“Միասինը” ցեխը գցեց բոլոր դասախոսներին միասին

11 03 2009

copy-of-imgp7637

Այսօր Երեւանի բազմաթիվ ուսանողներ հնարավորություն էին ստացել տրորելու եւ պատռելու ցեխաջրերի մեջ նետված իրենց դասախոսների նկարները: “Միասին” երիտասարդական շարժումը, որ որոշել էր ամոթանքի անձնավորված տարբերակով պայքարել բուհերում գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ, Երեւանի տարբեր բուհերի, կենտրոնական փողոցների անցումների, ինչպես նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության շենքի մերձակա տարածքում փակցրել էին “կաշառակեր” պիտակավորմամբ բազմաթիվ դասախոսների նկարներ, ինչպես նաեւ թռուցիկի տարբերակով նկարներ, որոնք թափված էին ցեխաջրերում:

“Մենք հետեւողական ենք եւ վճռական: Մենք ապացուցում ենք, որ չենք երկմտի լուծել մեր առջեւ դրված եւ ոչ մի խնդիր, եւ պայքարը կհասցնենք իր տրամաբանական ավարտին”,-ասված է թռուցուկում: Իհարկե միանշանակ չի կարելի ասել` ինչ “տրամաբանական ավարտի” մասին է խոսքը եւ ինչ տրամաբանությամբ, բայց փաստ է, որ նախաձեռնության այս դրսեւորումը ոչ միանշանակ ընդունվեց շատերի կողմից… Մյուս կողմից գուցե շատ լավ մեթոդ է կոռուպցիայի դեմ արմատներից ու կոշտ միջոցներով պայքարելու համար… Ի՞նչ եք մտածում այս ամենի մասին:

Ե.Գ. Հայտարարությունում գրված է, որ կաշառակեր դասախոսների ցուցակը կազմվել է ըստ info@miasin.am-ին ուղարկված նամակների: Բայց ավելին պարզվել առայժմ չի հաջողվում, դժվար է շարժման պատասխանատուներից գտնել: ԿԳԸ-ն եւս որեւէ մեկնաբանություն չի տվել, դասախոսներից նույնպես ձայն չկա, գուցե սսելիք չունեն…


Actions

Information

33 responses

11 03 2009
lilit

Ինչ եք կարծում, որն է “Միասինի” նպատակը: Որ դա իրականում պայքարը չէ բուհական կաշառակերության դեմ, միանշանակ է: Կոնկրետ ԵՊՀ-ի դեպքում այդ կազմակերպության անդամները, գուցե մի քանի բացառությամբ, այն ուսանողներն են, որոնք արտոնյալ կարգավիճակ ունեին ներկա գտնվելու Քոչարյանի համալսարանական հանդիպումներին: Ղարաբաղցի-հայաստանցի կրքեր բորբոքելու ոչ մի մղում չունենալով հանդերձ պիտի ասեմ, որ այդ արտոնյալ ուսանողների մի մասը ղարաբաղյան ծագում ունեցող այսօրվա “հարուստ” կոչեցյալների զավակներն են և ուսխորհուրդների լպրծունները: Իհարկե, ցուցակում կան մարդիկ, որոնք օբյեկտիվորեն են ընդգրկվել այդտեղ, բայց շատերի նկատմամբ դա ուղղակի զրպարտություն է: Բնականաբար հարց է ծագում, իսկ ինչու չկան առավել ակնհայտ կաշառակերներ Սուրեն Զոլյանի և գրագող Արտյուշա Ղուկասյանի անունները, որին, չնայած մանկավարժականի կոլեկտիվի բազմամյա պայքարին, ղարաբաղյան կլանը բազմեցրեց ռեկտորի աթոռին:
Ակնհայտ է, որ այս ակցիան շատ ավելի խորքային դրդապատճառներ ունի, քան թվում է, և թե ինչու է Հանրապետականի ուսխորհրդական ճտերի և պրեզիտենտական “Ազատամտություն” օրաթերթի թիրախը հիմնականում ԵՊՀ-ն, նույնպես զարմանալի է թվում:

11 03 2009
Գարիկ

Հուսով եմ, այնքան միամիտ չեք, որ չհասկանաք, թե ով է կազմակերպել այս “քաղաքակիրթ” ակցիան: “Միասին” շարժումը հայտնի ՄԻԱԿ կուսակցության “lights” տարբերակն է, ղեկավարվում է նույն կենտրոնից, ու առանձնապես տարբեր չէ ձեռագիրը Հայաստանում կատարվող մյուս PR ակցիաներից /նույն “Ազատամտությունից”/: Երբ մի օրում դոլարը 60 դրամով աճում է, ու դրա մեջ կոռուպցիոն հիմքեր նույնիսկ չեն էլ փորձում գտնել, իհարկե, պիտի մահակը ջարդեն առավել թույլ օղակների վրա: Էլ մյուս այլանդակությունների մասին չեմ խոսում:

Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ բլոգում շաբաթներ առաջ դրվել էր նյութ “Ստուկաչների” մասին, ու այսօր իրականացան հեղինակի մտավախությունները: Կարող եք պարզապես նորից ընթերցել այդ հոդվածը: Իրականում ամեն ինչ շատ տխուր է:

12 03 2009
Романтический эгоист

ցավոք, անձամբ չեմ վայելել ակցիա զոհ դարձած կաշառակերների պատկերները. բայց ինքնին երեւույթը, որ երիտասարդությունը հանրայնացրել է դրանց անունները` արդեն պետք է դրական գնահատել. ինչ կապ ունի, թե ովքեր են հեղինակները?

Այ եթե խոսենք նրա մասին, որ մեր ԲՈՒՀ-երի ՈՒԽ-ներն են քաղաքականացված – ուրիշ բան.

12 03 2009
Романтический эгоист

եւս մի դիտարկում. այս երեւույթը կոչվում է հենց “կաշառակերություն”, ոչ թե “կոռուպցիա”.

12 03 2009
Davinchi

Check it out !!! The Best News Portal http://www.politicoelection.com

12 03 2009
Գարիկ

Романтический эгоист ջան, այ, եթե քո ասածը ինքնաբուխ լիներ, ուսանողների նախաձեռնությունը լիներ… Ախր դա պետբյուջեից ֆինանսավորվող ակցիա ա, պետական գրանտով ա արվում, մեկն էլ լինի էդ անողների տերերի նկարները պատերին կպցնի… Հասկանում եք ցավը որն ա? Էդ “անողների” ամբողջ ցանկությունն էն ա, որ երկրում մեկը չմնա չցեխոտված: Որ իրանք ոտից գլուխ ..-ի մեջ են, ուզում են բոլորին իրենց պես գետնին հավասարեցնեն:

Կարող ա ես չեմ ուզում կոռուպցիա չլինի? Բայց ես թաքուն նամակներ չեմ ուղարկի իրենց հասցեներին, երբ ինձ նեղեն, ես վեր կկենամ ու ամբողջ ձայնով կասեմ ինչ որ պետք ա: Մեկ էլ չեմ հասկանում, ես էլ եմ համալսարան ավարտել, ինչի չեղավ մեկն ինձնից փող ուզի` իմանա էդ ինչ ա? Փող տվողը ինչով ա փող ուզողից լավ, չեմ հասկանում? Թող փող տվողների նկարներով էլ պատերը զարդարեն, էլի: Իսկականից գործ տվողների երկիր ա:

12 03 2009
Романтический эгоист

չէ. իրականում ես ինքս էլ երբեք չեմ առընչվել նման խնդիրների հետ: Բայց հստակ գիտեմ “ով որտեղ ինչ արժե”. Դա մեկ.
Եվ երկրորդ. կրկնում եմ, անկախ նրանից թե ակցիան ինչ միջոցներով է իրականացվել, ուրախ եմ, որ գոնե միտքը հրապարակ է նետվել: Մնում է հուսալ, որ համապատասխան պետ. պաշտոնյաները, ի դեմս գոնե վարչապետի /ով ինձ թվում է, իսկականից հրաժարական է ներկայացրել օրերս/, պարտավոր է արձագանքի ակցիային եւ միջոցներ ձեռնարկի:

Հետո էլ. բոլորս էլ շատ լավ գիտենք կոռումպացված դասախոս-իկ-ների դեմքերը: Ուղղակի ցավալի է, որ մենք դեռ նրանց նմանների կարիքը ունենք: Ի նկատի ունեմ, մեր մոտ /մեծամասնության մոտ/ չկա դեռ լուրջ գիտակցում, որ ուսումը եւ գիտելիքը արժեքներ են: Պարտադիր չի Հարվարդ ընդունվել, որ սկսես լուրջ վերաբերվելը: Չէ?

12 03 2009
Գարիկ

Կարձագանքեն, մի անհանգստացիր: Հեսա 1-2 “ամենաանտեր” դասախոսներին կբռնեն ու կասեն` տեսաք ոնց արձագանքեցինք:
Արձագանքել կլիներ, եթե իրենց ամենասիրելի իրավաբանական ֆակուլտետն ընդհանրապես ապամոնտաժեին: Այ, դա կլիներ բարեփոխում: Թե չէ մարդ բռնելով հարց չի լուծվում: Իսկ Միակ-ականները թող չվախենան, Հայլուրով իրենց դեմքով խոսեն, ոչ թե ծոծրակը ցույց տալով: Ինչից են վախենում, նախագահի նման պաշտպան ունեն?

13 03 2009
Davinchi
13 03 2009
Hay

Շատ զզվելի, տգեղ ակցիա էր:
Նախ փողոցները ու պատերը աղտոտեցին, իրենք հաստատ չեն մաքրելու, չէ՞:

Հետո բան ունեին ասելու հենց իրենց բուհերի շրջանակներով թող սահմանափակվերին, էնտեղ պատերին կպցներին էդ նկարները:
Ուղղակին էն Միասինները ուզում էին շոու անեին՝ տեսեք, տեսեք ինչ ակտիվ երիտասարդներ ենք, հնարավոր է այլ նպատակ էր կար, որը հետո կերեվա…

Մի խոսքով՝ ոնց որ իրենց «մեծերը»՝ ջահելներն էլ մի նորմալ, խելոք բան չեն կարողանում անել:
Դասախոսի կաշառակեր լինելու հետեւվանքը անգրագետ շրջանավարտն է, էհ՛ թող սովորեն, կաշառակերությունն էլ կվերանա:
Ավելի «տաք» տեղեր կան կաշառակերության դեմ պայքարելու, բայց էդտեղ մեր միասինները քիթ չեն կարող խոթել:

13 03 2009
lilit

Ինչ-որ մի առումով, իհարկե, կարելի է նման ակցիաներ անել, որպեսզի ոչ մի կրթող զգոնությունը չկորցնի: Բայց ով է անողը և ում դեմ? Համոզված եմ “Միասինի” անդամները և մյուս ուսանողները նույնպես տեսել են, թե ինչ է կատարվում ընդունելության քննությունների ժամանակ, կաշառք տվողները հենց նրանք են և իրենց ծնողները, որ ամեն կերպ իրենց թերհասներին հազարավոր դոլարներով խցկել են հեղինակավոր բուհեր: Իսկ միթե չգիտեն, որ այդ գումարները ուղղակիորեն հոսում է նախագահական, մի մասն էլ գիտության ու կրթության նախարարություն, բուհական ղեկավարությանը և հետո կաթիլների ձևով ընդունելության քննությանը մասնակցող դասախոսներին: Տեսնենք, թե այս տարի իրենց ձայնը բարձրացնելու են այդ քննությունների ժամանակ, թե ոչ: Իսկ վերևների պատվեր կատարելը ուզում են ներկայացնել որպես պայքար կաշառակերության դեմ: Վերևներում շատ լավ գիտեն և միշտ էլ իմացել են, անուն առ անուն, թե ով է կաշառք վերցնում բուհական համակարգում, և հենց այդպիսիններն են, որ երբեք չեն պատժվել ու չեն պատժվում, քանի որ ընդհանուր գործ են անում: Հիմա երևի որոշակի թափուր պաշտոններ են պետք նրանց իրենց մարդկանց նստեցնելու համար և հիմնականում այժմյան պաշտոնները զբաղեցնողների դեմ է ուղղված այս ակցիան: Ահավոր է, որ այդ նպատակին հասնելու ի դեմս Միասինի օգտագործում և միաժամանակ կրթում ու պատրաստում են ստորաքարշների, կարիերիստների ու իրենց ապագա կաշառք տվողներին` աշոտյանների ու մենուաների հաջորդներին:
Կարկառուն կաշառակերներ այդ ցուցակում չկան, էլ չեմ ասում, որ մեծ մասը իրոք ազնիվ դասախոսներ են, որոնք բոլորովին ուրիշ պատճառներով են գրավել ստոր խմբի ուշադրությունը:

14 03 2009
Nuri

Ակցիայի գաղափարը լավն է, բայց անելու ձեւը….ախր տենց չի կարելի, ես հաամձայն եմ, որ պետք է պայքարել, բայց սենց?
Ես էլ եմ ԵՊՀ-ի ուսանող ու ոչ մի դասախոս մեր կուրսում չի կարող կաշառքի ակնարկ անե-կհոշոտենք կուրսով…մի լավ բան եմ լսել ընկերուհուցս, ով Իրավաբանականում է սովորում-Ուսանողները հանդուրժում են կաշառակեր դասախոսերին այնքան, մինչեւ կարողանում են պահանջած գումարը տալ, իսկ երբ գումարը շատբարձր է լինում, սկսում են բարձրաձայնել, թե կաշառակերություն կա…
Եթե ինձ հանդիպեր կաշառակեր դասախոս, ես կգնայի եւ դեկանին, Ռեկտորին կհայտնեի, ոչ թե թաքուն, անկապ-մանկապ կասեի, թե էսինչը կաշառակեր ա…ամոթա, պայքարեք, բայց ոչ էս ձեւով, ստեղից ուրիշ հոտա գալիս…
Ինչի էտ կազմակերպողները մի հատ դուրս չեկան ու չասացին, լավ ենք արել, մենք ճիշտ ենք???տարօրինակ ա, ու ընդհանրապես, դրանց ակցիաները տեսել եք? իմ ցանոթներից մեկը կա էռ խմբում, գնում էր մի անգամ ու գոռում-Մենք դեմ ենք ծխոխներին, իսկ իննքը հինգերորդ դասարանից բքում ա,,,,,դրանց արածներին մի’ հավատացեք….սաղ սուտ ա ու ինչ որ մեկի պատվերը….

14 03 2009
Романтический эгоист

Nuri ջան,

համաձայն եմ, որ “սենց” պետք չէր պայքարել կաշառակերների դեմ /արդեն ասել եմ, որ կոնկրետ այս ցուցակին ցավոք ծանոթ չեմ, ես երեւույթի մասին եմ խոսում/. պետք էր ուղղակի “դրանց” զրկել դասախոս կոչվելու իրավունքից. ու ՀՀ Վարչական օրենսգրքում անկապ հոդվածների փոխարեն, մի հատ էլ նորմալ հոդված գրել, որ կաշառք վերցնող դասախոսը, մանկավարժը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ապագային թշնամին:

Այսօր էլ լսում էի ԵՊՀ ռեկտորի ասուլիսը. ցավում եմ, որ նման կոլորիտային ֆիգուրը չի կարողանում տարբերել մի տուփ շոկոլադը կամ ծաղիկը, ասենք, մի 500 դոլլարից:

Ի դեպ, կարծում եմ, նա պետք է որ հրաժարական տված լիներ, երբ իրեն չնշանակեցին նույնիսկ Հանրային խորհրդի անդամ:

14 03 2009
Nuri

էէէէէէ~~~~
այդպիսի միամիտ բաներ մի ասա, ինքը կառչած է իր աթոռից, ինչպես բոլոր <> մարդիկ ու երբեք չի թողնի իր ԱԹՈՌԸ ժամանակից շուտ, քանի որ աչքը վաղուց է վրան,,,,,
Ես ամեն օր անեծքը բերանումս եմ գնում դասի,,,,,թե ինչի ընդունվեցի ԵՊՀ…
ՍՈՎԵՏԱԿԱՆ մեթոդներ,…..ամբողջ դասին թելադրություն ենք անում….դասախոսը չի ուզում բանավոր քննարկել, ինտերակտիվ դաս անցկացնել…դե ուսանողներին էլ է այդպես ձեռք տալիս, նստեն գլուխները անջատած գրնե, գնան բուֆետ…Իսկ երբ փորձում ես ասել, թե ավելի լավ է, նյութը տալ մեզ եւ մենք կարդացած գանք քննարկենք, հանդիպում ես կուրսեցիներդ բոյկոտին….դե ես էլ ատամներս կրճտացնելով համբերեմ,, թե երբ կավարտեմ այս թյուրիմացությունը….որը ՄԱՅՐ ԲՈՒՀ է կոչվում….

14 03 2009
Романтический эгоист

Միամիտ չեմ, մեկ-մեկ օպտիմիստ եմ:

Իմիջիայլոց, վերջերս միտք ծագեց, որ Հայաստանում համալսարանները առաջանում են բուֆետների շուրջը, ու բուֆետի տերը ավելի կարեւոր մարդ է, քան ոմանք:

Պետք է նաեւ ասեմ, որ քո ասած խնդիրը հանդիպում է հիմնականում էն հին, հնացած դասախոսների մոտ, կամ էլ ջահել դեբիլների:

Իսկ էն իսկական դասախոսները, երիտասարդ, շատ լավ են կատարում իրենց գործը: Աչքիս առաջ ընկերներիս օրինակներն են: Մյուս տարվանից ես էլ եմ որոշել ինչ-որ առարկա մշակել` կրկին ինտերակտիվ, սլայդերով, հավելյալ նյութերով եւ այլն: Հուսով եմ ուսանողներն հետաքրքիր կլինի, իսկ մնացածներին` դե, ցավում եմ, որ ստիպված կլինեն բանակ գնան, աղջիկներն էլ` տանը տոլմա փաթաթեն: Կյանք ա, էդ էլ ա պետք:

14 03 2009
Романтический эгоист

Միամիտ չեմ, մեկ-մեկ օպտիմիստ եմ:

Իմիջիայլոց, վերջերս միտք ծագեց, որ Հայաստանում համալսարանները առաջանում են բուֆետների շուրջը, ու բուֆետի տերը ավելի կարեւոր մարդ է, քան ոմանք:

Պետք է նաեւ ասեմ, որ քո ասած խնդիրը հանդիպում է հիմնականում էն հին, հնացած դասախոսների մոտ, կամ էլ ջահել դեբիլների:

Իսկ էն իսկական դասախոսները, երիտասարդ, շատ լավ են կատարում իրենց գործը: Աչքիս առաջ ընկերներիս օրինակներն են: Մյուս տարվանից ես էլ եմ որոշել ինչ-որ առարկա մշակել` կրկին ինտերակտիվ, սլայդերով, հավելյալ նյութերով եւ այլն: Հուսով եմ ուսանողներն հետաքրքիր կլինի, իսկ մնացածներին` դե, ցավում եմ, որ ստիպված կլինեն բանակ գնան, աղջիկներն էլ` տանը տոլմա փաթաթեն: Կյանք ա, էդ էլ ա պետք…………….

14 03 2009
lilit

Եթե կարծում եք, որ կաշառակեր դասախոսների վերաբերյալ մինչև այժմ ուսանողները չեն գնացել ու բողոքել դեկանին, ռեկտորին, կրթության ու գիտության նախարարություն, նույնիսկ ներքին գործերի նախարարություն, նախագահական, շատ սխալվում եք: Այդ բոլոր օղակները տարիներ շարունակ տեղյակ էին, օրինակ, թե ինչ է անում Արտեմ Հարությունյանը ԵՊՀ-ում, բայց զարմանալիորեն նա շարունակում էր օրենքի վերածած իր գործունեությունը: Ինչպես մյուս ոլորտներում, այստեղ էլ կաշառք վերցնելու համար տանիք է պետք ու նաև կիսվել այդ տանիքի հետ: Այնպես որ փոփոխությունը համակարգային պետք է լինի:
Եվ բացի այդ պայքարողներն էլ պետք է քաղաքական պատվեր չկատարեն, դրանով նպաստելով նոր, իրենց ձեռնտու կաշառակերների գալստյանը:

15 03 2009
Arman

barev bolorin.
hetaqrqir qnnarkum e, hetaqrqir mtqer.
es inqs el sovorel em EPH-um. sovorelu @ntacqum shat baner es imanum ev nkatum, bayc shat baner es parzum u zarmanum, erb arden avartum es. Orinak en, vor menq angir giteinq, te mer kursum ov inch gnahatakanner uni, bayc magistratura @ndunveluc parzvec, vor mer kursi 80% gerazancikner en. Mek urish ban el, ayn, vor menq giteinq, vor tvyal usanogh@ gerazancik e, arajin isk kursic, bayc avarteluc heto parzvum e, vor na vochinch el chgiti, parzapes lav derasan e, nra tegh@ taterakann e, nra poxnaxarar hayrik@ hogacel e, vor ir dustr@ arajin isk kursic stana bardzr gnahatakan u nman gerazanc sovorogh usanoghner shat kan.
es inqs kasharq chem tvel. eghel en paher, erb indz pasti araj en kangnacrel dekann u ir teghakal@, sakayn es dimel im harazat, barekam dasaxosnerin, ambyoni varichnerin, ev qnnutyun@ handznel nranc nerkayutyamb u aranc poghi, sakayn kain usanoghner, ovqer chunein ayd kaper@, ev stipvats ein vcharel, mievnuyn zhamanak tirapetelov ararkain. shat usanoghner el “mom ein varum” kasharaker dasaxosneri hamar, qani vor nranq aydpisi mtavor unakutyunner chunein, vor stanain. Eghel e naev depqer, erb menq ognel enq dasaxosin, ov erbeq kasharq chi vercrel, bayc aprum er shat xghchuk paymannerum, mterim linelov nra het. avarteluc heto, an@ndunak usanoghnerin, ovqer mijnord ein man galis, ognel enq, mijnordelov gnahatakan stanal. Es haskanum em, vor sa el e korupcia, bayc menq inch vor tegh sa arel enq dasaxosi hamar, ov shat lav tirapetum e ararkain, hianali mard e, bayc ahavaor socialakan paymannerum e aprum. Sakayn mezanic mets janqer pahanjvec, vor nran hamozenq vercnel, isk poxaren@ na el pahanjec, vor ayd usanoghner@ patrastven, minimum giteliqner unenan, gone. Ka dasaxos ev usanogh mek ayl korupcion shbum, ete kareli e aydpes asel, erb usanogh@ vcharum e dasaxosin u anhatakan parapum e nra mot, verjum el stanum e ir gnahatakan@, iharke stanalov nayev giteliqner.
Veradarnalov temai nyutin, kuzenam asel, vor nkar pakcnelov chi, vor piti imananq, ov ov a, ete karogh en u etqan kan, togh nuyn@ anen azgayin zhoghovi patgamavorneri handep, ovqer gumar en vercnum, tarber harcer lutselu hamar, togh patkeren bardzrastichan ayl pashtonyaneri, vostikanneri, bzhaishkneri, ovqer ognutyun cuyc chen talis, minchev gumar chen stanum, azgayin akademiai ghekavarutyan, ovqer akademikosi kochum en talis kasharqov, sranic heto kareli e govasanqi xosqer asel ev hpartanal ays eritasardnerov. Nranc ays ararq@ es nmanacnum em onbucmeni tarekan zekuyci het, mets aghmuk datark teghum, vor@ xndri lutsum chi

15 03 2009
Nuri

Lilit jan, yes karcum em, vor ete iroq cankanayiq, karox eiq zer uzacin hasnel, menq krsov mi angam mi dasaxosi shantaji entarkecinq,
Irenq pox chein vercnum, bayc mer kursum kayin ereq usanoxuhiner, ovqer kaper unenalov dekanin jnshum ein, ev 5er stanum, skzbum aydqan cher zrum et amen inch@, spaseq hayerenov grem, chnkateci, հա, ու մի քննություն ունեինք, որի երկու կատարյալ ապուշներ մեր կուրսում սպանդ անցկացրին ու ոչ մեկին բացի էդ երեքից հինգ չդրին. մենք էլ կատաղած, գնացինք ու դասախոսներին էնպիսի շանտաժի ենթարկեցինք, թե մենք սեղանի տալ ձայնագրիչ ենք դրել եւ բոլորի պատասխանները ձայնագրել ենք, թե իրենց դատի կտանք, եւ այլն եւ այլն…Դասախոսները վախից չգիտեին ինչ անել, սկսեցին մեզ վրա գոռալ, զգացին, որ ավելի են վատացնում իրենց դրությունը, հետո կապտեցին, խնդրեցին , որ սուս մնանք…Մենք սուս չմնացինք…Ճիշտ է, մեր գնահատականները չփոխվեցին, բայց հաջորդ տարվա մեր ֆակուլտետի երեխեքը նորմալ հանձմեցին այդ առարկան.,… հա, մենք էլ մեր ֆակուլտետում <> անուն ձեռք բերեցինք…

մի բան էլ , մեր պայքարի շնորհիվ, մեր կուրսում սովորող այդ երեք աղջիկները հիմա երեքներ են ստանում, որովհետեւ մեր ճնշման տակ իրենց ՊԱՊԱներին աղաչում էին, որ իրենք երեք ստանան, ոչ թե հինգ…Կուրսում քլնգում էին իրենց…
Ասածս ինչա…տենց բան եք հանդիպում? գաղտնի ձայնագրեք, հեռախոսով նկարեք, ի վերջո դատի տվեք…մի բան եմ միշտ ասում, որ պայքարողը միշտ էլ արդարություն կգտնի ցանկացած պայմաններում, եթե ի սրտանց աշխատի եւ հավատա, որ հաղթելու է…

15 03 2009
Nuri

Լիլիթ ջան, ուրեմն լավ չեն պայքարել …
ես միշտ էլ ասում եմ, որ ամեն ինչ կարելի է անել….միշտ էլ պայքարում կարելի է հաղթել, եթե իրոք լավ ու ճիշտ ես պայքարում…
Մենք կուրսում երեք աղջիկ ունեինք, ովքեր իրենց ՊԱՊԱների, իսկ հետո պարզվեց, որ լա կապերի միջոցով հինգեր էին ստանում…կուրսի ճնշման տակ մի տարի հետո այդ աղջիկները, ում թվում էր, թե իրենց կապերի ու հայրիկների միջոցով ամնե ինչ կարող են անել, պարզապես աղաչեցին իրենց հայրիկներին, որ վերջ տան արհեստական գնահատակններին, ու ստանան էն, ինչին արժանի են,….որովհետեւ կուրսում իրանց հոշոտում էինք….նրանք կուրսից ներողություն խնդրեցին ու հիմա անվճար սովորողների ցուցակում միայն արժանիներն են սովորում….Հեքիաթի պեսա չէ հնչում? Ես էլ չէի հավատում, բայց տեսար, ոնց կարողացավ մասսան բուժել հիվանդությունը… Գիտեք ինչ էինք անում????ամեն քննությունից հետո, երբ իրենք հինգ էին ստանում, գնում էինք դասախոսին ու քլնգում….գնում էինք ու ստիպում էինք խոստովանել…..Դրանից հետո գոնե մեր ֆակուլտետում աըդպիսի բաներ չեն գրանցվում…ամեն դեպքում մեր կուրսում….ամեն ինչ կարելի է օգտագործել այդ դեպքում…սկսած շանտաժից…ասում էին.Մենք սեղանի տակ ձայնագրիչ էինք դրել եւ փաստացի ուննեք բոլորի պատասխանները….եւ այլն, եւ այլն, հազար ու մի ձեւեր…բարեբախտաբար մեր ֆակուլտետում տենց դասախոսները շատ չեն, եւ ոչ ոք չի ակնարկի կաշառքի մասին, իսկ եթե տենց բանի հետ եք առնչվում, ասեք, տամ ձայնագրիչ, ձայնագրեք, նկարեք հեռախոսով, տարեք, դատի տվեք, ապացուցեք….
Ախր պիտի ոչ մեկին ձեռք չտա տենց դասախոս, այդ ժամանակ, ամբողջ կուրսի թափը կհերիքի, որպեսզի հասնեք ձեր ուզածին….

15 03 2009
15 03 2009
lilit

Իհարկե, խրախուսելի է նաև ձեր պայքարի այդ ձևը, բայց պատկերացնում եք, թե ինչպես դա կարող է կիրառվել իրավաբանականում ու տնտեսագիտականում: Իսկական, բառիս բուն իմաստով կոտորած կկազմակերպեին:

16 03 2009
Nuri

ete zer arac@ massayakan lini, apa khasneq ardyuniq…isk iravabanakanum terevs voch voq chi uzum inch vor ardyunqi hasnel, entex payqareln e animast, vorovhetev payqaroxner chkan…

16 03 2009
Arman

Դէ եթէ սովորելը պատիվ չի բերում մի խումբ մարդկանց ապա նրանք վճարվում են: Նրանք վճարվելով խեղճ ու կրակ դասախոսին սովորացնում են կաշարք վերցնելուն: Որ լավ սովորող լինես ապա ինչու պետք է կաշարք տաս՞: Անիմաստություն է: Այստեղ ես խնդիր չեմ տեսնում, եթէ լավ սովորող ես ապա կաշարք տալու կարիք չունես և բնականաբար այս ակցիան քեզ չի վերաբերվի: Եթէ ծույլիկ անբան ես չիմանալով նույնիսկ պյոթագորի հավասարումը a^2 + b^2 = c^2 ապա քեզ ձերք չի տա պայքարել կաշարակերության դեմ և նույնպես բնականաբար այս ակցիան քեզ չի վերաբերվի: Ապա հարց է ծագում թե ում ակցիան է սա՞: Ինչորա է, այսպիսի ակցիա անելու փոխարեն ձայնագրիր դասախոսիտ կաշարք վերցնելու ժամանակ և տուր ոստիկանություն: Սա գործ կլինի թէ չէ իզուր թուղթ էն փչացնում կտրատելով ծառեր:

16 03 2009
Романтический эгоист

так и хочется кричать: “да здравствует наш суд, самый гуманный суд в мире”!!!!

Пифагор тут ни при чем. просто есть профессора, для которых бахшиш – дело святое. Вот и все. Срезать можно любого, даже самого умного! Недаром есть же анекдот про имена жертв Хиросимы и Нагасаки!))))

16 03 2009
Barséghian fransa hay

As yérdassardnérou hokin, kadjoutiounits hebardèm !!! i hargé gacharagèrnèr vor charounag yèv havassar irents badvin, hamasarani dourèr g gotsèn hazaravor hamèzd, badvavor, arjani endaniknérou zavagnéroun, g’espanèn azge, mardaspan assaragoutian zarkatsman, vodjindzatsnélov mechagouyt, gidoutioun, kandélov bédoutian himke dzaxélov té adjourti denélov diplômnèr.
As Gacharagér professornèr, Jarangort soviét systémits, dejnami azgin, g senvèn arants amotov, xoratsnél azgi djarte midjazgayn merdzoumi timats.
Vorin zavage garoré haystan, américa, yévropa oussanél, avardèl (poujvèl …), patsé Mougnérou zavagnér vor g vedjarèn datarg ourèrnérou timats. Asongèn vor var bidi régavarèn mèr Yérgir ? Yété charounagenk keloux dzerér as régavarnéroun timats, AYO.
Mèr Yérdasardnèr djèn yentargevèr
Spiurkahayèm, 18 dari g pajnèm hayasdani vidjag, vodjindzatsman, ankan pastèr ounèm vor as godjvats professornèr g lapèn gacharke, anartar polor midjodznérov, sparnalik, chantage (yèval azdélov ardjiknérou badivi vera…)
Payts ouré aradjin badasxanadoun, NAXARARE !!! GARAVOROUTIOUNE !!! VARJABEDE !!! NAXAKAN !!! ourèn ? sparvadz DOLLARI, YEVROIN yépvor as herachali yerdasardnèr gouzèn avadal g baygarèn myayn té myayn yérgri artar zarkadzman. As régavrnèr, ouréri gouyr, hokégan hivant, g danèn mèr abakan dejork.
Ayo angatsgats as kandor système bidi vérana, angidagits inknazban, ankan arak ankan lav endaniknéroun, yèrdassardnéroun, i chah azgin.
Vay hédévort garavaroutioune! kordz heskahagan é ! payts hayoutioun badrasté, indjbès mijt ir badmoutian, norèn esgessèl.
Gétsé ARTAR, ANVAX YERDASSATOUTIOUNE, MER ABAKAN !!!

16 03 2009
Barséghian fransa hay

As godjvats professornère yérpévitsé porokérén irents vidjagin, portsérèn hamaxempevèl dzayn partsradznélou hamar irents naxararin ?
VOTJ ! Arants amoti g charounagèn pèr nestél as yérdasardnérou, endaniknérou vezin, touynavorél diplômnérou magartage, yèv ayssor kanté vize dzerén hamotov, g porokén myayn vor charounagvé système, aysbissi hats bérén irents endaniknérou.
Or me as professornèr tor mamoulime haydnén irents dejkohoudioune, tor kordzdoul haydararén.
Kadjoutioun bédké ! yèv amot irents mèr ousanornèr tardzérén irents bajban vor var estanan normal achxadavartsk yèv ketnèn irents badiv.
Tor myanan ousanornérin.
Aysbissi baykarnérov é vor aradj g meré jorovortavaroutioune.
Merék yérdasardnèr ! as yèrgir dzèrné ! kabdèk as andziali chertanér, gaynats menatsèk pervadz mardondz timats. Charounagék vor amotov gétin mednan, té lavakouyne myanan dzéz.

16 03 2009
Nuri

Այ ժողովուրդ, այնպես գրեք մարդ բան հասկանա, գոնե հայերեն տառերով գրեք, որ կարողանանք կարդալ, աչքերս մեռան…..

17 03 2009
Arman

dasaxos@ et qo hamar gaishnik chi, vor poghocum pogh tas, qnutyunt stanalu hamar. Dasaxosnerin pogh@ talis en qnutyunic shat aveli araj, ev voch hasarakakan vayrerum, aynpes vor dasaxosneri depqum shat aveli dzhvar e apacucel

17 03 2009
Barséghian fransa hay

Gacharke, sparnalik, chantage, lerdsoutioun, xapébaoutioun, djarachaoum, imken é hayastani régavaroutian yèv daradzvats hasaragoutian, kurabédits esgessial, mangabardézits… hamasaran.
Mi yéraz, Mercédès, BMW. Dzoudzadrél.
Systèmené, jarangortvats soviét systémits.
Kurits esgesial, vor g’abrèm 18 dari, dzenorknèr, Papiknère, (mexerdjevats bardkérov, arants … irents zavagnéroun yèv tornignéroun g varakèn orinagov, tastiragoutian, zergélov nevazagouyn mardgaïn havandoutiounits, esgespouknérits, 5000 drams….
Djèn ouzèr empostanar, g yéntargevèn.
Hasaragoutian gyanke, oussoumni dejvaroutioune, gaxvadzé amidjabès régavaroutdian hèd.
Arandz dzeragri naxararnèr, patsé…
Fransa, 2 amiss érav (g charounagèn) oussanor, professornèr, dzérk dzerki, kordzatoulèn, yèv naxarar estibvats g yéntargevé porokornéri gardzigin, verloudzounéri. JOROVORTAVAROUTIOUNE assé.
Yété professor dejko é, badiv ouni, azgaïn asgetsoroutioun, dor poroké oussanornérin hèd, polor midjotsnérov, mamoul tertagitsnérou héd, i chah azgin.

18 03 2009
art

ես սովորել եմ ՀՊՃՀ-ում, ու առաջին տարում մեր կուրսում կար 70 հոգի, որոնցից 95 տոկոսը փող էր տալիս, բայց ժամանակի ընթացքում բավականին պակասեց ուսանողների քանակը, սակայն փող տվողների տոկոսը մնաց բարձր, ես երբևէ կաշառք չեմ տվել ու երբևրցէ չեմ հիշում մի դեպք, որ դասախոսը հատուկ իրավիճակներ ստեղծի ուսանողի համար փող պոկելու նպատակով, բայց դրա հետ մեկտեղ բավականին շատ դեպքեր կային, սակայն դա ոչ թե դասախոսի, այլ ուսանողի մեղքով էր, քանի որ չէր ուզում սովորել և դրա հետ մեկտեղ չէր ուզւմ դուրս մնալ, ստիպված տանւմ ու փող էր առաջարկում, կային դասախոսներ, որ նախօրոք գները սահմանել էին, բայց դե դրանց ել չեինք տալիս, քանի որ նորմալ պատասխանւմ էինք, այնպես, որ ԲՈՒՀ կաշառակերությունը ստեղծում են բուֆետամոլ ուսանողները

18 03 2009
Arman

Հարգելի art,
Լիովին համաձայն եմ ձեզ հետ:

18 03 2009
Barséghian fransa hay

Néror érék vor angeragèd ém hayéréni, chad dejbardèm im vidjagits, payts yè ounim orinag té past, as verdji 18 darinéri, vor profesornérou andznagazme g hamdzaïnvéin dogosov oussanornérin hadjoroutioune, kenoutiounèr.
Partsrakouyn oussanornér dzanotèm, hamaèzt té chad hamèzt endanigits, vor doursèn menatsél, hokégan djenchevats, or professornèr pajar devèrèn as ousanornéri gyank.
Garor èm dzéz kerél dal. I hargé hagarak pastèr ounénalou hamar, xoramank hamassarani professornèrou andznagazme kani me dogos lousavor ousanornéri diplomnère goudaïn, iper irents aznivoutian past.
As xarérits, mèr nor ousanornér gouzèn dours kal. Kadjalérénk, yèv masnaktsèn professornèr, djagat partsr, djedjélou antsiale.
Nouyn bès tor ayssorva tourkian djanatsé tséraspanoutioune, g méndzna badivov.
Sirov hargankov polorit.

Ardachèce Barséghian

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: