ԱՊՀ-ն սեփական “եվրո”-ն է ուենալո՞ւ

9 02 2009

money

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը Ռուսասռանին հնարավորություն է ընձեռում նախկին խորհրդային հանրապետություններում տարածաշրջանի տնտեսական ինտեգրում կազմակերպելու եւ ճգնաժամի հետեւանքով էժանացած ակտիվներ ձեռք բերելու համար: Այսպիսի ենթադրություններ սկսեցին արվել ռուբլու գոտի մտնելու հավանականության մասին բարձրացած աղմուկից հետո: Իսկ Ռուսաստանի կողմից 500 մլն դոլարի վարկ տրամադրելու հայտարարությունից բերեց որոշման` քաղաքական ենթատեքստի շրջանառությունը, չնայած այս տեսակետը պաշտոնապես հերքվեց վարչապետի մակարդակով:

Հարցն այն է, որ ըստ Հայաստանի տնտեսական շրջանակներում պտտվող լուրերի` Ռուսաստանի վարկի տրամադրման պայմանը եղել է Հայաստանի` ռուբլու գոտի մտնելու պահանջը (ինչը նշանակում է, որ Հայաստանում դրամը պետք է դուրս գա շրջանառությունից, և նրան պետք է փոխարինի ռուսական ռուբլին), և որ տրամադրվելիք վարկերից պետք է օգտվեն միայն ռուսական ընկերությունները և պատվերներ տրվեն միայն նրանց:

Հաշվի առնելով Եվրամիության փորձը՝ ընդհանուր արժույթ ունենալու հարցում, այնուամենայնիվ չի բացառվում “ռուբլու” գործարկման տարբերակը: “Վաղ թե ուշ բոլոր տարածաշրջանները պետք է մտահոգվեն իրենց տարածքներում ունենան կայուն տնտեսական զարգացում, որի երաշխիքներից մեկն էլ արժույթն է”,-ասել է այսօր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Այս առիթով խոսել էր ավելի վաղ նաեւ Հայ ազգային կոնգրեսը` նշելով, որ միայն անցյալ տարի «շուկա է նետվել Հայաստանի արտաքին արժութային պահուստների 20%-ը, ինչի հետևանքով Հայաստանի միջազգային պահուստները նվազել են մինչև այն անբարենպաստ սահմանը, որից հետո վտանգվում է երկրի վճարունակությունը։ Նույն քաղաքականությունը, ավելի մեծ թափով, շարունակվում է նաև այս տարի. միայն հունվար ամսվա առաջին երկու տասնօրյակում նույն պահուստներից վաճառվել է ևս 100 միլիոն դոլար»: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ «դրամի արհեստական արժևորման կանխամտածված քաղաքականության շարունակումը, ինչն իրականացվում է առևտրային բանկերի գործունեությանը կոպիտ միջամտությամբ, ընդհուպ՝ փոխանակման կետերի գործունեության նկատմամբ իրավապահ մարմինների ուժի գործադրմամբ», կարող է դառնալ «տնտեսության փլուզման առավել վտանգավոր նախադրյալը»:

Հետաքրքիր է իմանալ նաեւ ձեր կարծիքը “ռուբլու գոտու” եւ “տնտեսական ճգնաժամ” ասվածի հավանական հետեւանքների եւ ըստ այդմ էլ` զարգացումների մասին:


Actions

Information

16 responses

10 02 2009
Seroj

Es karcum em, vor hayery chen tuji es rubku gotuc
Tox ancnen eli, te che enqan hayer rusastanneric tanjvum en poxa uxarkum, aranqum el liqy korcnum

10 02 2009
Ռադ եղեք

Ստրկամիտ ջահել, ռսի հետեվը մտնելը ինչի պտի լավ բաներ բերի

10 02 2009
sarkis

ЛАВ А АСУМ МЕР АХПЕР@
МТЕК РУСИ НЕТЕВНЕР@ ТЕНАМ ВОРДУЦ ПТИ НЕЛНЕН МЕНАК ПОРИ МАСИН ЕН МТАЦУМ

КОТРВЕД ЕД ИСРАУЕЛ ОРУ ВОТ@

10 02 2009
Ararat

Ay vochkharner, vor rus@ es taracashrjanum chkar duq aracum eiq hla. Rus@ ekav azatagreciq taracqner@ hima rusi dem eq helel. En vor asum en gexcu esh@ zarganuma galis qaxaqacu dziun abgona anum henc dzer hamar en asum.

10 02 2009
blansh

ՎԱՐԿ.ԵՎ ՈՉ ՄԻ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈ±ՒՆ
[19:26] 09 Փետրվարի, 2009

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկու երկրների միջեւ նախաստորագրվել է ՙՀայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին ՚ համաձայնագիր:

Համաձայն դրա` ռուսական կողմը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 500.0 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ` ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները չեզոքացնելու նպատակով: Վարկը տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է:

ՙՆախաստորագրված ֆինանսական համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի Հանրապետության կողմից որեւէ այլ ոչ ֆինանսական պարտավորությունների կատարում, եւ ներկայումս միջազգային ֆինանսական շուկայում ձեւավորված վարկավորման պայմանների համեմատությամբ վարկը տրամադրվելու է մեղմ պայմաններով՚,-ասված է ՀՀ Ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:

10 02 2009
ann

Հազիվ էինք դուրս եկել ռուբլու գոտուց, այն էլ ինչ գնով, նորից նույն ճահիճի մեջ ենք ընկնում։ Եթե այդքան լավ բան լիներ վաղուց կանեին ու առանց շանտաժ անելու (վարկի դիմաց), ուրեմն իշխանությունը ուրիշ ելք չունի հստակ հասկանում է, որ Ռուսաստանի քայքայված տնտեսության համար լրացուցիչ օգնություն է, սակայն ոչ Հայաստանի համար։ Չէ, որ այդ առաջարկը վաղուց էր արված, սակայն արձագանք չէր գտել, իսկ հիմա ուղղակի ռուսի խասիաթա՝ ռեկետ։ ԱԱԾ-ի աշխատողները կարան իհարկե հորթի հրճվանքով ռուսական ռուբլին դիմավորել, որովհետև իրականում ԿԳԲ-շնիկ են, Ազգային Անվտանգության հոտ այնտեղից չի էլ գալիս։ Իսկ թե ռւսների տարածաշրջան մտնելով ինչ կորուստներ ունեցանք պատմությունից լավ հայտնի է։ Իզուր մի փորձիր թյուրիմացութուն սերմանել կամ էլ խոսք քաշել։ Ինչքան ռուսի սաբոգը շուտ հեռանա էստեղից ենքան լավ Հայաստանի համար։

11 02 2009
Դանիել

Հարգելի հայրենակիցներ, ցիվիլ ձևով խոսել չգիտեք?

Միարժեքորեն գտնում եմ, որ Հայաստանը պետք է հնարավորինս չափով անկախ լինի Ռուսաստանից!

11 02 2009
SS21

ED EREVI OXCHARIZ MARD A DAREL IRA MASIN A GRUM))))
KU NMANNERN I SHORHIV A VOR HAYASTANIZ MI KARAKUYT A NMAZEL

11 02 2009
Դանիել

Հարգելիս, (SS21) խոսքը իմ մասին է?

SS21-ը դա տակտիկական նշանակության բալիստիկ հռթիռ է? (որը նաև “Tochka” է անվանվում)

11 02 2009
TOKISH

Ha haskatank vor rus mer hamar lav chi,bajt vor azg kara mer hamar rusit lav elni chka charik arant bariki

11 02 2009
blansh

ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԱՐԱԴՐԱՄ?
[19:54] 10 Փետրվարի, 2009

ՙՀՀ վարչապետի` ՙՄիր՚ միջպետական հեռուստաընկերության եթերում արված հայտարարությունները ԱՊՀ տարածքում միասնական տարադրամի ներդրման մասին վերաբերում են ԱՊՀ երկրների հետ ռուբլիով առեւտուր կատարելուն, այլ ոչ թե ռուբլու գոտու մասին են: Դրանք տարբեր հասկացողություններ են եւ չպետք է թյուրընկալվեն՚,- ՙԱ1+՚-ին պարզաբանեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Դիանա Մնացականյանը` անդրադառնալով այն հարցին` արդյոք վարչապետի հայտարարություններն ուղղակիորեն չե±ն վերաբերում այն խոսակցություններին, որ Հայաստանն անցնում է ռուբլու գոտու:

Ի դեպ, ՀՀ վարչապետն իր խոսքում նաեւ նշել է, որ ՙՀայաստանն ունի այդ կապակցությամբ առաջարկների ամբողջ փաթեթ եւ միասնական տարադրամի առաջարկով երեք տարի առաջ հանդես է եկել Հայաստանի կենտրոնական բանկը՚: Նա նաեւ ավելացրել է, որ. ՙԵթե ԱՊՀ բոլոր երկրների կենտրոնական բանկերը սկսեն ապավինել այդ տարադրամին եւ համարեն դա իրենց համար պահուստային տարադրամ, ապա դա կլինի հենց առաջին քայլը, որպեսզի երկրների միջեւ հաշվարկներն իրականացվեն ռուբլով: Դա նշանակում է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է ռուբլին իր համար համարի պահուստային տարադրամ: Մենք պետք է ջանք գործադրենք, որ դա տեղի ունենա՚:

Հիշեցնենք, որ վարչապետի այս հայտարարությունները արվում են այն բանից հետո, երբ ՀՀ եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ նախաստորագրվել է ՙՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ Հայաստանի Հանրապետությանը վարկ տրամադրելու մասին՚ համաձայնագիրը: Ըստ այս համաձայնագրի` ռուսական կողմը ՀՀ-ին կտրամադրի 500 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ` ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները չեզոքացնելու նպատակով: Վարկը տրամադրվել է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է:

Թեեւ, ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության` ՙնախաստորագրված ֆինանսական համաձայնագիրը չի ենթադրում ՀՀ կողմից որեւէ այլ ոչ ֆինանսական պարտավորությունների կատարում՚, սակայն մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ տրամադրվող վարկը ռուբլու գոտուն միանալու ենթատեքստ ունի:

11 02 2009
SS21

DANIEL ED KU MASIN CHI
ED ARARAT ANUNOVI MASIN A
SS21 URISH BAN A KARAS GUSHAKES??????????7

12 02 2009
Im kartsiq@

Barev bolorin!

Ekeq irer@ anvanenq irenc anunnerov:
1. Rusastan@ mez “strategic gorts@nker” a anvanum, bayc amen arit@ bac chi toghnum vor meronc kerats “keghteri” pokharen mi ban vercni, iranov ani.
2. Inch a nshanakum “rusic aveli lav”? Petq a anpayman man gal mekin u “hetev@ mtnel”? Chi kareli linel ankakh, ev hamagortsakcel ev Rusastani, ev Amerikayi, ev Evropayi het?

Che, chi kareli, vorovhetev mer pashtonyaner@ iranc atorner@ pahelu ev iranc qaghaqakan ev iravakan angortsutyun@ ev angragitutyun@ taqcnelu hamar misht dimum en Rusastanin, ognutyun khndrum, dra pokharen noranor baner khostanalov ev rusnerin zichelov.

Es koch em anum harganqov verabervel bolor nerka (ev potencial) hamagortsakicnerin, bayc voch meki arjev “tsunki chgal” ev “hetev@ chmtnel”. Inch kariq kar esqan zhamanak dollar@ 300 dram pahel?? Vor hima henc bac toghnen trni verev… 😦
Cher kareli agahutyun chanel, ev miguce 350 kam 400 drami moterq@ pahelov khusapel ayspisi problemneric?

Dram@ barcracnelov khrakhusvum er miayn nerkrum@, arevtur@… Darcanq arevtrakanneri erkir. Sagh iranc hamar lav avtoner aran… E heto? Um a petq senc erkir@?

Chgitem, inchqan khoranum em, lav ban chem tesnum… Dra hamar ashkhatum em chhetaqrqrvel. 😦

16 02 2009
Davinchi

Check it out !!! The Best News Portal http://www.politicoelection.com

29 03 2009
ՀՀԱ

Սերոժիկ ես ապշած եմ Ձեր խելքի թռիչքով……Ձեզ թվում է, որ ռուբլի ուղղարկեն, տոկոս չեն կորցնի???? Մի հատ պարզ կա. հայերի առաջին թշնամին ռուսն ա……Մի քիչ էլ ազատ ապրենք ելի…..ինչ եք ռուսների հետևը մտել…

29 03 2009
ՀՀԱ

Սերոյիկ ես ապշած եմ Ձեր խելքի թռիչքով……Ձեզ թվում է, որ ռուբլի ուղղարկեն, տոկոս չեն կորցնի???? Մի հատ պարզ կա. հայերի առաջին թշնամին ռուսն ա……Մի քիչ էլ ազատ ապրենք ելի…..ինչ եք ռուսների հետևը մտել…….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: