնեց, որ Փիլոյանի առաջադրած նոր մեղադրանքը Քր. Օր 225 հոդվածի 1-ին մասն է, համաձայն որի ազատազրկում է նախատեսված 4-10 տարի.

“Մեր պաշտպանյալները որեւէ հանցանք չեն կատարել եւ չեն տեղավորվում նաեւ այս հոդվածի մեջ: Սա քաղաքական հաշվեհարդար է: Օրինակ Սուրեն Սիրունյանը փետրվարի 29 -ին 20 մետր քառակուսի փայտ է գնել եւ բերել Ազատության հրապարակ: Հիմա նրան ասում են, որ մարտի 1-ին անկարգություններ ես արել: Եթե նա մարտի 1-ին անկարգություն էր անելու, ինչու էր վառելիք բերում խաղաղ ցուցարարների համար: Նման անտրամաբանական մեղադրանքներ են ներկայացված”:

Ինչ վերաբերում է մարտի 1-ի 10 զոհերի սպանություններին, ապա Հովիկ Արսենյանն ասաց. “Մարտի 1-ի 10 զոհերի սպանությունները մնում են չբացահայտված եւ դուրս են մնում այս գործից: Սպանությունների գործը մայր գործում կա”:

Այս պահին համաժողովրդական շարժման անդամներն ու քաղբանտարկյալների հարազատները դատարանի բակում են եւ վանկարկում են “Ազատություն”:

3 04 2009
R-Man

հասկանալի ա, որ որպես պատանդ են պահում
չնայած կա նաև մեկ այլ հանգամանք: Այս մառդկանց մեկ տարուց ավել է պահում են կալանքի տակ, հենց այնպես չեն կարող ազատել, պիտի պոխհատուցեն: Եթե չեմ սխալվում, կալանքի տակ պահելւ մեկ օրը հաշվվում է թ, թե ավելի օր, ետե դատապարտված է: Առանձին-առանձին կդատեն, կդատապարտեն, կալանքի տակ գտնվելու ժամկետով կմարեն դատապարտվելու ժամկետը ու վերջ

3 04 2009
ann

Ես չեմ հասկանում ինչու ենք փորձում իրավական գնահատականներ տալ, եթե սա քաղաքական խնդիր է։ Շանթը շատ հստակ ասեց, որ մինչև Ռուսաստանին պատասխանատվության չկանչենք կատարվածի համար հարցը չի լուծվի։ Մինչև ռուսի սապոգը այստեղից չվեացնենք անհնար է պատկերացնել Հայաստանի փրկությունը։ Կամ էլ մնում է սպասել Ռուսաստանը խելք հավաքի ու ինտեգրվի աշխարհին։ Ու դրան զուգահեռաբար մենք էլ փրկվենք։ Կարևորը, որ Քաղաքացին կայացել է։

26 08 2009
Mayo

Ջհանգիրյանի քրոջ որդու նկատմամբ քրեական գործ էր հարուցվել կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինծառայությունից խուսափելու համար, վերջինս ներկայացել է, սակայն կալանք նրա նկատմամբ չի կիրառվել, իբր հիվանդ է, եւ այս պատճառաբանությամբ էլ գործը հնարավոր է կարճվի: Անշուշտ, մեր օրերում դա Ջհանգիրյանի քրոջ որդու գեղեցիկ աչքերի համար չի արվում, եւ վկայում է այն խոսակցությունների հավաստիության մասին, որ Ջհանգիրյանն իրականում երկակի խաղ է խաղում եւ որոշ հարցերի շուրջ իշխանությունների հետ ձեռք է բերել հստակ պայմանավորվածություններ: Ի վերջո, համաներումից ամենաշատը օգտվեցին հենց Ջհանգիրյանները՝ երկու եղբայրներն էլ ազատ արձակվեցին, մինչդեռ, պարզից էլ պարզ էր որ իշխանությունների ցանկության դեպքում Ջհանգիրյանները կարող էին երկար մնալ կալանքի տակ, իսկ նրա մյուս զարմիկը շարունակում է իր «եկամտաբեր» աշխատանքը պետական եկամուտների կոմիտեում:
Ինչպես երեւում է իշխանությունների մեծահոգությունը սահմաններ չի ճանաչում, իսկ թե դրա դիմաց ինչ ծառայություններ պետք է մատուցի ընդդիմության դաշտում խաղացող Ձհանգիրյանը, կարելի է միայն ենթադրել: Հաճույք ստանալու եւ կույս մնալու մեխանիզմը թերեւս Ջհանգիրյանից լավ ոչ ոք չգիտի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: