Օմբուդսմենը իշխանության եւ ընդդիմության ձեռքը կրակն է ընկե՞լ, թե՞…

10 03 2009

ombuds

Մարդու իրավունքների գրասենյակի ամենամյա զեկույցը հաստատում է, որ Հայաստանում մարդու իրավունքների ճգնաժամային լինելը եւ 275 էջերում ընդգծում իրավիճակի լրջությունը: Զեկույցը չի շրջանցում նաեւ ՀՀ Գլխավոր դատախազությանը: “Այսօր ռեպրեսիվ համակարգի հիմնասյուներն են, հատկապես, Դատախազությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը”,-այսօր հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ապա նշել, որ դրա ապացույցն է ՀՔԾ աշխատանքի ոճն է, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստանում է բազմաթիվ բողոքներ այն մասին, որ “մարդկանց ստիպում են տալ ինքնախոստովանական ցուցմունքներ կամ ցուցմունքներ՝ երրորդ անձանց դեմ”:

Չի լռում նաեւ ՀՀ Գլխավոր դատախաղությունը եւ վերջիններիս պատասխանը մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը մերկապարանոց է որակում: “Հավատարիմ մնալով որդեգրած իր աշխատաոճին, պաշտպանը, մասնավորապես, դատախազության աշխատանքների եւ գործունեության վերաբերյալ հնչեցվող իր գնահատականներում մշտապես ձեռնպահ է մնում դրանք հիմնավորող կամ նման եզրակացության հանգեցրած կոնկրետ դեպքերի մատնանշումից, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտպանն ուղղակի զբաղված է անձնական քարոզչությամբ”,-ասված է դատախաղության տարածած հաղորդագրությունում:

2008 թվականին օմբուդսմենի գրասենյակը ստացել է 5800 դիմում, որից դրական լուծում է ստացել ընդամենը 429-ը: Օմբուդսմենի ինստիտուտը Հայաստանում արձանագրում է ռեպրեսիվ համակարգի գոյության հետեւանքով վախի մթնոլորտը շարունակական գոյության մասին: Այնուհետեւ քաղաքական գնահատական զեկույցի մասին հավանական արձագանքներին ընդառաջ. “Թե ընդդիմության եւ իշխանության ձեռքը կրակն եմ ընկել. երբ ասում է մի բան, որը բխում է իշխանության շահերից, ընդդիմության համար դառնում եմ “պրոյեկտ”, երբ ասում եմ մի բան, որ դուր է գալիս ընդդիմությանը, իշխանության համար դառնում եմ “դրսի համար աշխատող: Հասարակությունն այսօր ավելի հանդուրժող է, քան քաղաքական ուժերը:

“Մերկապարանոց հայտարարություններով հանդես գալը եւ այդ ճանապարհով արհեստականորեն պաշտպանի իր աշխատանքի արժեվորումը հարիր չէ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, եւ ամենեւին էլ չի խոսում պրոֆեսիոնալիզմի մասին: Կարծում ենք ինքնահաստատման ճանապարհը պաշտպանն արդեն վաղուց պետք է անցած լիներ”,-հակադարձում է ՀՀ Գլխավոր դատախաղությունը:

Ու մեկնաբանություններ, պատճառներ ու նախապատմություններ կարելի է երկար գտնել այս “չստացված” երկխոսության մասին, բայց կարեւոր է ավելի` ի՞նչ եք դուք մտածում այս ամենի մասին:


Actions

Information

6 responses

11 03 2009
Լուրերից եմ

Ինձ թվում է ստեղ մի բան էն չի: Ճիշտ գլխից եք բռնել նյութի հեղինակ, բայց կամ գիտեք չեք ասում կամ էլ չգիտեք ինչ է հիմքում: Կազմակերպված խաղեր են ու դատախազությունը հենց ընենց չի գլուխ բարձրացրել: Վատ հոտ ա գալիս

Ես հիշում եմ մի քանի տարի առաջ ով էր Արմեն Հարությունյանը, ոնց անցավ օմբուցմնեի պաշտոնի Քոչարյանի հովանու ներքո, ոնց ղարաբաղցու պիտակով անվստահության մթնոլորտում մի երկու բան արեց ու համարյա ձախողվում էր, բայց արի ու տես մինչեւ հիմա պաշտոնի ա

Կամ սա որոշել է ռեժիմի քիթը տրորի ու դա հենց ընենց չի, մեկը բրդել ա էդ մտքին, կամ էլ նույն ռեժիմի կադրը նույն ձեռագրով ուրիշ խաղերա տալիս

11 03 2009
lilit

Դոլար Արմենի մասին ամեն ինչ ասվել է արդեն:
Իսկ ինչ եք լսել ԵՊՀ այսօրվա իրադարձությունների մասին:

11 03 2009
blansh

Լիլիթ ջան, խոսքը ՄԻԱՍԻՆ-ի ակցիայի մասին է?

12 03 2009
Վահագն Ղուկասյան

ՀԱԿ-ը քննադատում է Արմեն Հարությունյանի զեկույցը
2009/03/11 | 23:32
http://hetq.am/am/politics/hak-18/

12 03 2009
Davinchi

Check it out !!! The Best News Portal http://www.politicoelection.com

15 03 2009

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: