Այսօր երեկոյան պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը “Եվրատեսիլ-2009”-ին: Մասնակցության հայտեր ներկայացրած երգիչների թվում առավել հայտնիներն են Սերգեյ Գրիգորյանը, Անուշ եւ Ինգա Արշակյանները, Շպռոտը, մոսկվաբնակ Մհերը եւ ռոք խմբեր: Վերջին շրջանում ակտիվ PR քաղաքականության եւ հեռուստաէկրաններին առավել հաճախ երեւալու թողտվությունից կարելի է եզրակացնել, որ առավել հավանական է Անուշ եւ Ինգա Արշակյանների տարբերակը, որոնց աջակցող facebook խումբն արդեն 845 անդամ ունի: Վերջիններիս երգի վիդոն դնում եմ ներքեւում:
Հետաքրքրական է, որ ամիսներ առաջ աղմուկ բարձրացավ, թե Հայաստանը բանակցում է System of a Down խմբի երգիչ Սերժ Թանգյանի հետ իրեն որպես Հայաստանի մասնակից ներկայացնելու համար, որը Վիքիփեդիայի “Եվրատեսիլ-2009” բաժնում առանձին նյութով հերքված է:
Այս տարի մայիսի 12-ին,14-ին եւ 16-ին Մոսկվայում կայանալիք “Եվրատեսիլի” խոստանում է աստղային լինել: Միայն այն փաստը, Ֆրանսիան ներկայացնելու է Պատրիսիա Կաասը, արդեն խիստ մրցակցության ցուցիչ է: Իսկ անդաբար` մրցույթի շուրջ խոսակցություններն ու վեճերը, վերջինիս քաղաքական եւ “պայմանական” գործոնների, ըստ ամենայնի, իրենց սպասել չեն տա եւ այս տարի:
Ես `որպես անհատ, բացարձակ անտարբեր եմ փոփ երաժշտության եւ վերջինիս մրցույթային ցանկացած դրսեւորումների հանդեպ: Բայց երբ մեր պետության դրոշն է թափահարվում, քաղաքացիական պատասխանատվության եւ հետաքրքրվածության այլ գործոններ են առաջ գալիս: Իսկ ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի այս մրցույթը: Ո՞վ է այն լավ թեկնածուն, ով կարող է հաղթանակ բարել Հայաստանին եւ հավանակա՞ն է երբեւէ Հայաստանի հաղթանակը:
es erek chem nayel etery….bayc mianshanak,,,,ays erku axchiknerin ktai zayns…
ays videon el aveli inz vogevorec…
hastat arjani en, vor nerkayacnen mer erkiy;;;
Arajin angam–Hayastany knerkayacnen voch rabis ergichner…
ha…naxkinnery erbeq vorpes ergich durs chen ekel, voch sirushon, voch Andren, voch el en txan…
isk sranq–mianshanak lav zayn unen…habrgac chen, lav erexeqen irenc seakan vochi mej;;;
mek-mek,,,perebor en talis….chashaky mek-mek chi heriqum…bayc khxkven….
mi xosqov—irenc em balet anum….tox haxten….
Check it out !!! The Best News Portal http://www.politicoelection.com
Անկեղծ ասած, ես Ինգա-Անուշի երգի իմաստը չհասկացա: Այսինքն, հասկացա, որ կա միայն մի իմաստ` որ այն դուր գա սփյուռքին: Անշուշտ, այն հատվածին, որը սիրում է բոլոր “ջան-ջան”-ով սկսվող և ավարտվող երգերը, միանշանակ դուր կգա: Բայց ես 2 անգամ լսեցի ու չկարողացա մտապահել – ոչ մեղեդին, ոչ խոսքերը: Իրենք էլ կարող է իրոք լավ են երգում, բայց էնքան ավելորդ էլեմենտներ կան կատարման մեջ, որ խանգարում են երգը որպես երգ հասկանալ: Մի քիչ էլի հարսանիքային էր:
Էդ 21-ից միայն Դորիանս ռոք խումբը հաճելի զարմացրեց – ես չէի պատկերացնում, որ էդքան գրագետ վոկալով երգիչներ կան մեր ռոք-համայնքում: Ես անձամբ իրենց եմ քվեարկել:
[…] “Եվրատեսիլ-2009′′-ում կրքերը դեռ կբորբոքվե՞ն ” A1+ BLOG […]
Best News Portal
Vat erg chi, ev lav ergichner en nerkajacnelu: Hamadzajn em, vor bard kompozicia ja: Bajc da el aravelutjun a darel, qani vor, ete sut chasem, es orakan mi 10 angam lsum em: Arajin angam vor lseci, shoki mej ei: Bajc hima hamarum em, vor 10 patik hajocvats a, qan shat ajl erkrneriny, ajd tvum Adrnejaniny: Dranq lriv sezonajin erg en drel: Mi angamic avel ches karum lses: Isk mery mnacox erga : Ktenaq, shown tzhtzhoc a linelu: Es patkeracnum em shqex zaly, shqex efektnery, bardzr kataroxakany u masaan: Lav ban en arel, vor klipum shat parz ari elementner en drel: Zaly vstah em parelu a: Ritmery texic ver en kacnum: Amenakarevory, Hajastani mshakujti lavagujn propogandum e linelu: Hisheq, vor Qele-qelen aveli shat sirvec, erb tesanq, vor artasahmancinern el en havanum: Menq ytenc xasiat unenq` drsum ete yndunvec, uremn lavn a: Chem asum, te arajin tex enq vekalelu, bajc barcr texer kunenaq: Chnajats` ov giti?
Es shat em sirum Arshakyan quyrerin, nranq kirt en hacheli u gexecik, sakayn inch en mtacel Hayastani ajn hanznajoxovy, vory yntrel e ays ergy ev bemadrel ays pary. Nax asem, da im karciqn e, axgiknerin shat ein meykap arel, nranc gexecik achqery lriv korcrel ein irenc artahaytutyuny, erkrordy hagustnery shat mug ein isk parwxneri gulpanery uxxaki amot er, Ergy uxekcvum er hndkakan, arabakan, turkakan erajshtuyan elevegnerov. Chgitem inch asem, mite cheiq karox dimel Kompozitor Konstantin Orbelyanin, gone mi gexecik erg kgrer na.
cankanum em axgiknerin haxtanak, bayc huys chunem…