Հերթական անգամ լրագրող են ծեծել

13 03 2009

dsc00707

Այսօր հերթական անգամ ծեծի է ընթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով ներկայումս ծանր վիճակում է եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Կոլեգաս, որ նոր հիվանդանոցից վերադարձավ հաստատեց վերջինիս առողջական ծանր վիճակի մասին:

Միջադեպը, տեղի է ունեցել Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, որտեղ Շամշյանը ցանկացել է լուսանկարահանումներ անել, ինչի համար ծեծի է ենթարկվել անվտանգության աշխատակիցների կողմից: Շամշյանը պատմել է, որ ինքը Լեզվաբանական համալսարանի ուսանողների ակցիայից հետո մյուս լրագրողների հետ գնացել է հիշյալ բուհ եւ ցանկացել է ստանալ նաեւ համալսարանի ղեկավարության կարծիքը: Անվտանգության աշխատակիցների հետ լեզվակռիվ է սկսվել, որից հետո իրեն ծեծի են ենթարկել: Ըստ լրագրողի` ծեծողների մեջ է եղել նաեւ բուհի
պրոռեկտորներից մեկը:

Գագիկ Շամշյանը իր մասնագիտագիտական գործունեության ընթացքում բազմիցս բռնությունների է ենթարկվել, սակայն նման ծանր վնասվածքներ առաջօմ անգամ է ստանում: Նրա վրա հարձակվողները նրան խփել են նաեւ վայր ընկած ժամանակ: Ֆոտոլրագրողի ստացել է ուժեղ հարվածներ գոտկատեղից ներքեւ: “Նույնիսկ մեր օլիգարխների սափրագլուխներն այսքան դաժան չէին գտնվել իմ նկատմամբ”,-պատել է նա:

Բռնությունները շարունակվում են երեւի այն պարզ պատճառով, որանհատապես այս լրագրողի եւ Հայաստանում լրագրողների նկատմամբ հաճախ կրկնվող բռնարարքները չեն բացահայտվում եւ իրականացվողները չեն պատժվում առհասարակ: Էհ Հայաստան, էհ… լրագրողներ… էհ խոսքի ազատություն…

Advertisements

Actions

Information

12 responses

13 03 2009
lilit

Մարտի 1-ին ոստականների կողմից ճանապարհները փակելու վերաբերյալ Ներսես Նազարյանը ասել է «Պաշտոնապես եմ ասում՝ եթե նման բան լիներ, ապա գոնե Շամշյանը դա նկարած կլիներ: Ոչ ոք մուտքերը չի փակել»: Այս խոսքերը իհարկե ցույց են տալիս, որ Գագիկ Շամշյանը սրանց համար ինչ-որ չափով վախի և գլխացավանքի մթնոլորտ է ստեղծել, բայց մյուս կողմից` ասվածի ակնհայտ հեգնանքը ցույց է տալիս, որ Շամշյանը շատ հավանական է նորից ու նորից պրոբլեմներ է ունենալու իրենց հետ, եթե խելքի չգա: Հիմա Բրյուսովի ու նրա ռեկտորի մասին: Այդ ինչպես պատահեց, որ այդ օրը տարբեր բուհերում ժուռնալիստներին, եթե նույնիսկ հրաժարվեցին պատասխանել, ներս թողեցին ու չծեծեցին, իսկ պարոն Զոլյանը, որը նույնիսկ կաշառակերների ցուցակում ընդգրկված չէր, հավանաբար իր ծագման շնորհիվ, թույլ է տվել նման բան իր կողմից ղեկավարվող հաստտատությունում: Կարծում եմ, դա նրա համար առիթ էր վրեժ լուծելու ընդդիմադիր ցույցերում ակտիվ մասնակցություն ունեցող իր ուսանողուհիներից և ևս մեկ անգամ ապացուցելու իր կլանային պատկանելությունը:
Իսկ Գագիկ Շամշյանին ուզում եմ արագ ապաքինում մաղթել ու ասել, որ ՀՀ բոլոր ազնիվ քաղաքացիները հպարտանում են նրանով, և որ ծախված ու ծախվող լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչները միասին վերցրած նրա եղունգն իսկ չարժեն:

13 03 2009
lilit

Պատկերացրեք ինչ տեսարան կլիներ, եթե բոլոր ռեկտորները հավաքվեին ու ծեծեին “Կաշառակերների” ակցիայի իսկական կազմակերպիչներից օրինակ նախագահական փեսային ու Արմեն Աշոտյանին:

14 03 2009
poxos poxosyan

Arhasarak chem hargum gagoyin u jurnalistnerin bolor miasin.
Vareq, tapeq dranc, es hly qich a

14 03 2009
lilit

Իսկ առհասարակ ում և ինչն եք հարգում և էլ ինչը չեք հարգում, որ արժանի լինի վառելու ու թափելու:

16 03 2009
Arman

Կարծում եմ որ սա կարելի է բնութագրել որպես լակոտություն Համալսարանի սեքուրիտի կողմից: Ոչ մի պատճառ չի կարող լինել թղթակցին ծեծելու այն ել համալսարանում: Մի գուցէ ինչ ինչ պատճառի համար քաշքշուկ բայց մարդուն այնպես ծեծել որ սեռական որգաները վնասվի անընդունելի է: Պետք է որ քրական գործ հարուցվի ծեծողի դեմ և խստորեն պատժվի: Իհարկէ նաև պետք է հատուցվի դրամական օգնություն տուժողին որպեսզի այսպիսի բան ել երբեք չկրկնվի:

16 03 2009
blansh

Գ. Բալայանը պնդում է, որ ինքը չի ծեծել
[13:19] 16 Մարտի, 2009

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոռեկտոր Գաբրիել Բալայանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, թե ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ծեծել է նաեւ ինքը:

Հիշեցնենք, որ Գագիկ Շամշյանը մարտի 13-ին իր մասնագիտական գործունեությունը կատարելիս դաժան ծեծի էր ենթարկվել Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում եւ ստացել միզուկի առաջնային հատվածի մասնակի վնասվածք:

Գագիկ Շամշյանը նշել էր, որ բացի անվտանգության աշխատակիցից, իրեն ծեծել է նաեւ բուհի պրոռեկտորը` անունը չնշելով:

Ինչպես ՚Ա1+ՙ-ին ասաց պրոռեկտորը, ինքը ընդհանրապես կապ չունի Գագիկ Շամշյանի ծեծի հետ: Ըստ նրա` ինքը ծեծկռտուքից մոտավորապես 5 րոպե հետո է ներքեւ իջել եւ տեսել, որ Գագիկ Շամշյանը հայհոյում է: ՚Ներկայացված է, որ Գագիկ Շամշյանն է ծեծվել, բայց հրահրիչը եւ խփողը նա է եղել, մեր անվտանգության աշխատակիցը հիմա գտնվում է կաթիլայինի տակ: Իմ անունը անուղղակիորեն է տրված: Շամշյանի գործելաոճը նման պարագայում անընդունելի էՙ,- ասաց Գաբրիել Բալայանը:

Ի դեպ, Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորատը մարտի 14-ին ընդունել էր որոշում` այս միջադեպի հետ կապված: Ըստ որի` Գագիկ Շամշյանը, ՚ցուցաբերելով լրագրողին ոչ հարիր, ցինիկ գործելակերպ, խախտելով բուհի ներքին կարգապահական կանոնները ներխուժել է համալսարան՝ խանգարելով ուսումնական գործընթացըՙ:

՚ Նրա կատարած անօրինական գործողությունների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում, համաձայն լրատվամիջոցների` Գ.Շամշյանը ստացել է մարմնական վնասվածքներ:

Ցավում ենք կատարվածի համար, միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ կատարված միջադեպը ոչ թե Գ.Շամշյանի պրոֆեսիոնալ պարտականությունների կատարման, այլ նրա խուլիգանական գործողությունների կանխման արդյունք է:

Անընդունելի համարելով պահակախմբի աշխատակցի գործելաոճը, արձանագրում ենք, որ նա չպետք է ենթարկվեր Գ.Շամշյանի կողմից նախաձեռնած սադրանքին:

Միջադեպի տեսաձայնագրությունը գտնվում է համալսարանի տրամադրության տակ եւ անհրաժեշտության դեպքում այն կտրամադրվիՙ,-ասված է ԵՊԼՀ հաղորդագրության մեջ:

ԵՊԼՀ-ն դեպքի մանրամասները ներկայացնող համապատասխան գրությամբ դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրանքով պատասխանատվության կանչել օրինազանցներին:

16 03 2009
Barséghian fransa hay

Azadoutian, jorovortavaroutian verdjin soundje azad tertagits, azad engax mamoulé.
Soviet dictaturaï jamanag,(hamabasdasxan imagva régavaroutian) g’aksorénin, g bandargéïn, g’esparnaïn, g dzédéïn, g’espanéïn… leroutian badjarov. Mardaspan ichxanoutiounère g sennvèn assaragoutian leroutiounov, myayn té myayn lerakrori kadjoutian g pergè azad vérloudzoumov, pastérov. Aysbès dictaturaï karakaganoutioun g bahandjé hastadél polor dajan midjodsnérov, dzazgèlou irénts kréagan kordzèr, azgi vodjitchatsman.
Gétsé hayatani azad mamoul, mijt entimatir degédoutian, dictaturaïts, payts bajpan karakatsiagan hassaragoutian. G xonarèm tertagitsnéroun ardjèv, indjbès pasdapanéroun, bahaban orentsgirkin, badvavor hasaragoutioune vor badrastè pergèl azgi vodjindjatsman, g dsavèm vaxov, doralov, as héros digin yèv baronèr indjbès baron Djamdjianits, leragror, karpandargyalnéroun, i hargé karakagirt badasxanadoun.
Haysbissi zavagnérov pergoutioune modé, angatsgats.
Dzénanits hebard g’eskam hay gotchvèl, mèr badmoutian iskagan jarangortnèrnèk yèv polores dzerkdzerki, hayoutioun bidi haxté.

17 03 2009
Arman

Ճիշտն ասած երեկ երեկոյան մտածում էին թէ ինչու լրագրողին այդպես կարող էին ծեծել և եկա մի շատ հետաքրքիր եզրահանգման: Մենք հայերս շատ լավ ենք շախմատից բայց երբեմնս չենք կարողանում վերլուծություն անել: Բայց կարծում եմ որ իմ վերլուծության հետ շատերը կարող են համաձայնվել:
Եկեք առաջինը տեսնենք իրադարձություների զարգացումը:
11-03-2009, մի շարք բուհերի կենտրոնական փողոցների անցումներում փակցվել էին կաշառակեր պիտակավորմամբ բազմաթիվ դասախոսների նկարներ ինչպես նաեւ թռուցիկի տարբերակով նկարներ, որոնք թափված էին ցեխաջրերում:
13-03-2009, Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ծեծի է ենթարկվում Բրյուսովի անվան պետական համալսարանում անվտանգության աշխատակիցների կողմից:

Այտեղ են ասել ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ ժամանակ: Կարծում եմ որ այս վերլուծությունը պարզեցում է մցնում թէ ինչու Գագիկ Շամշյանը ծեծվեց: Այլ հարց է թէ անվտանգության աշխատակիցները իրավունք ունեին այսպես վարվել նրա հետ: Կարելի եր նրան դուրս հրավիրել և վերջ: Ես մնում եմ իմ կարծիքին որ ծեծողները պետք է պատժվեն: Այստեղ այլընտրանք չի կարող լինել:

17 03 2009
hamo

“poxos poxotsyan” yes el kez chem harkum, “varek ktseke” kna ko serjik mod girargir, lrakroghn el ir iracvunknere uni, yerp bidi kaghakagertutyun sorvik? te haverj asiatsi bidi mnak?

17 03 2009
ARKADI

poxos poxotsyan-ին
Եթե տենց դուխով վառող եւ թափող տղա ես, նախ ինքտ փորձի վառել եւ թափել լրագրողներին, այլ ոչ թե մյուսներին կոչ արա
Հետո եթե իրոք դուխով տղա ես քո անուն ազգանունով գրի, այլ ոչ թե հորինված ինչ-որ անունով:

19 03 2009
David

իմ կարծիքով կանեն այնքան մինչև կառավարությունը գործի չանցնի և չպատժի մասնակցողներին : Պետք է պատժել ընկերներ պետք է : ԵՎ այսքնից հետո հետաքրքիր է ոնց են մտածում կանոններ ստեղծողները : <>

29 11 2010
Նարինե

Ասեմ, որ միջադեպից հետո լավ էլ աշխատում էր համալսարանում էդ անվտանգության աշխատակիցը ու իրան աշխատանքից չազատեցին։ Ընքը ընդհանրապես միշտ էլ կոպիտ է եղել…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s




%d bloggers like this: