Ու՞մ պատվերով է սպանվել Գեւորգ Մհերյանը

4 02 2009

gevorg_mheryan

ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի սպանության առթիվ պտտվող բազմաթիվ լուրերից ու բազմաթիվ քննարկումներից ամենաշատը սպանության պատճառի եւ սպանության պատվերի հարցն է: Ինքս արդեն մի քանի տարբերակներ եմ լսել: Հավանաբար պաշտոնական հաստատում պետք չէ հասկանալու համար, որ հրազենից գլխին արձակված մի քանի, մինչեւ իսկ ստուգող կրակը ոչ այլ ինչ է, քան դիտավորյալ սպանություն:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 20.30-ին Երևանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի իր բնակարանի մուտքի մոտ հրազենից արձակված կրակոցներով էր սպանվել 34 ամյա Գևորգ Մհերյանը: Ըստ ոստիկանության տարած հաղորդագրության` շտապ բուժօգնության բրիգադը տեղում արձանագրել է, որ Գ. Մհերյանը մահացել է գլխին և մարմնին ստացած` կյանքի համար անհամատեղելի հրազենային վնասվածքներից: Փորձագետների կողմից դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի ութ պարկուճ: Արձակված գնդակներից երեքը դիպել է Գ. Մհերյանի գլխին, մեկը` մարմնին: Դեպքից րոպեներ անց այնտեղ են եղել ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ նախկին եւ ներկա ոստիկանապետեր Հայկ Հարությունյանն ու Ալիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյան, ՀՀ գլխավոր դատափորձագետ Շոթա Վարդանյանը:

Նշենք, որ Գեւորգ Մհերյանը փոխոստիկանապետ նշանակվել է 2008-ի հուլիսի 2-ին, իսկ մինչ այդ եղել է Ռոբերտ Քոչարյանի, այնուհետեւ Սերժ Սարգսյանի օգնականը: Նշանակումից հետո ոստիկանության անձնագրերի եւ վիազների վարչությունում բարեփոխումների իրականացման նախաձեռնությամբ է հանդես եկել:


Actions

Information

69 responses

4 02 2009
Seroj

Es inchqanov gitem, inqy es rejimi kadrn a exel u amenalav dzevov carayel a iranc. 34 tarekanum ov e gndapet darnum, vor? Erevi lav ashxatel a, heto inch-vor mi ban en chi arel, heracrel en gorcic. Inch-vor e, vat ban e, vor spanel en. Jahel el txa e

4 02 2009
Սեւակ Մարտիրոսյան

Հիմա ով գիտի կասեն ընդդիմությունն է: Ինչքանով ես գիտեմ Մհերյանը կարգին տիրապետում է ր ոստիկանության թղթաբանություն կոչվածներին ու գիտեր ով, ում, երբ, ինչ… Դե շատ բան ես իմանում, շուտ են հախիցդ գալիս: Կամ օգտագործում են, հետո էլ, թե շնորհակալ ենք, ցտեսություն:

4 02 2009
Chishty asox

Stacav irany

4 02 2009
blansh

Երեւույթը արդեն ինքնին ցավալի է: Ցավում եմ Մհերյանի ընտանիքի ու բարեկամների համար: Ինձ պատմեցին, որ անցած տարի էլ ինչ-որ տարօրինակ ձեւով նրա երեխան է մահացել: Չգիտեմ ինչքանով է դա համապատասխանում իրականությանը: Ցավալի է նաեւ, որ մեր երկրում շարունակում են գործել “հաշվեհարդարի” ու “հարց լուծելու” նմանատիպ մեխանիզմները…

4 02 2009
Es inch lurer enq lsum

Chisht a, vor siraci patcharov en spanel?

4 02 2009
Գարիկ

Հետաքրքիր ա թե “ճիշտը ասողը” ինչու ա էդքան ուրախ, որ 34 տարեկան մարդը սպանվել ա? Ես չեմ հիշում, որ Մհերյանի մասին այսքան ժամանակ որևէ վատ բան գրված լինի, որևէ անպարկեշտ պահվածքի մասին բան լսած լինենք: Եթե աշխատել ա Քոչարյանի մոտ որպես իրավաբան, չի նշանակում, որ հանցագործ ա : Նախագահականը կամ ոստիկանությունը հիմնարկներ են, որտեղ բազմաթիվ նորմալ մարդիկ են աշխատում իրենց մասնագիտությամբ, որպես քաղծառայողներ և այլն: Նրանք հո բոլորը չեն ներկայացնում “իշխանության տեսակետը”? Ուրեմն ում սպանեն պետական ծառայող, պիտի ուրախանանք? Ես համենայն դեպս իրեն չեմ հիշում ոչ ցույցերի, ոչ մարտի մեկի հետ կապված որևէ դրվագում: Կարող ա շատ էլ նորմալ տղա էր, ընտանիք ա թողել, կարելի ա նման անմարդկային բան ասել? Դրա համար էլ Գեղամյանների նմանները բերանները բացում են ու խոսում “անհանդուրժողականության” մասին:

4 02 2009
Քաղաքացի

Գարիկ, նախագահականում կամ ոստիկանությունում բոլորը 34 տարեկանում գնդապետ չեն դառնում ու իրանց տան դիմաց չեն կրակում գլխին 4-5 անգամ:
Ստեղ մի բան էն չի: Ու իզուր մի տեղափոխեք հարցը ընդդիմություն-իշխանություն դաշտ: Ստեղ հարցը էս մարդու աշխատանքային գործունեության հետ ա կապված:
Արմենչիկի/Արմեն Գրիգորյան/ թայֆայից մեկին են խփել, ձեզ դա բան չի ասում? Էս մարդու կադրն էր, ես կռուգի ու նրանց “աշխարհաքաղաքական ռազմավարության” դոկումենտացիան էր անում, դե հիմա արի ու հասկացի, թե ինչ էր եղել: Ինչ էին կերել, տակները դրել, որ Գեւորիկը գիտեր: Ես արդեն մաֆիայի հարցերից ա

4 02 2009
Քաղաքացի

“Es inch lurer enq lsum (17:32:24) : ” – ին: Դու իսկականից կարծում ես մի կնգա համար փոխգնդապետի գլխից կկրակեին? Հո ստից քուչի տղա չի, փոխոստիկանապետ ա, մի հատ լավ մտածի

4 02 2009
patahakan aycelu

txur a

4 02 2009
Գարիկ

Քաղաքացի ջան, փոխգնդապետ դարձել ա “ավտոմատ”, քանի որ այլ “ռանգով” չի կարելի փոխոստիկանապետ նշանակվել: Մինչև էդ ինչքան գիտեմ եղել ա մաքուր քաղաքացիական, իրավաբան ա կրթությամբ: Իսկ ինչ վերաբերում ա թե ում են կրակում – հիմա շատ բան ա փոխվել, շատ դժվար ա ասել, թե ում ինչ ասելու համար են կրակում… Արմեն Գրիգորյանի ազգանունն էլ Գևորգյան ա:
Ամեն դեպքում չարժի ուրախանալ, ինչպես բլոգում ոմանք են անում: Կարծես սովորական ա դարձել հարցերը կրակոցով լուծելը…

5 02 2009
Ananun

Haylurov mtom hetazotuyiun ein arel u mi ankap porcaget er xosum, te da vrejxndrutiunic en glxin krakel. Hamozich cher, chem havatum

5 02 2009
lilit

Ցավալի է, միանշանակ, բայց շատ գլուխ մի կոտրեք կռահումներ անելու վրա: Միևնույն է, ոչինչ էլ չի պարզվելու: Ավազակների երկրում այդպես է:

5 02 2009
Վահագն Ղուկասյան

Էն Եսայան Բագրատին ԿԳ փոխնախարարի պաշտոնին դրած չլինեին, կմտածեի դաշնակների հավանականության մասին: Հիշում էք չէ՞, Բագրատին կոռուպցիայի դեմ պայքարի նաչալնիկ էին նշանակել: Հետո դաշնակին Մհերյանով փոխարինեցին: Բայց ոչ նրա օրոք, ոչ էլ հանգուցյալին օրոք այդ մարմինը որեըէ բացահայտում «չարեց»: «Չարեց»-ը ինչու՞ չակերդներում գրեցի, որովհետեւ իշխանական տարբեր լծակներ ունեցող բազմաթիվ խոշոռ ու շատ խոշոռ գործարարներ ոչ նեղ շրջանակներում բազմիցս են խոսել, թե ինչ գումարներ են կլպվել հենց այդ մարմնի կողմից…
Բայց հիմա մտածում եմ, ԿԳ-ն Եսայանով, թե Բաքրատ, այսպես թե այնպես դաշնակներին է, իսկ այ դոլարների «հակակոռուպցոն» կոչված ծորակից դաշնակներին զրկելը, նամանավանդ որ համը տեսել էին… լուրջ եմ ասում հանաք բան չի:

Լավ դաշնակներին մի կողմ թողնեմ, մեր սիրելի Բլանշի հարցին պատասխանեմ. Ու՞մ պատվերով, չգիտեմ, բայց կարծում եմ, պետք է որ կոռուպցիայի մոմենտ լինի:

5 02 2009
Pigh

Բլանշ ջան,կներես,բայց մի երկու քաղցր խոսք եմ ասելու այստեղի որոշ վայ մեկնաբանողներին:
Արա,դուք լրիվ ձեզ կորցրել եք,չեք ջոկում,որ մարդ ա մահացել,34 տարեկան,3 երեխայի հայր;
Դառել եք “մեռել պարացնող”,լրիվ ադեկվատություն զուրկ:
Չնայած,Սումգայիթի ջարդերի տարելիցին Օպերայում տածի-տուծի անողները էլ ինչ պիտի անեն:
Գոնե մեկ-մեկ կերպարից դուրս եկեք,մարդ դառեք…

5 02 2009
Es inch lurer enq lsum

Mer Pigh-in asem, vor operayum dzer azatutian hamar payqaroxneri vra bochka glorelu poxaren lav kliner baci blogumd u blogerum ambax-dzambax srbi kerparov xoseluc, GORC ANEIR. Xosaly lav es xosum, ed masov harganqners. bayc ho menak dranov chi harcy lucvum.

5 02 2009
Es inch lurer enq lsum

Inqs el chem sirum mahacacneri hetevic xosal, bayc qnnarkumy lav a vor ka.
Porcy cuyc a talis, vor senc aveli shat u aveli havasti informacion poxanakutiun a linum, qan ZLM-neric kam ZLM kochecyalneric

5 02 2009
blansh

Ժողովուրդ ջան, սիրելիներս, հուսով եմ հիշում ենք մեր բլոգի` հարգալից ու հանդուրժողական քննարկումների կուլտուրայի մասին եւ անհրաժեշտություն չի լինի կրկնել դրանք: Շնորհակալություն

5 02 2009
Es inch lurer enq lsum

Blansh jan, hishum enq, te che andzamb es aveli SIRUN barevov kasei aseliqs, bayc de ete petq lini nman banery urish vayrerum kasenq, voch te qo mot. Qez shnorhakalutiun

5 02 2009
blansh

Պարզապես ինֆորմացիա: Այս դեպքում առանց ինչ-որ ենթատեքստերի: ՀԺ-ն գրել էր Գեւորգ Մհերյանի սպանությունից քիչ անց Կիեւյան կամրջի մոտ ինքնասպան եղած ինչ-որ մարդու մասին: Հավանաբար խոսքը ներքեւի միջադեպի մասին էր…

Երեկ` ժամը 20.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում «Շտապօգնության» կենտրոնական ենթակայանից հաղորդում է ստացվել, որ Կիեւյան կամրջի տակ զինվորական համազգեստով երիտասարդ տղայի դիակ կա: «Նշված վայրում հայտնաբերվել է ՌԴ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, 27-ամյա Արթուր Մաթեւոսյանի դիակը: Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո գրասենյակը:

5 02 2009
Լուրերից եմ

Ես ոչ մի բան չունեմ մահացած տղայի հանդեպ, բայց չասել չեմ կարող:
Էս տղան ոչ ծառայել է, ոչ էլ: Ոնց են գնդապետի կոչում տվել? Արդեն կասկացելի չի թվում? Նայեք, նշանակումից հետո են տվել գնդապետ, որ ֆորմա հագնի: Խելացի, իրավաբան տղա է եղել, բերել են նշանակումներ արել, հետո էլ…

5 02 2009
blansh

ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ Է ԳՈՐԾԵԼ
[19:01] 05 Փետրվարի, 2009

ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության հանգամանքներն, այնուամենայնիվ, մի հետաքրքիր եզրահանգման են բերում. մարդասպանը գործել է սառնասիրտ եւ ինքնավստահ, որը ինչ-որ բան նշանակում է:

Հանցագործը վստահ է եղել, որ չի բռնվի անգամ առանց խլացուցիչի ատրճանակով 8 կրակոց արձակելու պարագայում, ընդ որում` ոչ թե շքամուտքի դիմացից կամ շենքի առաջին հարկից, այլ 7-րդ հարկից փախուստի դիմելու բավականին վստահ հեռանկարն ունենալով: Հիշեցնենք, որ դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ:

Այսօր իր բնակարանի դիմաց սպանված Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հոգեհանգստի արարողությունն է: Քաղաքական շրջանակները շարունակում են քննարկել նրա սպանության հնարավոր վարկածները: Նախաքննական մարմինը ենթադրում է, որ սպանությունը կապված է փոխոստիկանապետի մասնագիտական գործունեության հետ:

Մի բան սակայն հասարակությունը եւ քաղաքական շրջանակները նկատել են. Մհերյանի սպանությունը շատ նման է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությանը. կրկին իր բնակարանի շքամուտքում, կրկին դիմահար կրակոցով, սպանվողը կրկին Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից էր եւ կրկին նախաքննությունը հանձնարարվեց Հեկտոր Սարդարյանին: Ի դեպ, ինչպես բոլոր նախկին աղմկահարույց սպանությունների ժամանակ, այս անգամ էլ Սերժ Սարգսյանը բացակայում էր հանրապետությունից:

Առայժմ որեւէ նորություն նախաքննական մարմինը չի տրամադրում. հայտնի է միայն, որ սպանության օրվանից սկսած տարբեր ավտոմեքենաներ, տաքսիներ են տարվել ոստիկանության բաժիններ, խուզարկվել եւ այլն:

Գեւորգ Մհերյանի անցած աշխատանքային ուղին առանձնապես ոչնչով աչքի չի ընկնում. 1999 թվականին ԵՊՀ-ում ստանալով իրավագետի որակավորում, նա աշխատել է Երեւանի քաղաքապետարանում, ՚Կենտրոնական էլցանցումՙ`որպես իրավաբան, իրավախորհրդատու: Ապա ` ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում: Իսկ 2005 թվականից սկսվել է նրա մասնագիտական ՚վերելքըՙ. սկզբում Մհերյանը Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտն էր, ապա ` օգնականը:

2008 թ. հուլիսի 2-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նա նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: Նույն օրը Մհերյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում: Այսօր փորձեցինք պարզել, թե ինչի հիման վրա են նրան շնորհել ոչ այնքան ցածր ոստիկանական կոչումը: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ մինչ այդ նա եղել է արդարադատության գնդապետ: Արդարադատության նախարարության լրատվականից հաստատեցին, որ նրան շնորհվել է գնդապետի կոչում 2008 թվականի հուլիսին: Նկատենք` ոստիկանության գնդապետի կոչմանը զուգահեռ: Թե մինչ այդ ինչ կոչում է ունեցել Գեւորգ Մհերյանը, եւ հատկապես մատուցած որ ծառայությունների համար է նրան շնորհվել արդարադատության գնդապետի կոչում, նախարարության լրատվական ծառայությունից դժվարացան պատասխանել: Այսինքն, Գեւորգ Մհերյանը գնդապետի կոչում ստացել է` առանց դրան նախորդած կոչումները վաստակելու:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով` Մհերյանը նույնիսկ չի ծառայել ՀՀ զինված ուժերում: ՚Ա1+ՙ-ի զրուցակիցներից մեկն էլ նկատեց` ՚Այս իշխանությունն ինչ հեշտությամբ ՚զրկում էՙ մարդկանց վաստակած կոչումներից, նույն հեշտությամբ էլ, առանց որեւէ վաստակի, կոչումներ է շնորհումՙ:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=68932

5 02 2009
Osan

Giteq cavalin ayn e, vor amen inch sovorakan e darel. Angam 34 tarekan txayi mah@.Isk qani tarekan ein ayn yeritasardner@, voronc gndakaharecin Marti 1_in. Mite mexavor ein, vor payqarum ein irenc iravunqneri hamar,shat hetaqrqir azg enq.

6 02 2009
Վահագն Ղուկասյան

վերելակի դիմաց
Նախօրեին սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել է զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ: Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել է նրա կրծքին եւ գլխին:
Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին: Սակայն նրա կինը եւ հարեւանները մի քանի րոպե վախեցել են տանից դուրս գալ, ինչի շնորհիվ մարդասպանին հաջողվել է հանցագործության վայրից աննկատ հեռանալ: Փոխոստիկանապետի սպանության` ծառայողական գործունեության հետ կապված վարկածով ենթադրվում է, որ տեղի ունեցածը կարող է կապված լինել անձնագրերի եւ վիզաների վարչությունում անցկացվող ստուգումների հետ, որոնք կանոնակարգել է Մհերյանը: Մեր տեղեկություններով, այդ ստուգումների արդյունքում խոշոր գումարների չարաշահումների փաստեր են ի հայտ եկել, եւ Մհերյանը չի համաձայնել հենց այնպես աչք փակել այդ ամենի վրա:

5.02.2008
«Հայկական Ժամանակ»

6 02 2009
lilit

Միթե մարդուն լեյտենանտից գնդապետ են դարձնում, որ հետո չկարողանան ապահովել նրա անվտանգությունը, կամ էլ իրենք են գլուխը ուտում: Զարմանալի է:

6 02 2009
lilit

Կարդացեք Ժամանակ Երևանի փետրվարի 5-ի հոդվածը այս դեպքի մասին:

6 02 2009
Վահագն Ղուկասյան

Կարդացի, «Ժամանակ Երևանի» փետրվարի 5-ի հոդվածը, եւ կոնկրետ ստորեւ չակերտներում բերածք հատվածը`

«2008թ. հունիս՝ հենց Մհերյանի անմիջական հրահանգով է արգելվել պատգամավորներին եւ իրավապաշտպաններին հանդիպել մեկուսարաններում դաժան ծեծի ենթարկված քաղկալանավորներին»:

Կարդալ վերջացնելուց անմիջապես հետո, ընդհատեցի ընթերցանությունս, որ վերադառնամ այստեղ ում գրեմ` Սուրենը խելռելա…

Իսկ ինչ վերաբերվում է մարդասպանի պրոֆեսիոնալ լինելու մասին լուրերը, որ շրջանառվում է, ոչ միայն «ԵԺ»-ի միջոցով, այլ կարդացած կամ` աչքի տակով անցկացրածս թերթերում (եվ մերոնքական, եւ` թաթար մոնղոլական) տրամաբանակական չի. Բայց այս մասին առանձին…

6 02 2009
Գարիկ

Մհերյանի հրահանգով? Բայց նա հուլիսից չի նշանակվել?

6 02 2009
Zarzand Boyajyan

Dikran Naghdalyan-Shahen Hovasapyan sharqen e; Sherlock Holmes @llalou che sa hasganalou hamar. 1 khosqov` tatar-mongholagan dzeragirn hsdag e.

6 02 2009
Libananahye - Libananum molegnum e dashnak terror@

դաշնակնե՞րն են
Անցած շաբաթ Բեյրութում մահափորձ է կատարվել Լիբանանի նախկին վարչապետ, Հարիրիի համակիր Հրաչ Օքյանի դեմ: Ըստ հայ համայնքում շրջանառվող լուրերի, մահափորձը կատարել է ՀՅԴ տեղի կառույցի ղեկավարներից Տիրան Շախմախյանը:
Օքյանը ողնաշարի կոտրվածքով տեղափոխվել է Բեյրութի ամերիկյան հիվանդանոց եւ այժմ գտնվում է ծանր վիճակում: Իսկ Շախմախյանը, ըստ որոշ լուրերի, գտնվում է ՀՀ-ում: Այժմ Լիբանանի ոստիկանությունը զբաղված է վերջինիս որոնումներով: Նշենք, որ մահափորձը անմիջական կապ ունի հունիսի 7-ին Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, որի համար թեժ պայքար է ընթանում սիրիա-իրանական ուժերի, որոնց միացել են նաեւ «Հզբոլլահն» ու տեղի ՀՅԴ-ականները, եւ անկախության պաշտպանության կողմնակիցների միջեւ, որոնց թվում էր նաեւ Օքյանը:

7 02 2009
Վահագն Ղուկասյան

Բլանշի հարցը` , Ու՞մ պատվերով է սպանվել Գեւորգ Մհերյանը

Մարդասպանի ֆրոֆեսիոնալ լինելու մասին լուրերը, որ շրջանառվում է, կարդացած, կամ` աչքի տակով անցկացրածս թերթերում (եվ մերոնքական, եւ` թաթար մոնղոլական) տրամաբանակական չեմ համարում:
Պրոֆեսիոնալը զոհի համար հարմար թիրախ, բնակելի շանքի 7-րդ հարկում, չեր ընտրի: Վախի հանգամանքով է պայմանավորված, որ բնակիչներից ոչ մեկը դուռը 15 րոպե չի բացել ու արդյունքում մարդասպանը` 7 հարկ անարգել իջել է ու անագրել ու աննկատել հեռացել: Բայց հնարավոր էր չէ՞, որ բոլոր բնակիչները չվախենաին, տներից դուրս գալացողներ լինեին ու մարդասպանի հեռանալուն, կամ գոնե աննկատ հեռանալուն խոչնդոտեին : Պրոֆեսյունալը նման ռիսկի չի դիմում: Եթե հեռացել է, ուրեմն համոզված է եղել, որ որևէ մեկը իրեն չի խոչնդոտելու:
Մի պահ մտածեցի, իսկ այդ դեպքում ինչու է ատրճանակի պահունակը ամբողջովին դատարկել: Նկատի ունենալուվ որ ատրճանակը «Մակարով» պետք է եղած լինի, բայց հնարավոր է եւ «Մակարովի» փամփուշտներ կրակող «Սեշկին» լիներ, որում 20 փամփուշտ է լիցքավորվում: Կամ «Սեշկինի» փամփշտակալով, «Մերգելյան» արտադրության «Ուզի» (որից ի դեպ 98թ.-ի հեղաշրջումից առաջ մի քանի օր առաջ` Ռ.Քոչարյանի ախրանիկները թեվերներ իտակ կախեցին): 8 անգամ կրակոցը, հնարավոր է հենց այդ նպատակով արված լինի, որպեսզի տպավորություն ստեղծվի թե մեկ ամբողջ փամփշտակալ է դատարկվել, այսինքն` «Մակարով» է օգտագործվել:

Ըստ ինձ մարդասպանը, կամ որ ավելի հավանական է` դրա պատվիրատոն, 8 անգամ կրակելով նաեւ մեսիջ է թողել: Թե ովքեր են ենթադրածս մեսիջի հասցեյատերերը, կամ` ո՞րն է մեսիջի բուն էությունը, սրա մասին վերջում: Այժմ մի պահ կտրվենք փոխոստիկանապետի սպանությունից ու անրադառնանք մեր կյանքում կատարված իրական հեքիաթին` Բաղրամյան 26-ում Սերժիկի հայտնվելուն:
Շուտով 1 տարին է լռանաում: Ի՞նչ հասկացավ ինքը…
Ամեն գնով իշխանությունը զավթելու պատճառով, հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որ դուրսը (ՌԴ, Արեւմուտք, եւ այլն…) վրեն մատ ու ուիշ բան է թափ տալիս, շանտաժներ անում, խոստումներ կորզում… Ներսն էլ` ՀՀ Քաղաքացին ոչ մի կերպ չի համակերպվում իր նախագահ կարքվելուն…

Հայլուրներով, շանթերով, թաթար մոնղոլական Թի Վի ու թերթերով, տաթևիկներով, մենուաներով, նվերներով, բանով մանով, Եսայան Մարգոյով գրեթե մեկ տարի աննդատ ասում են` «հեսա տեսեք Սերժ Սարգսյանը ինչա անելու»: Կոռուպցիոն խոշոռ բացահայտումն են խոստանում, մի կողմից ժողովրդի աչքին են թոզ փչում, մյուս կողմից` կոռուպցիայի դեմ պայքարի մահանով, վարկեր ու դրամաշնորներ են մխսում… Բայց, միչև ե՞րբ, ի՞չկան կարող են այդպես ձգձքել: Սա հասկանում են բոլորը, նաեւ` սերժանտ գլխավորը, որ հիմա ժողովուրդը 3-4 տարի առաջվա` հարմարվող ժողովուրդը չի, ուրեմն իրոք, ինչ որ աղաղակող բացահայտում կամ իմիտացիա անելու խնդիր պետք է լուծի:
Սերժիկի նախորդի վիճակը, այս առումով հեշտ էր, ՀՀՇ-ի մեջ մեծ շնաձուկ էին ման գալի, մանուկյանական արշակները տարիներ շարունակ մեծ շնաձկան մասին լեգենդներ էին պատմել… Ճիշտ է քրքրին, քրքրին մի քանի մանդր գայլաձուկ դուրս եկավ, որոնք էլ պարզվեց, իրենց ռոբոտացված սերժանտներն էին… Հիմա Սերժիկը, իր նախկինի ժամանակներում կատարված որեւէ կոռուպցիոն բացահայտում է պետք անի: Սերժիկի վիճակը բարդ է, որովհետեւ յուրայիններից որևէ խոշոռ գայլաձուկի պետք է զոհաբերի: Ու՞մ զոհաբերի…
Դրսի համար միևնույն է, կարեւորը` գայլաձուկը խոշոռ լինի: Ներսում կարեւորը գայլաձուկը` շատ Ժողովրդի, շատ թալանած լինի: Նորից հարցնենք` ու՞մ պետք է զոհաբերի. Կարծում եմ, սերժանտ գլխավորը իր ներկա թույլիկ վիճակում, դժվար թե գործող յուրայիններից մեկին զոհաբերի: Իսկ չգործող «յուրայինը» հարմար է նաեւ այն առումով, որ ոչ միայն` դրսի «աչքն» են մտցնում, ոչ միայն` իմիտացիա ձեւավորելու փորձ են անում, այլ նաեւ պաշտոնավարած տարիներին նրա մխսածը իրանցով կանեն: Այսինքն կխլել…
Թե սերժանտ գլխավորի համար, ո՞վ կարող են զոհաբերության հարմար թեքնածու լինել, 10-յակ անունները կարող ենք տալ, բայց այս ու այնկող չնկնեն վերցնենք հենց փոխոստիկանապետի սպանության կապակցությամբ մամուլում, այս պահի դրությամբ ամենաշատը հնչած նախկին որեւէ պաշտոնյաի` Քոչարյանի օրոք խոշոռ գայլաձուկի: Այսինքն` ՆԳՆ, իսկ հետագայում ՀՀ Ոստիկանության Անձնագրերի ու վիզաների վարչության պետ` Ալվինա Զաքարյանին…
Շատերը Ա.Զաքարյանին այսօր էլ, Քոչարյանի մարդն են համարում : Բայց կարծում եմ Ռոբի էությունը լավ իմացողները կհամաձայնվեն, որ նա թքած ունի իրեն ծառայած ցանկացած հայաստանցի մեկի վրա, ով այսօր արդեն իրեն պետք չի: Իսկ որ այսօր Ալվինա Զաքարյանի գործը, հենց 10 տարվա ընթացքում կուտակած հարստությունը մխսելն է, եւ ուրիշ` ոչինչ, կարծում եմ ընթերցողս չի հակառակվի:
Հարց է ծագում, արդյո՞ք Ա.Զաքարյանը Անձնագրերի և վիզաների վարչության պետ եղած ժամանակ կուտակել է այնքան գումար, որքանի համապատասխան այսպես ասենք` «սևով հարկ» է վճարել: Կամ ավելի պարզ խոսքով` արդյո՞ք փողի վրա նստած Ա.Զաքարյանը Քոչարյանին հասանելիք նալոգը չափից քիչ չի մուծել: Անչամբ կարծում եմ, որ հաստատ փոքրիկ պատառներ թաքցրած կլինի(փոքրիկ ասում եմ, իրենց պատկերացմամբ, իսկ ժողովրդի համար, պարզ է` միլյոնավոր դոլարները չեն կարող փոքր պատառներ համարվել): Նորից հարց ծագեց` տեղեկանալով, որ Ա.Զաքարյանը իրեն քցել է, Քոչարյանը ծառային ի՞նչ պատժի կառժանացնի: Կարծում եմ այս հարցիս պատասխանը Ա.Զաքարյանը ու նրան հավասար ցանկացած այլ բնագավառի պաշտոնյա, հաստատ կիմանա…
Վերադառնանք փոխոստիկանապետի սպանությանը: Փաստը նա է, որ Մհերյանը ստուգումներ է իրականացրել Անձնագրերի և վիզաների վարչությունում: Հետեւաբար, անկախ վերեւում արած ենթադրությանս` Սերժիկը ցանկացե՞լ է Ա.Զաքարյանին զոհաբերել, թե՞ ոչ, բայց որ ստուգումների արդյունքում «աբշագից» կմշտած փողեր էին երեւալու ու կեղծ տեղեկանքի քավորը տիկինը լուրջ պռոբլեմ էր ունենալու, սա ինչպես արդեն ասացի տիկինն ու իրեն հավասարները պաշտոնյաները շատ լավ գիտեն…
Մի խոսքով ասածս նա է, որ ցանկացած դեպքում, Մհերյանը լուրջ սպառնալիք էր դարձել Ա.Զաքարյանի համար…

Հ.Գ.
Առանց խլացուցիչի, 8 կրակոցները, կարծում եմ գեւորգմհերյաններին շպրտված «ձեռնոց» է, այսինքն` «Անկախ նրանից, Սերժ Սարգսյանն թե Ռոբերտ Քոչարյանն է կանգնած թիկունքին, կպատժվի նա, եթե Գ.Մհերյանի նման հետայսու կփորձի պարզել, թե որքան գումար ենք քցել Քոչարյանի ժամանակ»:

10 02 2009
Shantagizoum

ARAJIN HERTIN CAVALI SHAD CAVALI…INCH EL WOR YEXAC LINI VERONSVADZ BADJARABANUTYUNK GAM YEREVAGAYUTYUNNER OU MASAMB NORIN…YES CHEI GARCOUM HAY@ AYSKAN GASGACOX LINI YEV YENTADROX-XOSK@S SRELI HAIRENABNAGNERI MASIN E… OU …..M I MIMIAYN VER@ MEG AREVMDAHAYEREN GROX ZARZAND BOYADJIAN MI GERB HASCREL E GRELU WOR TATAR-MONXHOL(nergayums turco-azeri)GOCVANDZ MER BOUN HAGARAGORTNER….I VERAGRI AYD DXUR ACT@…inchu AYDKAN BARZ MIMIAYN HAYERI EK VERAGROUM-HENDZ AYSDEX-AYO NOUYNISK AYS GAYKEJOUM MAKUR SHAD MKAUR HAYERENOV GROX NER GAN GAM AXAVAXVADZ HAYERENOV OU NOUYNISK “SLANG” gorcacelov ayn e hayasdanyan BARERI MI DARBERAG WOR MEJN EL E ARNUM TRKEREN/BARSEGEREN RSEREN YEVAYLN OU MORANOUM EN NMANNER WOR 150,000 I HASNOX AZERI NER WOR TOXECIN HERACAN HAYAASTAIC SUMGAYTIAN/BAKVI DEBKERIC HEDO …IRENC YEDEVOUM TOXECIN 1% I MEG DOGOS trcvadz XARNAGICHNER-GORCICHNER WOR MAKUR GAM VEROHISHYAL DZEVEROV HAYEREN EN XOSUM GROUM GARTOUM…
INCHN E HARC@ HIMA ,,,LAV IMACEK SIRELIKKKK..
MER MEJ XROVUTYUN DZKEL..IRARU DEM HANEL LEVONAGAN SYERJAGAN YEVAYLN…MENK SIRELIKKKKKK…HAY ENK XAY…yev chi bidi touyl dank wor amen mi vojragorcagan sbanutyun veragrvi mimiayn mer goxmic b a d v i r a c LINELU…artun gecek !!!!
YES IPR ARDYERGRI HAY/XAY…DZEZ HOROTROUM YEV AXERSUM EM IRAR DEM MI YEXEK…NAMANAVAND AYS ORERIN 3 MASIC KICH E MNOUM APRIL 24 IN——YERP SBASOUM ENK NORUNDIR MNER naxaagah….MER SEV DXAN…TEREVS TEREVS MER TSEXASBANUTYUN@ UNTOUNI…metdzn turkia SHAD ANHANGIST E DOUK CHI GIDEK , NOKA AMEN MI BARAGA G’OKDAGORCEN TE HAIRENIKOUM YEV TE ARDYERGROUM MER MEJ XROVUTYUN ANHAMADZAYNUTYUN SDEXCELU…artun ARTUN ARTUN GACEK…..
CHEM ASUM DZER HAREVANNERIN GASGACEK ,BAYC WOR YEVE MEG HAYI WOR HAGARAG LINI MER BEDAGANUTYAN YEV HAIRENIKIN..ZGOUYS …NOKA LAV GIDEN INCHBES IRARU GCEL YEV XNTIRNER HARUCEL.. YERPKEG MI DADEABARDEK IRARU …
HAMA-HAIGAGANI SIRO,
DZERD “sHantagizoum”
GAYDZ

11 02 2009
Դանիել

Ժողովուրդ, իմ ունեցած տեղեկություններով, ինքը եղել է մի կազմակերպուտայն սեփականատեր, որը զբաղվում է “հանրային գերական շահ” ճանաչված տարածքներում կանգնած տների քանդմամբ, փոխարենը տան տերերին գրոշներ վճարելով…
Ինչ է, այդ բնակվողների մեջ կրակել իմացող մարդ չեր լինի?

Եզրակացությունները թողնում եմ ձեզ!

11 02 2009
Shantagizoum

KICH ARA VEREVOUM GARTACI DANIEL I GRUTYUN..ANMIJABES INDZNIC HEDO TE ZHAMANAGOV YEV TE DEXADRMAMB..
HEDO NAXKAN AYS GAYK-EJIC DOURS GAL@S VERADARCVECI HOME PAGE-GLXAVOR EJ OUR SCHEWARTERNEGGER-I BADGERI GRETE DIMAC
IDESA “armenian attocities” NERSW MDA….YEV OV ZARMANK…
DA MI TURKAKAN AVELI JISHT PAN =TURKISTDAGAN MI VJAROV GAYK-EJ E GOOGLE-IC MOUDK GORCELOV AHA AYS A1PLUS……
YEV NOKA GROUM EN GLXAGIR HAYKAKAN JARTERI-IRENC HANDEP YEV HAYERI IFRENC DAVAJANELOU MASIN.
HIN SAD HIN HANGERK…WOR MISHT EL NVAGEL EN…OSMANYAN ORERIC SGSYAL..
MINCH DER IRENC YES GAMECI YERP PROF. RICHARD HOVAHANNISSIAN SHJAGAYLEOUC HDEO-HRVIRVADZ TRKOUHI COLEGA BADMAN MN ERIC ir gnoj hed arevmdahayastan shrjeluc ngarahanel er anhaar vankeri yegexecineri averagner yev masounkner gdac -hay DAREROV VFRAN GRVADZ, WOR PASDOUM ER DOKA HAY SHINUTYUNNNER EN YEV AREVMDAHAYASTAN-AYN E AYDEX EN ABREL MILLIONAVOR HAYER..
OUREMN YERP NOYNANMAN TURK XOSOXNER YEXAN MISHT NOUYN HANGERKOV WRO HAYER IRENC GRNAIGC-MEJKIC- EN HARVADZEL YERPEMN EL MIANALOV RSNERIN..YERP INDZ HASAVE HERT XOSK ARI YEV ASECI ‘GIDENK WOR MER NMAN MI AYL AZG OUNECEL A MER JAGADAKIR’ IRENCE YERGIR 600 DARI HYUSISAYIN KHALIFATNERIC GRAVYAL ER YERP MI ISPANACI ISHXANOUHI MIABAENCREC IRENC ISHXANNNERIN ZINVECIN YEV YERGRIS DOURS VDARECIN NOCA…
OURMEN INCH E SDACVOUM MENK EN NOUYN@ PORCECEINK BAYCX DZHBAXDABAR KICH EINK KICH ZINVADZ YEV MEZ DAVAJANECI ANGLIAI YEV YEVROPACINER HADGABES KARS OUM BOLOR ZINAMTERK TURKERIN DVIN ISK ROUS BANAGN EL DZGEC HERACAV-IHARGE YERP 1918 TIVE GARMIR HEXAPOXUTYUN SGSVEC..YERGU DEBKOUM EL BAXT CHUNECANK IRENC VDARELU…
ZARMANOUM EM…-HIMA OURIS XNTRI MASIN-ARDYOK VJARELOV GOOGLE-IN GAROX EN TURKER MDNEL YEV IRENC govazd-inch em asoum haga hay grutyunk jist meronki mej-=goxkin dnel…
ardyok a1plus i dnorinutyun chi garox hagaragel yev b ahanjel wor chi dnene ayndex ayd bisi hagahay propaganda…
GAYDZ
HAMAHAIGAGANI SIRO

11 02 2009
Դանիել

Հարգելի Shantagizoum, քո գրվածից ես հասկանում եմ, որ դու “Ա1+”-ին մեղադրում ես թուրքական ագիտացիա անելու մեջ? LOL Խնդրում եմ, արի Հայաստան, ծանոդացիր վիճակին, նոր խոսա!

11 02 2009
Վահագն Ղուկասյան

GAYDZ-ի գրածը, չնայած շատ մեծ դժվարությամբ կարդացի, բայց հանգամանալից պատասխանելու ցանկություն չունեմ: Միայն կասեմ` իմ ախպար եղբայր, եթե քո տան մեջ մեկը կեղտոտում է, դուն կարաս այդ կեղդը թողնել տանդ մեջ, գարշահոդության մեջ աբրիս, այն դուր չթափես, հանուն նրա, որ որեւէ մեկը չասի թե քո տան մեջ էլ կեղտ կար: Բայց մենք ուզում ենք ազադվել մեր տան միջի աղբից: Հայաստանցին աղբին մեջ ապրել չի ուզում: Գրել ես նորնդիր նախագահ, այդ ով նորնդիրը, Սերժիկը, որ քո գալիք ապրիլի 24-ին թուրքից ցուցարար քշող հատուկ մեքենաներ է գնելու որ դրանով ԱԶԱՏՈՒԹՅԱՆ համար պայքարող հային ճնշի:
Իհարգե քեզի կհասկնամ, միայն քեզի չէ, վերջին 5 տարում` միայն թուրքի մարը հայոյող, բայց իր ընտանիքին մեջ տաջիկի լեզվով խոսացող հայերի շատ տեսած եմ: Քեզի համար Սերժիգն ու Ռոբիգը հայ են, մեզի համար անոնք թուրքից էլ թուրք են, թուրքի ու հայի ապօրենի զավագներն են…

11 02 2009
Վահագն Ղուկասյան

Դանիել ջան, ես չգիտեմ նշածդ բնակիչների մեջ կրակել իմացողներ կան թե ոչ, բայց ասածտ վարկածը շաաաաաաաաաաաաաաատ թույլ եմ համարում, որովհետեւ բնակիչներին իրենց տներից վտարելու գործում հանգուցյալից բացի շատ այլ պաշտոնյաներ են մասնակցել, ու ավելի կոպիտ գործողություններ են արել, շատերի անունները այդ հարցում ավելի է հնչել, եւ այդ շատերին կրակել սպանելը շաաաաաաաատ ավելի հարմար ու հեշտ է եղել, քան այս անձնավորության. Վերջապես ուշադրություն դարձրու սպանության վայրին, ամեն մարդ նման ռիսկի չեր գնա. Կներես, բայց քո ասած վարկածը անմտություն է…

Եթե համամիտ չես, սիրով կլսեմ քո հակափաստարկները: խոսքս տրամաբանական փաստարկների մասին է

11 02 2009
Դանիել

Վահագն ջան, դժվարանում եմ ասել… Ես ընդհամենը մարդկանց դատին եմ ներկայացրել տեսակետ, որը այլ է հրապարակված տեսակետերից…
Եվ ըստ իս, այլ վարկածների (վերջիններիս քիչ հավանական լինելու պատճառով) կողքին այսմեկն ել կարող է ապրել!

Հ.Գ. Ամեն ինչ հավանականության հարց է, քո բերած հիմնավորումները ցուցյ են տալիս իմ վարկածի քիչ հավանական լինելը (դա ընսունում եմ), և ոչ անհավանական լինելը:

11 02 2009
Վահագն Ղուկասյան

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ Է ԿԵՂԾ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԵ՞Տ

«Հայկական Ժամանակ»
10 փետրվար 2009թ

11 02 2009
Վահագն Ղուկասյան

«Հայկական Ժամանակ»

http://hzh.am/

11 02 2009
Shantagizoum

danile agha,
DZER ASAC BARZABES UST INKIAN AGIDACIA E…ES CHEM MEXADRUM -AYD DU ES OUZOUM IM BERAN DNEL-YES GRECL EM ZARMANALI E WOR A1PLUS AYD DESEL E TE VOCH BAYC AYNDEX E DEXADRVADZ YEV LAV G’LINI WOR IRENCE -YETE HNARAWOR E V D A R I …
AYS HAYKAKAN FORUM E YEV HARMAR CHE WOR TUKER GAN YEV JKISHT HAGARAG PROPAGADA ANEN…PONYIL@–YES MISHT HAYASTAN GALIS GNUM EM LAV IMACIR …YEV YERPEK IM HAIS MEG MAZ TURK-AZERI NERI HED CHEM HAMEMADI, INCH MNAC MERGOXKIN DESNEM HAGA HAY PROPAGADA ANI- YEV HIMA WOR HISECRIR OUXAGO IRENC-AYN E A1PLUS IN E-MAIL GA’NEM TEREVS CHEN DESEL AYD. KANZI YERPEMN AYNDEX E YERPEMN VOCH, -YEV YETE HNARAVOR E GOOGLE-IN DIMEN WOR TOUYL CHI DA…
OUREMN HOUYSOV UMBRNECIR WOR GRAC SAD HERU E A1PLUS IN M E X A D R E L U C …LAV UMBRNEK INCH EK GARTOUM…
\ GRGIN ANKAN -YES A1PLUS IN G’XNTRE NOCA AYS FORUM ISC DOURS HRAVIREN GOOGLE-I MIJOTSAV YETE AYD HNARAWOR E..
HAMA-HAIGAGANI SIRO.
SHANTAGIZOUM..GAYDZ

11 02 2009
Դանիել

Shantagizoum, հարգելիս, ես չեմ ցանկանում բանավիճել քեզ հետ այդ թեմայով!

11 02 2009
"Shantagizoum-Gaydz"-in` Vartan Aynejian

“Hamahaykakan siro” jan, khorhourt ktam qez GARJ ou hstak sharadrel mtqert. Glkhit mech kharnashpot e ou haskanali che inch es dours talis. Yerevi hayreni hoghits ktrvadzutyunn e ou otarneri het mshtakan shpoum@. Ham el dashnaki garshahotutyun e zgatsvoum shila-plavit mech…

11 02 2009
Վահագն Ղուկասյան

GAYDZ, կեղծ հայրենասերների վաղուց ու շատ ենք տեսել. Դու այստեղ գրում ես, որ քեզ համար հնդունելի չի երբ հայը հայի մասին վատ բաներ է գրում, հրապարակում: չի կարելի: Դե ուրեմն հիմա ուշադիր լսիր, եթե իմ տան մեջ աղբ կա, ես այն դուրս եմ շպրտում, ուղակի նրա համար որ աղբը անպիտան է, որ աղբը գարշահոտություն է առաջացնում: Դուն կրնաս քո տան միջի աղբը դուրս չհանել, գարշահոտության մեջ ապրել, հանուն այն բանի որ մարդիք չտեսնեն որ քո տանն էլ աղբ կար:
Ինչ վերաբերվում է քո այն կարծիքին, որ հայը հային ոչ մի դեպքում չպետք է պախարակի, որպիսզի դրանից թուրքը չուրախանա, ապա ի տարբերություն քեզ ու քո տեսակներին, իսկական ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒՆ չի հետաքրքրում թուրքի կարծիքը: Այդ ձեզ է որ մշտապես տաջիկների կարծիքն է հետաքրքրում:
ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒ համար թուրքից էլ թուրք է…
Իսկ որ ղարաբաղյան կլանի ներկայացուցիչների մեջ քիչ չեն նաեւ նրանք, որոնց երակների մեջ թուրքի արյուն կա (այո, այո, կուզեմ ըսեմ օր նրանց մեջ թուրքի զավագներ կան), մենք սրանում չենք կասկածուման.

P.S.
Այսօր երբ բացեցի «Ա1+»-ի լուրերի էջը, ու աչքս ընկավ «ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» խորագրի տակ տեղադրված լուսանկարին, մինչ լրատվությունը կարդալը ինձ թվաց թե դա Սերժիկ Սարգսյանի զինակից, ծնունդով բաքվեցի Միքաել Բաղդասարովն է. Հետո կարդում եմ լրատվությունը ու տեսնում որ պատկերվածը Ադրբեջանի գեներալ է…

11 02 2009
vahag

հարգանքներս

11 02 2009
Դանիել

Shantagizoum, ախր ես նույնիսկ չեմ կարողանում հասկանալ, թե դու ինչ ես գրել…

11 02 2009
Armen

hachuyqov kardum eyi mardkanc karciqner@, mekel eli eka hasa Vahag Xukasin..ay qez ban, ay axper, heriqa drsic mesigner xrkes.. hervic..de eselu ban unes ari hayastan u 2 votnerd pind hoxi vra asa…qez drel es profesori tex u esh esh dus es talis inchqan forum ka…

cheq el amachum karqin txa er, @ntaniq, kin erexa unecox, inqn el jahel… gone cavakceq harazatnerin , drel eq mi hangi menak grum eq dzer cnorqner@!!!!!

inchevice…Xorapes Cavakcum em Gevorgi harazatnerin…

11 02 2009
Վահագն Ղուկասյան

Լսիր արամ, ես որ Հայաստանում իմ ասելիքը բարձրաձայն ու ամեն ուր եմ ասել, դրա ապացույցը բազմաթիվ տպագիր թերթերն են, իսկ թե դու ով ես, իրականում Արամ ես, թե Պողոս կամ Գեդեվոն, կամ Զառնշան, այ դա հայտնի չի. Ու ի տարբերություն ինձ, դու նույնիսկ համացանցում ես վախվորած երեւում! Իսկ որ Վահագն Ղուկասյան անունը կարդալուց հետեւդ մռմռումա, դա էլ կարող եմ ենթադրել որ կամ մենթ ես, կամ էլ աղվանական դիշովկա, որտեվ նորմամ մարդկանց Վահագնը երբեք չի լացացրել կամ «…..ել»

11 02 2009
Վահագն Ղուկասյան

Վերվում սխալմամբ արմենը արամ եմ գրել.

Ինձ վերաբերվում է հանգուցյալի կարքին տղա լինելուն, ես նրա ոչ կարգինի մասին եմ գրել ոչ էլ անկարգինի: Իսկ եթե կարծում ես կարգին տղա է եղել, ուրեմ բարի եղիր գրածդ հիմնավորիր, ոչ թե ավանակի նման դուրս տուր

12 02 2009
Тигран Кочарян

Վահագն
Ես գիտեի դու լուրջ մարդ ես,բայց դու մեր քուչի լակոտներից որ մի բանով չես տարբերվում:
Ապրիլի քսանչորսին ոչ մի թուրքական ջրցաններ չեն լինի,քանի որ նրանց ոչ մեկ չի պատրաստում գնել,մի քիչ ՀԺ քիչ կարդա,առողջությանդ վնաս ա..
Անցյալ տարի ձերոնք չեին լևն-շմևոն ոռնում Ծիծեռնակաբերդում կա տաշ-տուշ անում Օպառայում Սումգաիթի քսանամյակին..
Ընդհանրապես, արդեն հոգնել եմ քեզանից ու քո նման դրսերում բոմժություն անող կտրիճ տղերքից:
Աղվանակն դիշովկա… Բա դու ինչ ես,,այ արաբի ցայլքոջիլ

12 02 2009
Ardashes

Vahagn jan, enqan kefs beroum a vor monghol-tataraganneri pashtpanneri nerver@ qayqayel es. Qo herraka bayts tirakan nerkayutyunt srants hounits hanoum a.
Kocaryan Tikoyin – HZh el kartoum enq vor dzer tourqabaro hakhits@ lav galou hamar hokevor snound stananq. Lav er qez?

12 02 2009
Shantagizoum

AVELORT E GRGIN PORCEM WOROSH ANDZERI BADASXANEL AYS GAYK-EJOUM WOR DER HAMAROUM E TURKAGAN “armenian attrocities” HAYDARARUTYAN DEX DAL…YES IRENC -AYN E XMBAGRUTYAN E-MAIL ARI WOR DURS SHBRDEN AYD GARSHELI SUD PROPAGANDA-N PANTURANISM I..ISK DOUK NOUYNISK CHEM OUZOUM DZER ANOUNNER HISHEL INDZ OUZOUM EK MRODEL..WR IPR TE YES HANDURZHOUM EM DANES MEJ AKHP-AXP OUNENAL- YEV PORCOUM EK INDZ DZER DEM-YETE IPR TE UNDDIMADIRNER EK NERGA GARAVARUTYN.UNDIMUTYUN AMEN YERGIR GA,NORUTYUN CHE DA -BAYC GARCOUM EM AYS GAYK-EJI MEJ GAN DZHBAXDABAR HAYANOUN HAYER ZOR TRKAGAN-AZERIAGAN MER HAGARAGORTNERI PROPAGANDAN EN PORCUM ANEL.ANOKUD…
“SAR@ MISHT GA ANSASAN”…
DOURS VRNDVECIN MI OURISH HAYKAKAN GAYK-EJIC YERP HAYUTYAN EIN PORCUM-BAXARAGEL..GEXC HAY ANOUNOV ANDZINK…

13 02 2009
Վահագն Ղուկասյան

Տիգրան արաբի ոչիլ մոջիլը գնա դաշնակների մեջ ման արի: Իսկ աղվանական դիշովկան դու ես!!!! Մի երկու բան էլ վրայից կասեի, բայց դե մունդառ խայսաթդ արդեն գիտեմ, նորից քամակդ ես պատրելու, հարայր հրոց դնելով Բլանշին օգնության ես կանչելու թե` «տես Վահագն Ղուկասյանը ինձ փիս փիս բաներ է գրում, ես էլ քո բլոգը չեմ գա»…

13 02 2009
Վահագն Ղուկասյան

Тигран Кочарян-ին
Չէ, չէ, կներես. Գրածդ սխալ էի հասկացել, ես կարծեցի թե ինձ ես աղվանական դիշովկա ասում, բայց նոր մի անգամ էլ կարդացի ու նկատեցի որ վոչ թե ինձ ես ասում, այլ ուղակի ուսուլով պրիզնատ ես գալի, որ «Armen»-ին գրածս »ազվանական դիշովկեն կարդալուց, ավտոմատ քո վրետ ես վերցրել… Են գիտես չէ՞, որ 5 հոգու հետեվից գոռում են` «արիս ստեղ հլա, այ գ7», 5-ից 1-ը շուռ է գալի ասում է «ես g7 չեմ»…

14 02 2009
Armen

mi angam el em grum, vor tapor vahagner@ haskanan…nax ay apush qo anun azganun@ indz @ndhanrapes ban chi asum… menak enqan vor gitem vor avtobusi mech koshik u kashvi gorc eyir anum:), hima darel es chegevahagn xukasyan, lurj meknaban :)) hajoxvac vtarandi qaxaqakan gorcich:) lragrox eli vtaranti…qaxaqakan vtaryal:))) voobshe, masnagitutyand davachanecir, psevdo-masnagitutyunner dgerq berecir….

lsi apush, es voch meki vkan chem…qo nman chem, u indg inchvor baner chveragres, exav, ay tapor…prosto qez asum em vor qo nman vorochox anasunneric hoqnel em es andgamb!!! HAskacar???

verchin@ asem – Qo nman agentnerin im ov linel@ petq chi imanal, es amoral mardkanc nuynisk anuns el chem uzum asel…chem sirum davachan-amoral-sut-angragetnerin…

hajox-anhajox

14 02 2009
Դանիել

Ժողովուրդ, ճիշտ է, ես այս բլոգի ադմինը չեմ, բայց այնուամենայնիվ հորդորում եմ բոլորիտ հարգալից վերաբերմունք ցույց տալ միմյանց և զերծ մնալ հայհոյաբանությունից, իսկ քննարկումը ծավալել միայն թեմայի շրջանակներում!

Կանխավ շնորհակալություն!

14 02 2009
Վահագն Ղուկասյան

Նախ Դանիել ին շնորհակալություն!, ճիշտ պահին կանխեց…
Արամ, ասվածին պատասխան չունենալու դեպքում, ուրիշ բաներից կախվելը արդեն հնացած տրյուկ է: Նոր բան մտածեք, թե չե իմ կաշվեգործ լինելս, հեչ էլ բացասական տրամադրություն չի առաջացնում ուղեղ ունեցող մարդկանց մոտ…
Այո, կաշվեգործությամբ եմ պահել ընտանիքս, եւ ոչ թե պաշպանյալներիդ նման թալանել… Կաշվեգործությունից առաջ էլ` երկրի ապագայով մտահոգված քաղաքացի էի, դրանից առաջ` դարձյալ կաշվեգործ…
88թ.-ին բոլշեւիկներից ազատվելու հնարավորություն ստեղծվեց, դարձա` ակտիվ քաղաքացի, երկիրը ճիշտ ուղու վրա կանգնեց, դարձա` կաշվեգործ: 98թ.-ից բոլշեվիկները վերադարձան, ես ո՞նց կարող եմ կաշվեգործ լինել…
Ցավալին էլ հենց դա է, որ չեմ կարող, որ ես շատ եմ ուզում, բայց չեմ կարող. որովհետեւ այ տուտուց Արամ, իմ երազանքն էլ հենց դա է, որ թաթար մոնղոլներից ազատվի իմ երկիրը, որ ես հանգիստ կարողանամ կաշվեգործությամբ զբաղվել…

Արամ գիտե՞ս որ պրովակատորները հենց այդպես էլ վարվում են` երբ որեւէ պատասխան չեն գտնում գրված խոսքին ու չեն ցանկանում որ դրա մասին ավելի շատ խոսեն, քննարկման թեմա դառձնեն, սկսում են մեջ ընկնել ու գրվածի հետ ոչ մի բանով կապ չունեցող, այսինքն` անկապ բաներ ասել, գրել…

14 02 2009
15 02 2009
Тигран Кочарян

Vahagn Ghukasyan
Qani vor heru es,qo het glux chem dnelu,qani vor qo nman lakotakan hervic heru lezvakriv chem anelu. Bajc mi ban imaci,hankarcaki Hayastan gas,qo vra g7-i bazar ka,mtaci takic vonc es durs galu.
Ardashesikin el ira cankacac vajrum ev zhamin patrastem bacatrakan ashxatanq tanel,ete eli hertaqan drserum verngac levonakan bomzh chi

15 02 2009
Վահագն Ղուկասյան

Tigran Kocharyan դու կաաաաաաաաաաաաայֆ ես ))))

հլա գրածիդ վերջին երկու նախադասությունը ուշադիր կարդա: Շատ, շաաաաաաաաաաատ-շատ ուշադիր կարդա: Մի 20, 30, 45 անգամ կարդա……

Լսի որ ֆորումներում ժամանակ առ ժամանակ կարծիքներ են հնչում, թե չեկիստները մտնում սաղ կարդում, տարբեր հանձնարարություններ են անում, փաստորեն չիշտ էին, չէ՞… Հա, հնարավոր է, չեկիստ չեն, կամ ավելի ճիշտ` հիմա չեկիստ չեն, հիմա չեկիստներին քննություն են հանձնում, թե ռեժիմի համար որքանով պիտանի չեկիստ կամ մենթ կլինեն … Բայց տենց լավ չի, չէ՞ սերժանտ Քոչարյան: Էսքան շուտ ծակվում են, որ դու ծակվեցիր: Լսիր էդ անկապ երկու տողերիդ մեջ միայն երկու բառ իրար կապեցիր, շաաաատ ծանոթ bacatrakan ashxatanq… Բա որ ասում եմ ծակվեցիր…

16 02 2009
Davinchi

Check it out !!! The Best News Portal http://www.politicoelection.com

17 02 2009
Global Voices Online » Armenia-Azerbaijan: High-profile assassinations

[…] implies government involvement by asking “who gave the order for Gevorg Mherian’s death?” prompting dozens of reactions in several languages. One comment by Septemberi21 reminds readers that Mheryan was involved in the firing the head of […]

25 02 2009
ARTAK

Միանշանակ սպանել են իշխանությունները: Սա լրիվ ինքնամաքրման ձեռագիր է: Համոզված եմ, որ սպանության մասին շատ լավ տեղյակ են եղել Սերժիկ եւ Քոչարյանը: Առանց նրանց թույլտվության նման սրբագրումներ չեն անում Հայաստանում:

25 02 2009
Misak

pigh
esk ed 34 tarekan tghen kani hogu kjank a korcanel
Jogum es???

25 02 2009
Qeri

tot zhe pocherk
ob chem rech’??!
qani ELI mard pti spanen vor pgher@ JOKEN???

13 03 2009
Davinchi
6 05 2009
Natig

мнау

7 05 2009
Natig

@@@@@@@@@@@@@@@@@@@@

22 05 2010
Mheryani axjik-Elen Mheryan

Xndrum em dzez im hor masin aylandakutyunner mi greq chimanalov nra masin na carayel e haykakan banakum,uni karmir diplom ,bolorn iren shaaat sirum en ev mi pchacreq nra hishatak@ dzer antexi u anhimn kaskacnerov u mexadranqnerov uxxaki xndrum em mi avelacreq mer visht@!!!

22 05 2010
Mheryani axjik-Elen Mheryan

inq@ voch meki kyanq chi korcanel!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: